ՀԱՄԱՌՈՏ Print

Ի՞նչ անել, եթե կոտրվել է սնդիկային ջերմաչափը

Առաջին հերթին հարկավոր է սենյակից դուրս հանել երեխաներին, ընտանի կենդանիներին ու տարեց մարդկանց։ Բացել պատուհաններն ու փակել սենյակի դուռը։ Հագնել ձեռնոցներ ու կտորե մեկանգամյա օգտագործման դիմակ։ Ապա հավաքել սնդիկը, որն ունակ է տարածվել՝ արծաթե միլիոնավոր մանր կաթիլների վերածվելով․ սնդիկը հավաքելու համար ձեզ պետք կգա․

• թուղթ,

• ներարկիչ,

• կաթոցիչ (պիպետկա),

• կպչուն ժապավեն (սկոտչ),

• թերթ,

• բամբակ

Սնդիկի խոշոր կաթիլներն առանց դժվարության հավաքվում են թղթի, ներարկիչի կամ կաթոցիչի օգնությամբ, իսկ մանր կաթիլները՝ սկոտչ ժապավենի միջոցով։ Ձեզ պետք կգա նաև լուսարձակող որևէ սարքկամ լապտերիկ՝ սնդիկի շատ մանր կաթիլները նկատելու և դրանք նույնպես հավաքելու համար։ Հավաքված սնդիկն անհրաժեշտ է լցնել հերմետիկ փակվող տարայի մեջ և ոչ մի դեպքում չթափել աղբի մեջ, այլ, օրինակ, կարելի է հանձնել մոտակա դեղատունը։ Կոտրված ջերմաչափը նույնպես ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում գցել աղբամանը, քանի որ դրանում կարող են պահպանված լինել սնդիկի կաթիլները։ Այն վայրը, որտեղ կոտրվել է սնդիկային ջերմաչափը, պետք է մշակել սպիրտով կամ կալիումի պերմանգանատի լուծույթով։ Գոնե 1 օր չի կարելի մտնել այն սենյակ, որտեղ կոտրվել է ջերմաչափը։ Ճիշտ կլինի ազատվել այն հագուստից, որը կրել եք սնդիկը հավաքելիս։ Առնվազն երկու ամիս հատկապես ուշադիր լինել տվյալ տարածքի մաքրությանը՝ հաճախակի օգտագործելով քլոր պարունակող մաքրող միջոցներ։

Ինչ չի կարելի անել, երբ կոտրվել է սնդիկով ջերմաչափը

Խառնաշփոթի մատնվել, Փորձել սնդիկը հավաքել ձեռքով, Փորձել սնդիկը հավաքել փոշեծծիչով։ Այդպիսով մետաղի մասնիկներն ավելի կտարածվեն, ինչպես նաև դրանք, մնալով սարքի ներսում, կշարունակեն թունավորել շրջապատը։ Ավել օգտագործել։ Այդպիսով սնդիկն ուղղակի կտարածվի ողջ տարածքով մեկ։ Լվանալ սնդիկի հետ շփված հագուստը ձեռքով կամ լվացքի մեքենայով։ Չի կարելի սնդիկը նետել աղբի կամ կոյուղու մեջ։ Սնդիկի հետքերը բարեհաջող վերացնելուց հետո հարկավոր է լողանալ, լվանալ աչքերը, ատամներն ու ականջները, ակտիվացված ածուխ ընդունել։ Ըստ անհրաժեշտության անցնել բժշկական համապատասխան հետազոտություններ։ Բոլոր այն դեպքերում, երբ ինքներդ ի վիճակի չեք հավաքել կոտրված ջերմաչափի սնդիկն ու կատարել համապատասխան գործողությունները, դուրս եկեք սենյակից և փորձեք կապ հաստատել արագ արձագանքող կազմակերպությունների հետ։

aravot.am

15․04․20

Ինչը նորաձև կլինի 2019-ին

Մի քանի օրից Ամանոր է: Ինչպես էլ պատրաստվում ենք նշել տոները, միևնույն է՝ անհրաժեշտ է, որ մեր արտաքին տեսքը լինի շքեղ ու առանձնահատուկ: Մոտեցող 2019-ը նոր ու հետաքրքիր միտումներ է պատրաստել նորաձևությամբ հետաքրքրվողների համար: Հագուստի ու դիմահարդարման տենդնեցների, գունային ամենանորաձև  համադրությունների մասին:

Հագուստ. 2019-ին նորաձև կլինեն ծիածանի բոլոր գույները: Եթե այս տարի գունային միտումներն առավել մոնոտոն էին, ապա եկող տարում ձեր զգեստապահարանում կարող եք ունենալ ու համադրել ամենավառ երանգները:  2019-ին չափազանց նորաձև կլինեն 18, 19-րդ դարերին բնորոշ կորսետները. դրանք կարող են լինել ինչպես կտորից, այնպես էլ՝ կաշվից կամ լաքից: Իհարկե, թրենդային կլինի նաեւ 1990-2000-ականներին ԱՄՆ-ում մեծ տարածում գտած սպորտային համազգեստների ոճը, որն այժմ կարելի է համադրել անգամ զգեստների հետ: Կշարունկեն ակտուալ մնալ օվերսայզ պիջակները, որոնք ևս կհամադրվեն նուրբ, եթերային զգեստների հետ: Ասիմետրիկ կտրվածքները եկող տարում ևս դուրս չեն մնա նորաձեւությունից:  Դիզայներների  խոսքերով՝ 2019-ին կվերադառնա հայտնիների կամ նկարիչների դիմանկարներով հագուստը, որը կարելի է հագնել ասեղնագործած, ձեռքով նկարված կամ պարզապես հագուստի վրա տպված տարբերակով:

Այս Ամանորին փայլփլուն հագուստի սիրահարները ուրախությամբ կարող են կրել դրանք՝ ընտրելով ցանկացած երանգ՝ սև, ոսկեգույն, կարմիր, արծաթագույն և այլն: Ամանորի գիշերը կանանց և աղջիկներին շքեղ տեսք կհաղորդի նաև թավշյա հագուստը: Երեկոյան կերպարն ամբողջացնելու համար, իհարկե, պետք է ընտրել նորաձև աքսեսուարներ՝ նուրբ ոսկյա զարդերը, որոնց կողքին, սակայն, կշարունակեն ակտուալ մնալ արհեստական նյութերից պատրաստված զարդերը: Մեծ բրոշները ևս շատ նորաձև կլինեն 2019-ին:

Դիմահարդարում. 2019-ին զգալու ենք 80, 90-ականնրի շունչը՝ դիսկո ոճ, փայլեր ու գույները: Եկող տարում կշարունակի նորաձև մնալ ծխեցված աչքերը (smoky eyes), հատկապես՝ կանաչ, կապույտ գույնով: Շուրթերի համար ամենաթրենդային գույները կլինեն մանուշակագույնը, գինեգույնը, ինչպես նաև՝ թավշյա շուրթերը: 2019-ին դիմահարդարման գլխավոր թրենդներից կլինեն ընդգծված այտերը՝ կարմրավուն երանգով, որին հակառակ՝ ընդգծված այտոսկրերն արդեն կհամարվեն հակաթրենդ: Կշարունակեն ակտուալ մնալ 2019-ին. օրինակ՝ 2018-ին արդեն իսկ լայն տարածում ստացած արհեստական պեպենները նորաձև կլինեն նաև 2019-ին: Կշարունակեն թրենդային մնալ թարթիչները՝ մերկ աչքերի հետ և լավ խնամված, բայց ոչ նկարված հոնքերը:

18.12.18

Գարնանային միամսյակ

Գարնան գույներն ու հրապույրներն ամբողջացած են կին արարածի կերպարում:  Իսկ տղամարդիկ,  գիտակցելով, որ գունագեղ ծաղիկներն իրենց խորքում խորհուրդներ են  պարունակում,  աշխատում են կանանց  նվիրել այնպիսիները, որ գեղեցիկ  զգացողություններ փոխանցեն: Այնուհանդերձ, ծաղիկները թեև հաճելի  լիցքեր են հաղորդում,  բայց շուտ են թոշնում` հաստատելով, որ կյանքում ոչինչ  հարատև չէ և ելնելով դրանից, որոշ տղամարդիկ էլ աշխատում են իրենց  սիրելիներին այլ նվերներ մատուցել: Ինչևէ,  կյանքն առավել գեղեցիկ է  գարնան  ավետիսով, գարնանաբույր  այս տոնով, որ  կոչվում է կանանց  միամսյակ:  Տոնին տղամարդիկ ջանում են առավել բարի ու ուշադիր լինել կանանց  հանդեպ, հաճելի անակնկալներ մատուցել  տանը, թե դրսում:  Իսկ ամենակարևորը` աշխարհի ոչ մի ծայրում չես հանդիպի հայուհու նմանակի, որն այնքան հավատարիմ ու նվիրված, բարի ու խոնարհ լինի և  առավել  արժանի սիրո ու մեծարանքի: Թող այս միամսյակին  բոլոր կանայք լցվեն ուժով ու հաստատակամությամբ,  շրջապատվեն ջերմությամբ և իրենց զգան լիիրավ երջանիկ:

14.03.18

Հետաքրքիր փաստեր

Արդյո՞ք ամեն ինչ գիտենք բնության, կենդանիների կյանքի, մեր մոլորակի, տիեզերքի կամ մարդու մասին: Առաջարկում եմ միասին կատարենք բացահայտումներ գիտական փաստերի աշխարհում, որոնք բացի տպավորիչ լինելուց նաև բավական զարմանահրաշ են: Եվ այսպես.

1. Մարդը իր ամբողջ կյանքում անցնում է 5 հասարակածի երկարությամբ ճանապարհ:

2. Գորտերը չեն կարող կուլ տալ առանց թարթելու, որովհետև նրանց աչքի խնձորակները օգնում են կերը հրել ներս:

3. Մարդու մաշկը ամբողջությամբ թարմացվում է 28 օրը մեկ:

4. Ամենահազվագյուտ քիմիական տարրը հայտնաբերված բնության մեջ կոչվում է Աստատ: Երկրի 1.6կմ հաստությամբ վերին շերտում  պարունակվում է ընդամենը 70մգ Աստատ:

5. Ծնոտը մարդու ամենաշատ օգտագործվող մարմնի մասն է:

6. Դելֆինները կարող են անվանակոչել մեկմեկու հատուկ ձայնային ազդանշաններով:

7. Ամեն օր Երկիր է վերադառնում տիեզերական աղբից գոնե մեկը:

8. Բարձի կյանքի միջին տևողությունը 6 տարի է: Դրանից հետո բարձի 10% կազմում են մաշկի մնացորդները, տիզերը և նրանց արտաթորանքները:

9. Մերկ հողափորը քաղցկեղի դեմ իմունիտետով է օժտված և կարողանում է ապրել գրեթե առանց թթվածնի:

10. Ամբողջ պատմության ընթացքում մարդկությունը այնքան ոսկի է արդյունահանել, որքանով հնարավոր կլիներ լցնել 2 օլիմպիական լողավազան:

11. Ձգողականության ուժի պատճառով ամենամեծ բարձրությունը, որին տեսականորեն կարող են հասնել ծառերը կազմում է 130 մետր:

12. Կապույտ կետը իր բերանում կարող է իր քաշին հավասար ծանրություն պահել (իհարկե այդ ամենը ջրի մեջ):

14. Աշխարհի ամենաերկար կենդանին ծովային որդն է, որի երկարությունը կարող է հասնել մինչև 55 մետր:

15. Երկրի ոսկու 99 %-ը գտնվում է Երկրի միջուկում:

28.01.18

Կաղանդ, Նավասարդ, Ամանոր

Հայ ժողովուրդն իր  պատմության մեջ  ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ և Ամանոր անուններով: Դեռևս վաղնջական ժամանակներում հայերը նոր տարին ազդարարել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական  ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով:Հայոց երկրորդ նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին,( այսինքն` օգոստոսի 11-ին)` այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Աշխարհի  տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ էին համարում  նոր տարվա սկիզբ, ուստի այս բազմազանությունը երկրների տնտեսական և մշակութային փոխհարաբերություններում առաջացնում էր որոշ դժվարություններ: 18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսն անցկացրեց տոմարագիտական ռեֆորմ, որի համաձայն  հայերն Ամանորը սկսեցին նշել հունվարի մեկին: Ժամանակը զորեղ է ժողովուրդների կենցաղը և սովորությունները փոխելու գործում: Այսպես` այսօր ամանորյա սեղանը գցվում է շքեղություն խորհրդանշելու համար, իսկ ահա հին Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնել, քանի որ Նավասարդը ոչ թե ուտիս, այլ պաս օր է: Ավանդական ուտեստները պատրաստվում էին հատիկեղենից` լոբուց( որի պատիճը խորհրդանշում էր ընտանիքի ամրությունը, իսկ հատիկը` ընտանիքի սաղմը), ոսպից, չրերից, ընկույզներից և այլն: Սեղանի զարդը համարվում էր Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 հավասար մասերի, և ընտանիքի այն անդամին, ում բաժին էր ընկնում դովլաթը, Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Կլաուսին: Բայց մեր նախնիները նույնպես ունեցել են ձմեռային հրաշագործ, ում անվանում էին Մեծ պապուկ կամ Կաղանդ պապա: Նա առնչվում էր կաթողիկոս Սահակ Պարթևի անվան հետ, ով, համաձայն ավանդության, հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով: Մերօրյա տենածառը կապում են գերմանական  Ռեֆորմացիայի առաջնորդ Մարտին Լյութերի անվան հետ: Մի գիշեր հոգնած տուն գնալիս Լյութերը նստում է ճամփեզրին` մի փոքր հանգստանալու: Ճանապարհը զարդարված է լինում եղևնիներով, որոնց  ճյուղերի արանքից առկայծում են փայլուն աստղերը: Տպավորված նրանց գեղեցկությամբ` Մարտին Լյութերը  իր տանը զարդարում է առաջին եղևնին: Հայ իրականության մեջ տոնածառ, որպես այդպիսին, չի եղել, սակայն դեռևս հնուց հայերն ունեցել են ծառերի պաշտամունք և տոնածառին փոխարինել են ձիթենու ճյուղերը: Նրանցից ամենահաստը Նոր տարվա գիշերը խրել են  մեծ հացի մեջ և զարդարել ընկուզեղենով,  ցորենի հասկերով, լոբիով, զանազան մրգերով, հատկապես խնձորներով, որոնք պտղաբերություն էին խորհրդանշում, նաև չարխափաններով ու մարդակերպ կամ կենդանակերպ թխվածքներով: Տանտերը Կաղանդի ծառը տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել  տուն: Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Եգիպտոսում` կապվելով Նեղոս գետի վարարման հետ։ Վերջինս համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի ու Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։

26.12.17

Ջրաբեր

Ջրաբեր գյուղ գտնվում է Գութանասարի արևմտյան ստորոտին, Աբովյանից 6 կմ հյուսիս-արևելք: Ջրաբերից 1 կմ հյուսիս գտնվող ստորին պալեոլիթյան կայան-արհեստանոցից հայտնաբերվել են վերին աշելյան ժամանակաշրջանի քարե գործիքներ, հատիչներ, միջուկներ և այլն: Նախկինում Ալափարս Ներքին անվան տակ ընդգրկվել է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում: Ջրաբեր է վերանվանվել 1948 թ.-ին։ Բնակչության նախնիները 1915 թ.-ին գաղթել են Ալաշկերտի գյուղերից, մի մասն էլ Հրազդան քաղաքից։ 2006թ-ին կառուցվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու դաշտավարությունն է։

01.11.17

Կրկին աշխարհի գավաթակիր

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը (2802) 12 տարի անց դարձյալ հռչակվեց աշխարհի գավաթակիր: Թբիլիսում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի թայ-բրեյքում Լևոն Արոնյանը Չինաստանի առաջին համար Դին Լիրենին (2771) հաղթեց երկու արագ պարտիաների արդյունքում՝ 2:0: Սպիտակներով հայ գրոսմայստերն առավելության հասավ 30 քայլում, իսկ սևերով` 33 քայլում: Աշխարհի գավաթի խաղարկությանը Լևոն Արոնյանի մասնակցության գլխավոր նպատակը 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելն էր: Այդ խնդիրը նա լուծել էր՝ եզրափակիչի ուղեգիր նվաճելով: Աշխարհի գավաթի խաղարկությունում Լեւոն Արոնյանը պարտության է մատնեց հարավաֆրիկացի Դենիել Քոուդերիին, կանանց աշխարհի քառակի չեմպիոն, չինացի Հոու Յիֆանին, ռուսաստանցիներ Մաքսիմ Մատլակովին  և Դանիիլ Դուբովին, ուկրաինացի Վասիլի Իվանչուկին եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Աշխարհի գավաթակրի տիտղոսի հետ Լևոն Արոնյանը ստացավ նաև 120 հազար դոլար մրցանակ: Սեպտեմբերի 30-ին տեղի կունենա Լեւոն Արոնյանի հարսանիքը:

28.09.17

Ինչպես ինքնավստահություն ձեռք բերել

Ինքնավստահությունը բոլոր ժամանակներում էլ համարվել և համարվում է հաջողության, լիդերության ցուցանիշը: Մեր դարը այդ հարցում բացառություն չի կազմում: Ինքնավստահ են անվանում այն անձանց, ովքեր բարձր են գնահատում իրենց իսկ կարողություններն ու ունակությունները և կարծում են, որ սեփական ուժերը բավարար են ցանկացած իրենց առջև դրված առաջադրանքի լուծման համար: Ինքնավստահ անձը միշտ անկեղծ խոսում է իր հույզերի, ցանկությունների մասին, կարողանում է մերժել, ունակ է շփման եզրեր գտնելու, զրույցը սկսելու և ավարտելուն: Նա չի վախենում իր առջև նոր նպատակներ դնելուց և հետամուտ է լինում դրանց արագ իրագործմանը:
Անիքնավստահ անձը շփման և շրջապատի հետ փոխհարաբերությունների ժամանակ վախենում է սեփական կարծիքը արտահայտելուց, նրանք սկսում են ոչ միայն ակտիվ գործողություններից հրաժարվել, այլև դադարում են իրենց առջև ընդհանրապես նպատակներ դնել` կորցնելով իրենց հանդեպ, ինչպես նաև իրենց կարողությունների հանդեպ վստահությունն ու հավատը:
Ինքնավստահությամբ փայլող անձանց հետ մարդիկ ձգտում են ավելի շատ շփվել, հասարկության մեջ այդպիսի մարդիկ իրենց արժանի և հարմարավետ են զգում, քանզի բոլորը ձգտում են նմանվել իրենց:
Ֆլորենցիայի հոգեբանների խումբը, անցկացնելով մի շարք ուսումնասիրություններ, պարզեցին, որ մարդկանց մոտ առաջադրանքի բարդացման հետ մեկտեղ մեծանում է ոչ միայն սխալների քանակը, այլև ինքնավստահությունը:
Հեղինակները նշում են, որ տվյալ երևույթի հոգեբանական մեխանիզմները դեռևս հստակ բացատրություն չունեն:
Ամեն դեպքում հարկավոր է հիշել, որ ինքնավստահությունը դա խաբուսիկ երևույթ է, քանզի մենք կարող ենք տեսնել միանգամյա գոյություն չունեցողը:
Ցանկացած դեպքում մեզանից յուրաքանչյուրն էլ անծանոթ իրավիճակում հայտնվելիս անինքնավստահության մասին կարող է խոսել: Դա լրիվ նորմալ երևույթ է, և խոսել անձի անիքնավստահության մասին այստեղ այդքան էլ տեղին չէ: Բայց եթե տագնապն ու անինքնավստահությունը ուղեկցում են ավորական և իրեն լավ ծանոթ իրադրություններում, ապա այստեղ արդեն հոգեբանի միջամտությունը անխուսափելի է:
Ահա մի քանի ինքնավստահության զարգացման տեխնիկաներ`
-
Եթե դուք ունեք ձեր շրջապատում մի ինքնավստահ անձնավորության օրինակ, ապա փորձեք հետևել նրա շարժումներին և խոսքին, վարքին և հետո նմանակեք նրան:
-
Փորձեք մեծացնել ձեր շփումների սահմանը և բոլորովին նոր գործեր սկսեք:
Շատ քչերն են իրենց անինքնավստահ զգում բավականին լավ ծանոթ իրավիճակում` իրենց հարազատ մարդկանց շրջանակում, լավ ծանոթ գործով զբաղվելիս: Հոգեբանները դա անվանում են հարմարավետության սահման: Դրա համար էլ հարկավոր է նոր ծանոթություններ ձեռք բերել և նոր գործեր ձեռնարկել, եթե նույնիսկ այդ ճանապարհին պահանջվի հաղթահարել մի շարք հոգեբանական պատնեշներ: Հիշե՛ք, երբ մենք լայնացնում ենք մեր հարմարավետության սահմանը, մենք ավելացնում ենք մեր ինքնավստահության ցուցանիշը:
-
Հրաժարվեք ինքնաքննադատությունից
Փորձեք մտածել դրական, կառավարել սեփական մտքերը: Օրինակ` եթե դուք սխալվել եք և ձեր ներքին ձայնը ձեզ ճնշում է և մեղադրում, որ դուք անհաջողակ եք, նորից ամեն ինչ փչացրեցիք, ապա փորձեք հիշել, որ սխալների վրա են սովորում և հաջորդ անգամ արդեն նույն սխալը չեք կրկնի:
-
Եղեք ազատ ձեր արատահայտությունների մեջ, արտահայտեք և դրական և բացասական կարքիները և հույզերը առանց վախենալու, որ կարող են դրանք ինչ որ մեկին դուր չգալ:
-
Հանգիստ ընդունեք սեփական անկատարելությունը, քանի որ ոչ ոք, երբեք չի կարող կատարյալ և իդեալական լինել ցանակացած պարագայում: Ընդունեք ձեր սխալները և անհաջողությունները, քանի որ սխալվում է նա, ով ոչինչ չի անում:
-
Ձեր առջև նոր նպատակներ դրեք և սկսեք իրականցնել դրանք, քանի որ կյանքը իմաստավորվում է միայն նոր նպատակների ձեռքբերման   ժամանակ:
Նոր նպատակների ձեռքբերման ժամանակ դուք կզգաք, թե որքան ինքնավստահ եք դառնում ձեր ուժերում և ձեր սեփական անձի մեջ:
Ապրեք կյանքի ամեն վայրկյանով: Հենց կյանքի ամեն մի առանձին վերցրած վայրկյանում էլ գտնվում է կյանքը, որտեղ տեղ չկա վախերի, տագնապների, անհանգստության և ափսոսանքների համար:

 

Ն. Փեթակչյան

14.08.17

«Ոսկե ծիրան»

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է: Ըստ ավանդույթի՝ փառատոնային առաջին օրն սկսվեց մամլո ասուլիսով. Բանախոսներ Կարեն Ղազարյանը, Նարինե Գրիգորյանը և Սամվել Թադևոսյանը ներկայացրին «Կյանք ու կռիվ» ( «Հայկական համայնապատկեր») ֆիլմը: Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ «Ոսկե ծիրանի» ոչ պաշտոնական մեկնարկը խորհրդանշող ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը: Այն այս տարի անցկացվեց Սուրբ Աննա եկեղեցում:  Շառլ Ազնավուրի հրապարակում, անվանի այլ հայ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, բացվեցին կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և օպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը:  Մինչ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը «Ոսկե ծիրանի» անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցներն անցան կարմիր գորգով: Իսկ պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում: Ողջույնի խոսքով հանդես եկան «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը և փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այնուհետև ներկայացվեցին մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, ինչպես նաև ժյուրիի կազմը:
Փառատոնի մեկնարկին նվիրված հանդիսությանը հաջորդեց 14-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմի՝ Համո Բեկնազարյանի «Խասփուշ»-ի ցուցադրությունը: Այս տարի կինոփառատոնը ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից:

11.07.17

Թոմ Քաթինա

«Ավրորա» մրցանակն այս տարի ստացավ Սուդանի հարավի Նուբա լեռներում ռումբերի տեղատարափի տակ «Գթության մայր» հիվանդանոցում աշխատող բժիշկ Թոմ Քաթինան, որը երկրորդ անգամ էր առաջադրվել այս մրցանակին: Հաղթողի անունը հայտարարեց աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը:  Սուդանի կառավարական ուժերն այս տարիներին տասնմեկ անգամ արդեն ռմբակոծել են հիվանդանոցի տարածքը։ Թոմ Քաթինան միակ վիրաբույժն է 750 հազար բնակիչ ունեցող մի տարածաշրջանում, որն իր չափերով հավասար է Ավստրիային։ Որպես 435 մահճակալ ունեցող հիվանդանոցի միակ բժիշկ՝ նա աշխատում է օրական 24 ժամ սպասարկելով կես միլիոն մարդու և անտեսելով երկնքից անընդմեջ թափվող ռումբերի մշտական սպառնալիքը։ Նա իրականացնում է տարեկան 1000 վիրահատություն և սպասարկում է օրական ավելի քան 400 հիվանդի: Հավատը մեծ նշանակություն ունի Քաթինայի կյանքում։ Նա վստահ է, որ բոլոր մարդիկ կապված են միմյանց՝ անկախ ռասայից ու կրոնից. «Կարծում եմ, որպես մարդկային էակներ, մենք փոխկապակցված ենք։ Անկախ ռասայից կամ կրոնից՝ կա փոխադարձ ինչ-որ կապ։ Իմ տեսանկյունից՝ բոլորս էլ Աստծու զավակներն ենք՝ լինենք քրիստոնյա, մահմեդական, աթեիստ, թե ինչ։ Եվ մենք պարտավոր ենք հոգալ մեր եղբայրների մասին։ Ամեն առանձին անհատ կարող է իր ներդրումն ունենալ՝ ինչ-որ կերպ»։  Քաթինան խոստովանեԼ Է, որ մի անգամ հիվանդանոցից դուրս գալիս գլխավերևում ռմբակոծիչ է տեսել և հուսահատված ասել է՝ սպանի'ր ինձ: Սակայն բժշկին օգնում են ապրել նրանք, որոնց նա փրկել է, նրանք ուժ են տալիս իրեն հետագա աշխատանքի համար:

06.06.17

Աշխատավորների օր

Մայիսի 1-ն է՝ աշխատավորների միջազգային օրը: Մայիսի 1-ը պատմության մեջ մտել է 1886թ., երբ ամերիկացի բանվորները դուրս եկան փողոց` պահանջելով 8 ժամանոց աշխատանքային գրաֆիկ: Գործադուլն ու երթն ավարտվեց ոստիկանների հետ արյունոտ բախումներով, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին: 1889թ. Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի Կոնգրեսը որոշեց ամեն մայիսի մեկին երթեր ու հանրահավաքներ անցկացնել: Այժմ այս տոնը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Նախկինում, սակայն, Մայիսի 1-ը համաժողովրդական ուրախության օր էր. շքերթ էր լինում, մարդիկ դուրս էին գալիս ծաղիկներով, դրոշներով, իրար ողջունում էին: Այսօր՝ Հայաստանում մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է:

25.04.17

Զատիկ

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը նշում է  ապրիլի 16-ին: Սուրբ Հարության տոնը կոչվում է նաև Սուրբ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին, թե՛ Նոր կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Զատիկը շարժական տոն է, Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ընկած ժամանակահատվածը: Զատկին նախորդում է Ավագ շաբաթը: Տոնի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի: Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը: Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով  և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը: Շաբաթ և կիրակի օրերին եկեղեցիներում մատուցվում է պատարագ և տեղի ունենում ժամերգություն:  Սուրբ Զատիկի տոնին սեղանի պարտադիր կերակուրներն են ներկած ձուն, կանաչեղենը, չամիչով և բրնձով փլավը, ձուկը, գինին: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը: Մյուս կողմից էլ, ազգագրագետը նկատեց, որ տոնը նշողները ուշադրություն են դարձնում ոչ թե դրա իմաստին, խորհրդին, բովանդակությանը, այլ արտաքին, երևութական կողմին: Նրա խոսքով` այդ ճգնաժամը առկա է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

