Աթլետները պարգևատրվեցին Print

Օրերս Բյուրեղավանի մարզադպրոցի թեթև աթլետ մարզաձևի աղջիկները` մարզիչ Գևորգ Պողոսյան, մասնակցել են Արմավիրում կայացած Գևորգ Չաուշի անվան 2017թ-ի աթլետիկայի ավանդական անհատական հանրապետական 28-րդ բաց առաջնությանը: Առաջնության հաղթողների մեդալների հանձնման արարողությունը տեղի ունեցավ Բյուրեղավանի մարզադաշտում: Պարգևատրումները կատարեց մարզադպրոցի փոխտնօրեն Հարություն Ծատրյանը:   Առաջնությանը մասնակցել են Բյուրեղավան, Երևան, Մասիս, Մեծամոր քաղաքների թվով 60 մարզուհիներ, որոնցից 17-ը ներկայացնում էին Բյուրեղավան համայնքը: Այս մրցաշարում ևս մերոնք հաջողություններ գրանցեցին:  Մարզիչ Գևորգ Պողոսյանի խոսքերով` ընդհանուր առմամբ մեր թիմը մասնակցել է բավականին լավ և նվաճել մրցանակներ ու պատվավոր տեղեր: Տարբեր տարիքային խմբերում մեր մրցանակակիրները վեցն են՝

2000-2002թթ   Քրիստինե Ղուկասյան` 1-ին տեղ

2003-2005թթ  Քրիստինե Բախշյան` 2-րդ  տեղ

2000-2002թթ  Նենսի Ավանեսյան`  3-րդ տեղ

2003-2005թթ  Ալվինա Եպիսկոպոսյան` 3-րդ տեղ

2003-2005թթ  Մերի Հովակիմյան` 3-րդ տեղ

2000-2002թթ   Լուսինե Ղուկասյան` 3-րդ տեղ:

Այս մրցաշարում Բյուրեղավանի մարզադպրոցի թեթև աթլետիկայի մարզիչ Գևորգ Պողոսյանը պարգևատրվել է Գևորգ Չաուշի հուշամեդալով:

26.04.17