Ուշադրություն սումգայիթցիներին Տպել

Ավելի քան երկու տասնյակ առաջ այս օրը, անմեղ հայ մարդիկ, ովքեր ապրում էին Սումգայիթում, ենթարկվել են սարսափելի դաժան և կազմակերպված ջարդի, ինչը ստիպել է նրանց լքել իրենց տները: 20-րդ դարի ցեղասպանությունից փրկված տասնյակ ընտանիքներ իրենց հանգրվանը գտել են Բյուրեղավան քաղաքում,ովքեր շարունակում են ապրել ու արարել: 25 տարի է անցել դաժան այդ օրից, սակայն բոլորիս սրտում դեռ մնում են ցավալի հուշեր: Ավանդույթի համաձայն, այս տարի ևս սումգայիթցի փախստականներին չէր մոռացել ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը: Կուսակցության կանանց խորհրդի ներկայացուցիչները համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի աշխատասենյակում հանդիպեցին սումգայիթցիների հետ: Նրանք հյուրերի հետ կիսվեցին իրենց դարդ ու ցավով,վերապրեցին 25 տարի առաջ տեղի ունեցածը: Տիկին Ծառուկյանը նշեց, որ սա իր կողմից մի փոքր նվիրատվություն և ուշադրություն է, քանի որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի առաքելությունը հենց այդ է: Նշեց նաև,որ մարդիկ ցավերը կիսելով են թեթևանում, միասին են հաղթահարում ճակատագրի դառը հարվածները: Թվով 9 ընտանիքի յուրաքանչյուր անդամ ստացավ դրամական օգնություն և նվերներ: Ներկա սումգայիթցիներն իրենց կողմից շնորհակալություն հայտնեցին Ռոզա Ծառուկյանին մարդասիրական վերաբերմունքի համար: Հանդիպման ավարտին փոխքաղաքապետ Միշա Եղիազարյանը համայնքի կողմից շնորհակալություն հայտնեց Ռոզա Ծառուկյանին հոգատարության և բարեգործության համար:

Մերի Կարապետյան

25.02.13