Log in
ՀայերենРусскийEnglish
Բարի ճանապար հայ զինվոր… PDF Print E-mail

Բոլոր զորակոչային տարիքի տղաների հետ հունվարի 17-ին բանակ զորակոչվեց նաև Միքայել Խաչատրյանը: Մեր համայնքի հրաշալի տղաներից մեկը, ով իր տաղանդով ու շնորհքով մշտապես ակտիվ մասնակցություն է ունեցել համայնքի մշակութային կյանքին: Լինելով արվեստին մոտ մարդ, նրա պատկերացումները եթերային են ու գեղեցիկ, բայց երբ խոսքը վերաբերում է հայրենիքի պաշտպանությանը՝ նա հպարտանում է ու ծառայությունը համարում սրբազան պարտք: Բանակ մեկնելուց առաջ կարճ հեռախոսազրույց ունեցանք Միքայելի հետ: Ուրախ էր ու բարձր տրամադրությամբ, որովհետև գնում էր պաշտպանելու իր ընտանիքը, մեզ, հարազատներին ու ազգին. «Ցանկանում եմ, որ Աստծո լույսը լինի ազգիս վրա: Լինի խաղաղություն, զինվորների ընտանիքներին համբերություն և բոլոր ծառայողներին՝ բարի վերադարձ: Ինչպես ծառայել եմ հոգևոր և մշակութային արժեքներին, նույն տրամադրությամբ գնում եմ ծառայելու հայրենիքիս: Այսօր ես հպարտ եմ և իմ առաքելությունն եմ համարում գնալ, ծառայել, կատարել պարտքս և վերադառնալ տուն: Ինձ համար տարբերություն չկա, թե որտեղ կծառայեմ: Հուսով եմ ամեն ինչ լավ է լինելու: Վերադառնալուն պես կշարունակեմ իմ կիսատ թողած գործերը»-այսպես կիսվեց մեզ հետ Միքայել Խաչատրյանը: Միքայել, քեզ ու մեր բոլոր զինվորներին՝ ամուր կամք, համառություն, որպեսզի հայ տղամարդուն վայել արժանապատվությամբ հաղթահարեք բոլոր դժվարությունները և գերազանց կատարեք ձեր առաքելությունը: Դու մենակ չես, հայ զինվոր. մենք քեզ հետ ենք՝ մեր աղոթքներով...

17.01.17

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4348898
Այսօր235
Երեկ2179
Այս շաբաթ8498
Այս ամիս48853
Ընդամենը4348898

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: