Մարզական ընտանիքի համայնքային փուլը Печать

2013թ. հունիսի 1-ին տրվեց մեկնարկը հոբելյանական` 10-րդ, Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթի 1-ին փուլի: Մրցույթն անցկացվում է չորս տարիքային խմբերով. 1-ին տարիքային խումբ` 2005 թվականից մինչև 2007 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ: 2-րդ տարիքային խումբ` 2002 թվականից մինչև 2004 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ: 3-րդ տարիքային խումբ` 1999 թվականից մինչև 2001 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ: 4-րդ տարիքային խումբ` 1997 թվականից մինչև 1998 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ: Բյուրեղավանն այս մրցաշարի ակտիվ մասնակից համայնքներից է: Եղյանների ընտանիքն արդեն 10 տարի մասնակցում և պատվով է ներկայացնում իր համայնքը: Ընտանիքը երկու անգամ արժանացել է «Լավագույն մարզական ընտանիք» կոչմանը: Այս տարի 32 ընտանիք մասնակցության հայտ է ներկայացրել, իսկ դա նշանակում է, որ հետաքրքրությունը մեծացել է մրցաշարի հանդեպ: Ներկայացված է 6 մարզախաղ՝ պարանի ձգում, խաղային փոխանցումներ՝ վազք 30մ, խաղային փոխանցումներ՝ վազք 80մ, հեռացատկ տեղից, վարժություն մարմնամարզական օղակով և բասկետբոլի գնդակով: 3 օր տևած համայնքային մրցումներում հաղթող ճանաչված ընտանիքները պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության պատվոգրերով և գումարով: Պատվոգրերը հանձնեց համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը: Նա հաջողություններ մաղթեց մարզային և հանրապետական փուլ անցնող լավագույն ընտանիքներին:

05.06.13.