Ինչո՞ւ կորոնավիրուսից պաշտպանվելու համար պետք է դիմակ կրել, իսկ ձեռնոց՝ ոչ. Печать

Նման կարծիք է հայտնել Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական դպրոցի համաճարակաբան Բրենդոն Բրաունը, հաղորդում է MedicalXpress-ը: Մասնագետը հիշեցրել է ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի խորհուրդների մասին: Չնայած նրան , որ դիմակը չի պաշտպանում վիրուսներից, այն պաշտպանում է դեմքին հպումներից: Բրիտանացի վիրաբույժ Կարան Ռանգարաժանն էլ ասել է, որ ռեզինե ձեռնոցները մարդկանց մոտ պաշտպանվածության զգացում են առաջացնում, սակայն խնդիրն այն է, որ մարդը ձեռնոցներով դիպչում է շատ իրերի, որոնց մակերեսների վրա վիրուսներ կան: Բրաունը նշել է, որ սոցիալական հեռավորությունն է կորոնավիրուսի դեմ պայքարի միակ միջոցը: Նա խորհուրդ է տվել խանութ այցից հետո ձեռքերը լվանալ, փոխել հագուստն ու ախտահանել ձեռքերը, իսկ տուն բերված ապրանքները որոշ ժամանակ թողնել ավտոտնակում կամ միջանցքում:

09.04.20