Տողան Print

2011թվականի սեպտեմբերի 20-ին Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցի բակում վաղ առավոտյան տոնական տրամադրություն էր. այստեղ կազմակերպվել էր տողան` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին: Աայստեղ ամփոփվեց նաև Բյուրեղավանի քաղաքապետարանի հայտարարած «Մենք անկախության զավակներն ենք» վերնագրով շարադրության մրցույթը, Բյուրեղավանի ավագ դպրոցից հաղթողները երկուսն էին 11-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Ջամբազյանը և 7-րդ դասարանի աշակերտուհի Սոֆի Վարդանյանը: Բյուրեղավանի քաղաքապետի անունից նրանց շնորհվեց պատվոգրեր` մրցույթում հաջողված աշխատանք ներկայացնելու համար: