Աշխատանքային այց պուրակ և մշակույթի տուն Տպել

Շուտով շահագործման կհանձնվի Բյուրեղավան քաղաքի մշակույթի տունը: Հրաշալի այս կառույցում հարյուրավոր երեխաներ կկրթվեն ու կդաստիարակվեն: Կառույց, որի ունենալը տարիների երազանք էր: Տքնաջան ու հետևողական աշխատանքի արդյունքում այն արդեն իրականություն է: Համայնքապետարան, մարզպետարան և կառավարություն արդյունավետ համագործակցության արդյունքում հիմնովին վերանորոգվեց մշակույթի տունն ու կառուցվեց քաղաքային պուրակ: Այսօր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ հերթական աշխատանքային այց կատարվեց մշակույթի տուն և նորակառույց պուրակ: Համայնքի ղեկավարին ուղեկցում էին համայնքի ղեկավարի տեղակալ Միշա Եղիազարյանը, «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի տնօրեն Հայկ Եղյանը ու ավագանի Արգամ Շառյանը: «Մարզամշակութային կենտրոնի» տնօրեն Նվարդ Ալավերդյանը ներկայացրեց համայքապետին, թե այս պահին ինչ աշխատանքներ են կատարվում: Քաղաքային գրադարանի ու շախմատի խմբակի գույքն արդեն տեղափոխել են, առաջիկայում կտեղափոխվի նաև արվեստի դպրոցը: Մշակույթի տան տնտեսական գծով պատասխանատու Արթուր Ծատրյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին հարկաբաժիններում, նկատված փոքր թերությունները վերացնելու ուղղությամբ հանձնարարություններ տրվեց պատասխանատուին: Քաղաքային պուրակի հուշաղբյուրի կառուցումը մոտենում է ավարտին: Հակոբ Բալասյանը հանդիպեց ու խոսեց հուշաղբյուրը կառուցող վարպետների հետ: Հիշեցնենք, որ Պուրակի կառուցման և մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները իրականացվել են սուբվենցիոն ծրագրով:

20.10.19