Համայնքում բացվեցին Մոբիլ մանկապարտեզներ Տպել

Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան և Կոտայք փողոցների հատման մասում մոտ 2800քմ տարածքի վրա կառուցվում է պուրակ: Հանգստի գոտին կառուցվում է համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի նախաձեռնությամբ՝ ֆինանսավորումը սուբվենցիոն ծրագրով, հատկացնում է ՀՀ կառավարությունը և համայնքային բյուջեն: Բավականին աշխատանքներ արդեն իրականացվել են: Այժմ ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում՝ Վազգեն Սարգսյան և Կոտայք փողոցների խաչմերուկից մինչև 20 շենք տանող ճանապարհահատվածում, մոտ 400քմ: Շինարարական աշխատանքներն իրականացնող «ԱՆՆԱՐ» ընկերության ներկայացուցիչ Արշավիր Խաչատրյանի խոսքերով՝ պուրակի տարածքում սկսելու են ճեմուղիների, լուսավորության, նստարանների տեղադրման աշխատանքները: Պուրակի դիմացի մայթը, մոտ 200քմ, ևս կասֆալտապատվի: Շինարարական ընկերության և համայնքի ղեկավարի նախնական պայմանավորվածության արդյունքում ծրագրվում է նաև մոտ ապագայում բարեկարգել պուրակին հարակից առաջին շենքի աջակողմյան հատվածը: Հանգստյան գոտու կանաչապատումը և ծառատունկը նախատեսվում է հաջորդ տարի գարնանը:

02.11 .18