12.04.17

Կանանց  միամսյակ

Հայ կանայք մեկ օրով սահմանափակվել չցանկացան և մարտի 8-ը համարեցին են իրենց տոնական միամսյակի սկիզբը: Ծաղիկների, նվերների ու բարեմաղթանքների սպասում են մինչեւ ապրիլի 7-ը: Պաշտոնապես, իբրև «Կանանց միջազգային օր» մարտի 8-ը ՄԱԿ-ը հայտարարեց 1975 թվականին: Տոնն ապրիլի 7-ին նշելու՝ մեր իշխանությունների նախաձեռնությունը հայ կանայք մերժեցին կիսով չափ և այժմ պաշտոնապես նշվում է երկու օրն էլ: Շնորհավորում ենք բոլոր կանանց՝ գարնանային այս գեղեցիկ տոնի առիթով: Մարտի 8-ի տոնի նախաձեռնողը, ըստ էության, Կլարա Ցետկինն էր. 1910-ը թվականին Կոպենհագենում, Սոցիալիստական ինտերնացիոնալի որոշմամբ, Մարտի 8-ը հայտարարվեց Կանանց միջազգային օր: Ասում են՝ տոնը ազնվազարմ և ամուսնացած կանայք նշել են դեռեւս Հին Հռոմում. ամուսիններից նվերներ են ստացել, հագել են ամենաճոխ զգեստներն ու այցելել Վեստա աստվածուհու տաճարը: Մարտի 8-ի խորհուրդը կանանց իրավունքների պաշտպանությունն է, որն արդեն 1910 թվականից նշանավորվել է նրանց քվեարկելու իրավունքով: 1996 թվականից տոնը մեր երկրում չեղյալ է համարվել` փոխարինվելով ապրիլի 7-ով, որը Մայրության եւ գեղեցկության տոնն է: 2001 թվականին Մարտի 8-ը տոնացույցում վերականգնվել է, և մինչեւ Ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածն ընդունված է համարել կանանց միամսյակ:

07.03.17

Սումգայիթյան  ջարդեր

1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին: Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց հայ բնակչությանը պաշտպանելու համար: Ադրբեջանցի հրեշն արդեն արել էր իր սև գործը… Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնությունն էր ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ: Այն վճռական դեր խաղաց ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման տեսանկյունից։ Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկման և միջազգային հանրության ապատեղեկացման պատճառով Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին հակահայկական ուժեղ քարոզչությունը, ինչը հանգեցրեց 1990թ. հունվարի Բաքվի կոտորածների, որոնց զոհ գնացին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ:  1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը`   առնվազն կես միլիոն մարդ: Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնցով պահանջվում էր իրականացնել ինքնորոշման սահմանադրական իրավունքը: 1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց Սումգայիթի կոտորածը դատապարտող բանաձև, որում ասվում է՝ «Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի`   Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողությունը (մարզի բնակչության 80%-ը կազմում են հայերը), ինչպես նաև 1923թ.-ին այս մարզը կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպես նաև 1988թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը, նկատի ունենալով, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ Սումգայիթում և բռնություններ Բաքվում, ինչի հետևանքով հայերի համար վտանգավոր է ապրել Ադրբեջանում, դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդեպ բռնություններն ու ճնշումները»: Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն դատապարտել Սումգայիթի ջարդերը կամ ափսոսանք հայտնել էթնիկական զտումների համար:

24.02.17

Տյառնընդառաջ

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։  Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։ Տյառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ եկեղեցական տոնացույցով նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո։ Երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն։ Ժամերգության ավարտին մարդիկ եկեղեցում վառվող մոմից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը իրենց հետ տանելով տուն։ Ժողովրդական ավանդույթի համաձայն` եկեղեցուց դուրս բերված մոմի կրակով վառում են նաև Տյառնընդառաջի խարույկը։ Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու, «ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում և Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում»։ Ըստ Ավետարանի, Հովսեփն ու Մարիամը Բեթղեհեմում 40 օր մնալուց հետո վերցնում են մանուկ Հիսուսին և գնում Երուսաղեմ՝ Նրան «Տիրոջը ներկայացնելու» (Ղուկ. Ա 22)։ Նրանց ընդառաջ է գալիս Սիմոն անունով Աստծո ծառան, ով Տիրոջից խնդրել էր իրեն այնքան կյանք տալ, մինչև տեսնի Աստծո փրկությունը: Սրբազան ավանդության համաձայն, երբ տեղ են հասնում, Աստծո հրամանով փակված տաճարի արևելյան դուռը բացվում է։ Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Քրիստոս՝ Աստծո Միածին Որդին, երկնքից խոնարհվեց և մեր փրկության համար աշխարհ եկավ։ Սա աստվածային սիրո գերագույն դրսևորումն է Արարչից հեռացած արարածի հանդեպ։ Մարդացած Աստվածորդին ամեն պահ դիմում է մեզ. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. ԺԱ 28)։ Հաջորդ քայլը մերն է. «Մոտեցեք Աստծուն, և Նա կմերձենա ձեզ» (Հակոբոս 4:8)։ Յուրաքանչյուրս պետք է անսանք Տիրոջ ձայնին, քանզի ով Նրա հետևից է գնում, «խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը» (Հովհ. Ը 12)։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Փետրվարի 14-ին` Տյառնընդառաջի տոնական Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը։ Սովորության համաձայն` Տյառնընդառաջի տոնին նվերներով այցելում են նորապսակներին։

10.02.17

Հայկական բանակ 25

Հունվարի 28-ին 25 տարի առաջ ստեղծվեց Հայկական բանակը: 1991 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մինիստրների խորհրդին կից ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5ին  ՀՀ  նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը:  1992 թվականի  հունվարի 28-ին պատմական  որոշում կայացվեց  «ՀՀ պաշտպանության մասին», այդպիսով իսկ ազդարարելով Հայ Ազգային բանակի ստեղծումը: Խոսելով բանակաշինության մասին՝ պետք է առանձնացնել երեք հիմնական փուլ: Առաջինը՝ ազգային ազատագրական շարժման մեկնարկը Լեռնային Ղարաբաղում: Այն ժամանակ երկրի անվտանգությունն ապահովում էին կամավորները, որոնք միավորվեցին և կազմեցին կամավորական ջոկատներ: Ջոկատները չունեին կենտրոնական հրամանատարություն, ամեն մեկը մարտնչում էր այնպես, ինչպես հարկ էր համարում, բայց բոլորը պատրաստ էին մեռնել հանուն Ղարաբաղի ազատագրման ադրբեջանական օկուպացիայից: Այդ ջոկատներն էլ կազմեցին կանոնավոր բանակի հենքը:  Երկրոդը փուլն ազգային բանակի ստեղծումն էր պատերազմական պայմաններում: Հետո եկավ երրորդ փուլը, ի դեպ, այն դեռ ավարտված չէ: Այս փուլը կարելի է անվանել բանակաշինության փուլ: Արդեն 20 տարուց ավելի տևող հրադադարի ռեժիմը թույլ է տալիս կենտրոնանալ զորքերի տարբեր ճյուղերի զարգացման վրա ու ապահովել կապերի ամրապնդումը Հայաստանի ԶՈւ և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի միջև: Հայկական բանակը ժողովրդական բանակ է. չկա մի ընտանիք, որն այս կամ այն կերպ առնչություն չունենա նրա հետ: Բանակի կազմավորմանը մասնակցել են մեր ժողովրդի լավագույն զավակները, և այսօր էլ նրանց քաջ որդիներն են անձնվիրաբար ծառայում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Փա՜ռք ու պատիվ բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ ունենք հզոր ու մարտունակ բանակ, նրանց, ովքեր այսօր էլ անսասան են պահում մեր հայրենիքի սահմանները, պահպանում մարդկանց անդորրն ու խաղաղ կյանքը:

26.01.17

ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ

Հին և նոր տոմարներ արտահայտությունը լսում ենք հատկապես Ամանորի օրերին, երբ խոսվում է Նոր տարին նաև հին տոմարով դիմավորելու մասին: Ի՞նչ են հին և նոր տոմարները: Նոր տարին հունվարի 1ին սկսեց տոնվել Ն.Ք. 46 թվականին` Հուլիոս Կեսարի օրոք, երբ նրա կողմից գործածության մեջ դրվեց մի նոր տորմար, որը նրա անունով կոչվեց հուլյան տոմար: Ըստ այդ տոմարի` տարին ուներ ոչ թե 365 օր, 5 ժամ, 48 րոպե, 46 վայրկյան, այլ 365 օր, 6 ժամ, այսինքն՝ ճշգրիտ հաշվումներով որոշված տարուց 11 րոպե 14 վայրկյանով երկար էր։ Սխալմունքը վերացնելու նպատակով Հռոմի Գրիգոր 13-րդ պապը Եվրոպայի նշանավոր տոմարագետներին հրավիրում է Հռոմ, որպեսզի նորը մշակեն։ Բազմաթիվ նախագծերից ընդունվում է իտալացի բժիշկ և աստղագետ Ալոիս Լիլիոյի նախագիծը, որը կիրառվեց 1582 թվականի հոկտեմբերի 15ից։ Քանի որ հուլյան տոմարի 11 րոպե 14 վայրկյանի սխալը Ն.Ք. 46 թվականից մինչև 1582 թիվը կուտակվել դարձել էր 10 օր, այսինքն` ժամանակը 10 օր ետ էր ընկել, ուստի սխալն ուղղելու համար որոշվեց 1582 թ. հոկտեմբերի 4ից հետո ոչ թե հոկտեմբերի 5 ընդունել, այլ` հոկտեմբերի 15։ Այսպես սկսվեց նոր տոմարը, որը Հռոմի Գրիգոր պապի անունով կոչվեց «Գրիգորյան»։ Մոտ 340 տարվա ընթացքում նոր տոմարն ընդունեցին աշխարհի գրեթե բոլոր քրիստոնյա ժողովուրդները։ Վերջինն ընդունեց Եգիպտոսը (1928 թ.), իսկ Ռուսաստանը նոր տոմարին անցավ 1918թ. հունվարի 1ին։ Քանի որ 1582 թվականից մինչև 1918 թվականը, այսինքն` 336 տարում վերոհիշյալ 11 րոպե 14 վայրկյանը կուտակվելդարձել էր 3 օր, ուստի այդ երկրում նոր տոմարը հնից երկար էր ոչ թե 10, այլ 13 օրով։ Այստեղից էլ նոր տոմարի համեմատ հին տոմարի 13 օրվա տարբերությունը։

11.01.17

ԱՔԼՈՐ

Չինական հորոսկոպի տասերորդ նշանն է Աքլորի ղեկավարության տակ օրվա ժամեր`17:00-19:00:

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Նվիրված են, մեծահոգի, արդար, հոգատար և կոլորիտային, ունի շատ արտիստիկ տաղանդներ:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Բռնկվող են, մակերեսային, շահամոլ են և անտակտ:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Աքլորները կարող են լինել լավ դատավորներ, ոստիկաններ ,քաղաքագետներ, գործարարներ, լրագրողներ կամ դերասաններ, կամ նույնիսկ երգիչներ:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Աքլորը ամենավառ արևային նշանն է: Աքլորները իրենց մեջ մարմնավորում են ուժը, երիտասարդությունը, հույսը և մաքրությունը: Աքլորի մանկությունը, պատենեկությունը և հասուն տարիները լի են խնդիրներով: Նրանց կյանքը իրենից ներկայացնում է թռիչքներ և անկումներ, և դրա շնորհիվ նրանք սկսել են հասկանալ մեծագույն ուրախությունները և անվերջանալի տանջանքները: Նրանք ժամանակ առ ժամանակ կլինեն հարուստ և աղքատ: Մի օր աքլորները լավ ընկերներով են շրջապատված, մյուս օրը նորից միայնակ են: Բայց հենց կարողանան գտնել էմոցիոնալ հավասարակշռվածություն, հենց ձեռք բերեն մասնագիտություն, նրանց կյանքը կսկսվի հանդարտվել: Ամեն դեպքում կունենան հանգիստ և անհոգ ծերություն: Կին աքլորները հմայքի պակաս չունեն: Երիտասարդ տարիներին նրանք կարող են մատերի վրա պտտեցնել շատերին: Նրանք անհանգստանալու կարիք չունեն, քանի որ գործնական են և խելացի, կարող են գտնել տաղանդավոր մարդու, որը իվիճակի է պահել իրենց ընտանիքին: Աքլորները ընտանիքին վերաբերվում են իմաստությամբ և հումորով: Կին աքլորը ընկերասեր է, ակտիվ, մարդամոտ և կենսուրախ: Նրանք շատ են գնահատում իրենց ազատությունը և թույլ չեն տա, որ որևէ մեկը խառնվի իրենց կյանքին: Աքլորի տարում ծնվածները կարող են աշխատել այնպիսի մասնագիտություններով, որոնցում պահանջվում է իքնավստահություն և տաղանդ: Իրենց պրոֆեսիոնալիզմի և մարդկանց համոզելու ունակության շնորհիվ նրանք կարող են հասնել շատ բաների: Նրանք գնահատում են հարմարությունն ու անվտանգությունը, այդ պատճառով ջանք չեն խնայում, որպեսզի ստանան բարձր վարձատրվող աշխատանք: Բայց նրանք կաշխատեն միայն այնտեղ, որտեղ իրենց դուր է գալիս: Նրանց կյանքը ձանձրալի չէ: Աքլորները պետք է մի փոքր համբերատար լինեն և նրանք կհասնեն իրենց երազած հարստությանը:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Սովորաբար նրանք շատ հաջողակ են ու միշտ կստանան օգնություն ընկերներից և գործընկերներից:

ՖԻՆԱՆՍԸ`
Նրանք կարող են հայտնվել տհաճության մեջ, եթե շարունակեն իրենց ֆինանսական գործեր վարել նույն ձևով, քանի որ որքան նրանք աշխատում են այդ ամբողջ աշխատածը արագ ծախսում են:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Նրանց դուր է գալիս լինել տնօրեն և ամեն ինչ անել անձամբ:

ՍԵՐԸ`
Նրանք կյանքում կհանդիպեն իրենց մեծ սիրուն և կկառուցեն լավ փոխհարաբերություններ, չնայած դա երբեմն շատ ծանր կլինի աքլորների համար: Նրանք ստիպված կլինեն իցույց դնել իրենց զգացմունքները, որպեսզի ամեն ինչ ստացվի:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Եթե նրանք ուժեղ էլ են, ապա հակում ունեն մրսածությունների, քանի որ նրանց թույլ տեղը կոկորդն է: Չնայած պետք է ուշադրություն դարձնել նաև երիկամներին:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Ցլի, օձի հետ, իդեալական վիշապի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Ճագարի, ձիու հետ, ամենավատը առնետի հետ:

14.12.16

Արհավիրք

1988 թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, վայրկյանների ընթացքում ավերածություններ եղան Հայաստանի 21 քաղաքներում և 324 գյուղերում, ոչնչացվեց Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80 տոկոսը, վնասներ կրեց Վանաձորը: Բնական արհավիրքն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40%-ը` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը: 28 տարի առաջ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, պաշտոնական տվյալներով, ընդամենը 30 վայրկյանի ընթացքում բնական աղետը դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 500 ընտանիք մնաց անօթևան:

05.12.16

Կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազգային օր

1981-ից ի վեր նոյեմբերի 25-ը նշվում է որպես գենդերային բռնության դեմ պայքարի օր: 1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 25-ը հայտարարել է Կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազգային օր (International Day for the Elimination of Violence against Women): ՄԱԿ-ն առաջարկել էր կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնք հասարակության ուշադրությունը կսևեռեն այս խնդրի վրա: Նոյեմբերի 25-ին մեկնարկում է նաև Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակը և ավարտվում դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը: Այս 16-օրյակը ներառում է նաև այլ կարևոր օրեր. նոյեմբերի 29-ը՝ Կանանց մարդու իրավունքների պաշտպանների միջազգային օր, դեկտեմբերի 1-ը՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, դեկտեմբեր 6-ը՝ Մոնրեալի կոտորածի օր: Հայաստանի ոստիկանության տվյալների համաձայն` 2012թ. գրանցվել է ընտանեկան բռնության 766 դեպք, 5 կին մահացել է՝ թողնելով 12 մանկահասակ երեխա: 2013թ. ընտանեկան բռնության հետևանքով մահացել է 3 կին` առանց մայրական խնամքի թողնելով 6 մանկահասակ երեխաների: 2014թ. 8 ամիսների ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 1501 դեպք: Աչափահասների նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերը 7-ն են: Կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է գլոբալ համաճարակ մնալ: Կանանց 70%-ը տառապում է կենցաղային մակարդակով բռնությունից: Առանձին թեմա է նաև ընտանեկան բռնությունը, որին մեծ թվով կանայք են ենթարկվում: ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհի կանանց և  աղջիկների 35%-ն այս կամ այն ֆիզիկական  կամ սեռական բռնության է ենթարկվում:

23.11.16

Ուսանողների միջազգային օրն է

Նոյեմբերի 17-ն Ուսանողների միջազգային օրն է: Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում։ 1939թ. հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը։ Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը։ Յանի թաղման օրը՝ նոյեմբերի 15-ը, նույնպես վերածվեց բողոքի մեծ ցույցի, ինչի ժամանակ տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին։ Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ֆաշիստական ուժերը շրջափակեցին ուսանողական հանրակացարանները, ձերբակալվեց ավելի քան 1200 ուսանող։ Ուսանողական շարժման 9 ակտիվիստներ գնդակահարվեցին։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Հետագայում արդեն Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակեց Ուսանողների միջազգային օր: Սիրով շնորհավորում ենք է բոլոր ուսանողներին միջազգային օրվա առթիվ և կոչ անում մեր համայնքի ուսանողներին. ակտիվ եղեք համայնքային կյանքին:

18.11.16

Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր

Նոյեմբերի 14-ին նշվում է Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Շաքարախտի դեմ պայքարի միջազգային օրը (World Diabetes Day) սահմանել է Շաքարախտի միջազգային ֆեդերացիան (ՇՄՖ) Առողջապահության միջազգային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ` աշխարհում շաքարախտով հիվանդների թվի ավելացման կապակցությամբ։ Շաքարախտի դեմ պայքարի միջազգային օրը նշվում է ամեն տարի նոյեմբերի 14–ին` այդ օրը ծնվել է Ֆրեդերիկ Բանթինգը, ով Չարլզ Բեսթի հետ որոշիչ դեր է խաղացել 1922 թվականին շաքարախտով հիվանդների կյանքը փրկող ինսուլինի հայտնաբերման գործում։ 2006 թվականին դեկտեմբերի 20–ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունել է Շաքարախտի մասին բանաձև, որի համաձայն` շաքարախտի հիվանդացության սրընթաց աճը հայտարարվել է միջազգային հանրության արտակարգ վտանգ։ ՄԱԿ–ի բանաձևի ընդունմանը նպաստել է Շաքարախտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնած լայնածավալ հասարակական շարժումը, որն ուղղված էր շաքարախտի վտանգի մասին մոլորակի բնակչության իրազեկվածության բարձրացմանը։ Բանաձևը կոչ է արել ՄԱԿ–ի անդամ պետություններին քայլեր ձեռնարկել շաքարախտի դեմ պայքարի համար և շաքարախտի կանխարգելման և բուժման ազգային ռազմավարություններ մշակել։  2007 թվականից Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է ՄԱԿ–ի հովանու ներքո։  Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվա նպատակն է հանրությանը ներկայացնել հիվանդության պատճառները, ախտանիշները, բարդություններն ու  բուժման եղանակները։  Շաքարախտի համաշխարհային օրվա տարբերանշանը կապույտ շրջանն է։ Բազմաթիվ մշակույթներում շրջանը կյանք և առողջություն է խորհրդանշում, իսկ կապույտ գույնը ՄԱԿ–ի դրոշի գույնն է և երկնքի խորհրդանիշը, որը միավորում է բոլոր ժողովուրդներին։ 2014–2016 թվականներին օրվա թեման է` «Առողջ կենսակերպ և շաքարախտ»։

09.11.16

Պաշտպանվել աշնանային վիրուսներց

Ուշ աշունը վիրուսային հիվանդությունների ավանդական ժամանակն է, երբ սեփական առողջության պաշտպանությունը պետք է հասցնել առավելագույնի: Ահա թե ինչ են խորհուրդ տալիս մասնագետներն աշնանային վիրուսներից պաշտպանվելու համար:

Բարձրացրեք իմունիտետը

Ճիշտ սնվեք. օգտագործեք առողջ սնունդ, հատկապես մեծ քանակությամբ մրգեր և բանջարեղեն: Սննդակարգի մեջ ընդգրկեք վիտամին C պարունակող մթերքներ` հաղարջ, լոռամիրգ և նուռ:

Լվացեք ձեռքերը

Մաքրությունն ընդհանրապես առողջության գրավականն է, հատկապես վիրուսային հիվանդությունների սրման ժամանակ: Ուստի որքան հնարավոր է հաճախակի լվացեք ձեր ձեռքերը, հատկապես ուտելուց առաջ և մարդաշատ վայրերում հայտնվելուց հետո: Օգտագործեք պրոֆիլակտիկայի միջոցներ

Մի մոռացեք օգտագործել քթի խոռոչը մաքրող հատուկ հեղուկներ: Դրանք կարող են լինել ծովային աղի հիմքի վրա կամ էլ սովորական աղի լուծույթ, ինչը խոչընդոտում է քթի խոռոչի միջոցով մանրէների և վիրուսների ներթափանցումն օրգանիզմ:

Օգտագործեք թղթե անձեռոցիկներ

Եթե ամեն դեպքում հիվանդացել եք, բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել թղթե անձեռոցիկներ, որոնք օգտագործելուց հետո պետք է անմիջապես դեն նետել:

Հիվանդանալիս մնացեք տանը

Ոչ մի դեպքում չի կարելի հիվանդությունը «ոտքի վրա» տանել: Տանը մնալով` հնարավորություն ունեք պահպանել անկողնային ռեժիմ, ժամանակին ընդունել դեղամիջոցներ, նորմալ սնվել: «Ոտքի վրա» տանելով հիվանդությունը ռիսկի եք դիմում խորացնել այն, բացի այդ` վարակել շրջապատի մարդկանց:

24.10.16

«Էրեբունի-Երևան 2798»

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության այս տարվա կարգախոսն է «Երևան՝ արևի քաղաք»: Մայրաքաղաքի տոնն այս տարի կնշվի հոկտեմբերի 8-ին:  «Էրեբունի-Երևան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունն անց է կացվել 1968թ. հոկտեմբերին. նշվում էր մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ Հոբելյանական հանդիսությունները տևեցին մոտ մեկ շաբաթ։ Միջոցառումները շատ էին, բազմազան ու բովանդակալից. հրատարակվեցին Երևանի պատմությունը ներկայացնող նոր գրքեր, էկրան բարձրացան Երևանի առօրյան արտացոլող նոր ֆիլմեր, բացվեցին ցուցահանդեսներ, ստեղծվեցին Երևանի մասին նոր երգեր, թողարկվեցին բազմապիսի հոբելյանական հուշանվերներ, որոնք այժմ էլ հիշեցնում են այդ շքեղ տոնակատարության մասին։ Գեղեցիկ միջոցառումներ էին Ծաղկի տոնը, Երգի տոնը, որի ժամանակ 2750 հոգանոց երգչախումբն առաջին անգամ կատարեց «Էրեբունի-Երևան» օրհներգը։ Այդ օրերի նշանակալից իրադարձություններից էր Երևանի հիմնադրման թանգարանի բացումն Արին-Բերդ բլրի ստորոտում: Թանգարանին հարող փողոցն անվանակոչվեց «Էրեբունի», բացվեց 2750 շատրվաններով պուրակը, աղբյուր-հուշարձան տեղադրվեց Հանրապետության հրապարակում, նախագծվեց «Էրեբունի» գորգը, 2750 ծառ տնկվեց Արին-Բերդի ստորոտում և, վերջապես, հոբելյանական զանգվածային միջոցառումները եզրափակվեցին Հանրապետական մարզադաշտում` հանրահավաք-տոնահանդեսով։ Քաղաքի հրապարակներում, պողոտաներում, այգիներում, պուրակներում ու փողոցներում պատրաստված բեմահարթակների վրա մի քանի օր շարունակվում էին արվեստի խմբերի համերգները, երգի ու ցնծության հանդեսները։ Ավանդական դարձած այս տոնը տարեցտարի դարձավ ավելի բազմաբնույթ, ավելի ժողովրդական։ Տոնահանդեսի արդեն ավանդական դարձած միջոցառումների կողքին երևան եկան նորերը. Բարեկամության տոն, Նորապսակների տոն, Բնակարանամուտի տոն, Պոեզիայի տոն, Աշխատանքային փառքի տոն, Պատանի երևանցու տոն, դիմակահանդեսներ, ժողովրդական զբոսանքներ, ազգային խաղեր, մարզական մրցումներ, «Ոսկե աշուն» ամենամյա տոնահանդեսներ և այլն։ Երևանցիներից շատերը վկաներն են այդ անմոռանալի տոնական օրերի և հանդիսությունների։

05.10.16

Անկախության օրը

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը։ Այս տարի նշում ենք անկախության հռչակման 25-ամյակը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդի շուրջ երեքուկեսամյա համաժողովրդական շարժումը պսակվեց Հայաստանի անկախության հռչակմամբ։ Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն' ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Միակը Խորհրդային Միությունում՝ Հայաստանը անկախության հասավ պահպանելով օրենքի տառը՝ դրանով իսկ ապահովելով իր անկախության անխոցելիությունը հետագա ժամանակների համար։ Կատարվեց հայ ժողովրդի դարավոր երազանքը. իր բնօրրանում՝ բուն Հայաստանում, մոտ հազարամյա ընդմիջումից հետո ձեռք բերվեց այն գերագույն արժեքը, որ ազգի հարատեւման, զարգացման, բարգավաճման ու արժանապատիվ կյանքի առաջին գրավականն է։ Այժմ Հայաստանի Հանրապետությունը կայացած ու անկախ պետություն է:

19.09.16

Խաչվերաց

Այս տարի սեպտեմբերի 11-ին կնշվի Սուրբ խաչի տոնը` Խաչվերացը: Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել: Շատ տեղեր Խաչվերացը`«Սըրբխեչը» ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր»,- այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:  Խաչվերացի հաջորդ օրը Մեռելոց է:

07.09.16

Գինեսի ռեկորդների գիրք

Գիրք ստեղծելու գաղափարը հղացել է «Գինես» հրատարակչության կառավարիչ–տնօրեն, անգլիացի Հյու Բիվերը և Լոնդոնում բացել է հատուկ գրասենյակ։ 198–էջանոց առաջին հրատարակությունը լույս է տեսել 1955, օգոստոսի 27 , որն առաջինն էր ամենաընթերցվող գրքերի ցուցակում։ 1974  «Գինեսի ռեկորդների գիրքը» նույնպես գրանցվել է այդ գրքում` որպես գրահրատարակչության պ ատմության մեջ հեղինակային իրավունքով պաշտպանված ամենաճանաչված և ամենատարածված գիրքը։ Ամերիկայում առաջին հրատարակությունը լույս է տեսել Նյու Յորքում, 1956։ Գիրքն այնուհետև տպագրվել է 35 լեզվով և ունեցել 262 հրատարակություն։ «Գինեսի ռեկորդների գիրքը» բաղկացած է «Մարդ», «Կենդանական աշխարհ», «Բնություն», «Տիեզերք», «Գիտության աշխարհ», «Արվեստ և զվարճալիքներ», «Շինարարական կառույցների աշխարհ», «Մեխանիկայի աշխարհ», «Գործարար աշխարհ», «Մարդու աշխարհ»,  «Սպորտ», «Խաղեր և մրցումներ», «Այլևայլք» գլուխներից։ «Գինեսի ռեկորդների գրքի» օրինակով Հայաստանում ստեղծվել է «Դյուցազնագիրք» ռեկորդների ժողովածուն։

24.08.16

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոն)  հինգ տաղավար տոներից չորրորդն է։ Այս տարի նշվում է  օգոստոսի 14-ին (օգոստոսի 12-ից 18-ը)։ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի ավարտին բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում։ Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։ Այսինքն՝ տոնի օրը, Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։ Ավանդության համաձայն` Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ.Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սբ. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցրել է մի տախտակ ու տվել Աստվածածնին և խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել և երեսին դրել, այնուհետև թրջել արցունքներով և Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել: Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին: Ս. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին ննջում և ոչ թե մահ բառով է որակում` հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը: Սբ. Բարդուղիմեոս առաքյալը, ով բացակայում էր հուղարկավորությանից, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այնտեղ չի լինում Սբ. Կույսի մարմինը: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել իր Մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարդուղիմեոսին` որպես մխիթարություն: Ըստ Սբ.Մովսես Խորենացու` Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում ի պատիվ Աստվածամոր եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում:  Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո, կատարվում է Խաղողօրհնեք: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը:  Տոնին հաջորդող օրը` Մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում հանգուցյլաների հոգիների խաղաղության համար կմատուցվի հոգեհանգստյան Ս. Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցել իրենց հարազատների շիրիմներին:

05.08.16

Գաբրիել Գարսիա Մարկեսի 20 իմաստուն մտքերը

1. Նա, ով շատ է սպասում, քիչ բան կարող է ակնկալել:

2.Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նա, ով արժանի է, չի ստիպի քեզ արտասվել:

3. Մի՛ արտասվիր, որովհետև դա ավարտվեց, ժպտա՛, որովհետև դա պատահեց քո կյանքում:

4. Այդքան շատ մի՛ պայքարիր: Լավագույն բաները պատահում են այն ժամանակ, երբ չես ակնկալում դրանց:

5. Ոչ, ես հարուստ չեմ: Ես աղքատ մարդ եմ, ով փող ունի: Դա միևնույն բանը չէ:

6. Այն, ինչ չի բուժվում անգամ երջանկությամբ, ոչ մի դեղով չի բուժվի:

7. Ճիշտ չէ, որ մարդիկ դադարում են երազել, որովհետև ծերանում են, իրականում նրանք ծերանում են, որովհետև դադարում են երազել:

8. Նա դեռևս չափազանց երիտասարդ էր, որպեսզի իմանար, որ սրտի հիշողությունը վանում է վատը և վսեմացնում լավը: Հենց այս հատկության շնորհիվ էլ մենք կարողանում ենք տանել անցյալի բեռը:

9. Բոլոր մարդիկ երեք կյանք ունեն՝ հասարակական, անձնական ու գաղտնի:

10.Մահանալիս ես կզղջամ միայն այն դեպքում, եթե հանուն սիրո չմահանամ:

11.Իմաստությունն այն ժամանակ է մեզ այցելում, երբ այն այլևս չի կարող օգնել մեզ:

12. Նա մի վերջին ճիգ գործադրեց իր սրտում այն տեղը գտնելու համար, որտեղ իր սերն արդեն նեխել էր, և չկարողացավ գտնել այն:

13. Ժամանակը չէր անցնում... Այն շրջապտույտ էր գործում...

14. Ես չեմ հավատում Աստծուն, սակայն ես վախենում եմ նրանից:

15.Ես քեզ սիրում եմ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:

16. Հետո ես գիտակցեցի, որ հենց կյանքն է ոգեշնչման գերագույն աղբյուրը, և որ երազները շատ փոքր մասն են այն հորձանուտի, որի անունն է կյանք:

17. Լրագրության մեջ միայն մի կեղծիքը կանխակալ է դարձնում ողջ աշխատանքը: Մինչդեռ գեղարվեստական գրականության մեջ միայն մի ճշմարիտ փաստը արժանահավատ է դարձնում ողջ ստեղծագործությունը:

18. Վիպասանը կարող է սրտի ուզածն անել այնքան ժամանակ, քանի դեռ նա կարողանում է մարդկանց ստիպել հավատալ իր գրածներին:

19. Ազատությունը հաճախ պատերազմի առաջին վնասն է:

20. Հռչակավոր գրողը, ով ցանկանում է շարունակել իր գրական գործունեությունը, ստիպված է շարունակ պաշտպանվել հռչակից:

20.07.16

«ՈՒԵՖԱ Եվրո 2016»

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 («ՈՒԵՖԱ Եվրո 2016»), Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 15-րդ խաղարկությունն է, որն անցկացվում է Ֆրանսիայում 2016 թվականի հունիսի 10-ից մինչև հուլիսի  10-ը։ Առաջնությունում առաջին անգամ մրցում են 24 հավաքական նախկին 16-ի փոխարեն: Նախկին ձևաչափը գործում էր սկսած 1996 թվականի Եվրոպայի առաջնությունից[։ Այս ձևաչափով եզրափակիչ փուլ հասած հավաքականներից կազմվել է վեց խումբ, որից հետո կլինի փլեյ-օֆֆի երեք փուլ և եզրափակիչ։ 19 հավաքական միացան Ֆրանսիային  որակավորման փուլի արդյունքներով և մասնակցելու են առաջնության եզրափակիչ փուլին, ևս 4 հավաքական հայտնի դարձան 2015 թվականի նոյեմբերին լրացուցիչ խաղերի արդյունքում։ Ֆրանսիան ընտրվել է որպես ընդունող երկիր 2010 թվականի մայիսի 28-ին՝ հայտերի գործընթացից հետո, երբ Ֆրանսիան առաջ անցավ Իտալիայից և Թուրքիայից։ Բոլոր խաղերը կկայանան  տասը  քաղաքների տասը մարզադաշտերում՝ Բորդո Լանս,  Լիլ,  Լիոն,  Մարսլ,  Նիս,  Փարիզ, Սեն-Դենի, Սենտ Էտիեն և Թուլուզ։ Ֆրանսիան ընդունեց առաջնությունը երրորդ անգամ, նախկին երկու անգամները  եղել են   1960 և 1984 թվականներին։ Ֆրանիայի հավաքականը  հաղթել  է առաջնությունում  երկու անգամ՝ 1984 և 2000 թվականներին։  Հաղթող հավաքականը կմասնակցի  ՖԻՖԱ  Կոնֆեդերացիայի   գավաթ 2017  մրցաշարին,  որը կկայանա Ռուսաստանում։

08.07.16

Շոգ է, շատ շոգ

Ամբողջ ձմեռ մենք բոլորս սպասում ենք ամռան գալուն, իսկ, երբ օդի ջերմաստիճանը սկսում է անցնել երեսունհինգ աստիճանը, տրտնջում ենք անտանելի շոգի պատճառով: Եվ սա միանգամայն բնական է:  Ապացուցվել է, որ 35 և ավելի ջերմաստիճանի պարագայում նկատելիորեն ընկնում է մարդու աշխատունակությունը: Դա պայմանավորված է օրգանիզմում տեղի ունեցող տարբեր երևույթներով՝ անոթների  լայնացումեր, նյութափոխանակության  ինտենսիվության անկում:   Այս ամենի արդյունքում կորում է շուտ կողմնորոշվելու, արագ և սթափ որոշումներ կայացնելու,   ինչպես նաև օբյեկտիվ դատելու կարողությունը: Ամռանը պատասխանատու պաշտոներ զբաղեցնող մարդիկ ամենաշատն են թույլ տալիս սխալներ հաշվարկներում, իսկ երբեմն էլ ամռանը նախաձեռնած գործերը կամ որոշ հարցերի տրված լուծումներ կարող են ծիծաղ առաջացել տարվա այլ եղանակին վերանայելիս: Օդի բարձր ջերմաստիճանի դեպքում մարդիկ աշխատելիս առավելագույն ջանքերն են գործադրում, ստիպում ուղեղին, ընդարմացած նյարդերին աշխատել գերագույն լարումով, ինչը նկատելի լարվածություն ու էներգիա է խլում: Սա նկատելիորեն թուլացնում է մարդուն, նպաստում արագ հոգնելուն: Այս օրերին մարդիկ տևական ժամանակ չեն կարողանում քնել, ապա խորը քուն են մտնում, շատերը նշում են անգամ, որ այնքան խոր էին քնել, կարծեք՝ կոմայի մեջ լինեն, առավոտյան դժվարությամբ են արթնանում, ողջ օրն ունենում են քնատ տեսք ու անքնության զգացողություն:  Մեր օրգանիզմի  թուլությանը նպաստում է նաև գրասենյակներում  կամ մեքենայում օդորակիչների չարաշահումը: Համեմատաբար զով տարածքից անմիջապես շոգ հատված դուրս գալը հղի է ծանր հետևանքներով: Այս ընթացքում միանգամից սկսում են լայնանալ տևական ժամանակ սեղմված անոթները, հարաբերականորեն հանգիստ աշխատող սիրտը սկսում է առվել մեծ ջանքեր գործադրել: Այս լուրջ ծանրաբեռնվածությանը մենք շատ հաճախ  լուրջ չեք վերաբերվում, մինչդեռ  այս կոնտրաստը  հենց թուլության, շնչահեղձության, արյան ճնշման տատանումների պատճառն է: Մասնագետները  բազմիցս են մատնանշում հատկապես սրտանոթային համակարգի վրա շոգ եղանակի անբարենպաստ ազդեցությունը:  Բժիշկները խորհուրդ են տալիս  այն մարդկանց, ովքեր որևէ հիվանդություն և հատկապես սրտանոթային համակարգի խնդիրեր ունեն, առավելագույն ուշադիր պետք է լինեն  ջերմային ռեժիմների պահպանմանը, առավել հաճախ գտնվեն հանգստի վիճակում,  չծանրաբեռնեն մտավոր ու ֆիզիկական աշխատանքով: Ուսումնասիրություները  փաստում են, որ մենք ավելի ծանր ենք տանում շոգի  հետևանքնորը  ոչ  այնքան ջերմաստիճանի  բարձր լինելու, այլ առօրյա ծանրաբեռնվածության  հետևանքով:  Ապացուցվել է, ո ր, եթե  մարդիկ  հնարավորություն ունենան քնել ու  արթնանալ իրենց   ուզած  ժամին,  քիչ  օգտվեն հասարակական տրանսպորտից, նրանց հոգնածություն  ու թուլությունը համեմատաբար քիչ նկատելի կլինեն: Այս ամենն իհարկե ճոխություն է  շարքային  քաղաքացու համար,  ուստի պետք է  պահպանել ընդամենը մի քանի  պարզ կանոններ՝ հնարավորիս շատ ջուր խմել,  բայց  ոչ միանգամից, այլ կում-կում, նախաճաշել վաղ առավոտյան, ընթրել ուշ երեկոյան՝ պահպանելով քնելուց առաջ կերակրի  ընդունումը  դադարեցնելու չորս ժամը:  Մասնագետները փաստում են, որ այն մարդիկ,  ովքեր իրեց տարեկան  արձակուրդը վերցրել ու հանգստացել են մինչև ամառվա տապը,  առավել հեշտ են  դիմանում  կիզիչ արևին ու դրա   հետևանքերին:

29.06.16

Հայաստանի շախմատային ֆեդերացիա

Հայաստանի  շախմատային  ֆեդերացիան  (սկզբնական շրջանում՝ սեկցիա)  ստեղծվել է 1927 թվականին: Երկրի  1-ին  առաջնությունը  անցկացվ լ է  1934 թվականին:  Հայաստանի 1-ին չեմպիոնը  Հենրիկ Գասպարյանն էր.  Հետագայում  նա  երկրի  չեմպիոն դարձավ ևս ինը անգամ:  Գասպարյանը  հայ  առաջին  վարպետն է,  շախմատային  կոմպոզիցիայի գծով՝ աշխարհում առաջին գրոսմայստերը: Մինչև այժմ անցկացվել է Հայաստանի  72 առաջնություն: Երեք անգամ  Հայաստան ի  չեմպիոն  է  հռչակվել Տիգրան Պետրոսյանը: Հայաստանը  ՖԻԴԵ-ի  անդամ է  1992 թվականից:  Հենց այդ տարվանից  սկսվում են երկրի շախմատիստների  խոշորագույն  հաջողությունները միջազգային ասպարեզում: Հայաստանի տղամարդկանց հավաքականը  2006 և 2008թթ.  դարձել է  շախմատի համաշխարհային  օլիմպիադայի  չեմպիոն,  2011-ին` աշխարհի չեմպիոն թիմային հաշվարկում, երեք անգամ` (1992, 2002, 2004թթ.)  օլիմպիադայի  բրոնզե  մեդալակիր,  երեք անգամ  երրորդ  տեղն է  գրավել  աշխարհի  թիմային առաջնություններու մ (1997, 2001, 2005 թթ.),  դարձե լ է  Եվրոպայի  չեմպիոն (1999թ.):   ՙԵրևան՚  թիմը  հաղթել է  եվրոպական  ակումբների  գավաթ ի խաղարկությունում (1995թ.):   Հայաստանի կանանց հավաքականը 2003թ. դարձել է  Եվրոպայի  չեմպիոն, Երևանի  ՙՄիկա ՚ կանանց ակումբը` 2006 թ.  Եվրագավաթի  հաղթող: Լևոն  Արոնյանը  դարձել է աշխարհի գավաթակիր, աշխարհի  չեմպիոն  արագ, կայծակնային խաղի, Ֆիշերի շախմատի ձեւաչափերով, Վլադիմիր Հակոբյանը` ՖԻԴԵ-ի աշխարհի փոխչեմպիոն: Միջազգային ասպարեզում ակնառու հաջողությունների են հասել Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Աշոտ Անաստասյանը,  Արտաշես Մինասյանը, Կարեն Ասրյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, մարզիչներ Արշակ Պետրոսյանը, Տիգրան Նալբանդյանը, Արսեն Եղիազարյանը: Հայաստանի ներկայացուցիչները  աշխարհի և  Եվրոպայի  պատանեկան  առաջնություններում  բազմիցս դարձել են  չեմպիոններ, գրավել  են մրցանակային  տեղեր:  Հայաստանի հավաքականը համաշխարհային  պատանեկան օլիմպիադայում երկու անգամ նվաճել է չեմպիոնի կոչումը: Հայաստանն այժմ ունի 38 գրոսմայստեր, 30 միջազգային վարպետ, 18  ՖԻԴԵ-ի  վարպետ: Միջազգային վարկանիշներ ունեն 443, ազգային՝ ա վելի քանի  3200 շախմատիստներ:  Իսկ շախմատ  Հայաստանում  խաղում են  ցանկացած ընտանիքում: Հայաստանում  անցկացվել  են բազմաթիվ  խոշորագույն  միջազգային  մրցաշարեր,  աշխարհի  և  Եվրոպայի  պատանեկան առաջնություններ:  1996-ին  Երևանում  անցկացվել  է  շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադան,  2001-ին՝  աշխարհի 5-րդ թիմային  առաջնությունը:  2004 թվականից Հայաստանի  շախմատային  ֆեդերացիայի  նախագահն  է  Սերժ Սարգսյանը` նախկինում  ՀՀ պաշտպանության  նախարար, այնուհետև  ՀՀ վարչապետ,  այժմ` ՀՀ նախագահ:  1970 թվականից  Երևանում  գործում  է  շախմատի տունը, որը  1984-ից կրում է  Տիգրան  Պետրոսյանի  անունը: 1971-ին   հիմնվել է  շախմատի  մասնագիտացված  դպրոցը: 1972 թվականից  լույս է տեսնում <<ՙՇախմատային  Հայաստան>>   հանդեսը:  2002-ին  հիմնադրվել է Հայաստանի  շախմատի  ակադեմիան:

20.06.16

Պեպո

Պեպո, առաջին հայկական հնչյունային ֆիլմը, հիմնված է Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի վրա։  XIX դարի երկրորդ կեսը, հին Թիֆլիս։ Ֆիլմը պատմում է մի աղքատ ձկնորս Պեպոյի և խարդախ առևտրական Զիմզիմովի դիմակայության մասին։ Պեպոն փորձում է դատարանի միջոցով վերադարձնել այն գումարները, որոնք ժամանակին պարտքով տվել է իր հորը՝ Զիմզիմովին։ Սակայն լինելով դատավորի հետ դավադրության մեջ Զինզիմովը ոչնչացնում է իսկական վկայականը փոխարինելով այն կեղծով։ Սա թույլ է տալիս մեղադրել Պեպոյին խարդախության մեջ: Ֆիլմը էկրանավորվել է 1935թ-ի հունիսի 15-ին Հայկինո արտադրությունում: Ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր  Համո Բեկնազարյան: Տևողությունը 88րոպե:

15.06.16

Հունիսի 1

Ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում հունիսի 1-ին նշում են Երեխաների միջազգային օրը (International Children`s Day): Այդ տոնը Հայաստանում հայտնի է որպես երեխաների իրավունքների պաշտպանության օր:  Երեխաների միջազգային օրն ամենահին միջազգային տոներից է: Նրա անցկացման մասին որոշումը կայացվել էր 1925 թվականին` Ժնեւում, երեխաների բարօրությանը նվիրված Համաշխարհային կոնֆերանսում: Հստակ տվյալներ չկան, թե ինչու հենց հունիսի 1-ն է ընտրվել երեխաների օր: Ըստ տարբերակներից մեկի` 1925 թվականին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հավաքել է մի խումբ չինացի որբ երեխաների եւ նրանց համար Դուան ու Ցզե տոնակատարություն է կազմակերպել (վիշապ-նավակների փառատոն), որի ամսաթիվը հենց հունիսի 1-ն է եղել: Երջանիկ պատահականությամբ օրը համընկել է նաեւ Ժնեւում «մանկական» կոնֆերանսի անցկացման հետ: 1949 թվականին` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Փարիզում տեղի է ունեցել կանանց կոնգրես, որտեղ երդվել են որպես երեխաների երջանկության երաշխիք հանուն խաղաղության անդադար պայքարել: Մեկ տարի անց` 1950 թվականին հունիսի 1-ին անցկացվել է Երեխաների պաշտպանության առաջին միջազգային օրը, որից հետո տոնը նշվում է ամեն տարի: 1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ը ազդարարվեց որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը եւ 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով ըստ էության երեխաները համարվեցին խոցելի հատուկ խումբ: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

01.06.16

Սոկրատ Գրիգորյան

Բյուրեղավանում բնակվող 95-ամյա Սոկրատ պապն էլ հայ ժողովրդի մի մասնիկն է, ով կռվել է հանուն սովետական բազմազգ հայրենիքի: Սոկրատ Գրիգորյանը ծնունդով արցախցի է: 1990թ-ին ընտանիքով փախել է Բաքվի ջարդերից և բնակություն հաստատել Բյուրեղավանում: Տարեցտարի նվազում են հայրենական պատերազմի մասնակից վետերանների թիվը: Այսօր ծերունին Բյուրեղավանում Հայրենականի միակ մասնակիցն է:  1942 թ զորակոչվել է Սովետական բանակ `Հյուսիսային Կովկասի Մազդոկ քաղաք: Ծառայել է  հետևակային զորքերում, եղել է ականանետային գումարտակի հրամանատար: 1946թ զորացրվելով վերադարձել է հայրենի գյուղ, շարունակել աշխատել: Այնուհետև տեղափոխվել է Բաքու՝ աշխատելով նավթամշակման արդյունաբերության մեջ: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է բազմաթիվ մեդալների և շքանշանների: Ունի 3 զավակ  և 3 թոռ:

06.05.16

Արշալույս Մարտիկանյան

Ավրորա (Արշալույս) Մարտիկանյան: Ծնվել է 1901 թ. հունվարի 12 ին՝ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածագ գյուղում: Նրա հայրը հարուստ դրամագործ էր և ճանաչված անձնավորություն։ Արշալույսն ուներ չորս եղբայր և երեք քույր: 1915թ.-ին Արշալույսը, ով ընդամենը 14 տարեկան աղջնակ էր, իր աչքերով տեսնում է հոր, մոր, եղբայրների և քույրերի դաժան սպանությունը: Արշալույսը առևանգվում է գաղթի ճանապարհին, 85 ցենտով վաճառվում Մալաթիայի եւ Ուրֆայի ստրկավաճառների շուկաներում: Անցնելով դժոխքի միջով՝ նրան հաջողվում է փախչել հարեմից, անցնել ռազմաճակատի գիծը եւ Զորավար Անդրանիկի միջնորդությամբ տեղափոխվել ԱՄՆ: Նա մեկնեց այդ երկիր` ոչ միայն փրկվելու, այլև հասցնելու մեծն Զորավարի հայտնի ուղերձը ամերիկացիներին: Նա պետք է աշխարհին հաղորդակից դարձներ հայերի դեմ իրագործած ցեղասպանության մասին: Այդ առաքելությունը նա փայլուն կատարեց: 1918թ.-ին ԱՄՆ-ում հրատարակվեց նրա հուշագրությունը՝ «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia) գիրքը: 1918թ.ին նկարահանվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը` Ravished Armenia, որի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը Արշալույս Մարտիկանյանն էր: Բացառիկ դիտելիություն է ունենում ֆիլմն ամբողջ աշխարհում՝ բերելով 30 միլիոն դոլարի եկամուտ, որը տրամադրվեց Մերձավոր Արեւելքի 60 հազար հայ որբերի կենսամակարդակի ապահովմանը: Ավրորայի պատմությունն ու ֆիլմը շուտով փակի տակ դրվեց եւ մոռացվեց, արգելափակված ֆիլմի հետ մոռացվեց նաեւ Ավրորան, ով մահացավ 1994թ.-ին՝ 93տարեկան հասակում: Մահացավ մոռացության մեջ, մերժված բոլորի կողմից, սակայն նա կրկին պետք է հայտնվի նոր առաքելությամբ ու նոր պատգամով… Ճանաչենք Ավրորա

25.04.16

Գարեգին Նժդեհի հզոր մտքերը:

Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:

Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:

Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:

Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության:

Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական:

Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:

Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:

Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը — վերադաստիարակությունն է:

Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:

Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում:

Իմ ազգային դաւանանքը թոյլ չի տալիս թշնամանք տածել դէպի որեւէ հայ մարդ:

Եօթնիցս ստոր է նա, ով գերադասում է կեանքը մահէն բոլոր պարագաների մէջ:

Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում:

Քաջերի յարութիւնն է մահը:

Ապստամբ ժողովրդին միայն Աստուած կարող է յաղթել:

Մի ժողովուրդ` մի ընտանիք:

Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատութիւն ունի, ում ոյժի բաժակը լցուած է յորդելու, թափուելու աստիճան:

Այն օրից, ընթերցող, երբ հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագաւորեց Հայաստանում:

Ով հեռանում է կրօնից, անձնասպանօրէն կտրում է իր հոգեւոր զարկերակը: Մի օր հայութիւնը պիտի ների թրքութեան, բայց ոչ ծունկի ելած նրա առջեւ, պարտուելուց յետոյ, այլ նրան ծնկի բերած` ծեծելուց յետոյ

Միայն նա է ճշմարտօրէն մեծը, որը մեծ զաւակն է նախ իր ժողովրդի, եւ ապա մարդկութեան:

Ամեն մէկ «ես» յանցաւոր ապստամբ մը, ամեն մէկ «ես»-ականութիւն` բարոյական մահափորձ մըն է այն Մեծ Ամբողջին դէմ, որ ԱԶԳ կը կոչենք:

Չմնաց, աշխարհում գրեթէ չմնաց ցեղ, որ մեր բազկի ոյժը չզգար:

Սկզբից ի վեր հայութիւնն ու իր քրիստոնէութիւնը ձուլուած են ի մի բնութիւն: Այս երկուսի ճակատագիրը նոյնացած է:[

Հայ եկեղեցին ազգային եկեղեցի է:

Իմ հոգին զոյգ յենարաններ ունի` Աստված եւ հայրենիք:

Եթէ կեանքի նպատակը յաճոյքը համարեցիր, վախճանդ կորուստն է:

Ոգեշունչ էր քրիստոնէութիւնը եւ հէնց այդ է պատճառը, որ նրա գիրկը նետուողներէն առաջինը եղաւ հայը:

Նա (ազգս-Է.Է.) գերագոյն նպատակ է, ես` միջոց:

Նա, ով ընդունում է Աստծոյ գոյութիւնը, ընդունում է նաեւ իր պարտականութիւնը հանդէպ գերագոյն իրականութեանց` ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹԻՒՆ:

Չկայ, կեանքն ազգին եւ հայրենիքին պատարագելու չափ մեծ երջանկութիւն չկայ աշխարհում:

Միայն ազնիւն է զօրաւոր:

Անկրօն էակը հրաշունչ զինուոր չի դառնայ:

Ներիր, Տէր, ներիր, եթէ մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ Քո դէմ:

Ամեն հայ ընդունակ է մարտիրոսանալու, իսկ ամեն մարտիրոս կարող է հերոս լինել:

Աւելի լաւ է հայ մարդը համր լինի, քան օտարախօս:

Ես անչափ զարմանում եմ, երբ հանդիպում եմ անտաղանդ հայի:

Հայը պատճառ չունի կուսակցականանալու. հայը կուսակցականանալու նաեւ իրաւունք չունի:

Ամեն հայ դա դու ես. ճակատագրի եղբայր է ամեն հայ:

07.04.16

Հումորի և ծիծաղի օր

Լավ ծիծաղն առողջացնում է հոգին. Ապրիլի 1-ը՝ Հումորի և ծիծաղի օր: Ապրիլի 1–ը Ծիծաղի և հումորի համաշխարհային օրն է: ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ, ապրիլի 1–ը Հայաստանում պետականորեն ճանաչվել է որպես Հումորի և երգիծանքի օր:  Տոնի ծագման ամենաազդեցիկ տարբերակներից մեկը կապում են նրա հետ, որ սկզբնապես ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում էր որպես գարնանային  գիշերահավասարի և Զատկի օր: Գարնանային նոր տարվա առիթով տոնակատարությունները ուղեկցվում էին կատակներով ու զվարճալի   չարություններով, ուրախ խաղերով: Տոնի ավանդույթը կա նաև այսօր՝ պատճառը բնությունն է, քանի որ մարդիկ եղանակի գարնանային քմահաճույքները փորձում էին  սիրաշահել կատակներով ու խաղերով: Մեկ այլ,  Ծիծաղի օրվա առաջացման նույնպես տարածում ստացած տարբերակը կապված է Գրիգորիանական օրացույցին անցման հետ, որը կատարել է Հռոմի Պապ Գրիգորը 1582 թ.: Բանն այն է, որ Նոր տարին միջին դարերում նշվում էր ոչ թե հունվարի 1-ին, այլ  մարտի վերջին, մինչև 1563-1564 թթ. Կարլ Տասերորդը  (King Charles IX) Ֆրանսիայում բարեփոխման ենթարկեց օրացույցը: Այդ պատճառով Նոր տարվա շաբաթը սկսվում էր մարտի 25-ին և ավարտվում ապրիլի 1-ին: Հին ժամանակներում նաև ընդունված էր զվարճանալ նոր տարվա տոներին: Բայց, չնայած օրացույցում կատարված փոփոխություններին, որոշ պահպանողական տրամադրված մարդիկ (հնարավոր է պարզապես անտեղյակ) շարունակում էին տոնել նոր տարվա շաբաթը հին ոճով: Մյուսներն ուրախանում և կատակով ծաղրում էին նրանց, «հիմար» նվերներ էին մատուցում և անվանում ապրիլյան հիմարներ (April’s Fools): Հենց այդպես էլ ծագել է այսպես կոչված «Ծիծաղի օրը»: XVIII դարում այդ ուրախ տոնը  լայնորեն հայտնի դարձավ: Անգլիացիները, շոտլանդացիները և ֆրանսիացիները այն տարածեցին իրենց ամերիկյան գաղութներում: Ծիծաղի օրն ընդունված էր կատակով ծաղրել միմյանց, ինչպես նաև միմյանց անիմաստ հանձնարարություններ տալ, օրինակ. գտնել և բերել քաղցր  քացախ:  Ապրիլյան կատակները չտեսնված տարատեսակ են և գրավում են ինչպես մարդկանց այն շերտերը, ով կատակում է, այնպես էլ նրանց, ում ծաղրում են: Ապրիլյան ամենահայտնի կատակներն արդեն դասակարգվել են բոլոր ժամանակների 100 ապրիլյան կատակների ցանկում (The Top 100 April Fool’s Day Hoaxes of All Time), որոնց թվում Պիզայի աշտարակի ընկնելը, ֆոտոռեպորտաժ թռչող պինգվինների մասին, ՆԼՕ-ի վայրէջքը Լոնդոնում և այլն:

01.04.16

Յոգա

Յոգան   կազմնավորվել է հին արիական քաղաքակրթության ծաղկման շրջանում,  մոլորակի տարբեր հատվածներում` զուգահեռաբար, ապա, վերոնշյալ քաղաքակրթության կոլապսից հետո, պահպանվել է գերազանցապես Հնդկաստանում և արևելքի մի քանի այլ երկրներում:

Յոգա բառը հիմնականում ասոցացվում է հինդուիզմում, բուդդիզմում և ջաինիզմում հանդիպող ֆիզիկական և մեդիտատիվ վարժանքների հետ, սակայն դա չի նշանակում, որ Յոգան իսկզբանե հինդուիստական, բուդդիստական կամ ջայնիստական համակարգ է։ Յոգա գիտության ակունքը (մինչև Պատանջալի իմաստունի կողմից "Յոգա Սուտրա" աշխատության մեջ շարադրվելը)հին արիական քաղաքակրթության մտքի գլխավոր հեղինակություն հանդիսացող չորս Վեդաներն են` Ռիգվեդան, Յաջուրվեդան, Սամավեդան և Աթհարվավեդան: Այն կարծիքը, թե իբր Յոգան Հինդուիզմի մի մասն է կազմում և Հինդուիզմում առկա վեց Հնդկական ուղղափառ (օրթոդոքս) փիլիսոփայական ուղղություններից մեկն է (որի հիմնական նպատակը վարժանքն է), չի բխում Յոգայի մասին պատմական փաստերից։ Ջայնիզմում Յոգան հոգևոր, մտավոր և ֆիզիկական գործունեություննեի համախմբումն է։

Յոգան (դև. योग) սանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է` “Կապ”: Կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց ու բնության հետ: Յոգան գիտություն է, այլ ոչ թե լոկ սպորտանման մի բան, ինչպես այն հաճախ, խեղաթյուրված ձևով մատուցվում է բազմաթիվ աղբյուրներում: “Աշտանգա Յոգա” կոչվող այս ոճը, որը, կրկին սանսկրիտերեն, նշանակում է “Ութ Փուլանի Յոգա”, ֆիզիկական, մտավոր և հոգևոր ոլորտների շատ լայն ու կոմպլեքս համակարգ է, ոլորտներ, որոնք մարդուն հզորացնում են` մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (Մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ: Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ, որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում պրոցեսը` լի ինքնահայտնագործման բազում արկածային պահերով:

• Յամա (էթիկայի չափանիշներ, զսպվածություն, անձնական հիգիենա, բարոյականության նորմեր)

• Նիյամա (ինքնակազմակերպում, սոցիալական և հոգևոր կողմնորոշում)

• Ասանա (մարմնի համար հարմար դիրքեր)

• Պրանայամա (շնչառության կարգավորում և ղեկավարում)

• Պրատյահարա (զգայարանների ճանաչում և ղեկավարում)

• Դհարանա (կենրոնացում որևէ կոնկրետ օբյեկտի վրա)

• Դհիյանա (մեդիտացիա, կենտրոնացման թիրախ-օբյեկտի հետ կապի հաստատում)

• Սամադհի (գեր-գիտակից, պայծառացման որակներով բնութագրվող վիճակ, որում մենք մերձենում ենք բնության տարերքների, Տիեզերքի հետ, ճանաչում ենք ինքներս մեզ ու մեր շրջապատող աշխարհը` մեր Ճամփան ավելի հավեսով ու պատվով անցնելու, երջանիկ լինելու համար)

 

Հինդու փիլիսոփայությունում (որը Յոգայի համակարգի ստեղծումից և զարգացումից շատ ավելի ուշ ծագած մշակութային շերտ է և չի արտահայտում Յոգայի մասին ողջ ճշմարտությունը) յոգայի գլխավոր ուղղություններն են Ջնանա Յոգան(Գիտության), Բհակտի Յոգան (նվիրման կամ պաշտության), Կրիյա Յոգան(հմտության, ընդգրկում է նաև Հաթհա Յոգան), Կառմա Յոգան(ծառայության) և Ռաջա Յոգան(ինտեգրալ, ընդգրկում է բոլոր չորս ուղղությունները)։ Հինդու փիլիսոփայության մեջ այն Սամկյա ավանդույթի մի մասն է կազմում։

Տարբեր Հինդու տեքստեր քննարկում են յոգան մասնավորապես Ուպանիշադները, Բհագավադ Գիտան, Հաթհա Յոգա Պրադիպիկան, Շիվա Սամհիթան և զանազան Տանտրաները։ Սանսկրիիտից թարգմանաբար յոգան ունի բազմաթիվ նշանակություններ։ Կազմված լինելով Սանսկրիտ «յուջ» արմատից․ որը նշանակում է «կառավարել», «լծել» կամ «միավորել»։ Յոգան նաև թարգմանվում է որպես, «միություն», «միավորում», «կապ», «իմաստ», «ներլուծում»։

Հիմնականում Հնդկաստանից դուրս յոգան ասոցացվում է Հաթհա Յոգայի և նրանում կիրառվող Ասանաների (ֆիզիկական վարժանքներ, դիրքեր), պրանայամայի (շնչառական վարժություններ)և մեդիտացիայի (մտակենտրոնացման վարժություններ) հետ։

15.03.16

Սպարապետ՝ Վազգեն Սարգսյան

Մարտի 5-ին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-ամյակն է:  ՀՀ ականավոր ռազմական –քաղաքական գործիչ, ՀՀ բանակի կազմակերպիչ, հիմնադիր, ՀՀ վարչապետ, Արցախի հերոս, գրող:

Վազգեն Զավենի Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին, Հայաստանի Արարատի շրջանի Արարատ գյուղում։ Գյուղի միջնակարագ դպրոցն ավարտելուց հետո 1979թ. ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։

1979-83թթ. Վազգեն Սարգսյանը դասավանդել է հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։

1983-87թթ. գլխավորել է Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպությունը։

 

Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող-լրագրող։

1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։

1987-90թթ. աշխատակցել է «Գարուն» ամսագրին, որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։

1987թ. «Հացի փորձություն» գրքի համար նա արժանացել է Հայաստանի Կոմերիտմիության մրցանակին։

Արցախյան ազատամարտն էականորեն պայմանավորեց Վազգեն Սարգսյանի հետագա ճակատագիրը։ Շարժման առաջին իսկ օրերից նա ազատամարտիկների շարքերում էր` իբրև արցախյան ազատագրական պայքարի առաջին կազմակերպիչներից մեկը։ Նա խոշոր ավանդ է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու, մարտի դաշտում մեր ժողովրդի քաջարի զավակների հաղթանակը կռելու գործում։ Վազգեն Սարգսյանը մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի պետական շինարարության մեջ։ Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերը ազգային բանակի ստեղծման գործում։ Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ անհավատալիորեն ներդաշնակ ընթացավ կադրային սպաների եւ երկրապահաների մերձեցումը։ Իր մեջ ի սկզբանե ընդգծված պետական մտածողությունը նա փոխանցում էր հասարակության տարբեր խավերից ելած իր զինակիցներին։

1991թ. Վազգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար։

1992-93թթ. եղել է ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, հանրապետության սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ։

1993-95թթ. նա զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարարի պաշտոնը։

1995-98թթ. վերստին գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

1993թ.- ին հիմնադրել է «Երկրապահ Կամավորականների միություն», ընտրվելով ԵԿՄ նախագահ։

1995-1999թթ. կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 1998թ. արժանացել է Արցախի հերոսի կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի։

1999թ.-ից մտել է քաղաքական դաշտ, դառնալով «Հանրապետական» կուսակցության առաջնորդ, ապա «Միասնություն» դաշինքի համանախագահ։ Խորհրդարանական ընտրություններում «Միասնություն» դաշինքի տարած համոզիչ հաղթանակի արդյունքում` 1999թ. հունիսից դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ կարճ ժամանակամիջոցում նա դրսեւորեց պետական տաղանդավոր գործիչի նոր բարձր որակներ։

1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ոճրագործի դավադիր գնդակից, ողբերգական մահով։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի «Ազգային հերոսի» կոչման և «Հայրենիք» շքանշանի։

02.03.16

Սումգայիթի ջարդերը

1988 թ. փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիներն սկսեցին հայերի սպանդը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրում սպանվեց ավելի քան 100 մարդ, իսկ վիրավիորների թիվը տասնյակներով էր հաշվվում։ Ընդ որում սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին: Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց պաշտպանելու հայ բնակչությանը: Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնություններ էր ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցավ ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման մեջ, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման հարցում։ Սումգայիթի կոտորածի փաստի քողարկման և միջազգային հանրության ապատեղեկացման արդյունքում Ադրբնեջանի իշխանությունների կողմից շարունակվեց ուժեղ հակահայկական քարոզչությունը, ինչը հանգեցրեց 1990թ. հունվարի Բաքվի կոտորածների, որոնց զոհ գնացին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ: 1988-1990 թթ. ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող հայերի զանգվածային ջարդերի արդյունքում վտարանդի դարձավ Ադրբեջանի գրեթե ողջ հայկական համայնքը` առնվազն կես միլիոն մարդ: Կոտորածները պատասխան էին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնց պահանջն էր իրականացնել ինքնորոշման իրենց սահմանադրական իրավունքը: Հիշեցնենք, որ 1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունվել է Սումգայիթի կոտորածը դատապարտող բանաձև, որում, մասնավորապես, ասվում է.

«Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի` Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողությունը (մարզի բնակչության 80%-ը կազմում են հայերը), ինչպես նաև 1923 թ.-ին այս մարզ` կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպես նաև 1988 թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը, և նկատի ունենալով, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ Սումգայիթում և բռնություններ Բաքվում, ինչի հետևանքով հայերի համար վտանգավոր է ապրել Ադրբեջանում, և դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդեպ բռնություններն ու ճնշումները»: Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն դատապարտել Սումգայիթի ջարդերը: Սումգայիթյան ջարդերից փրկված 9 ընտանիք հանգրվանել է Բյուրեղավան քաղաքում:

25.02.16

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։ Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։ Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։ 1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։ XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում: 1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։ Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

15.02.16

Տյառնընդառաջ

Տյառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եկեղեցին համարում է տերունական տոն, քանի որ այն քառասուն օրական Հիսուսին տաճար բերելու հիշատակությունն է: Քրիստոսի ծննդից քառասուն օր հետո, համաձայն առաջնածինների մայրերի մաքրագործման մասին հրեական օրենքի, Հովսեփն ու Մարիամը նրան տանում են Երուսաղեմի տաճար՝ Աստծուն ընծայելու: Ըստ մովսիսական օրենքի՝ ծննդաբերությունից հետո կանայք որոշ ժամանակ համարվում էին անմաքուր: Եթե նորածինը տղա էր, ապա մաքրության համար սահմանված էր 40, իսկ եթե աղջիկ՝ 80 օր: Ս.Աստվածածնի պարագայում այս օրենքն անիմաստ էր, քանի որ նրանից Ծնվածը՝ Հիսուսը, հղացվել էր Հոգու զորությամբ: Երուսաղեմի բնակիչները ջահերով ու ճրագներով շտապում են տեսնելու տաճար Եկողին՝ միմյանց ձայն տալով: Տեղ հասնելով նրանք տեսնում են մանուկ Հիսուսին՝ ծնողների հետ: Վերջիններս մտնում են տաճար, որտեղ նրանց ընդառաջ է գալիս Սիմոն ծերունին: Ավետարանը հայտնում է, որ նա «արդար ու աստվածավախ էր»: Աստծուն տեսնելու այդ անմար փափագի համար Աստծո Սուրբ հոգին նրան խոստանում է, որ նա մահ չի տեսնի մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը: Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ կամ Տիրոջն ընդառաջ դուրս գալ: Ժողովրդի մեջ օգտագործելի են նաև տոնի «Տերնդեզ» կամ «Տրնդեզ» անվանումները: Տյառնընդառաջը նշվում է Քրիստոսի ծննդից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին: Տոնի ծիսական արարողությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ, այնուհետև կատարվում է նախատոնակ: Նախատոնակի արարողությունը սկսվում է եկեղեցում ջահեր, մոմեր կամ ճրագներ վառելով՝ որպես օրինակ Քրիստոսի՝ երեկոյան ժամին տաճար գալու: Խարույկ վառելը և նրա շուրջը պտտվելը կամ վրայով թռչելը Տյառնընդառաջի ժողովրդական ավանդույթներից է: Սա հնագույն ժամանակներից հասած սովորույթ է: Կրակի վրայից նախ թռչում են նորապսակները, ապա նաև նրանց հարազատները: Քրիստոնյաները, կրակը որպես Քրիստոսի ծառա, բերում են Նրան ծառայեցնելու: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջի տոնի օրը՝ փետրվարի 14-ը, հռչակվել է նաև Նորապսակների օրհնության օր:

08.02.16

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին ծնվել է Սեբաստիա քաղաքում, 1676-ի փետրվարի 7-ին։ Իսկական անունը եղել է Մանուկ, հետագայում, հոգևորական կոչում ընդունելիս դարձել է Մխիթար: Նախնական կրթությունն ստացել է տեղի Ս. Նշան վանքում, որտեղ 15 տարեկան հասակում ձեռնադրվել է սարկավագ: Աշակերտական տարիներից ի հայտ է բերել նկատելի հարցասիրություն, տրամաբանելու, վերլուծելու կարողություն, ունեցել է որոնող, սուր միտք, հատկանիշներ, որոնք գրավել են էջմիածնի նվիրակ Միքայել արքեպիսկոպոսի ուշադրությունը և դրդել նրան՝ պատանուն բերելու էջմիածին։ Այստեղ, սակայն, Մխիթարի հետ վարվել են դաժանորեն, ոչ թե հետևել են նրա կրթությանը, այլ աշխատեցրել են որպես ծառա։ Հիասթափված միաբանների վերաբերմունքից, շրջապատի թանձր խավարից, նա փախչում է Սևանա վանքը, մտածելով թե այնտեղ կկարողանա խաղաղ պայմաններում նվիրվել գրական աշխատանքի, առանց հաշվի առնելու, թե Սևանը չէր կարող տարբեր լինել էջմիածնից։ Հարկադրված թողնում է նաև նոր օթևանը, վերադառնում իր ծննդավայրը։ Դեպի լույս, գիտություն ձգտող պատանին նորից է ընկնում ճանապարհ, այս անգամ ծրագրելով անցնել Եվրոպա, ստեղծել կրոնական միաբանություն, որը օգտակար լիներ ժողովրդի մտավոր զարգացմանը, լուսավորությանը։ Մեծ զրկանքներ կրելով հասնում է Հալեպ, մտերմանում լատին հոգևորականների հետ։ Վերջիններս խորհուրդ են տալիս նրան աշխատել որպես կաթոլիկ քարոզիչ հայերի մեջ, սակայն նա ցանկություն է հայտնում մեկնել Հռոմ։ Այդ հոգևորականներից վերցնելով անհրաժեշտ վկայականներ, ճանապարհ է ընկնում դեպի Պոլիս, այնտեղից Իտալիա անցնելու մտադրությամբ։ Հազիվ հասած Կիպրոս, ծանր հիվանդանում է, ապաքինվելուց հետո վերադառնում է Սեբաստիա` Ս. Նշան վանքը, 1696-ին ձեռնադրվում է քահանա։ Դարձյալ ճանապարհորդություններ, դժվարություններ, զրկանքներ, անհաջողություն Պոլսում, ուսուցչական պաշտոն՝ Կարնո մերձակայքում գտնվող Կարմիր վանքում, մինչև որ 1700-ին վերջապես Պոլսում գտնում է իրեն ձեռք մեկնող լատին հոգևորականներ և 1701-ի սեպտեմբերի 8-ին իրագործում է տարիների երազը, ստեղծում կրոնական միաբանություն` տասը անդամներով։ Այդ տարիներին հայ լուսավորչական եկեղեցին, Պոլսի հայոց պատրիարքի գլխավորությամբ, մոլեգին պայքար էր մղում կաթոլիկական ներթափանցման դեմ, սուլթանական կառավարության միջոցով աքսորի, մինչև անգամ մահվան դատապարտել տալով կաթոլիկ որոշ քարոզիչների։Մխիթարը ընկնում է կասկածի տակ, 1706-ին հարկադրված է լինում միաբանությունը տեղափոխել Մեթոն քաղաքը, որն այդ ժամանակ գտնվում էր Վենետիկի գերիշխանության տակ։ Այստեղ նա իր աշակերտներին ուսուցանում է հայոց լեզու և հին մատենագրություն։ Երբ սկսվում է թուրքերի և վենետիկցիների պատերազմը (1715 թ.), թողնում է տեղի Մորեայի վանքը, ապաստանում Վենետիկում։Հռոմի պապը, նկատելով որ միաբանությունը կարող է օգտակար լինել կաթոլիկության տարածմանը Արևելքում, մասնավորապես պետականազուրկ հայ ժողովրդի մեջ, ընդառաջում է Մխիթարին, տրամադրում փոքրիկ մի դղյակ, նյութական միջոցներ, իսկ 1717-ին հատուկ հրովարտակով նրան է հանձնում Վենետիկ քաղաքի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզին: Իտալիայում հաստատվելու առաջին տարիներից Մխիթարը սկսում է լույս ընծայել իր կամ միաբանության մյուս անդամների գրած կամ թարգմանած գրքերը, բացառապես կրոնական բովանդակությամբ։Միաբանությունը գործունեության առաջին օրերից հարկադրված էր հաշվի առնել մի կողմից Հռոմից եկող հրահանգները, մյուս կողմից՝ հայ իրականության պահանջը, որով միայն պիտի կարողանար թափանցել ժողովրդական լայն զանգվածների մեջ։ Առանց առաջինի չէր կարող շարունակել գոյությունր, առանց երկրորդի չէր գտնելու գործունեության ասպարեզ։ Մխիթարը կարողանում է հմտորեն զուգակցել արտաքին հարկադրանքը ազգային շահերի պաշտպանության հետ, փորձելով ապացուցել, որ կաթոլիկական դավանանքին հետևելը չի կարող խանգարել իր ժողովրդի մտավոր զարգացմանը ծառայելուն, և որ հայ մշակույթին ծառայելն էլ չի կարող արգելք լինել կաթոլիկությանը։ Ադրիատիկի գեղատեսիլ ջրերում ծվարած այս կղզում Մխիթարը ծավալում է լայն գործունեություն, աստիճանաբար մեծացնելով միաբանությունը, պատրաստելով նոր աշակերտներ։ Մխիթար Սեբաստացին թողել է ինքնուրույն և թարգմանական բազմաթիվ երկեր, մեծ մասամբ կրոնական բովանդակությամբ` աղոթամատյաններ, վարքաբանություններ, մեկնություններ  և այլն, որոնք այժմ որևէ արժեք չեն ներկայացնում։ Նրա երկերի մեջ կարևոր են քերականական և բառարանագրական աշխատությունները։ Մխիթար Սեբաստացին մահացել է 1749թ-ի ապրիլի 27-ին:

01.02.16

Հաղթական բանակի տոնը

Սկիզբը 1988-ին էր` ազգային զարթոնքի ու հայոց նոր պետականության ստեղծման հետ միասին: Ղարաբաղյան շարժումն ակտիվացել էր, հայ-ադրբեջանական հարաբերությունները սրված էին ու առաջնային էր Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումը:   Խնդիրը լուծեցին կամավորները` բոլոր հնարավոր վայրերից` ռազմականացված հիմնարկներից, հակակարկտային հրետանու կրակակետերից, ռազմագիտության դասարաններից ձեռք բերած զենք-զինամթերքով:   1990-ին, Անկախության հռչակագրի ընդունումից հետո, կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում ու Մեղրիում ձեևավորվեցին վաշտեր, իսկ 1991 թվականին, կառավարության որոշմամբ, ստեղծվեց նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն: 1992-ի այս օրը` հունվարի 28-ին, Կառավարությունը ընդունեց որոշում` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»:   Օրը դարձավ տոն` օրենքով, 2001 թվականին, երբ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվեց որպես Բանակի օր:   Ահա այսպես` մի կողմից հայրենիք ազատագրելով, մյուս կողմից զինված ուժերում կառուցվածքային շինարարություն իրականացնելով` ստեղծվեց հայոց բանակը` որպես երաշխավոր հայրենիքի պաշտպանության ու անվտանգության:   Շնորհավորում ենք մեր հաղթական բանակի տոնը:

26.01.16

Երիտասարդների օրհնության օր

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Տոնը շարժական է և այս տարի նշվում է հունվարի 23-ին: Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, որտեղ թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին եւ նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայված նվիրումն առ Աստված, նրա աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»:  Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է  և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաեւ Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ժողովրդական սովորություններից է նաեւ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների՝ աղի բլիթ ուտելը, որի հետ նրանք կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Սիրահարված երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:

15.01.16

Հին նոր տարի

Հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է: Հին տոմարով Նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582թ. հոկտեմբերին: Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատեց, որ Հուլյան (հին) տոմարը մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի եղավ գարնանային գիշերահավասարից` մարտի 21-ից, որովհետև գարնանային գիշերահավասարը փոխանակ 325 թ., Նիկիայի ժողովի որոշման համաձայն մարտի 21-ին հանդիպելու, հանդիպել էր  մարտի 11-ին` այսինքն 10 օր առաջ: Այդ պատճառով Գրիգոր 13-րդ պապը հմուտ աստղաբաշխների մասնակցությամբ ժամանակի հայտնի աստղագետների և մաթեմատիկոսների հաստատե ցին նոր տոմարը: Գրիգոր 13-րդը կարգադրեց 1582 թ. հոկտեմբերի 4-ին (հինգշաբթի) հաջորդող  համարել ուրբաթ` հոկտմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թթ. ընթացքում: Այսպիսով 1583 թ.-ից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվեց: 16-20-րդ դարերի ընթացքում հուլյան (հին) և գրիգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունը կազմեց 13 օր: 21-րդ դարի կեսերին հուլյան (հին) և գիրգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունն արդեն կկազմի 14 օր:

12.01.16

Ինչպես դիմավորել Հրե Կապիկի տարին

2016-ը Հրե Կապիկի տարին է: Հրե կամ կարմիր Կապիկը բավականին ակտիվ, սակայն միևնույն ժամանակ անկանխատեսելի կենդանի է, և նրա կրակը հանդարտեցնելու համար պետք է մոռանալ Ամանորը դիմավորելու ավանդական դարձած մեթոդների մասին և շարժվել նրա կանոններով։

Ի՞նչ պետք է հագնել -Կապիկները սիրում են վառ գույներ, ուստի ձեր ամանորյա զգեստն ընտրելիս հարկավոր է նախապատվությունը տալ գույնզգույն հագուստներին։ Նույնիսկ կարող եք գնել դիմակահանդեսային զգեստներ։ Գույնը գույն, բայց չպետք է մոռանալ էլեգանտության և նրբաճաշակության մասին։ Ամանորի գիշերը կարող եք նաև ոսկյա իրեր կամ թանկարժեք զարդեր կրել։

Ի՞նչ պետք է դնել Ամանորի սեղանին -Նոր տարին դիմավորելիս պետք է նաև մտածել, թե որ սննադատեսակներն են զարդարելու ամանորյա սեղանը։ Քանի որ 2016-ը Կապիկի տարի է, բնականաբար, սեղանին պետք է լինի կապիկների ամենասիրելի միրգը՝ բանանը։ Բացի դրանից, պարտադիր են նաև նարինջն ու էկզոտիկ ուտեստները։ Այս տարի յուղալի սննդատեսակները նախընտրելի չեն, քանի որ կապիկները դյուրամարս սնունդ են սիրում։ Բացի այդ, քանի որ Հրե Կապիկի տարի է, սեղանի վրա պետք է գերիշխի կարմիրը։ Հետևաբար, ուտեստներն ու սեղանը զարդարելիս նախապատվությունը տվեք կարմիր գույնին։

Ինչպես զարդարել տունը Ամանորին-Կապիկները քաղցրասեր են, այսինքն՝ ոչ միայն սեղանին է պետք քաղցրավենիք դնել, այլև տոնածառի մոտ եւ բոլոր սենյակներում։ Բացի քաղցրավենիքից, տունը պետք է ամենուր զարդարված լինի գույնզգույն լույսերով, դրասանգներով եւ փայլերով, որոնք նույնպես դուր կգան Հրե Կապիկին։ Կարելի է ասել՝ որքան վառ ու պայծառ լինի տան և սեղանի ձևավորումը, այնքան ավելի առատ ու հաջողակ կլինի 2016-ը։

Իսկ հիմա ամենակարեւորի մասին- Այս բոլոր պատրաստությունները ոչ մի արդյունք չեն ունենա, եթե Նոր տարին դիմավորեք տխուր և գորշ միջավայրում։ 2016-ը պետք է սկսել ուրախ և բարձր տրամադրությամբ, երգերով ու պարերով և ջերմ ժպիտներով։

12.12.15

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության օրն է:

60 տարի առաջ` 1948-ի այս օրը` դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես մարդու իրավունքների միջազգային օր: Հռչակագիրը թարգմանվեց ավելի քան 360 լեզուներով. աշխարհում որևէ այլ փասթաթուղթ չի թարգմանվել այսքան շատ լեզուներով: Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու և անհատի հիմնական իրավունքները:  Այս օրը բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ միջոցառումներ են կազմակերպում՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության առաջնայնությունը և կարևորությունը:  Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:  Նշենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվեց 2003-ի հոկտեմբերի 21-ին:

01.12.15

Մերկուրիի և Սատուրնի «միացումը»

Նոյեմբերի 25-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Արեգակին ամենամոտ գտնվող մոլորակը՝ Մերկուրին և իր օղակներով հայտնի Սատուրնը: Ավելի տպավորիչ տեսարան ունենալու համար ցանկալի է մոլորակների միացմանը հետևել փոքր աստղադիտակով, սակայն այս երևույթը դիտվում է նաև անզեն աչքով։ Ցանկալի է միացումը դիտել բարձր վայրերից, օրինակ քաղաքում` բարձր հարկերից: Անհրաժեշտ է առավոտյան` արևածագից առաջ, դիտել երկնքի արևելյան հատվածը: Երկու մոլորակների միջև անկյունային հեռավորությունը կլինի 1°43: Իհարկե, իրականում Մերկուրին և Սատուրնը հսկայական հեռավորության վրա են միմյանցից: Պարզապես նրանք դիտվում են նույն տեսագծի ուղղությամբ: Իրականում Մերկուրիի նվազագույն հեռավորությունը Երկրից կարող է հասնել 82 միլիոն կմ-ի կամ 0.55 աստղագիտական միավորի (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ), իսկ Սատուրնը Երկրին ամենաշատը կարող է մոտենալ մինչև 1.2 միլիարդ կմ կամ 8 ա.մ.: Իրենց չափերով նույնպես այս մոլորակները խիստ տարբեր են. Սատուրնն Արեգակնային համակարգի երկրորդ խոշոր մոլորակն է, որի շառավիղը 9.5 անգամ գերազանցում է Երկրի շառավղին և 60268 կմ է, իսկ Մերկուրին` ունենալով 2437 կմ շառավիղ, հանդիսանում է Արեգակնային համակարգի 8 մեծ մոլորակներից ամենափոքրը: Մյուս կողմից, Մերկուրին իր խտությամբ շատ մոտ է Երկրին, իսկ Սատուրնը հեղուկ մոլորակ է և խտությամբ 8 անգամ զիջում է Երկրին: Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի):

