Մուտք
ՀայերենРусскийEnglish
Ձեր սխրանքն անմահ է… PDF Տպել Էլ.փոստ

Սարդարապատից Արցախ ընկած ժամանակահատվածում սերունդներ են փոխվել, սակայն հայրենիքի սերը, հայրենի հողը պաշտպանելու ու այն ազատ պահելու զգացումը մնացել է նույնը: Բյուրեղավանցի Գևորգ Զաքարյանն ու Սարգիս Գյուլումյանը այն հազարավոր տղաներից էին, որ անդամագրվեցին և մեկնեցին Արցախ պաշտպանելու հողը հայրենի: Այսօր, Մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության և Սարդարապատի 100-ամյակի միջոցառումների շրջանակներում Բյուրեղավանի համայնքապետարանը կազմակերպել էր հուշ-ցերեկույթ նվիրված հերոս տղաներին: Վերջին մեկ տարվա ընթացքում Բյուրեղավանի համայնքապետարանը իրականացնում է մի ծրագիր, որտեղ բյուրեղավանցի հերոս տղաները հիշվում են անուն առ անուն: Ծրագիրը ընթացքի մեջ է` տարբեր ձևաչափերով, բակերում տեղադրվում են անվանական զրուցարաններ, կառուցվում են ցայտաղբյուրներ, խաչքարեր և այլն: Բյուրեղավանի 17 շենքի բակում հավաքվել էին տղաների հարազատները, ընկերները, դպրոցականներ, համայնքապետարանի աշխատակիցներ` համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ: Հուզիչ ու տպավորիչ հուշ- ցերեկույթ էր, ելույթ ունեցան Բյուրեղավանի արվեստի դպրոցի երաժիշտ կատարողներ: Ներկայացվեց տղաների կենսագրությունը: Նրանք երկուսն էլ մեկնեցին Արցախ և վերադարձան,,, որպես հիշողություն: Գևորգ Զաքարյանն ու Սարգիս Գյուլումյանը հետմահու պարգևատրվել են շքանշաններով: 17շենքի բակում են մեծացել տղաները, նրանք եղել են հարևաններ, ընկերներ: Նրանց անուններով այսօր բացվեց զրուցարան, ինչը կրում է նաև դաստիարակչական բնույթ, ինչպես համայնքի ղեկավարն է ասում, փորձում ենք հավերժացնել նրանց անունները. «Մեր ժողովուրդը կորցնելով իր պետականությունը, 100-տարի անց վերջապես կարողանում է իր մեջ ուժ գտնել և վերականգնել իր պետականությունը: Մեր երկրի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ մենք հազարամյակներ շարունակ պատերազմների մեջ ենք եղել և ահա գալիս է այն ժամանակաշրջանը, որտեղ Արցախի լինել չլինելու հարցն էր: Հազարավոր հայորդիների հետ բյուրեղավանցի տղաները ևս զենք վերցրեցին և զինվորագրվեցին մեր ժողովրդի պայքարին: Նրանց մեջ էին Գևորգն ու Սարգիսը: Մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի մեկ անգամ ևս նրանց հիշատակը հավերժացնենք: Հավերժ փառք իրենց: Սիրելի մայրեր, մենք խոնարհվում ենք Ձեր առջև: Դուք կորցրել եք ամենաթանկը՝ Ձեր որդիներին: Հավատացեք, նրանց ոչ ոք չի մոռացել, նրանց անունը գրվելու է մեր քաղաքի պատմության էջերում: Խոնարhվում եմ Ձեր առջև և շնորհակալ եմ, որ այդպիսի հերոս ժառանգներ եք նվիրել մեր քաղաքին: Ամուր կացեք»-իր խոսքն այսպես ավարտեց Հակոբ Բալասյանը: Հուշերով կիսվեց նաև մանկավարժ Զոյա Մանուկյանը, ով եղել է նրանց անգլերեն լեզվի ուսուցչուհին: Իր շնորհակալությունը հայտնեց նախաձեռնողներին: Տղաների մայրերը՝ Սոնյա Կիրակոսյանը և Օֆիկ Զաքարյանն ասացին, որ իրենց համար անակնկալ էր,ինչի համար շատ շնորհակալ են կազմակերպիչներին. « Հուզված եմ ու շատ զգացված, սա ուղղակի հրաշք էր, որը երբեք չեմ մոռանա: Ամեն առավոտ գալու եմ այստեղ նստեմ ու խոսեմ տղայիս հետ…»- արցունքոտ աչքերը սրբելով ասաց Սոնյա մայրիկը: Ընթացքում բարեկարգվելու և կանաչապատվելու է զրուցարանի տարածքը, այն բյուրեղավանցիների համար

28.05.18

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4349092
Այսօր429
Երեկ2179
Այս շաբաթ8692
Այս ամիս49047
Ընդամենը4349092

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: