«ՆՈԻՌ» համույթը փառատոնում Տպել

Նուռնուսի «ՆՈՒՌ» պարային համույթը մասնակցել է «ARMENIA» Ծաղկաձոր 2018 միջազգային փառատոնին: Փառատոնին իրենց մասնակցությունն են ունեցել տարբեր երկրների պատվիրակներ, որտեղ յուրաքանչյուր երկիր ներկայացրել է իր մշակույթը: «ՆՈՒՌ» պարային համույթի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է Հերմինե Պետրոսյանը: Նորաստեղծ համույթի համար այս փառատոնը կարևոր էր, քանի որ առաջին անգամ հնարավորություն ուներ ներկայանալու և արժանանալու հանդիսատեսի ծափողջույններին: Նուռի սաները ներկայացրել էին երկու ժողովրդական պար՝ «Էնզելի», և «Քոչարի»: Ոչ մրցույթային փառատոնի կազմակերպիչները «ՆՈԻՌ» պարային համույթին և անհատ կատարողներին մասնակցության համար պարգևատրել են պատվոգրերով:

03.07.18