Հայկական աստղագիտական ընկերություն

23.11.15

Ավտոմեքենայի գյուտը

Ավտոմեքենան լայնորեն տարածված է ողջ աշխարհում, թեև ընդամենը 2 հարյուրամյակի պատմություն ունի: Քամու կամ մարդու մկանային ուժով շարժման մեջ դրվող սայլակների ստեղծման փորձեր կատարել են շատ վաղուց: Մարդիկ մտածում էին նաև այնպիսի սայլ ստեղծել, որը շարժվեր ինքնիրեն՝ առանց ձիերի: 18-րդ դարի 2-րդ կեսին շոգեմեքենայի հայտնագործումը դրդեց ֆրանսիացի ճարտարագետ Կյունոյին սայլի վրա շոգեմեքենա դնել, և 1769թ-ին նա ստեղծեց առաջին շոգեավտոմեքենան, որը, սակայն, շատ ծանր էր: Ավտոմեքենայի լայն օգտագործումը՝ որպես տրանսպորտի միջոց, սկսվեց ներքին այրման շարժիչի երևան գալուց (1880թ.)հետո: Առաջին իսկական ավտոմեքենան եռանիվ էր, ստեղծել է գերմանացի ինժեներ Կառլ Բենցը 1885թ.: Դրանից հետո գերմանացի ճարտարագետ Գոտլիբ Դայմլերը և Կառլ Բենցը ստեղծեցին քառանիվ ավտոմեքենա: Ավտոմեքենաշինության արշալույսին մեքենաները բաց էին՝ ծածկ չունեին: Առաջին ավտոմեքենաները նաև շատ թանկ էին, և միայն 1907թ-ին Հենրի Ֆորդը ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում սկսեց հարահոս եղանակով թողարկել «Մոդել T» նոր ավտոմեքենան, որն անհամեմատ էժան էր: Ոչ թանկ ավտոմեքենաների մեծ ընտրություն կար արդեն 1920-ական թվականների վերջին: Հատկապես մեծ պահանջարկ ունեին փակ թափքով մոդելները: Սկզբում ավտոմեքենաները նախատեսված էին միայն ուղևորների համար, այնուհետև դրանցով սկսեցին նաև բեռներ փոխադրել: Բենզինային շարժիչով բեռնատարներն առաջին անգամ թողարկվեցին 1900-ական թվականներին (1914-18) դրանք լայնորեն օգտագործվում էին բեռնափողադրության համար: 1920-ական թվականներին ստեղծվեցին հուսալի և հզոր դիզելային շարժիչեր, որոնք բեռնատարներում են մինչ օրս: 1960-ական թվականներին սկսեցին ավտոմեքենաների վրա տեղադրել էլեկտրոնային սարքավորումներ: Ներկայումս էլեկտրոնային համակարգով ղեկավարվող շարժիչով ավտոմեքենան գրեթե 2 անգամ ավելի խնայող է, քան կես դար առաջ: 1990-ական թվականներից ավտոմեքենաների բազմաթիվ խոշորագույն արտադրողներ ձեռնամուխ են եղել էլեկտրամոբիլների արտադրությանը: Ստեղծվել են նաև արևի էներգիայով մեքենաներ:

03.11.15

Կոմիտաս

Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում` երաժշտասեր մի ընտանիքում: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը:  Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար:  Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա։ Ի վերջո, 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին դառնում սարկավագ, 1893 թվականին նա ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։  Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ 1895 թվականին Կոմիտասին տրվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։ Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին` փոխում է իր Կաթողիկոսի բարեխոսությամբ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ղեկավարությամբ: 1899թ.-ին նա վերադառնում է Էջմիածին և սկսում ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։Ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը` փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր։ Այսպիսով, նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, որոնցից մեծ մասը հարմարեցված էր երգչախմբով երգելու համարԿոմիտասի գլխավոր աշխատանքն իր «Պատարագն» է, որը մինչև այսօր առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով։ «Պատարագը» առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին Երևանում։ Կոմիտասը առաջին ոչ եվրոպացին էր, որն ընդունվեց Միջազգային երաժշտական ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում։ Այնտեղ նա հիմնել է 300 անդամից բաղկացած «Գուսան» երգչախումբը։ 1915 թվականի ապրիլ 24-ին նա շատ ուրիշ հայ մտավորականների պես ձերբակալվել է և հարկադրված քայլել աքսորի ճամփաներով դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերները՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն, միջամտել են և Կոմիտասը ազատվել է։ Նա տեղափոխվեց Փարիզ, որտեղ էլ մահացավ հոգեբուժական կլինիկայում 1935 թվականի հոկտեմբերի 22-ին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվեց Երևան։ 1950-ական թվականներին իր ձեռագրերը նույնպես փոխադրվեցին Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։

20.10.15

Ազդարար

Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվող հայկական պատմա-մշակութային, գրական-հասարակական հանդես, պարբերական մամուլ։ Հայկական առաջին և Հնդկաստանի առաջին տպագիր պարբերականն է։ Հիմնադրվել է Մադրասում 1794 թվականի հոկտեմբերի 14-ին։ «Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր շիրազցի Հարություն քահանա Շմավոնյանը։ Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար (տետրակ) յուրաքանչյուրը՝ մոտ 50 էջ, 965 էջ ընդհանուր ծավալով։ Վերսկսել է թողարկումը 2007-ին, Կալկաթայում։ Այն լույս է տեսել ամերիկահայ  աստղագետ  Նորա Անդրեասյանի մեկենասությամբ։ Վերահրատարակվող «Ազդարարի» խմբագիրն է Մարտիկ Սարգսյանը։ Ազդարարը՝ հայ իրականության մեջ առաջին պարբերականը, լույս է տեսել Հնդկաստանի Մադրաս քաղաքում, 1794 թվականին հոկտեմբերի 16-ին, խմբագիրն է եղել քահանա Հարություն Շմավոնյանը, հրատարակվել է մինչև 1796 թվականը (18 համար), դադարել է նյութական դժվարությունների պատճառով։ Տպագրել է գրաբարով, մասամբ՝ հնդկահայ և Նոր Ջուղայի բարբառներով։ Ազդարարը գիտաճանաչողական, պատմագիտական, գրական, հասարակական հանդես էր և արտացոլել է հնդկահայ կյանքը, անդրադարձել հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնագիտակցության, ազատագրության խնդիրներին։ Տպագրել է նաև բարոյախրատական բովանդակությամբ բանաստեղծություններ, առակներ, զրույցներ, պատմվածքներ, դաստիարակչական հոդվածներ, իրազեկել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ամսագիրը գաղութահայերին հորդորել է վերադառնալ հայրենիք։ «Ազդարարի առանձին համարներ տպագրվել են պատկերազարդ, կարմրագույն տառերով։ Շմավոնյանը թղթակցություններ էր ստանում Մադրասից, Կալկաթայից, Բասրայից, Չինաստանից, Ֆիլիպիններից, նաև նյութեր էր տպագրում Երևանից և Շուշիից։ Ազդարարի հրապարակախոսներից աչքի էր ընկնում Սեթ Մամյանը։ Ազդարարի գրական բաժնում տպագրվել է Հակոբ Սիմեոնյան Այուբյանցի Հեյդար խանի պատմությունը, Շմավոնյանը թարգմանել է նաև ամերիկացի մանկագիր Թովմաս Դեյի Փոքրիկ Ջեկի պատմությունը, Ադիսոնի Միրզայի տեսիլքը, Ստիլլի Սանտոն Բարսիսայի պատմությունը։

12.10.15

«Ժպիտ»

Հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը  մարդկությունը նշում է ժպիտի միջազգային օրը։ Հենց այսօր ստեղծվել է համացանցային հայտնի «ժպիտիկի» նախատիպը:   Բանն այն է, որ 1963 թ. ամերիկացի նկարիչ Հարվի Բելուն ապահովագրական ընկերությունից ստացավ պատվեր` լոգո նկարելու, որը պետք է օգտագործվեր ընկերության այցեքարտերի համար: Կարճ ժամանակ անց նկարիչը ներկայացրեց մի էսքիզ՝ կլոր շրջան, որի վրա պատկերված էին աչքեր, քիթ և ժպտացող բերան: Այդ պատվերի համար նրան վճարվեց 50 դոլար: Հետագայում այս լոգոն դարձավ համացանցային խորհրդանիշների նախատիպը, իսկ մինչ այդ այն շապիկների, դրոշմանիշների, գլխարկների վրա էր:  Առաջին անգամ ժպիտի օրը նշվել է 1999 թվականին: Աննդհատ վազելով գումարի կամ երջանկության հետևից, մենք հաճախ մոռանում ենք այն մասին, թե որքան կարևոր է, պարզապես ժպտալը: Ժպտալ անկեղծորեն՝ չնայած ամեն ինչին:

02.10.15

Սեպտեմբերի 21

Հայաստանում արդեն 24 տարի սեպտեմբերի 21-ը ոչ աշխատանքային է: Այս օրը Հայաստանի անկախության տոնն է: 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե: Ընտրական իրավունք ունեցող բնակչության շուրջ 94,5 տոկոսը մասնակցեց, իսկ ավելի քան 99 տոկոսն «այո» ասաց անկախ, ազատ և ինքնիշխան պետություն ունենալու հայ ժողովրդի երազանքին: 20-րդ դարում Հայաստանը երկու անգամ վերականգնել է անկախ պետականությունը: Ահա այդ պատճառով է, որ Հայաստանը, ըստ էության, ունի անկախության երկու տոն. սեպտեմբերի 21 և մայիսի 28, որը անվանվում է Հանրապետության օր:  Միակը Խորհրդային Միությունում՝ Հայաստանը անկախության հասավ պահպանելով օրենքի տառը՝ դրանով իսկ ապահովելով իր անկախության անխոցելիությունը հետագա ժամանակների համար։ Կատարվեց հայ ժողովրդի դարավոր երազանքը. իր բնօրրանում՝ բուն Հայաստանում, մոտ հազարամյա ընդմիջումից հետո ձեռք բերվեց այն գերագույն արժեքը, որ ազգի հարատևման, զարգացման, բարգավաճման ու արժանապատիվ կյանքի առաջին գրավականն է։Այժմ Հայաստանի Հանրապետությունը կայացած ու անկախ պետություն է: Շնորհավոր բոլորիս անկախության տոնը: Թող հարատեւ լինի Հայաստանի անկախությունը, եւ ոչ մի հայ մարդ գեթ մի վայրկյան չմտածի` պե՞տք էր մեզ արդյոք անկախությունը:

19.09.15

Գրագիտության համաշխարհային օրը

Սեպտեմբերի 8-ին նշվում է Գրագիտության համաշխարհային օրը (International Literacy Day): Այն 1966 թվականին հիմնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 1965 թվականի սեպտեմբերին Թեհրանում անցկացված «Անգրագիտության վերացմանն ուղղված կրթության նախարարների համաշխարհային համաժողովի» երաշխավորությամբ: Այս օրվա գլխավոր նպատակն է ակտիվացնել գրագիտության տարածման ուղղությամբ հասարակական ջանքերը: Սակայն բոլորի՝ երեխաների, երիտասարդների եւ մեծահասակների համար գրագիտությունը դեռեւս ամբողջությամբ հասանելի չէ: Ըստ Calend-ի, չնայած բազմաթիվ երկրների արձանագրած զգալի հաջողություններին, ավելի քան 860 մլն մեծահասակ դեռեւս անգրագետ է, իսկ աշխարհի ավելի քան 100 մլն երեխա դպրոց չի հաճախում: Բազմաթիվ երեխաներ, երիտասարդներ եւ մեծահասակներ չեն համապատասխանում կրթական ծրագրերի մակարդակին, որն անհրաժեշտ է նրանց գրագետ համարելու համար:

09.09.15

Գիտելիքի, գրի և դպրության օր

Մինչ 20-րդ դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ 1930թ.-ի օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը։ 1935թ.-ի սեպտեմբերի 3-ին Ժողովրդական կոմիսարների խորհրդի ու ՍՄԿԿ կենտրոնական կոմիտեի համատեղ որոշման համաձայն՝ սեպտեմբերի 1-ը հայտարարվեց ուսումնական տարվա սկիզբ: 1980թ. հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն` սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր։ Սեպտեմբերի 1-ն աշխարհի երկրների մեծ մասում նշվում է որպես Գիտելիքի օր: Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով դպրոցներում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի, գրի և դպրության օրվան:

01.09.15

Շոկոլադը երկարացնում է կյանքը

Շոկոլադը պարունակում է կոֆեին և թեոբրոմին, որոնք էներգիա են հաղորդում: Մուգ շոկոլադը պարունակում է շատ օքսիդանտներ, որոնք օգնում են սիրտ-անոթային համակարգին: Մուգ շոկոլադ ուտելը լայնացնում է անոթներն ու նպաստում արյան առողջ հոսքին, ինչը կարող է կանխել անոթների խցանումը: Սև շոկոլադի պարբերական օգտագործումն օգնում է արյան մեջ նվազեցնել «վատ» խոլեստերինի քանակը և համապատասխանաբար նվազեցնում է սրտի ցանկացած հիվանդության առաջացման հավանականությունը: Սև շոկոլադի օգտագործումն օգնում է բարձրացնել տրամադրությունն ու հաղթահարել սթրեսը: Այն նաև օգտակար է սրտի համար: Գիտնականների պնդմամբ` պարբերաբար շոկալադի օգտագործումը երկարեցնում է կյանքը մեկ տարով: Շոկոլադը նաև հազը և կոկորդի ցավը մեղմելու հատկություն ունի:

23.08.15

Մոծակի խայթոցը

Մոծակի խայթոցը տխրելու պատճառ չէ։ Սա հիմնականում անհանգստացնում է ծնողներին և այն մարդկանց, ովքեր ալերգիկ են։ Մոծակի խայթոցների «շրջանը» սկսվում է մայիս ամսից և շարունակվում մինչև սեպտեմբեր։ Մոծակները նույնիսկ եթե չեն խայթում, ապա չեն էլ թողնում հանգիստ քնել։ Իսկ ինչու՞ են մոծակները արյուն խմում։ Պատասխանը պարզ է՝ այս կերպ նրանք կարողանում են շարունակել իրենց «սերունդը», քանի որ արյուն խմում են էգ մոծակները, որով էլ ավելացնում են իրենց ձվադրումների քանակը։ Եվ այս մոծակները ավելի շատ երեխաներին են սիրում, քան մեծահասաներին։ Իսկ ինչպե՞ս կարելի է ազատվել այս «գլխացավանքից»։ Մոծակի խայթոցը բավականին ցավոտ և տհաճ երեւույթ է, որն անընդհատ քոր է առաջացնում։ Իհարկե, այս քորը կարելի է հանդուրժել կամ դիմել որոշ դեղամիջոցների օգնությանը։ Սակայն երբ մոծակները խայթում են փոքրիկ երեխաներին, այս դեպքում պետք է օգտագործել միայն մոծակների դեմ պայքարի ավանդական դարձած միջոցները։ Քորը հիանալի կերպով անցկացնում է ջրի, սոդայի և անուշադրի սպիրտի խառնուրդը. կամ պարզապես կարելի է սոդա քսել խայթոցի հատվածում։ Խայթոցի տեղում կարելի է նաև կեֆիր կամ մածուն, ալոէի կամ սոխի, մաղադանոսի տերևների հյութ, նարգիզի թուրմ քսել։ Այս պարագայում կարող է օգնել ջրի եւ քացախի խառնուրդը։ Եթե Դուք քաղաքից դուրս եք եւ ձեռքի տակ չունեք վերոնշված միջոցները, ապա կարող եք օգտագործել եզան լեզվի, անանուխի, թխենու տերևներ։

03.08.15

Բաբկեն Ներսիսյան

Հայ թատրոնի անվանի դերասան, ԽՍՀմ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանը  ծնվել է 1917թ.-ին հուլիսի 18-ին Թիֆլիսում: Բաբկեն Ներսիսյանի ծնողները, Պողոսը և Եղիսաբեթը, եղել են մշեցիներ, հետագայում հաստատվել են Թբիլիսիում: Իր ստեղծագործական ուղին դերասանը սկսել է Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնում: Հետագայում Վարդան Աճեմյանը նրան հրավիրում է Հայաստան։ 1955 թվականին Թիֆլիսի Հայ դրամայից նա տեղափոխվում է Սունդուկյանի անվան թատրոն։ Դերասանը մահացել է 1986թ-ին: Բաբկեն Ներսիսյանը խաղացել է հետևյալ ներկայացումներում` «Գիքոր», «Գոշ», «Անահիտ», «Արսեն», «Սեր և խարդավանք», «Քաջ Նազար», «Մեծապատիվ մուրացկաններ», «Պեպո», «Էլի մեկ զոհ», «Քանդած օջախ», «Իմ սիրտը լեռներում է», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Նույն հարկի տակ», «Վերջին մեխակներ», «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի», «Քաոս»:

10.07.15

Հետաքրքիր փաստեր քնի մասին

Ահա, թե ինչ են պարզել գիտնականները մարդու քնի մասին. օրինակ` երեխայի ծնունդը ծնողների համար նշանակում է միջինը 400-750 ժամի քնի կորուստ առաջին տարում: Արթուն մնալու ռեկորդը եղել է 18 օր, 21 ժամ և 40 րոպե և սա ճոճաթոռին նստած վիճակում: Այս մրցույթի հաղթողի բախտը, ինչպես ասում են, բերել է, որ երկար ժամանակ արթուն մնալու պատճառով ընդամենը հալյուցինացիաներ, տեսողության խանգարումեր, չկապակցված խոսք և հիշողության մասնակի կորուստ է ունեցել:Առանց բժշկական ուսումնասիրության հնարավոր չէ պարզել՝ քնա՞ծ է մարդը, թե՞ ոչ: Շատ հաճախ մարդիկ մի քանի վայրկյանով քնում են բաց աչքերով՝ առանց դա նկատելու: Եթե Դուք գիշերը քուն եք մտնում 5 րոպեից քիչ ժամանակահատվածում, նշանակում է Դուք քնի պակաս ունեք: Լավագույն սահմանը 12-15 րոպեն է, որը նշանակում է, որ բավականաչափ հոգնած եք քնելու համար, բայց առավոտյան արթնանալով՝ շատ հոգնած չեք լինի և կրկին քնելու ցանկություն չեք ունենա: Պարզվում է՝ մենք երազ տեսնում ենք ոչ միայն արագ քնի ժամանակ, այլ նաև դանդաղ քնի ժամանակ, պարզապես չենք մտապահում դրանք: Արագ քնի ընթացքում մեր տեսած երազները մեծամասամբ տարօրինակ են և անմիտ, իսկ դանդաղ քնի ժամանակ դրանք շատ հաճախ կրկնվում են, կարծես մենք ինչ-որ  բան ենք մտածում կամ վերհիշում, որը մոռացել էինք: Արագ քնի ժամանակ մեր աչքերը շարժվում են, ինչը ցույց է տալիս, որ մենք արձագանքում ենք մեր տեսած երազին, ասես մենք երազին նայում ենք կողքից: Միջազգային հետազոտություները ցույց են տվել, որ ավտոճանապարհային վթարների 20%-ը տեղի է ունենում հոգնածության և քնի պակասի հետևանքով: Դեռահասներն այնքան քնի կարիք ունեն, ինչքան և երեխաները` օրական 10 ժամ, իսկ միջին տարիքի մարդուն բավական է 8 ժամը, ծերերին՝ 6 ժամը: Քնի մասին եղած այս և շատ այլ տեղեկություների մեծ մասը գիտնականները իմացել են վերջին 25 տարվա ընթացքում:

22.06.15

Ասույթներ գիտելիքի մասին

Գիտելիքն ու հզորությունը միևնույն բանն են:

Բեկոն

Ամեն մի գիտելիք կարող է լինել միայն համակարգված:

Ամլեն

Իմանալ այն ,ինչ գիտեն բոլորը,նշանակում է ոչինչ չիմանալ:Գինելիքը սկսվում է նրանից, ինչ չգիտեն մարդիկ:

Գուրմոն

Գիտելիքը իմաստ է ձեռք բերում`միայն ձուլվելով գիտակցությանը:

Դոսի

Գիտելիքը գոյություն ունի նրա համար, որ այն տարածեն:

Էմերսոն

Իմաստունը նա չե ով շատ գիտի, այլ նա ում գիտելիքներն օգտակար են:

Էսքիլես

Պատանեկության տարիներին ձեռք բերած գիտելիքները հույսի ծաղիկներ են,որոնք պտուղներ կտան:

Թելման

Սովորեցնել`նշանակում է կրկնակի սովորել:

Ժուբեր

Ինչ է գիտելիքը:Ոչ այլ ինչ քան գրանցված փորձ:

Կարլեյլ

Անուս լինելը խելքի պակասություն չէ, իսկ գիտելիքը`հանճարի նշան:

Վովենարգ

Խելքը գիտելիքին չի փոխարինում:

Վովենարգ

Գիտելիքը գանձ է, բայց նրա բանալին պրակտիկան է:

Թովմաս Ֆուլեր

Չկա ավելի  հզոր ուժ, քան գիտելիքը. գիտելիքներով զինված մարդը անպարտելի է:

Մ.Գորկին

Գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ:

Պիսարյեվ

Վերափոխման տոնը կամ խաղողօրհնեք

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեծ շուքով և հանդիսավորությամբ օգոստոսի 17-ին նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Կցկտուր են Աստվածամոր մասին տեղեկություններն Աստվածաշունչ մատյանում, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես նաև վերափոխման պատմությունը պահպանվել և մեզ են փոխանցվել Եկեղեցու Սրբազան Ավանդության շնորհիվ: Ավանդության համաձայն` Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ.Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սբ. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցրել է մի տախտակ ու տվել Աստվածածնին և խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել և երեսին դրել, այնուհետեւ թրջել արցունքներով և Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել: Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին: Ս. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին ննջում և ոչ թե մահ բառով է որակում` հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը: Սբ. Բարթուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այնտեղ չի լինում Սբ. Կույսի մարմինը: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել իր Մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարթուղիմեոսին` որպես մխիթարություն: Ըստ Սբ.Մովսես Խորենացու` Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձեևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում ի պատիվ Աստվածամոր եկեղեցի եւ կուսանոց է հիմնադրվում: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք եւ երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:

15.08.14

Ազատ Ասոյան

Ազատ Ասոյան, ով  2014թ-ի հուլիսի 31-ին իր մարտական ընկերների հետ ետ մղեց Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունը: Ցավոք, սա Ազատի վերջին մարտն էր: Իսկ նրա զորացրվելուն մնացել էր ընդամենը 10 օր:Ճանաչենք մեր հերոսներին: ԱԶԱՏ ԱՐԹՈՒՐԻ ԱՍՈՅԱՆ (1994-2014)

08.08.14

Շախմատի միջազգային օրն է

Շախմատի անվանումը ծագում է պարսկերեն «շախ» և «մատ» բառերից, ինչը թարգմանաբար նշանակում է «արքան մեռավ»: Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ 5-րդ դարում հայտնվել է շախմատի նախատիպը` չատուրանգա խաղը: 1966թ.-ին Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE, Federation Internationale des Echecs) որոշում կայացրեց հուլիսի 20-ը պաշտոնապես նշել որպես աշխարհում ամենասիրված խաղերից մեկի օր։ Հուլիսի 20-ի ընտրությունը պատահական չէր, քանի որ 1924թ.-ին նույն օրը ստեղծվեց այդ հեղինակավոր կազմակերպությունը։ Այսօր ՖԻԴԵ-ն դարձել է աշխարհի ամենամեծ մարզական կառույցներից մեկը՝ միավորելով ավելի քան 170 ազգային ֆեդերացիաներ։ Շախմատի օրը աշխարհի շատ կենտրոններում անցկացվում են մեծ մրցույթներ, հանդիսավոր արարողություններ։ Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը Տիգրան Պետրոսյանն է, որի անունն է կրում Երևանի Շախմատի տունը: Իսկ հայազգի գրոսմայստեր Գարրի Կասպարովը նվաճեց չեմպիոնի տիտղոսը 1985 թվականին՝ դառնալով աշխարհի 13-րդ չեմպիոնը: Հայաստանում շախմատը կարևորագույն և տարածված մարզաձևերից է: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երկու անգամ դարձել է Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն՝ 2004թ. Թուրինում և 2008թ, Դրեզդենում» Մեր հավաքականը նաև աշխարհի գործող չեմպիոնն է: Հայ շախմատիստները բազում մեդալներ են նվաճել տարբեր առաջնություններում ու մրցաշարերում: Իսկ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը համաշխարհային դասի գրոսմայստեր է, նա երկրորդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:

18.07.14

Բնակչության օրն է

ՄԱԿ-ի տվյալներով՝ 1987 թվականի հուլիսի 11-ին աշխարհի բնակչությունը հատեց 5 միլիարդի սահմանագիծը: Այդ օրը պայմանականորեն անվանվել է 5 միլիարդի օր: Հետագայում՝ 1989 թվականին, ՄԱԿ-ն այս օրը հռչակեց «Երկրագնդի բնակչության համաշխարհային օր»: Աշխարհի բնակչության թիվը 1830 թվականինին կազմել է 1 մլրդ, 1930-ին՝ 2 մլրդ, 1960-ին՝ 3 մլրդ, 1975-ին՝ 4,5 մլրդ, 1987-ին՝ 5 մլրդ, 1999-ին՝ 6 մլրդ մարդ, 2007-ին՝ 6.7 մլրդ,իսկ 2011 թվականի այն հատեց 7 միլիարդի սահմանը: Ներկայումս բնակչության թիվը ոչ միայն կտրուկ աճում է, այլ տեղի է ունենում յուրաքանչյուր տարի ավելացող մարդկանց թվի հավելաճ: Եթե XX դարի սկզբին աշխարհի բնակչության թիվը տարեկան ավելանում էր 10–15 մլն-ով, ապա 1980-ական թվականներին՝ 85–90 մլն-ով: Ենթադրվում է, որ մարդկության գոյության ամբողջ ժամանակահատվածում ծնվել է շուրջ 81 մլրդ մարդ, որից 74 մլրդ մահացել է, 7 մլրդը ներկայումս ապրում է: ՄԱԿ-ի տվյալներով՝ մինչև 2050 թվականը մոլորակի բնակչությունը կլինի 9.3 միլիարդ, իսկ դարավերջին այդ թիվը կգերազանցի 10 միլիարդը:

11.07.14

SOS

1909թ-ին առաջին անգամ օգտագործվեց «SOS» ազդանշանը: «SOS» ազդանշանը անգլերեն «save our souls» (փրկե՛ք մեր հոգիները) արտահայտության հապավումն է: Մինչև ռադիոյի հայտնագործումը, նավերում օգտագործվել են աղետի տարբեր տիպի տեսողական և լսողական ազդանշաններ: Ազդանշանի առաջարկված նախնական նախադասությունը կազմված էր CQD տառերից. Առաջին երկու տառերը նշանակում էին բոլոր ռադիոկայանների ստանդարտ կանչ, իսկ D-ն ավելացվել էր, քանի որ այդ տառով էր սկսվում անգլերեն Danger՝ վտանգ բառը: «SOS» ազդանշանն առաջացել է ոչ իբրև «save our souls», «save our ship» (փրկե՛ք մեր նավը), «stop other signals» (այլ ազդանշաններ չտա՛լ) արտահայտությունների կրճատ ձև թեկուզ և այն պատճառով, որ ամենևին էլ ոչ բոլոր ենթադրյալ փրկարարներն են տիրապետում անգլերենին: 20-րդ դարի սկզբում տարբեր երկրների ծովագնացները պայմանավորվեցին օգտագործել այդ ազդանշանը այն պատճառով, որ այն հեշտությամբ վերարտադրվում և հիշվում է Մորզեի այբուբենով՝ երեք կետ, երեք գիծ և կրկին երեք կետ: 1999-ի փետրվարի 1-ից, բոլոր ծովային նավերը որպես աղետի ազդանշան պետք է օգտագործեն ավելի կատարելագործված՝ GMDSS համակարգը: Սակայն «SOS» ազդանշանը ևս նախկինի նման ընդունվում է:

02.07.14

Լյուդվիգ Դուրյան

Ծնվել է Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր հայաբնակ գյուղում: 1934թ. տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Կոտայքի շրջանի Շահաբ գյուղում, որը վերանվանվել է Մայակովսկի: Սովորել է նախ գյուղական, այնուհետև Երևանի թիվ 29 միջնակարգ դպրոցում: Ուսումը շարունակել է Երևանի պտղաբանջարաբուծական տեխնիկումում, որի ընթացքում տպագրել է իր առաջին բանաստեղծությունները: 1971թ. ավարտել է Մոսկվայի Մ.Գորկու անվան Գրականության ինստիտուտը: Գրելուն զուգընթաց աշխատել է նախ որպես ագրոտեխնիկ, հետո շրջանային թերթի պատասխանատու քարտուղար, տասնչորս տարի անընդմեջ «Երեկոյան Երևան» օրաթերթի և այնուհետև «Հայաստան» հրատարակչությունում` որպես բաժնի վարիչ: Հեղինակել է շուրջ երեք տասնամյակի հասնող բանաստեղծական ժողովածուներ` «Մաշտոց», «Ասք հողի» պոեմները, «Լեռները չեն խոնարհվում», «Եռագույն առագաստ», «Արև խաչքար», «Եվ մանանա, և նշխարք», «Քարե արցունք» գրքերը, «Կյանք իմացյալ» հոբելյանական ընտրանին և այլն: Լյուդվիգ Դուրյանը փնտրված հեղինակ էր նաև մեր երգահանների համար` նրա տեքստերով գրվել են բազմաթիվ սիրված երգեր, որոնք ընդլայնել են նրա ճանաչման սահմանները: Նրա ստեղծագործություննեը թարգմանվել են ԽՍՀՄ և արտասահմանյան ժողովուրդների լեզուներով, բանաստեղծությունների շարք ունի «Համաշխարհային գրականություն» մատենաշարի «Սովետական պոզիա» հատորում: Ռուսերեն լույս են տեսել բանաստեղծի չորս ժողովածուներ` «Եղեգան ստվեր», «Արևագիրք», «Նա իջնում է արևից», «Թալիսման»: Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում Հ. Թումանյանի, Ա. Իսահակյանի, Վ. Թեքեյանի անվան գրական մրցանակների: Մահացել է Երևանում: Իր սկզբունքայնության, մարդկային բարձր արժանիքների շնորհիվ Լյուդվիգ Դուրյանը մեծ հեղինակություն էր վայելում գրական հասարակայնության շրջանում, սիրված և ճանաչված անուն էր թե’ գրաքննադատների և թե’ ընթերցողների կողմից: Եվ այդպիսին էլ կմնա մեր բոլորի հիշողության մեջ:

