«Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ Print

Բյուրեղավանի Համայնքային «Բարեկարգում և Կանաչապատում» Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականի ապրիլի 13-ին: Կազմակերպությունը հանդիսանում է 30.04.2004 թվականին ստեղծված Բյուրեղավանի  քաղաքային համայնքի «Ս.Լ.Է.Շ.» փակ  բաժնետիրական ընկերության իրավահաջորդը, որը  28.04.2008 թվականին վերակազմավորվել է  Բյուրեղավանի «Ս.Լ.Է.Շ.»  համայնքային ոչ առևտրային կազմակերպության: Կազմակերպության գործունեության առարկան և նպատակն է քաղաքի բարեկարգումը, կանաչապատումը և ձեռնարկատիրական  գործունեության իրականացումը: Կազմակերպության գործունեության հիմնական տեսակներն են`

ա/քաղաքի բարեկարգում և կանաչապատում,

բ/փողոցների էլեկտրալուսավորում,

գ/կանաչ տարածքների, այգիների, փողոցերի  սանիտարական մաքրում,

դ/արհեստական լճերի, համայնքի սեփականություն հանդիսացող  տարածքների հսկողություն և պահպանում,

ե/շինարարական աշխատանքներ,

զ/տնկարանային գործունեություն,

է/քաղաքային գերեզմանատան պահպանություն և  հողհատկացում,

ը/հիմնադրի որոշմամբ նաև այլ ծառայություններ:

Կազմակերպության գտնվելու վայրն է  ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, 1-ին փողոց շենք 1ա: Կազմակերպության տնօրենն է Հայկ Կամունիկի Եղյանը: