Ռուբենը` առաջին մրցանակակիր Print

Ապրիլի 13-ին Եղվարդի մշակույթի տանը տեղի ունեցավ «Կոտայք-2013» մրցույթ-փառատոնի գալա համերգը, որին ներկա էին հանրապետությունում ճանաչված երաժիշտներ, Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչներ` Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի գլխավորությամբ: Լավագույն կատարողներն արժանացան պարգևների: Մրցանակները` հավաստագրեր և հուշանվերներ, հաղթողներին հանձնեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Նշենք, որ մրցույթին մասնակցում էին Կոտայքի մարզի ութ համայնքներից 40 երիտասարդ կատարողներ: Բյուրեղավան քաղաքը ներկայացրեց Ռուբեն Իշխանյանը, ով իր գերազանց կատարման շնորհիվ արժանացավ մրցանակային առաջին տեղին և մարզպետի հատուկ գովասանքին:

15.04.13.