20.06.14

«Երկաթե Տիգրան»

Միջազգային կարգի գրոսմայստեր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, շախմատային տեսաբան և վերլուծաբան, «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Տիգրան Պետրոսյանը ծնվել 1929թ. հունիսի 17-ին, Թբիլիսիում: Շախմատով սկսել է զբաղվել 8 տարեկան հասակից: 1947 թ. ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում լրացրել է սպորտի վարպետի նորման: 1949 թ. Մոսկվա տեղափոխվելուց հետո hիանալի արդյունքների է հասել: 1950 թ. ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956 թթ. մրցաշարերում մրցակցությունից դուրս էր: Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը: 1963 թ., հաղթելով Բոտվիննիկին, դարձել է աշխարհի չեմպիոնի: 1966 թ. Տ. Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Բ. Սպասկիին, իսկ 1969 թ.-ին շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվեց նրան: 1971-1980 թթ. շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար: ԽՍՀՄ հավաքականի կազմի մեջ 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում: Դիրքային պայքարի նուրբ գիտակ էր, նրա խաղացած բազմաթիվ պարտիաներ տեղ են գտել շախմատային դասագրքերում: Իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար ստացել է «Երկաթե Տիգրան» մականունը: Տիգրան Պետրոսյանը մահացել է 1984 թ. օգոստոսի 13-ին, Մոսկվայում և թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը: Տիգրան Պետրոսյանը պահպանողական, զգույշ և վերին աստիճանի պաշտպանողական խաղաոճով շախմատիստ էր։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Նիմցովիչի կանխարգելման գաղափարը: Նա ավելի շատ ջանքեր էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու համար, քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Նա շատ հազվադեպ էր հարձակվում. միայն այն դեպքում էր հարձակվում, երբ զգում էր, որ գտնվում է լիովին անվտանգ դիրքում։ Սովորաբար նա հաղթում էր՝ խաղալով հետևողականորեն, մինչև իր հակառակորդը սխալ թույլ տար։ Այսպիսով, նա հաղթում էր՝ օգտվելով հակառակորդի սխալներից և չբացահայտելով իր թույլ կողմերը։ Համբերատարությունը և պաշտպանվելու վարպետությունը Տիգրան Պետրոսյանին դարձնում էին դժվար պարտվող շախմատիստ։

17.06.14

Ֆուտբոլ 2014

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ը , աշխարհի 20-րդ առաջնությունն է, որը կանցկացվի հունիսի 12-ից հունիսի 13-ը Բրազիլիայում: Մեկնարկային հանդիպումը կանցկացվի Սան Պաուլուում, իսկ եզրափակիչ հանդիպումը՝ Ռիո դը Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում։ Առաջնության հաղթողը կմասնակցի Կոնֆեդերացիաների գավաթ 2017-ին, որը կանցկացվի Ռուսաստանում: Ըստ մայրցամաքների աշխարհի առաջնության անցկացման ռոտացիոն սկզբունքով պայմանավորված՝ 2014թ. առաջնության եզրափակիչ մրցաշարը պետք է անցկավի Հարավային Ամերիկայում, և Բրազիլիան միակ թեկնածուն էր։ Բրազիլիան 5-րդ երկիրն է, որտեղ առաջնությունը կանցկացվի 2-րդ անգամ։ Աշխարհի 2014թ-ի  առաջնության եզրափակիչ փուլին կմասնակցեն 32 հավաքականներ։ Բրազիլիայի հավաքականը,  որպես կազմակերպիչ երկրի թիմ, ինքնաբերաբար հանդիսանում է առաջնության եզրափակիչ փուլի մասնակից, իսկ մնացած 31-ը կընտրվեն առաջնության ընտրական մրցաշարի հավաքականների խաղերի արդյունքների հիման վրա։

09.06.14

Էկոլոգիապես մաքուր

42 տարի շարունակ բոլոր եվրոպական երկրներում հունիսի 5-ը նշվում է որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր: Օրը պատահական չի ընտրվել, քանի որ հենց 1972թ.-ի հունիսի 5-ին ՄԱԿ-ում առաջին անգամ տեղի է ունեցել հատուկ կոնֆերանս' նվիրված շրջակա միջավայրին: Շնորհավորում եմ բոլորիս «էկոլոգիապես մաքուր» տոնի կապակցությամբ: Օրը նպատակ է հետապնդում յուրաքանչյուրիս մեջ միջավայրը պահպանելու և պաշտպանելու ցանկություն արթնացնել: Մեզանից է կախված, թե ինչպիսի էկոհամակարգ կունենանք: Պետք է բոլորս շահագրգռված լինենք, որպեսզի այսօրվա սերունդը ծնվի և ապրի մաքուր էկոլոգիա ունեցող երկրում: Շրջակա միջավայրի համաշխարհային օրը «ժողովրդական իրադարձություն է», որն ուղեկցվում է այնպիսի դիտարժան միջոցառումներով, ինչպիսիք են փողոցային ցույցերը, հեծանվորդների շքերթները, «կանաչ» համերգները, ծառատունկը, ինչպես նաև կանաչ տարածքների մաքրման աշխատանքները: Տևական ժամանակ է' երիտասարդների մեջ նկատվում է մեծ հետաքրքրություն շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ, որի վառ ապացույցն են բնապահպանների բողոքի զանգվածային ցույցերն ու ընդվզումները' ուղղված բնապահպանական խնդիրների դեմ: Ողջունելի է, որ մեր երկրում ապրող երիտասարդը մտահոգ է և կոնկրետ քայլեր է ձեռնարկում շրջակա միջավայրին սպառնացող վտանգները կանխելու համար:Շնորհավորում եմ բոլորիս «էկոլոգիապես մաքուր» տոնի կապակցությամբ:

04.06.14

Աֆորիզմներ

Յուրաքանչյուր երեխա ինչ-որ չափով հանճար է և յուրաքանչյուր հանճար ինչ-որ չափով երեխա է: Արթուր Շոպենհաուեր

Երեխան ծնվում է սիրված լինելու անհրաժեշտությամբ և այդ առումով ողջ կյանքը մնում է երեխա: Ֆրենկ Կլարկ

Երեխան ունի իր առանձահատուկ տեսնելու, մտածելու և զգալու ունակությունները: Չկա ավելի հիմար բան, քան փորձել փոխարինել դրանք մեր ունակություններով: Ժան Ժակ Ռուսո

Երեխաները միանգամից և հեշտությամբ են համակերպվում երջանկության հետ, քանի որ իրենց էությամբ նրանք իրենք են հանդիսանում ուրախություն և երջանկություն: Վիկտոր Հյուգո

Ամեն մի ագռավ համարում է իր ձագուկին ամենագեղեցիկն այս աշխարհում: Ռոբերտ Բերտոն

Միայն մանկության երազանքների իրականացումը կարող է երջանկություն բերել: Զ.Ֆրեյդ

Երեխային իրավունք չունի պատժել նա, ում երեխան չի սիրում: Ջ.Լոք

Երեխաներին չես վախեցնի խստությամբ, նրանք տանել չեն կարողանում միայն սուտը: Լ.Տոլստոյ

Երեխաները սուրբ են և մաքուր: Չի կարելի դարձնել նրանց մեր տրամադրության խաղալիքը:  Ա.Չեխով

Մանուկների խաղի մեջ առկա է հաճախ խոր իմաստ: Շիլլեր

30.05.14

Շառլ Ազնավուր՝ 90

Շառլ Ազնավուրը 90 տարեկան է: Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ-ի մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլաչիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլոք։  Այսօրվա դրությամբ վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Նա հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։  Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Չկա քիզի նման» երգը։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է բարեգործական հիմնադրամ։1998 թվականին «Թայմս» ամսագրի եւ CNN-ի անցկացրած հարցման արդյունքում Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Նա արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի»:  Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում։  1964, 1996, 2006, 2014թթ. համերգներ է տվել Հայաստանում։  Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։ 2009թ.-ի մայիսի 4-ից` Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն է, 2009թ.-ի մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է: Մեր հայրենակից, կենդանի լեգենդ, շանսոնյե, երաժիշտ, դերասան, դիվանագետ և  միլիոնավոր մարդկանց կուռք Շառլ Ազնավուրի միջազգային հիթերը բազմաթիվ են ու անչափ սիրված`  «Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա»: Արվեստագետը նկարահանվել է կինոյում՝ «Գլուխը պատին», «Կրակեք դաշնակահարի վրա», «Սատանան և տասը պատվիրանները», «Արարատ» և այլն: Վիլիամ Սարոյանը   մի առիթով ասել է. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես...»

22.05.14

Հայ բեմի խինդը

Թատերական կյանքից պակասեց ևս մեկ վառ անհատականություն, կյանքի 84-րդ տարում  կյանքից հեռացավ հայ թատրոնի նշանավոր վարպետներից՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի  ՍՎԵՏԼԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:  Սվետլանա Գրիգորյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանում։ Հիսունհինգ տարի խաղացել է հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ։ Խաղացել է հարյուրից ավելի դերեր։ Հեռուստաթատրոնի հիմնադիրներից է։ Երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվելով 1949 թ. Սվետլանա Գրիգորյանը անմիջապես ցուցադրել է իր ողջ տաղանդն ու հմայքը և դարձել հանդիսատեսի հոգու տիրակալը։ Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտել է մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով։ Աշխատելով օպերետային ժանրի վարպետաց-վարպետների հետ, փոխառնելով նրանց փորձը՝ Սվետլանա Գրիգորյանը սկիզբ է դրել այդ ժանրի մի նոր տեսակի, ստեղծել իր վարվռուն, կենսախինդ, հանդիսատեսի սիրտն ալեկոծող, նրան հոգեկան զմայլելի պահեր պարգևող արվեստի գրիգորյանական տեսակը։ Բազմաթիվ դերակատարումներով Սվետլանա Գրիգորյանը դրսևորել է ստեղծագործական իր հնարավորությունները, քանդակային կերպարներ ստեղծելու իր կարողությունները, սակայն նրա բեկումնային դերը եղավ Ժիկվան՝ («Տիկին Միսիստրուին»)։ Թատրոնի պատմության ցայտուն կերպավորումներից են Ռոզը՝ («Տաքսի-տաքսի») և Սաթենիկը՝ («Իմ զոքանչը»)։ Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է միջազգային մրցանակների։ Երևանի պատվավոր քաղաքացի է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների՝ «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածնի կողմից՝ «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ»։ 2009 թ.-ին Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոսը։ 2011 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ «Կյանքից հեռացավ կյանք ու ժպիտ պարգևողը, ծիծաղի թագուհին, որը 60 տարուց ավելի մարդկանց խինդ նվիրեց, ստեղծեց այնպիսի բեմատիպարներ, որոնք միշտ կմնան մեր բեմարվեստի պատմության մեջ: Սվետլանա Գրիգորյանի կյանքը թատրոնին անմնացորդ նվիրման վառ օրինակ էր, նրա համար թատրոնն ընտանիք էր, սեր էր, կյանք էր»,- ասել է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:

14.05.14

Հայերը՝ Հայրենականում

Անսահման էր Խորհրդային Միության, Խորհրդային Հայաստանի քաղաքացիների ուրախությունը 69 տարի առաջ` մայիսի 9-ին: Այդ օրը հայտնեցին, որ պատերազմը հաղթական ավարտ է ունեցել: Մեծ հաղթանակի համար իրենց կյանքն են տվել շուրջ 20 միլիոն խորհրդային քաղաքացիներ: Ֆաշիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների զորքերը հանկարծակի ԽՍՀՄ-ի վրա հարձակվեցին 1941թ-ի հունիսի 22-ին: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ռազմաճակատ են մեկնել շուրջ 600 հազար հայեր, որոնցից կեսից ավելին տուն չի վերադարձել: Հայորդիներից ձևավորվել է 6 դիվիզիա: Առաջինը 76-րդ լեռնա-հրաձգային դիվիզիան էր, որն աչքի ընկավ Ստալինգրադի մոտ տեղի ունեցած ռազմական գործողություններում: Երկրորդը` 89-րդ դիվիզիան էր, որը ձևավորվեց 1941 թվականի դեկտեմբերին, Երևանում և Կովկասի նախալեռնային շրջանից մարտնչելով հասավ մինչև Բեռլին: Երրորդը` 390-րդ դիվիզիան, Անդրկովկասյան զինվորական ստորաբաժանման կազմում մասնակցել է Կերչի թերակղզում մղվող գործողություններում: Չորրորդ՝ 409-րդ դիվիզիան ստեղծվել է 1941 թ-ի աշնանը, և ռազմական գործողությունների մեջ է մտել Տերեկայի ափերին և հաղթական քայլերթով հասել է մինչև Դունայի ափերը: Հինգերորդ դիվիզիան 408-րդն էր: Այն մասնակցել է Կովկասի Սևծովյան ափի մոտ տեղի ունեցած մարտական գործողություններին: Վեցերորդ` 261-րդ դիվիզիան, պաշտպանել է ԽՍՀՄ-ի պետական սահմանը` հայկական տարածք թուրքական ներխուժման վտանգը կանխելու նպատակով: Երկրորդ աշխարհամարտի ծանր փորձություններում իրենց հաղթական մասնակցության համար 65 հայորդիների շնորհվել է զինվորական բարձր կոչումներ` Խորհրդային բանակի գեներալ և Ռազմածովային նավատորմի ծովակալ: Նրանց շարքում են Խորհրդային բանակի մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, ծովակալ Հովհաննես Իսակովը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը: Հայաստանը երկրին տվել է 107 Խորհրդային Միության հերոս: Հայ ժողովրդի մարտական ոգու և հերոսության խորհրդանիշը դարձավ հայկական «Քոչարին», որը հայ մարտիկները պարեցին ավերակ դարձած Ռեյխսթագի պատերի տակ:

08.05.14

Հովհաննես Շիրազ

Հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան)  ծնվել է 1914  թվականի ապրիլի 27-ին, Գյումրի քաղաքում, հողագործի ընտանիքում: Հայրը` Թադևոսը, ինչպես գյումրեցիներն էին կոչում «բոստանչի» էր, մայրը` Աստղիկը, ասեղնագործում էր: Փոքրիկ Հովհաննեսը ծնողների միակ արու զավակն էր, քույրերից` Գոհարից և Մարիամից հետո: Հինգ տարեկան էր Հովհաննեսը, երբ զրկվեց հորից: Մանկության օրերն անցնում էին Ամերկոմի որբանոցում: Սակայն մանուկ Հովհաննեսը, չդիմանալով որբանոցի դաժան պայմաններին, փախչում է, դառնում անապաստան և սկսում է կուլայով ջուր ծախել: Իր մանկության օրերի մասին բանաստեղծը շատ բանաստեղծություններ է գրել: 1932-ին դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Գյումրու տեքստիլ գործարան, նախ, որպես կտավագործի աշակերտ, իսկ հետո` ենթավարպետ, ջուլհակ: 1931-ին գործարանային թերթում տպագրվում է բանաստեղծի առաջին բանաստեղծությունը: 1935-ին լույս է տեսնում «Գարնանամուտ» խորագրով առաջին ժողովածուն, նույն տարում նաև «Սիամանթո և Խաջեզարե» պոեմը: Բանաստեղծի Շիրազ գրական անունը մկրտել է մեծ թատերագիր ու վիպասան Ատրպետը, որ հիացմունքով գրել է. «Այս պատանու բանաստեղծությունները վարդաբույր են, թարմ ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը»: 1936-1941թթ. սովորում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որն ավարտում է 1949 թ-ին: Բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով: Հովհաննես Շիրազը համայն հայության ամենասիրված ու պաշտված բանաստեղծն է: Հայրենիքում և սփյուռքում մայրենի լեզվի, հայապահպանման ամենախիզախ պաշտպանն էր նա, Հայոց արդար դատի մեծ հավատավորը: Բանաստեղծի աճյունը հանգրվանում է Երևանում, Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում:

29.04.14

Անլռելի Զանգակատուն

ՂՈՂԱՆՋ ՏԱԳՆԱՊԻ

Օդում կախւեց աշխարհակալ մե պատերազմ,
Իսկ գարո՜ւն էր...

Լեռնաշխարհի կատարներին
Ձիւնը՝ կիսւած պատառների,
Արատսւում էր գլուլ-գլուլ
Շրջանցելով լեռ ու բլուր
Առու դարձած
Հոսրւմ էր ցած
Այնքան սիրած ու չսիրած բարձունքներից,
Եւ խառնելով պուտ-պուտ արցունքն արցունքներին՝
Հովիտներում լացն էր փոխում հեցկլտոցի
Ու գալարքով վիշապ օձի
Ձոր ու կիրճ էր իրեն գցում.
Դառնում էր գետ, մի գետ ելմա՜ն,
Ու չէր գտնում խօսքեր ներման՝
Ծանր խաբւած կնոջ նման...

Ողջ աշխարհում՝
Մահ ու արիւն,
Իսկ գարո՜ւն էր...

Ծաղիկներն են աչքով անում այստեղ-այնտեղ,
Եւ ամէն թուփ, ամէն ցօղուն
Դառնում է լար մի իւրովի, դառնում ստեղ՝
Երգում քամու մատների տակ:
Օրը՝ օրին, և օդն արդէն
Մեղմ է այնպէս, հողն այնպէս տաք,
Ասես համայն աշխարհով մէկ
Մի մայր բարի, սիրագորով,
Մանուկ հողն է ջերմացըրել
Իր բերանի տաքուկ գոլով...

Մարտե՛ր,
Ջարդե՛ր,
Հո՜ւր ու հրդեհ,
Արնակոլոլ հազա՜ր սրտեր,
Իսկ գարո՜ն էր...

Եւ շողակաթ առաւօտներ
Ջինջ ցօղով են թրջում ոտներ,
Թաւ սաղարթով ծառեր զուգում
Ծաղիկներով ու կանաչով
Պճնում ոչ թէ լոկ արօտներ,
Սարահարթներ,
Այլ մինչևիսկ ոտնահարւած արահետներ... 

Ամենուրէք քոյրեր ու մայր
Հարազատի մահ են կոծում,
Իսկ մի թռչուն յիմա՜ր-յիմա՜ր
Ինչ-որ ուրախ երգի համար
Ողջ ժամանակ ձայնն է փորձում...

Ամէն ծառից՝ նոր մի տաղիկ,
Ամէն քարից՝ նոր մի խաղիկ.
Եւ դաշտերում՝ շաղն է շողում,
Ու ծաղիկներ են փողփողում,
Իսկ մի համեստ ծաղկածաղիկ
Աշխատում է ոտքի ելնել՝
Մի կերպ շտկել ծռւած ցօղունն
Ու...ոչ մի կերպ չի յաջողում..

Պ. ՍԵՎԱԿ

23.04.14

Սուրբ Զատիկ

Սուրբ Հարության տոնն այս տարի նշվում է ապրիլի 20-ին: Զատիկը հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ»: Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս.Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Սբ. Պատարագ: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոս հարյավ ի մեռելոց ավետիսով, պատասխանում՝ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

17.04.14

Համո Սահյան

Տարին հոբելյանական է մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի համար: Նշվում է բանաստեղծի 100-ամյակը: Այս տարի բազմաթիվ հոբելյանական միջոցառումներ են կազմակերպվել ի պատիվ նրան: Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914թ-ին ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում:1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը: Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ: Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ-ին: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը`սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդը «Առագաստ»-ը՝ 1947թ-ին, «Սլացքի մեջ»՝ 1950թ-ին, «Ծիածանը տափաստանում»՝ 1953թ-ին, «Բարձունքի վրա»՝ 1955թ-ին, «Նաիրյան դալար բարդի»՝ 1958թ-ին ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը: 1972թ-ին  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ-ին նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց», «Կանաչ, կարմիր աշուն», «Դաղձի ծաղիկ» ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ: Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: 1998թ-ին հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն: Համո Սահյանը մահացել է 1993թ-ին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում:

<<Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին, ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդներն ու հոգիները>>

Ռազմիկ Դավոյան

14.04.14

Հումոր և երգիծանք

Ապրիլի1-ն ամբողջ աշխարհը նշում է ծիծաղի, կատակի օրը: ՀՀ կառավարության` 2006 թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ՝ ապրիլի մեկը պետականորեն ճանաչվեց որպես հումորի և երգիծանքի պաշտոնական օր: Սա նշանակալի իրադարձություն էր այն առումով, որ նախ` պետությունը կարևորեց հումորի և երգիծանքի դերն ու նշանակությունը, ապա նաև` հաղթահարվեց խաբել քարոզող «խրախուսանքը»: Բոլոր ժամանակներում էլ որակյալ հումորն ու երգիծանքը եղել են զորեղ միջոց ինչպես հասարակական-մշակութաբանական բազմաթիվ խնդիրների, այնպես էլ առօրյա-կենցաղային հոգսերի հաղթահարման կամ գոնե մեղմացման համար: Համաձայն որոշ կարծիքների` ապրիլի 1-ին ծիծաղի օր նշելը կապված է գարնան արևադարձի հետ: Այդ օրվա կապակցությամբ տոնակատարությունները միշտ ուղեկցվել են կատակներով և ուրախությամբ: «Ոզնի» թերթի գլխավոր իմբագիր Արամայիս Սահակյանը, հիմնավորելով նախաձեռնությունը, ասել էր. - «Առաջ ապրիլի 1-֊ը անվանում էին «խաբելու օր», բայց, քանի որ հիմա բոլոր օրերն են «խաբելու օր», եկեք ապրիլի 1֊-ը հումորի օր անվանենք»: շնորհավրում է բոլոր նրանց, ովքեր հումորի զգացում ունեն և նույնիսկ կյանքի դժվարին պահերին չեն մոռանում կատակելու մասին։

31.03.14

Արա Շիրազ

Արա Շիրազը 20-րդ դարի հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին է։  Արամազդ Կարապետյանը ծնվել է Երևանում 1941թ-ին հունիսի 8-ին: 1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում:  Նրա աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Մոնրեալում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում և այլուր:  Նրա գործերից են «Պարույր Սևակ», «Եղիշե Չարենց», «Ալեքսանդր Մյասնիկյան», «Հովհաննես Շիրազ», «Տիգրան Պետրոսյան», «Վիլյամ Սարոյան», «Վազգեն Առաջին» և այլն: Նրա գործերի մեծ մասը պահպանվում են Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում և Երևանի Ազգային պատկերասրահում: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչմանը, 1979թ.` ՀԽՍՀ Պետական մրցանակի` Երևանի «Դվին» հյուրանոցի զարդաքանդակների համար, հետագայում` ժողովրդական նկարչի կոչմանը: Եղել է ԽՍՀՄ Նկարիչների միության քարտուղարության անդամ: 1987-1993թ ղեկավարել  Հայաստանի Նկարիչների միությանը: 2009թ. արժանացել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչմանը:  Հայ քանդակագործ, ՀՀ Ժողովրդական նկարիչ Արա Շիրազը մահացել է  մարտի 18-ին՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում ծանր հիվանդությունից հետո: Քանդակագործը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել 2014 թ. փետրվարի 24-ին: Բժիշկներն ախտորոշել էին գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, զարգացել էր պոլիօրգանային անբավարարություն:

27.03.14

Շատ կարևոր տոն

2012թ. ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է Երջանկության միջազգային օր, որի նպատակն է ամրապնդել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային է: Նման օր հիմնելու գաղափարի հեղինակների կարծիքով՝ այս տոնը կոչված է ցույց տալ, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակներից է, ինչի առթիվ բոլոր երկրներին կոչ է արվում իրենց ջանքերն ուղղել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ապահովմանը: Երջանկության միջազգային օր հիմնելով՝ ՄԱԿ-ը ձգտում է նաև համաշխարհային հանրության ուշադրությունը գրավել այն հարցի վրա, որ տնտեսական զարգացումը պետք է լինի հավասարակշռված, իրավահավասար և համապարփակ: Նման մոդելի իրականացման արդյունքը կլինի տնտեսական կայուն աճն ու աղքատության կրճատումը: Ուշագրավ է, որ նման օր սահմանելու նախաձեռնությունը եկել է ոչ մեծ լեռնային երկրից՝ Բութանից: Ըստ շրջանառվող կարծիքի՝ այս երկրի բնակիչներն աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են և առաջատարը՝ ըստ Համախառն ազգային երջանկության գործակցի (Gross National Happiness Index): Ի դեպ՝ այս գործակցի բուն գաղափարը ներմուծել է Բութանի չորրորդ թագավորը: Այն դարձել է երկրի ոչ պաշտոնական պետական փիլիսոփայության հիմնաքարերից մեկը: Երջանկություն երևույթը ուսումնասիրում են այնպիսի գիտություններ, ինչպիսիք են փիլիսոփայությունը, հոգեբանությունը, աստվածաբանությունը և այլն: Հազարամյակներ շարունակ երջանկության գաղափարը ստեղծագործելու մեծ հնարավորություններ է տվել բանաստեղծներին, նկարիչներին, երաժիշտներին, դերասաններին: Եվ, իհարկե, յուրաքանչյուր ոք, ով ապրում է իր կյանքը՝ լի ուրախություններով ու հոգսերով, անպայման հասնում է իր անկրկնելի փոքր Մեծ Երջանկության:

19.03.14

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
որշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
Ե. Չարենց

13.03.14

ԳԱՐՈՒՆԸ ԱՅՆՔԱՆ ԾԱՂԻԿ Է ՎԱՌԵԼ

Գարունը այնքան ծաղիկ է վառել,
Գարունը այնպես պայծառ է կրկին.
- Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին:

Այնպես գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
-Շուրջս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում  է սիրտս մրրկում...

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ,
-Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...

