Ճամբար Print

Հուլիսի 25-ին Բյուրեղավան համայնքում տրվեց <<ԱՄԱՌ 2017>> բակային ճամբարի մեկնարկը: Օրերս տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը հանձնանարել էր քաղաքում կազմակերպել տոնական երեկոներ, ինչը հետագայում կրեց <<ԱՄԱՌ 2017>> բակային ճամբար անունը: Առաջին բակային ճամբարը տեղի ունեցավ 27, 28, 29, 33 շենքերի տարածքում: Քաղաքապետարանի աշխատակիցների հետ միասին երիտասարդները ևս ցանկություն հայտնեցին մասնակցել կազմակերպչական աշխատանքներին: Ջոկատավար Ահահիտ Խաչիկյանն ու նրա օգնական Նարինե Մարկոսյանը ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի ճամբարականներն այդ օրն իրենց հրաշալի զգան: Բակի երեխաների ուրախությանը չափ չկար, ամբողջ խաղահրապարակը զարդարված էր փուչիկներով ու գունագեղ թղթերով: Երգ, պար, ասմունք, հետաքրքիր խաղեր ու անհատական ելույթներ: Երեխաների մեջ կային նաև արտերկրից ժամանած հյուրեր, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան և արժանացան պատվավոր մրցանակի: Ամենահետաքրքիր ու հիշարժան պահը՝ հանդիպում ծաղրածուի հետ, մեծ ոգևորությամբ ընդունեցին երեխաները, խաղացին ու շփվեցին նրա հետ: Ակտիվները ստացան մրցանակներ, իսկ բոլորն օգտվեցին քաղցրավենիքից: Բակային ճամբարը հովանավորում է Բյուրեղավանի քաղաքապետարանը:

26.07.17