Ավագանու թեկնածուներ Печать

ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո` 1995թ. հուլիսի 5, Հայաստանի հանրային կառավարման համակարգում պետական կառավարման զուգահեռ ստեղծվեց ՏԻՄ համակարգ: Օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավար և համայնքի ավագանին, ընտրվում են 4 տարի ժամկետով: 2012թ-ի սեպտեմբերի 23-ին, ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու ՀՀ մի շարք մարզերում` Կոտայք,Գեղարքունիք,Վայոց ձոր, Տավուշ, Արագածոտն: Կոտայքի մարզի 67 համայնքներից 65-ում անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ: Թիվ 27 ԸԸՀ-ի` Բյուրեղավան քաղաքում, տեղի կունենան ավագանու ընտրություններ: Առաջադրվել և գրանցվել են 22 թեկնածու: 12-ը` ԲՀԿ-ից, 2-ը` ՀՀկ-ից, 1-ը` ՀՅԴ-ից, 1-ը` ԺԱԿ-ից, 6-ը` անկուսակցական: Թեկնածուներից 17-ը` ինքնաառաջադրված են: Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի` ընտրություններից 10 օր առաջ, մինչև ժամը 18:00-ն թեկնածուն կարող էր ինքնաբացարկ հայտարարել: Գրանցված թեկնածուներից և ոչ մեկը ինքնաբացարկ չի հայտարարել:

15.09.12