Վահան Տերյան

03.03.14

Տատու

Առաջին տատուներն արվել են դեռևս մ.թ.ա 6-5դարերում և ունեցել է բուժիչ նշանակություն: Հետագայում տատուն սկսեցին ասոցացնել հանցագործների հետ: Նրանց տարբերելու համար մարմնի վրա դաջում էին մի պատկեր, որն իրենից ներկայացնում էր երկաթե ճաղերով շրջանակված մարդու գլուխ: Ավելի ուշ որոշ դաջվածքներ դարձան թագավորների մենաշնորհը, և հասարակ մարդկանց արգելվում էր դրանք կրել: Որոշ երկրներում էլ տատու անում էին միայն կրոնավորները: Դեկորատիվ կամ որոշ հոգեբանական կարգավիճակ արտահայտող տատուներն առաջին անգամ արվել են Ճապոնիայում: Այս դաջվածքները կրում էին միայն անբարոյականները: Որպես արվեստ մեզ հասել է Կուկի միջոցով: Որպես արվեստի ճյուղ` տատուն 20-ից ավել պատկերների, կատարման տարբերակների ճյուղեր ունի, նույնիսկ ամեն տարի ավելանում է: Այժմ տատուն bodyart-ի ամենաընդունված ձևն է, սակայն դրանցով իրենց մարմինները պատում են ոչ բարձր դասի մարդիկ: Ոմանք տատու անելով ուզում են ընդգծել իրենց անհատականությունն ու անկախությունը, ոմանք էլ՝ ցույց տալ, որ իրենք են իրենց մարմնի տերը։ Սակայն Աստվածաշունչը քրիստոնյաներին հորդորում է. «Ձեր մարմինները ներկայացրեք որպես զոհ՝ կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի, այսինքն՝ սուրբ ծառայություն մատուցեք ձեր բանականությամբ» (Հռոմեացիներ 12:1)։ Գործի դրեք «ձեր բանականությունը» քննելու համար, թե ինչու եք ցանկանում տատու անել։ Եթե պատճառը ձեր քմահաճույքն է կամ դրանով ցանկանում եք ցույց տալ որ ինչ-որ խմբի անդամ եք, հիշեք՝ ի տարբերություն տատուի, ձեր ցանկությունները գուցե փոխվեն։ Ձեր մղումները քննելով՝ կարող եք իմաստուն որոշում կայացնել (Առակներ 4:7)։

26.02.14

Փետրվարի 23

Փետրվարի 23-ը՝Ռուսաստանի Դաշնությունում նշվում է որպես Հայրենիքի պաշտպանի օր: Այս օրն այն սակավաթիվ օրերից է, երբ ուժեղ սեռը ընդունում է շնորհավորանքներ թույլ սեռի կողմից: 1918 թվականի փետրվարի 23-ին Կարմիր բանակը տարավ իր առաջին հաղթանակները Ֆաշիստական Գերմանիայի զորքերի նկատմամբ: Ահա այդ առաջին հաղթանակները դարձան Կարմիր բանակի ծննդյան օրը: 1922 թվականին այս օրը պաշտոնապես հայտարարվել է որպես Կարմիր բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ բոլոր երկրներում այս օրը նշվել է որպես Սովետական բանակի օր: Սովետական Միության փլուզումից հետո այս տոնը վերանվանվել է Հայրենիքի Պաշտպանի օր: Արդեն 20 տարի է՝ անկախ Հայաստանը սեփական բանակ ունի, բայց  միևնույնն է, փետրվարի 23-ը   ընդունված է, և այն հանդիսանում է բոլոր այն տղամարդկանց օրը,  ովքեր ծառայում կամ ծառայել են բանակում:

22.02.14

Սիրո Բարեխոսը

Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է որպես Երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը պատանիներն ու պարմանուհիները գնում են եկեղեցի, մասնակցում սուրբ պատարագին՝ աղոթելով և խնդրելով սրբի բարեխոսությունը, որից հետո ստանում են քահանայի օրհնությունը։Չորրորդ դարում Հունաստանում քրիստոնյա ամուսիններ էին ապրում, որոնք ունեին Սարգիս անունով մի որդի: Տղան գեղեցկատես էր, ամրակազմ, բարի, ազնիվ ու քաջ: Լավ ծանոթ էր Աստվածաշնչին: Բոլորի սիրելին էր նա, որովհետեւ պաշտպանում էր թույլերին, աղքատներին ու կարիքավորների համար ուտելիք էր հայթայթում: Սարգսին օգնում էր մոտակա ամրոցում բնակվող իշխանի դուստրը: Նրանք մտերիմ ընկերներ էին, և տարիների ընթացքում այդ մտերմությունը վերածվեց սիրո:  Եկավ ժամանակը և Սարգիսը ծառայության կանչվեց հռոմեական բանակ: Կռիվներում ցուցաբերած արտակարգ քաջության համար նրան շնորհվում է իշխանական տիտղոս և հայրենի տուն վերադառնալու իրավունք: Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և նրա հավատարիմ 14 զինվորների տոն (երիտասարդների օրհնության օր): Շնորհաշատ զորավար Սարգիսը շատերին է առաջնորդել առ Քրիստոս։ Ժողովրդական մտածողության մեջ Սարգիսը չի զոհվել, այլ "լույս" է դարձել և արագահաս է, ինչպես լույսը։ Շատերը հավատում են, որ Սուրբը ուրբաթ երեկոյան և գիշերը այցելում է մարդկանց տները։ Տան կանայք սկուտեղի վրա փոխինձ են մաղում, դնում դռան հետևում, հուսալով, որ սուրբ Սարգիսը կայցելի իրենց, և նրա ձիու ոտնահետքը կմնա փոխինձի վրա։ Շաբաթ առավոտյան պատարագից հետո այդ փոխինձը շաղախում և ուտում են։ Սարգիսը ժողովրդի մեջ դիտվում է որպես զինվորականների և երիտասարդների սիրո հովանավոր ու նրանց նպատակներն իրականացնող սուրբ։ Տոնի նախորդ ուրբաթ երեկոյան, համաձայն ժողովրդական սովորության, երիտասարդները աղի բլիթ են ուտում, որպեսզի սրբի բարեխոսությամբ երազում տեսնեն իրենց ջուր տվող կյանքի ապագա ընկերոջը։

11.02.14

Ձմեռային օլիմպիական խաղեր

1894 թվականի հունիսի 16-23-ին Սորբոնում (Ֆրանսիա) անցկացված կոնգրեսում որոշվեց, որ 1896 թվականին Աթենքում (Հունաստան) կանցկացվեն առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը: Ենթադրվում էր, որ այդ խաղերի օրակարգում կներառվի նաև չմուշկասահքը, սակայն առաջին անգամ չմուշկներն կիրառվեցին 1908 թվականին` երրորդ Օլիմպիական խաղերի ժամանակ (Սենտ-Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), երբ անցկացվեցին գեղասահքի մրցումները: 1911 թվականին ՄՕԿ-ի նիստում առաջարկվեց հաջորդ խաղերի ժամանակ (1912 թվական) անցկացնել «Ձմեռային մարզաձևերի շաբաթ»: 1912 թվականի V Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքը Ստոկհոլմն էր (Շվեդիա)որտեղ 1901 թվականից կազմակերպվում էին միջազգային ձմեռային մարզաձևերի մրցումներ` «Հյուսիսային Խաղեր»: Մրցակցությունից խուսափելով, շվեդերը հրաժարվեցին առաջարկից: Վերջապես 1924 թվականին Ֆրանսիական Շամոնի քաղաքում ՄՕԿ-ը կազմակերպեց «Միջազգային մարզական շաբաթ, նվիրված VIII Օլիմպիական խաղերին»: Միջոցառումը հաջողությամբ պսակվեց, իսկ «շաբաթը» վերանվանվեց Առաջին ձմեռային օլիմպիական խաղերով: Ձմեռային խաղեր առաջին անգամ կազմակերպվեցին 1924 թվականին, որպես Ամառային խաղերի կցորդ: 1924 թվականից մինչև 1992 թվականը Ձմեռային օլիմպիական խաղերը կազմակերպվում էին նույն տարեթվերին, ինչ Ամառային խաղերը, սակայն 1994 թվականից այս խաղերն սկսվեցին անցկացվել Ամառայինից 2 տարի տարբերությամբ: 2014թ-ի օլիմպիական խաղերը կանցկացվեն  փետրվարի 7-ից մինչև փետրվարի 23-ը։ Խաղերը հիմնականում կանցկացվեն Սոչի քաղաքում, որոշ սպորտաձևերի մրցաշարեր կանցկացվեն Կրասնայա Պոլյանա բնակավայրում։ Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերում հանդես է գալու հայաստանցի երեք դահուկավազորդ և մեկ լեռնադահուկորդ՝ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ, ամերիկահայ Արման Սերեբրակյանը:

03.02.14

Արմեն Հովհաննիսյան

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն հարձակման ժամանակ հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի վերջին գրառումը. «Ինչքան պոստ պահող տղերք կան, սաղ թագավոր տղերք են»:

29.01.14

Գրկախառնությունների միջազգային օրը

Հունվարի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է ամենաանսովոր տոներից մեկը՝ Գրկախառնությունների միջազգային օրը : Նրա հիմքերը դրվել են ԱՄՆ-ում 1986 թ. Գրկախառնությունների ազգային օրվա (Natioanal Hugging Day) անվան ներքո, իսկ հետո նպատակասլացորեն, տարածվել է աշխարհով մեկ: Համաձայն տոնի ավանդույթի` ընկերաբար կարելի է գրկել անգամ անծանոթ մարդուն: Չնայած այդ տոնի երիտասարդ տարիքին, այսօր դժվար է գտնել նրա հեղինակին. անհայտ է, թե  ու՞մն է հունվարի 21-ը «սերտորեն» նշելու գաղափարը, և ի՞նչու է ընտրվել հենց այդ տարեթիվը: Ընդունված է, որ այդ տոնի նախաձեռնողները ուսանողներ են եղել: Յուրօրինակ լեգենդի համաձայն՝ ընկերական գրկախառնության ժամանակ մարդիկ փոխանակվում են հոգևոր ջերմությամբ: Հոգեբանները կարծում են, որ մարդիկ, ովքեր ձգտում են ձեզ իրենց գիրկն առնել, ցանկանում են զգալ անվտանգության, հարմարավետության և սիրո զգացում: Գրկախառնությունները մեզ ուղեկցում են ամբողջ կյանքի ընթացքում: Մենք գրկում ենք ընկերներին և հարազատներին  հանդիպելիս, բաժանումից հետո, գրկում ենք միմյանց, որպեսզի արտահայտենք մեր ուրախությունն ու շնորհակալությունը: Հունվարի 21-ի տոնակատարությունը չի պահանջի նյութական ծախսեր: Դուք  Ձեր ջերմությունը շռայլորեն շնորհեք բոլոր նրանց, ում անհրաժեշտ եք համարում: Հարազատներին և սիրելի մարդկանց գրկախառնություններ նվիրեք՝ շնորհավորելով տոնը, ի նշան նրանց նկատմամբ ջերմ վերաբերմունքի, այդ կերպ հիշեցնելով ձեր անկեղծ, ջերմ զգացումների մասին:

20.01.14

Հյուսիսափայլ

1858 թ. հունվարի 13-ին Մոսկվայում, առաջին անգամ լույս է տեսել «Հյուսիսափայլ» ամսագիրը: «Հյուսիսափայլ» գրական-գեղարվեստական ամսագիրը լույս է տեսել 1858-1864 թվականներին Մոսկվայում: Ամսագրի խմբագիրն էր լուսավորիչ-հրապարակախոս, Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի հայ բանասիրության ամբիոնի վարիչ Ստեփանոս Նազարյանը։ Ամսագրին ակտիվորեն աշխատակցում էր հեղափոխական դեմոկրատ Միքայել Նալբանդյանը: Այստեղ են առաջին անգամ տպագրվել Միքայել Նալբանդյանի արձակ և չափածո շատ գործեր, հրապարակախոսական-քննադատական հոդվածներ և այլն: Ամսագրին աշխատակցել են նաև Րաֆֆին և Ռափայել Պատկանյանը:  Ամսագրի ծավալը մոտավորապես 64-80 էջ էր:  Տպագրվում էր Լազարյան Ճեմարանի տպարանում։ Ամսագիրն ուներ լուսավորչական ու դաստիարակչական ուղղվածություն։ «Հյուսիսափայլը», հռչակելով լուսավորչական ու ժողովրդավարական գաղափարները, պահանջում էր հասարակական կյանքի բոլոր ոլորտների բարեփոխումներ, պայքար էր մղում ազգայնական պահպանողականության, ռեակցիոն կղերականների դեմ։ Ենթարկվում էր հետապնդումների գրաքննության և ռեակցիոն հայ մամուլի կողմից։  «Հյուսիսափայլի» գլխավոր նորարարությունն էր քննադատական ոգին` անցյալի նկատմամբ անհարդուրժողական, քննադատական վերաբերմունքը։ 1864 թ.-ին` «Հյուսիսափայլ»-ի գործունեության ավարտից հետո Նազարյանը լքեց հրապարակախոսական ուղին, ինչի մասին հետագայում ցավով էր արտահայտվում Գրիգոր Արծրունին։ « Հյուսիսափայլը» իր առաջադիմական բնույթով կարևոր դեր է կատարել հայ պարբերական մամուլի պատմության մեջ, մեծապես նպաստել է 1860-ական թվականների արևելահայ հասարակական մտքի զարթոնքին և գրականության զարգացմանը:

14.01.14

2014-ը Ձիու տարի է

Գալիք 2014 թվականը ըստ չինական հորոսկոպի կանաչ Ձիու տարի է:   Ձին համարվում է բարի, ազնիվ կենդնի: 2014թ-ին ձին իր հետ կբերի կրակ, ջերմություն, թշնամություն: Ձիու տարին խորհուրդ է տալիս լինել համարձակ: Ձին հզոր է, էներգիայով լի, երբեմն անհամբեր: Նա հարգում է աշխատասեր անձանց և գնահատում ազատության զարգացումը: Ձին հեռու է խորամանկությունից և տակից գործելու ունակությունից: Ահա թե ինչու նրա համար դժվար թե հաճելի լինեն կեղծ հարաբերությունները և անարդարությունը: Ձին չափազանց նրբազգաց է և բարեհամբյուր: Ձին 2014-ին խոստանում է լինել ոչ ձանձրալի և բավականին արագընթաց: Ձին պատրաստ է օգնության հասնել բոլոր կարիքավորներին: Որպեսզի Ձին ձեզ օգնի, տարեմուտին տունը պետք է զարդարել կապույտ, երկնագույն, կանաչ գույներով, հավելելով բնական ցանկացած գույն՝ ավազի, խոտի, արևի: Տունը զարդարելիս ուշադիր եղեք մանրուքների նկատմամբ՝ Ձին գնահատում է ազնվազարմությունն ու պարզությունը, տանել չի կարողանում ավելորդությունները: Տարվա գլխավոր թալիսմաններն են՝ պայտը, ծնծղան, ձին: Ձիու բարեհաճությանն արժանանալու համար անպայման մեկնումեկն ունեցեք ձեր տանը: Ձին հավատարիմ, տիրոջը նվիրված կենդանի է, այդ պատճառով տարեմուտը ավելի լավ է դիմավորել ընտանիքի և ամենամտերիմ մարդկանց հետ: Ձին նաև խաղացկուն է, ուստի սիրում է ուրախ հավաքույթները:  Ձին սիրում է ամուր կանգնել ոտքերի վրա, այդ պատճառով դիմավորեք տարեմուտը ցամաքում, խուսափեք ինքնաթիռներից ու նավերից: Ձին խելացի կենդանի է, այդ պատճառով տարեմուտի ընծաներն ընտրելիս նախապատվությունը տվեք ինտելեկտուալ տարբերակներին, որոնք նաև օրիգինալ են: Ձիու տարում լավ նվեր են օգտակար իրերը՝ ձիու պատկերով: Հաջողություն կբերեն փայտե նվերները՝ զարդատուփեր, փայտե զարդեր, սեղանի սպասք, սկահակներ: Այն բոլոր նվերները, որոնք միատեղում են բնության գեղեցկությունը և մարդկային ձեռքի ջերմությունը, հրաշալի կընդունվեն: Ձին պարզ կենդանի է, որ սիրում է որակ և լակոնիզմ: Տոնական սեղանը չարժե ծանրաբեռնել տարաշխարհիկ ուտեստներով: Ձիուն գրավում են ընտանեկան ջերմությունն ու հարմարավետությունը: Սեղանի սփռոցը, անձեռոցիկները պետք է լինեն բնական նյութերից՝ բամբակից, թղթից կամ մետաքսից: Պարտադիր է սեղանին ունենալ փայտե սպասքից գոնե ինչ-որ մաս՝ գդալ, ափսե, գավաթ: Տարվա տիրուհու բարեհաճությունը շահելու համար իբրև խորհրդանիշ սեղանին ունեցեք մի գավաթ մաքուր ջուր, վարսակ և հացի կողեզր: Նվերների առումով առաջինը պետք է նկատի ունենալ, որ ձիերը չեն սիրում թանկարժեք և ոչ երկարաժամկետ կտրվածքով պիտանի իրեր: Մյուս կողմից էլ որքանով որ փայտե ձիու տարի է նախընտրելի է առավելապես նվիրել հենց փայտե հուշանվերներ:

29.12.13

Սև սուրճ

Կա հայտնի պատմություն այն մասին, որ սուրճի ծառի հրաշալի հատկությունների առաջին բացահայտողը եղել է Քալդի անունով եթովպացի հովիվը մոտավորապես 850 թվականին: Լեռների լանջերին իր հոտն արածեցնելու ժամանակ հովիվն ուշադրություն է դարձրել այծերի զարմանալի պահվածքի վրա: Այդ բույսի տերևներն ուտելով, նրանք սկսում էին վազվզել այս ու այն կողմ և ցատկոտել։ Քալդիի պատմածը լսելով, մտակա վանքի վերակացուն ինքը նույնպես փորձում է այդ տերևները և զգալով դրանց առույգացնող հատկությունը։ Սուրճի տերևներից և պտուղներից պատրաստված թուրմի օգտագործումը դառնում է վանքի ավանդույթը և շուտով սիրելի է դառնում նաև շրջակա գյուղերի բնակիչների մոտ։ Եթովպիայում տարածվելուց հետո ըմպելիքը ճանաչվում է Եմենում, իսկ հետագայում՝ նաև ամբողջ աշխարհում։ Մեր առօրյան  առանց սուրճի անհնար է պատկերացնել: Աշխարհի շատ երկրներում սուրճն անփոխարինելի օգնական է կենցաղում, զգացմունքներն արտահայտելու լավ միջոց: Սուրճի հնագույն պլանտացիաներն հիմնականում տարածված են եղել Աֆրիկայում, Ինդոնեզիայում, Հարավային Ամերիկայում: Հետազոտությունները ցույց են տվել, որ ամբողջ աշխարհում ամենասիրվածը արևելյան ձևով եփված սև սուրճն է: Ըստ մասնագետների, սուրճը կենդանի և զգայուն մի օրգանիզմ է, որը զգում և ընկալում է դիմացինի տրամադրությունը: Շատ հաճախ, երբ սուրճն եփում են անտարբեր և առանց ոգևորությամբ, սուրճն անհամ է ստացվում: Երևի դա պատճառներից մեկն է, որ Կիպրոսում ու Հունաստանում, ցանկացած նորահարս, հարսանիքից մեկ ամիս առաջ, պարտադիր սկեսրոջ մոտ սուրճ եփելու կուրսեր է անցնում: Հարսը, ով շատ  հաճախ ամբողջ ընտանիքի համար սուրճ է պատրաստում, պարտավոր է իր ողջ հարգանքը, սերն ու ջերմությունը ներդնել եփվող ըմպելիքի մեջ, որպեսզի այն միշտ համեղ ստացվի: Սուրճի համի գրավչության գրավականը, մասնագետներն անվանում են դառը, քաղցր ու թույլ թթվաշ երանգների համադրությունը: Այսօր, սուրճը աշխարի ամենատարածված ըմպելիքներից է:

19.12.13

Բյուրեղավան

Մեր նոր օրերում հառնած հպարտ`

Հաղթ երթով գնում ես առաջ

Բյուրեղյա ցոլքով շողում է տաք

Քո բախտի աստղը ճառագած:

 

Ոգին քո անպարտ, հույսդ միշտ վառ,

Փառքդ` հավատով հաստատված,

Քո սուրբ տենչերում մենք հաստատ կանք,

Եվ մեզ ապավեն քո աստված:

 

Կրկն.—Հայրենական ջերմ արևի տակ

Ծաղկիր ազատ, ապրիր նոր քաղաք,

Ջահելության մեր երազների տուն,

Բյուրեղավան, սիրո իմ քաղաք:

 

Հայկազ Խնկոյան

11.12.13

Մարդու իրավունքի պաշտպանության օր

Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի ժամանակ՝1948թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում, ընդունվում է հռչակագիրը։ Հռչակագիրը թարգմանվել է 375 լեզուներով ու բարբառներով և համարվում է իրավունքների առաջին գլոբալ սահմանումը, որով օժտված են բոլոր մարդիկ։ Բաղկացած է 30 հոդվածներից և Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրերին հավասար երկու կամըտիր արձանագրություններով համարվում է Մարդու իրավունքների միջազգային օրինագծի մի մասը։  1950-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը  նշում է որպես մարդու իրավունքների  միջազգային օր: Այս օրը բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ միջոցառումներ են կազմակերպում՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության առաջնայնությունը և կարևորությունը:

06.12.13

Խաշը և արարողակարգը

Խաշի սեզոնը սկսվել է: Խաշն ուտում են ցուրտ եղանակին` այն ամիսներին, որոնց անվան մեջ «ր» տառ կա: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ խաշը շատ հագեցած է կալորիաներով, իսկ տարվա ցուրտ շրջանում օրգանիզմը հավելյալ էներգիայի պահանջ ունի: Ըստ որում` խաշը վաղ առավոտյան են ուտում, որպեսզի ամբողջ օրվա ընթացքում մարսեն: «Խաշ» բառն առաջացել է խաշել բառից: Այն զուտ հայկական ծագում ունի, բայց այն տարածված է նաև մեր հարևան և ոչ հաևան երկրներում` ինչ-ինչ փոփոխություններվ: Ըստ որում` նրանց մի մասը անպայման նշում է, որ սա զուտ հայկական կերակրատեսակ է, մյուս մասը` դա չի անում: Օրինակ` վրացիները խաշը պատրաստում են մեր նման, բայց վերջում կարագով սոխառած են ավելացնում: Հայերը խաշ օգտագործում են դեռ հեթանոսության ժամանակներից, այն պահպանվել է իր ամբողջ արարողակարգով, պատրստման եղանակով: Խաշի պահպանման գաղտնիքը նրանում է, որ այն իր մեջ միասնությունն է խորհրդանշում, պատահական չէ, որ ասում են` խաշը մենակ չեն ուտում: Ընդունված է, որ խաշի շուրջ ժողովուրդը հավաքվի զրուցի, խոսի: Ուտեստի հետ մատուցվում է մանրացրած սխտոր, աղ, կտրտած բողկ։ Խաշը ուտում են լավաշի, բողկի և տարատեսակ կանաչիների հետ։ Խաշի հետ չեն օգտագործում Կոնյակ, խաշը ուտում են օղով, խաշ ուտող կանայք չպետք է սխտոր ուտեն և խաշ ուտելիս չպետք է երկար կենացներ ասեն , քանի որ խաշը ուտում են տաք: Նախկինում խաշն ավելի շատ գառան մսից են պատրաստել, իսկ հիմա` միայն տավարի, չնայած Հայաստանից առանձին շրջաններում` նաև գառան: Հին ժամանակներում խաշ հյուրասիրում էին նաև հարսանիքներին: Համարվում է, թե խաշն աղքատների կերակրատեսակ է. հարուստները կերել են մսի լավ կտորները, իսկ կենդանու ոտքերը տվել են աղքատներին, որոնք էլ խաշ են եփել:

27.11.13

Հարսանեկան մատանիները

Հարսանեկան մատանին ցույց է տալիս հարսի և փեսայի ամբողջական և կատարյալ սերը: Ինչպես մատանին է մի մատին դրվում, նույնպես հարսը մեկ փեսայինն է, և փեսան` մեկ հարսինը: Մատանին բոլորաձև է և դրվում է ձախ ձեռքի մատնեմատին, որով, ինչպես հնուց ի վեր հավատում էին, երակ է գնում դեպի սիրտը: Դա խորհրդանշում է, որ փեսան և հարսը պետք է կատարյալ սեր ունենան միմյանց հանդեպ: Մատանու խորհուրդը վերաբերում է նաև հավատքին: Ինչպես մատանին դրվում է հինգ մատներից մեկին, նույնպես հավատը դրվում է մեր իմացման վրա, որը մեկն է ներքին հինգ զգայարաններից: Մատանին դրվում է սրտի երակ ունեցող մատին, ինչը նշանակում է, որ մեր հավատքը առ Քրիստոս սրտի ջերմ սիրով պետք է հաստատված լինի: Ինչպես մատանին պատում է մատը բոլոր կողմերից, այնպես էլ ամբողջական հավատքը պահպանում է մեր հոգին ու մարմինը չարից և բոլոր մոլորություններից: Մատանու գույնը լինում է դեղին կամ սպիտակ, որ ցույց է տալիս մեր հավատի պայծառությունը. սպիտակը` հոգու անմեղությունը, իսկ դեղինը` առաքինությամբ հանդերձ մարմնի ահն ու երկյուղը: Մատանու նյութը ձայնեղ է, այսինքն մի տեղ ընկնելիս զրնգուն ձայն է հանում: Հայաստանում ամուսնության օրը, քահանան օրհնում է մատանիները և դնում հարսի ու փեսայի ձախ  ձեռքի մատնեմատներին:

19.11.13

Ավետ Ավետյան

Ավետ Ավետյանը (Ոսկանյան) ծնվել է 1897թ-ի  նոյեմբերի 12-ին, Թիֆլիսում: 1905թ.-ին ընդունվել է Ներսիսյան դպրոց, ուր մասնակցել  աշակերտական ներկայացումներին։ Նախքան բանակ մեկնելը՝1916թ. մանուֆակտուրայի խանութում աշխատել է իբրև աշակերտ և գործակատար։ 1918թ-ին զորացրվում է  բանակ: Բաքվում մասնակցել է Հովհաննես Աբելյանի թատերախմբի ներկայացումներին։ Բեմական մկրտությունը եղել է Ոսկանի (Ա.Շիրվազադեի «Չար ոգի», 1918թ.) դերակատարումը։ Այնուհետև Աբելյանի հետ գալիս է Թիֆլիս, ուր խաղում է հայոց դրամատիկական խմբում։ 1919թ. խաղացել է Թիֆլիսի հայոց դրամատիկական խմբում, 1920-1921թթ. Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) թատրոնում՝ Ամո Խարազյանի խմբում։ 1922թ-ից տեղափոխվում է Երևան, խաղում շրջիկ թատերախմբում, ապա ընդունվում Գ.Սունդուկյանի անվան թատրոն և մինչև կյանքի վերջը ստեղծագործում այնտեղ։ Ավետիսյանը նկարահանվել է հայկական 28 կինոնկարում՝ Զարե, Նամուս, Շոր և Շորշոր, Գիքոր, Պեպո, Զանգոզու ր այլն:  Ավետ Ավետյանը 1938թ-ին արժանանում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը, 1962թ-ին ԽՍՀՄ ժողովրդական,1941-ին պարգևատրվել է Ստալինյան մրցանակի։ Մահացել է 73 տարեկան հասակում՝ 1971թ-ի մարտի-20-ին:  Թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։

08.11.13

Տղամարդիկ ունեն տոն

Սիրելի կանայք առիթ է հանդիսացել, որ, Ձեր սիրելի տղամարդկանց շնորհավորելու և հերթական անգամ ասելու, թե որքան շատ եք սիրում նրան: Նոյեմբերի 3-ին նշվում է տղամարդկանց համաշխարհային տոնը: Տոնը առաջարկվել է ԽՍՀՄ վերջին նախագահ Գորբաչովի կողմից: Նա առաջարկեց այս տոնը Վենայում, ՄԱԿ-ի հերթական խորհրդում: Այն ժամանակ նրա առաջարկությանը հավանություն տվեցին բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և այժմ ամբողջ աշխարհի տղամարդիկ նոյեմբերի առաջին շաբաթը նշում են իրենց տոնը: Չնայած այն հանգամանքի, որ Հայաստանում այս տոնը դեռ տարածում չունի, այնուամենայնիվ կան մարդիկ, ովքեր սպասում են շնորհավորանքների: Որպես նվեր այդ օրը տղամարդիկ առաջին հերթին սպասում են կանացի ուրշադրություն: Պետք է նշել, որ գոյություն ունի նաև «Տղամարդկանց միջազգային օր (International Men’s Day), որը նշվում է նոյեմբերի 19-ին՝ Տրինիդադում և Տոբագոյում, դրանից հետո այն նշում են նաև ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Սինգապուրում, Մալթայում և Հարավային Աֆրիկայում:

