Ուղերձ` Գիտելիքի օրվա առթիվ Печать

Հարգարժան կրթության բնագավառի աշխատակիցներ, սիրելի աշակերտներ ու հարգելի ծնողներ: Սեպտեմբերի 1-ի՝ «Գիտելիքի, գրի և դպրության » օրվա առթիվ ընդունեք իմ բարեմաղթանքները և շնորհավորանքները: Մեկնարկում է հերթական` 2017-2018 ուսումնական տարին, որն ազդարարում է նոր ծրագրերի, կրթական ոլորտում իրականացվող ձեռնարկների ու բարեփոխումների մասին: Առաջին զանգի ղողանջով աշակերտների ու սովորողների առջև կրկին իրենց դռներն են բացել համայնքի հիմնական, ավագ դպրոցները, նախակրթարանն ու արհեստագործական ուսումնարանը: Հարգելիներս, վստահ եմ, որ սպասում էիք նոր ուսումնական տարվան և հարազատ կրթօջախներ ոտք եք դնում թարմ ուժերով, նորի ակնկալիքներով ու սպասումներով: Նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորում եմ համայնքի առաջին դասարանցիներին: Առաջին անգամ ոտք եք դնում դպրոց, որտեղ պիտի անցնեն ձեր մանկության ու պատանեկության տարիները: Շնորհավորում եմ ձեր նորամուտը, որը տոն է նաև ձեր ընտանիքների համար: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Մաղթում եմ գիտելիքներով, իմացությամբ, ձեռքբերումներով, նորանոր ձեռնարկներով ու ծրագրերով հագեցած տարի: Երկիրը ուժեղ է խելացի, գրագետ, հայրենասեր մարդկանցով: Ամենայն բարիք Ձեզ:

31.08.17