Մարզային շաբաթօրյակ համայնքում Печать

Հոկտեմբերի 12-ի մարզային շաբաթօրյակին մասնակցում էին համայնքում գործող բոլոր կառույցները: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ ու անմիջական մասնակցությամբ Բյուրեղավան համայնքում մարզային շաբաթօրյակն անցավ մեծ ակտիվությամբ: Մաքրության օրը սկսվեց վաղ առավոտից, յուրաքանրյուր կազմակերպություն իրեն հատկացված տարածքում իրականացրեց սանմաքրման աշխատանքներ: Բյուրեղավան քաղաքում մաքրվեցին դպրոցամերձ/ավագ, հիմնական, արվեստի/ տարածքները, մարզադաշտը, համայնքապետարանի, քաղաքային պոլիկլինիկայի և մանկապարտեզի տարածքները: Ջրաբեր, Նուռնուս գյուղերում ևս ակտիվ էին՝ վարչական ղեկավարների նստավայրի տարածքներում, մոբիլ մանկապարտեզների, ու միջնակարգ դպրոցներերի տարածքներում մեծածավալ սանմաքրման աշխատանքներ են կատարվել <<Բարեկարգում և կանաչապատում>> ՀՈԱԿ-ի տեխնիկան շրջել է տարածքներով, հավաքել կուտակված աղբը: Կազմակերպության աշխատակիցները մաքրել են գերեզմանամերձ տարածքներն ու միջհամայնքային ճանապարհաեզրերը: Շնորհակալություն նրանց ովքեր մասնակցեցին շաբաթօրյակին

12.10.19