31.10.13

Նուռը որպես խորհրդանիշ

Նուռը, վաղնջական ժամանակներից ի վեր, ունեցել է  առանձնահատուկ ու հարուստ խորհրդանիշ։ Ըստ հին հույների՝ նռնենին աճել է բուսականության աստված, խաղողագործության ու գինեգործության հովանավոր Դիոնիսոսի արյան միջից, փյունիկեցիների համար ունեցել է կենաց ծառի խորհրդանիշ։ Նուռը՝ որպես պտղաբերության, մաքրագործության խորհրդանիշ, բուդդիզմի երեք սրբազան պտուղներից մեկն է՝ ցիտրուսների և դեղձի կողքին։ Նուռը ձոնված էր հունական սիրո և գեղեցկության աստվածուհի Ափրոդիտեին, ինչպես և մայրության և հողագործության աստվածուհի Հերային։ Սկանդինավյան ժողովուրդների ավանդության մեջ նուռն է համարվում դրախտի արգելված պտուղը։ Նուռը պտղաբերության, առատության, մեծահոգության, մաքրագործության խորհրդանիշ է։ Նուռը գլխին «թագ» ունենալու պատճառով համարվել է նաև իշխանության նշան, իսկ պտղի՝ հաստ կեղևի մեջ պարփակված բազմաքանակությունը խորհրդանշել է տիեզերքը՝ մոլորակներով ու աստղերով։ Նռան սիմվոլիկան բավականին տարողունակ է  քրիստոնեության մեջ. այն մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է՝ Իր՝ գավաթում հեղված արյամբ, իսկ կերպարվեստում, երբ պատկերել են Տիրոջը՝ նռով, արտահայտել են Քրիստոսի հարության գաղափարը։ Նուռը խորհրդանշում է Աստծո շնորհների բազմազանությունը, Եկեղեցին՝ իր բազմաթիվ հոտով։ Նուռը, և՛ իր հորհրդանշական իմաստով, և՛ որպես ազգային զարդամոտիվ, լայն տարածում է ունեցել հայկական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստի մնացյալ տեսակների և մանրանկարչության մեջ՝ Գրիգոր Խլաթեցու, Թորոս Տարոնացու, Թորոս Ռոսլինի նկարազարդած, Հաղպատի և այլ Ավետարաններ։ Հայ Եկեղեցու խորանների մեկնություններում նռնենիները մեկնվում են իբրև մարգարեների խոսքը, որոնք առակի նման, իրենց հաստ ու դառը կեղևով ծածկում էին քաղցրության Ավետիսը, անմահության պտուղը՝ Քրիստոսին։ Նուռն արեւելյան ժողովուրդների մոտ համարվել է բոլոր պտուղների արքան՝ ոչ միայն նրա՝ քիմքին հաճելի համի, բուժիչ հատկությունների, այլև  նռան գլխամասում գտնվող թագանման հավելույթի պատճառով՝ այն ամենևին պատահականություն չդիտելով։ Տեսակետ կա, որ արքայական թագի նախատիպը հնում վերցրել են նռան «թագից»։

24.10.13

Հայ մամուլը 219 տարեկան է

Հոկտեմբերի 16-ին Հայաստանում նշվում է հայկական մամուլի օրը։ 1794 թվականի  հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»։ «Ազդարարը» 1794-96 թվականների ընթացքում լույս է տեսել ամիսը մեկ անգամ։ Պարբերականը հրատարակել է Հարություն քահանա Շմավոնյանը, ով պատմության մեջ մնաց որպես հայ մանուլի հիմնադիր: Լույս է տեսել «Ազդարարի» 18 համար։ Այնուհետև հայալեզու թերթեր լույս տեսան աշխարհի տարբեր ծայրերում՝ դառնալով հայ ժողովրդի գույության տարեգիրը՝ պահպանելով մեր ինքնությունը: 1794թ-ից ի վեր Հայաստանում և Սփյուռքում լույս է տեսել 4000-ից ավել պարբերական: Ի հիշատակ այդ օրվա՝ Հայաստանի կառավարության որոշմամբ 2004 թ-ի ապրիլի 22-ից «Մամուլի աշխատակցի» տոնը հաստատվել է որպես «Հայկական մամուլի օր»։  Byureghavan. am-ը շնորհավորում է, գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ։

15.10.13

Գրադարանավարի մասնագիտական տոնը

Գիրքն ու գրադարանը դարեր շարունակ եղել են հայ ժողովրդի ինքնության պահպանման գրավականը: 2004թ. ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը հայտարարվեց գրադարանավարի օր: Արդեն 9-րդ տարին է, ինչ այդ օրը hանրապետության բոլոր գրադարանների դռները մինչ ուշ երեկո բաց են լինում ընթերցասեր հասարակության առաջ: Տոնի խուրհուրդը՝ գրքի արժևորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձևավորման գործում: Գրադարաններն առանձնահատուկ են պատրաստվում այդ օրվան՝ կազմակերպելով բազմաբնույթ միջոցառումներ. կլոր սեղաններ, գրադարանային խնդիրների քննարկումներ, հանդիպումներ մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ: Օրը կարևորվում է նաև գրքի շնորհանդեսներով, գրական-երաժշտական երեկոներով և գրքի տոնավաճառով: ՀՀ մշակույթի նախարարությունը, կարեւորելով գրադարանների դերը հասարակության կյանքում, արդեն չորրորդ անգամ «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ անցկացնում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը, որը նշվում է հոկտեմբերի 7-ին նախորդող  շաբաթ օրը՝ երեկոյան: Արդեն ավանդական դարձած «Հանդիպման վայրը` գրադարան» ծրագիրն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 5-ին: Այդ օրը երեկոյան, Հայաստանի Հանրապետությունում շուրջ 100 գրադարան դռներն էր  բացել  ընթերցողների առջև:

07.10.13

Տարեցների օրը՝ հոկտեմբերի 1-ն է

Թեև տարեցները, լինելով հասարակության խոցելի խմբերից մեկը, հոգատարության ու պաշտպանվածության կարիք միշտ են զգում, բայց հոկտեմբերի 1-ը տարվա մեջ այն միակ օրն է, երբ նրանք ավելի մեծ ուշադրության են արժանանում: Տարեցների օրն իր պաշտոնական ձևակերպումն ստացել է  1990 թ. դեկտեմբերի 14-ին, երբ  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից հոկտեմբերի 1-ն ընդունվել է որպես տարեցների միջազգային օր:  Ավանդաբար հայ իրականության մեջ ծերերը մեծարվել են, ապրել առանձնակի ուշադրության ու հարգանքի մթնոլորտում:  Առանձնահատուկ է այն հանգամանքը, որ այսօր տարեցներից շատերն ապրում են ծանր պայմաններում, առավել հաճախ` միայնակ: Այն, ինչ պահանջում են մեծահասակները, ընդամենը ուշադրություն է, որի կարիքը նրանք ունեն  ամբողջ տարվա ընթացքում: Կարևոր է, որ նրանք, ովքեր դեռ տարեց չեն, հասկանան, որ տարեցների նկատմամբ վերաբերմունքը վերաբերմունք է սեփական ապագայի նկատմամբ: Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում մահացության ընդհանուր ցուցանիշն աճել է ավելի քան 13 %-ով: Այն բարձր է հատկապես տարեցների մոտ: Մեծ է նաև միայնակ համարվող ծերերի թիվը: Ծերանոցների օգնությանը չդիմած տարեցների խնամքով զբաղվում են հիմնականում հասարակական կազմակերպություններն ու կամավորական խմբերը: 2010 թ. տվյալներով, Հայաստանի բնակչության 14.6 տոկոսի տարիքը 60 և անց է, և, ըստ ՄԱԿ-ի դասակարգման, Հայաստանը համարվում է ծերացած բնակչությամբ երկիր:  Byureghavan.am-ը  շնորհավորում է բոլոր տարեցներին մաղթում երկարակեցություն և ուրախ օրեր:

30.09.13

Չինական  պարիսպ

Չինական մեծ պարիսպ  (Երկար պատ) ճարտարապետական հուշարձան Չինաստանում ։ Անցնում է երկրի հյուսիսային տարածքներով, երկարությունը 8851,8 կմ է՝ճյուղավորումները ներառյալ։ Չինական մեծ պարիսպը մարդկության երբևէ կառուցած ամենածավալուն, երկար ու զանգվածեղ կառույցն է։ Շինարարությունը սկսել է մ.թ.ա 3-րդ դարում, Չինաստանի կայսր Ցին Շի Հուանդինի կողմից: Նրա օրոք պարիսպը պաշտպանում էր չինական քաղաքակրթությունը հետագա ընդարձակումից, մասնատումից ու քոչվոր բարբարոսների հետ միաձուլումից։ «Հարվածային շինարարությանը», ըստ պատմաբանների գնահատականների, միաժամանակ մասնակցել են կայսեր գրեթե մեկ միլիոն հպատակներ, այսինքն՝ պատերազմող թագավորությունների ավելի քան երկուհարյուրամյա դարաշրջանից հետո Չինաստանը կարճ ժամանակով միավորած Ցին դինաստիայի կայսրությունում ապրող յուրաքանչյուր հինգերորդը։ Պարիսպի շինարարությունն ընդմիջումներով շարունակվել է մինչև 16-17 դարերը։ Միջնադարում կառույցը երբեմն ամայության էր մատնվում, այն էլ այնպիսի, որ 13-րդ դարում Չինաստան այցելած իտալացի Մարկո Պոլոն կառույցի մասին չի հողորդում որևէ տվյալ։ Հետագայում պարսպի շինարարությունը շարունակվել է, բայց այժմ արդեն քոչվորներից պաշտպանվելու համար։  Մեծ չինական պարիսպը հսկայական է: Ասում են, որ այն նույնիսկ տիեզերքից է երևում: Մինչ այժմ Չինական պարսպի երկարության մասին գիտնականները վիճաբանում են` բերելով երկու թիվ` ավելի քան 4000 կմ և  ավելի քան 5000 կմ: Այս պատի լայնությունն այնքան է, որ իրար կողքի հանգիստ կարող են անցնել հինգ ձիավոր: Տեղացիներն այս պարիսպն անվանում են «Չինական պետության պատառիկներն իրար միացնող աստվածային թել»: Մեծ պարիսպը հաճախ անվանում են նաև աշխարհի ամենաերկար գերեզմանոց, քանզի կառուցելու ընթացքում անթիվ-անհամար շինարարներ մահացան տաժանակիր աշխատանքից։

26.09.13

ՀՀ  խորհրդանիշները

Հայաստանի Հանրապետության  դրոշը   կարմիր, կապույտ, ծիրանագույն՝ վերևից   ներքև, հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է` լայնքի և երկայնքի 1 ։ 2 հարաբերակցությամբ։ Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է։ Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտ գույնը՝ Հայաստանի երկինքը, ծիրանագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը։  Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում` վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի` Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարտ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյան տապանը։ Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը` հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ 2006 թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը Ազգային ժողովից։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգը ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխությունենրով։ Հիմնի տեքստը մշակվել է Միքայել Նալբանդյանի կողմից գրված Իտալացի աղջկա երգը բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյան:

17.09.13

Խաչվերաց

Խաչվերացը  քրիստոնեական տոն է, որը տոնվում է Հայ Առաքելական Եկեղեցու, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը։ Խաչվերացը տաղավար հինգերորդ և վերջին տոնն է։ Այն վերաբերում է Հիսուս Քրիստոսի Խաչափայտի ազատագրման հիշատակին: Գրաբարում «խաչվերաց» նշանակում է «խաչի վերացում», այսինքն`«խաչի բարձրացում»:  Ակունքներով այս տոնը պատմական է: Պարսից Խոսրով Բ. Փարվիզ թագավորը 610-614թթ. պատերազմելով Բյուզանդիայի դեմ, նվաճում է Երուսաղեմը, ուր գերության է վերցնում այն Խաչափայտը, որի վրա տանջահար էին արել Հիսուսին: Միայն 628թ. պարսկա-բյուզանդական պատերազմի ժամանակ Բյուզանդիայի Հերակլ կայսրին հաջողվում է հաղթել պարսիկներին և վերադարձնել գերված Խաչափայտը: Հաղթական այդ տարում՝ 628թ սեպտեմբերի 14-ին, փառավոր հանդեսով սրբազան մասունքը զետեղել են Երուսաղեմի Ս. Հարություն տաճարում: Խաչը գերությունից ազատելու հիշատակը հավերժացնող այդ տոնը հաստատվեց քրիստոնյա բոլոր եկեղեցիներում: Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Ըստ Գրիգոր Տաթևացու` Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»: Մինչև 20-րդ դարի սկզբները, Խաչվերաց տոնը, որը կենցաղում տարածված էր Սփխեչ կամ Սըբխեչ անվամբ, ուներ նաև այլ անվանաձևեր. Խչվերաց, Ուլոց, Ուլերի կոտորած, Խրով, Խարեյն Զադագ և այլն: Տոնի հաջորդ' երկուշաբթի օրը, մեծ մեռելոց է. այդ օրը գրեթե բոլորը այցելում էին իրենց հարազատների շիրիմներին:

10.09.13

Հայ գրերի գյուտը

Մինչև հայ գրերի ստեղծումը՝ հայերն ունեցել են հարուստ ու ճոխ բանահյուսություն, բայց արքունի գրագրության մեջ օգտագործել են հունարեն, արամեերեն և պարսկերեն: Անշուշտ, գոյություն են ունեցել նախամեսրոպյան գիր և գրականություն: Սակայն դրանք, կենտրոնացած լինելով մեհյաններում և սահմանափակ կիրառվելով, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու շրջանում հեթանոսական մյուս արժեքների հետ ոչնչացվեցին: Մեսրոպ Մաշտոցը 405թ. ստեղծում հայոց գրերը:Նա ծնվել է 361թ-ին Տարոն գավառի  Հացեկաց գյուղում:  Երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական փայլուն կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը: Նախկին զինվորը դառնում է իր ժամանակի ամենաուսյալ մարդը՝ ինքնակրթությամբ հարստացնելով իր գիտելիքները: Նա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառում: Հայոց այբուբենի ստեղծումը, բացի քրիստոնեական դավանանքը քարոզելուց, անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսության գոհարները, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար: Քաջ գիտակցելով, որ այդ մեծ գործն իրականացնելու համար անհրաժեշտ է հայոց կաթողիկոսի և թագավորի աջակցությունը, Մաշտոցը, առժամանակ թողնելով քարոզչությունը, վերադառնում է Վաղարշապատ: Այստեղ նա համոզվում է, որ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում է հայոց գրեր ստեղծելու մասին: Վռամշապուհ արքայի օգնությամբ նրանք բերել են տալիս այսպես կոչված Դանիելյան հայկական գրերը և շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և ստեղծում հայ գրերը: Այբուբենն այնքան կատարյալ էր ստեղծված, որ գործնականում առանց փոփոխության օգտագործվում է մինչև այսօր: Դեռևս Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի» որոշ հատվածներ և վերադառնում հայրենիք: Մանուկներին սկսեցին սովորեցնել նորաստեղծ այբուբենով: Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը հիմք դրեցին հայոց ազգային դպրոցին: Հայոց դպրոցներ բացվեցին նաև Բյուզանդիայի իշխանության տակ գտնվող հայկական երկրամասերում: Հայոց առաջին դպրոցներից մեկը Հայոց Արևելից կողմերում բացվեց Ամարասի վանքում: Մեսրոպ Մաշտոցը մեծ հայրենասեր էր, իսկ նրա կյանքն իսկական սխրագործություն: Երկարատև  գործունեությունից հետո նա մահացավ 440թ-ին և թաղվեց  Օշական գյուղում: Նրա գերեզմանի վրա սկզբում մատուռ, այնուհետև եկեղեցի կառուցվեց, որոնք դարձան ժողովրդի ուխտատեղիներ:

30.08.13

Մեծանուն կոմպոզիտոր՝ Ա. Աճեմյան

Ազգային սիմֆոնիկ, գործիքային ու վոկալ երաժշտության զարգացմանը զգալիորեն նպաստած կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի մուտքը ստեղծագործության աշխարհ շռնղալից ու սրընթաց չեղավ: Ապագա երաժշտի գեղարվեստական ձևավորման գործում մեծ էր նրա ծնողների՝ նշանավոր դերասանուհի Արուս Ասրյանի և ականավոր ռեժիսոր՝ Վարդան ԱՃեմյանի դերը: Աճեմյանների տան գեղարվեստական հագեցած մթնոլորտը, թատերական միջավայրը, ազգային մշակույթի գործիչների հետ սերտ կապերը կանխորոշեցին արվեստին, երաժշտությանը նվիրվելու Ալեքսանդրի որոշումը: Ալեքսանդր Աճեմյանը ծնվել է 1925թ-ի օգոստոսի 25-ին Թիֆլիսում: 1955թ-ին  ավարտել է Երևանի Կոմիտասի  անվան պետական կոնսերվատորիան, որտեղ նաև դասավանդել է: Ալ.Աճեմյանի երգերի՝ Գոհար Գասպարյանի անզուգական կատարումները գրավեցին երաժշտասեր հասարակայնության ուշադրությունը՝ պարտավորեցնելով երիտասարդ կոմպոզիտորին: Երգը մեծ տեղ գրավեց նրա ստեղծագործական աշխատանքում, սակայն ամենևին չնվազեցրեց հետաքրքրությունը սիմֆոնիկ խոշոր կտավների նկատմամբ: Ուսման տարիների գեղարվեստական աճի լուրջ ապացույցը քառամաս սիմֆոնիան Էր, որը նա ներկայացրեց որպես դիպլոմային աշխատանք: Հեղինակել է վեց սիմֆոնիա, որոնց մեջ կան նաև ծրագրային բնույթի սիմֆոնիաներ` «Սասունցի Դավիթ» (5-րդ), «Յոթ երգ Հայաստանի մասին»` ըստ  Գևորգ Էմինի  (6-րդ): Նրա գրչին են պատկանում նաև «Հովվերգական սիմֆոնիետ», «Ռեքվիեմ», Հովհաննես Թլկուրանցու խոսքերով վոկալ շարքը, սիմֆոնիկ և կամերային գործեր, վոկալ-գործիքային շարք, ռոմանսներ, երգեր, թատերական և կինոերաժշտություն: Հայ երաժիշտներից առաջինն է եղել, որ սիմֆոնիկ նվագախումբ է մտցրել մարդկային ձայն (սոպրանո), ինչպես օրինակ` նրա երկրորդ սիմֆոնիան: Հեղինակել է հուզական և քնարական բազում երգեր: 1975թ. արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի, 1984թ.` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Ալեքսանդր Աճեմյանի ստեղծած երաժշտական լեզվի, արտահայտչամիջոցների սկզբնաղբյուրը հայկական ժողովրդական, ժողովրդա-պրոֆեսիոնալ ու պրոֆեսիոնալ-մոնոդիկ երաժշտությունն է: Իր ողջ էությամբ կապված լինելով ազգային ավանդույթների ամենատարբեր դրսևորումներին՝ Ալեքսանդր Աճեմյանը հազվադեպ է դիմել ժողովրդական կամ միջնադարյան արվեստի կոնկրետ նմուշներին:  Ալեքսանդր Աճեմյանը մահացել է 1987թ-ի հոկտեմբերի 10-ին Երևանում:  2013թ-ի օգոստոսի 25-ին, Հայկական ջազի աստղերի ճեմուղիյում ավելացավ  ևս մեկ  աստղ՝  մեծանուն հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի:

26.08.13

ՀՀ Հռչակագրի օրը

Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը  ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին: Այն ստորագրվել և ուժի մեջ է մտել նույն օրը: Այդ օրվանից սկսած՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները: 1990թ. Հայաստանի անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց՝ անկախության ուղին:

21.08.13

Վերափոխման տոն կամ Խաղողօրհնեք

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, այս տարի մեծ շուքով և հանդիսավորությամբ օգոստոսի 18-ին նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և  Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Ավանդության համաձայն` Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ.Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սբ. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցրել է մի տախտակ ու տվել Աստվածածնին եւ խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել և երեսին դրել, այնուհետեւ թրջել արցունքներով եւ Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից եւ զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել: Սենյակի վերեւում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք եւ երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Օգոստոսի 18-ը կնշանավորվի նաև բյուրեղավանցու համար: Այդ օրը տեղի կունենա Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնաքարերի օծումը: Բոլոր բյուրեղավանցիներին հրավիրում ենք մասնակցելու հանդիսավոր արարողակարգին:

13.08.13

Տաթևի թևեր

2010թ-ի հոկտեմբերի 16-ին բացվեց «Տաթևի թևեր» անունը կրող ճոպանուղին: Ճոպանուղին, որը, ինչպես ասում են, ամենաերկարն է աշխարհում, մոտակա գյուղը կապում է Տաթևի վանական համալիրին: Ճոպանուղին կառուցվել է 11 ամսում, անցնում է Որոտան գետի  կիրճով,  սարերի վրայով: Ընդամենը 11 րոպեում ճոպանուղին Հալիձոր գյուղից այցելուներին  հասցնում է Տաթևի  համալիր: 5,7 կմ-ոց ճոպանուղին տանում է 25 հոգի: Կառուցելով այս ճոպանուղին  փորձել են աշխուժացնել տարածքի  տնտեսական ու մշակութային կյանքը և զարգացնել զբոսաշրջությունը: Ճոպանուղին հնարավորություն է տալիս այցելուներին հեշտությամբ հաղթահարելու Տաթևի վանական համալիր տանող` մեքենայով 40 ր-ի ոլորապտույտ ճանապարհը, որը ձմռան ամիսներին ուղղակի դժվարանցանելի է դառնում: 13 մլն եվրո արժողությամբ ճոպանուղին կառուցվել է շվեյցարա-ավստրիական Garaventa Doppelmayr ընկերության կողմից: Այս ընկերությունն աշխարհում ճոպանուղի կառուցող ամենահայտնի ու վստահելի ընկերությունն է: «Տաթևի թևեր» ճոպանուղին իր երկարությամբ ռեկորդային է այն տեսակի ճոպանուղիների մեջ, որոնք ընթանում են առանց կանգառի և աշխատում են երկու ուղղություններով։ «Տաթևի թևեր» ճոպանուղին  գրանցվեց Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում:

03.08.13

Արարատ - 73

Մրցաշրջան-73-ը ոսկե տառերով գրվեց հայկական ֆուտբոլի տարեգրությունում: Իր պատմության մեջ առաջին անգամ «Արարատը» դարձավ եւ երկրի չեմպիոն, և ԽՍՀՄ գավաթակիր: 1973թ. «Արարատին» մարզելու հրավիրվեց սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Նա իր սաների հետ ապացուցեց, որ «Արարատն» կարող  է նվաճել խորհրդային ֆուտբոլի բարձունքները: Ազգի ոգին ի հայտ եկավ ֆուտբոլում և առաջին անգամ հայերը հասան հաջողության թիմային խաղում: Արարատ 73-ի լեգենդը խոսուն է մինչև օրս, այն դեռ մնում է չգերազանցված և փառավոր իրողություն: «Արարատ»- ը  գերազանց անցկացրեց ողջ մրցաշրջանը` պատվով լուծելով իր առջև դրված դժվարին խնդիրները: Մեր ֆուտբոլիստները գեղեցիկ ոճով հաղթեցին երկրի 1971թ. չեմպիոն Կիևի «Դինամոյին» 3-1, իսկ հաջորդ խաղում  երկրի 1972թ. չեմպիոն «Զարյան»` զիջեց 11մ հարվածներով (հիմնական ժամանակը` 1-1): 9-րդ տուրում Ալմա-Աթայում հաղթելով  «Կայրաթին» 4-1, «Արարատը» ստանձնեց առաջատարի դերը և մինչև առաջնության ավարտը միայն մեկ անգամ (21-րդ տուրից հետո) առաջին տեղը զիջեց իր հիմնական ախոյանին` Կիևի «Դինամոյին»: 16-րդ տուրից հետո «Արարատը» 5 միավորով առաջ էր անցել կիևցիներից և մասնագետներից շատերը գտնում էին, որ չեմպիոնի հարցն արդեն վճռված է: Սակայն մի պահ «Արարատը» տեղի տվեց` չորս խաղում վերացնելով 5 միավորի առավելությունը: Զգացնել տվեցին երկրի գավաթի համար անցկացրած ծանր մրցախաղերը «Զարյայի» (2-0, 0-1), և «Դնեպրի» (1-0, 1-0) հետ, որոնք մեր թիմին եզրափակիչի ուղի հարթեցին: Իհարկե, արարատցիների համար դժվար էր երկու ճակատով պայքար մղելը, սակայն ի պատիվ նրանց, մեր ֆուտբոլիստները պատվով դուրս եկան դժվարին քննությունից: Մասնագետների  կարծիքով երկրի նոր չեմպիոնը յուրահատուկ ձեռագիր ունեցող թիմ էր, որին չէիր շփոթի մեկ այլ թիմի հետ: Նրա խաղը հիմնված էր ֆուտբոլիստների տեխնիկական բարձր վարպետության, ֆիզիկական գերազանց պատրաստության և բարոյակամային բարձր հատկանիշների վրա: Հաջողությունում մեծ էր թիմի մարզիչ Նիկիտա Սիմոնյանի դերը: Ողջ մրցաշրջանում դարպասը հուսալիորեն պաշտպանեց Ալյոշա Աբրահամյանը, ով «33 լավագույնների» ցուցակում 2-րդն էր Պիլգույից հետո: Պաշտպանությունում հմուտ ու փորձառու Կովալենկոյի և Մեսրոպյանի կողքին գերազանց հանդես եկան Արմեն Սարգսյանը, Սանասար Գևորգյանը, Սուրեն Մարտիրոսյանն ու Արկադի Հարությունյանը: Կրկին «Արարատի» կիսապաշտպանական գիծը ուժեղագույնն էր երկում: Այստեղ հանդես էին գալիս Ա. Անդրեասյանը, Ս. Բոնդարենկոն, Հ. Զանազանյանը, Ս. Պողոսյանը: Հարձակման գծում աչքի էին ընկնում Էդ. Մարգարովը, Լ. Իշտոյանը, Ն. Ղազարյանն ու Ն. Պետրոսյանը: Նրանք արժանացան չեմպիոնի ոսկե մեդալների: Ութ արարատցիներ ընդգրկվեցին «33 լավագույնների» ցանկում, ընդ որում Անդրեասյանն ու Իշտոյանն առաջինն էին իրենց գծերում: Արկադի Անդրեասյանը երկրում ճանաչվեց 2-րդ ֆուտբոլիստը` Օլեգ Բլոխինից հետո: Լավագույն տասնյակում ընդգրկվեցին Իշտոյանը, Մարգարովն ու Աբրահամյանը: Նրանք հայկական ֆուտբոլի տարեգրությունում ունեցել են իրենց արժանի ներդրումն:

23.07.13

Համակարգիչներ

Համակարգիչների պատմությունը սկիզբ է առնում 20-րդ դարի քառասունական թվականներից, երբ մշակվում, արտադրվում ու օգտագործվում էին համակարգիչների առաջին նմուշները: Առաջին համակարգիչների գործնական օգտագործումը աննշան էր: Սակայն այդ շրջանում զարգացան ու հստակեցվեցին համակարգիչներին առնչվող գաղափարական հիմնադրույթները, կառուցվածքային սկզբունքներն ու տեխնոլոգիական բազան: Առաջին համակարգիչներում օգտագործվում էին էլեկտրոնային լամպեր: Դրանք մեծածավալ էին, անհուսալի ու դանդաղագործ: Հետագայում օգտագործվեցին տրանզիստորներ ու ինտեգրալ միկրոսխեմաները, ինչը հանգեցրեց արագագործության կտրուկ բարձրացմանը, և համակարգիչները վերածվեցին փոքրածավալ ու հուսալի սարքերի: Համակարգիչները կախված արագագործությունից ու լուծվող խնդիրներից, բաժանվում են բարձր ու միջին արտադրողականության` Mainframe համակարգիչների և Գեր ու Միկրո համակարգիչների: Վերջիններս կոչվում են նաև անհատական համակարգիչներ կամ պարզապես հանակարգիչներ: Գեր համակարգիչները շատ չեն. Դրանք հիմնականում օգտագործվում են ծավալուն ու գերբարդ հաշվարկների համար: Mainframe համակարգիչները համընդհանուր օգտագործման, զանազան հաշվարկների համար են: Առաջին անհատական համակարգիչները ստեղծվել են 1981թ-ից, երբ արտադրվեց IBM ֆիրմայի առաջին միկրոհամակարգիչը: IBM ֆիրմայի առաջին IBM PC համակարգչում օգտագործված էր INTEL 8088 պրոցեսորը: 1982-ում այդ համակարգիչը համալրվեց կոշտ սկավառակով ու նոր արտադրատեսակը կոչվեց PC XT: Համակարգչի հետագա զարգացումն ու ստեղծումը պայմանավորված էր INTEL պրոցեսորների թողարկումներով: Հետագայում զարգացավ  այն  և տարբեր տարիներին սկսեցին արտադրե՝լ  Pentium 1, 2, 3, 4 համակարգիչներ: Առ այսօր, համակարգիչը անընդհատ կատարելագործվում է, ենթարկվում տեխնիկական և ֆունկցիոնալ փոփոխությունների:

15.07.13

Ոսկե Ծիրան

<<Ոսկե Ծիրան>> ամենամյա միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2004թ-ին: Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվող ամենամեծ կինոփառատոնն է: <<Ոսկե ծիրան>>-ը կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից  անցկացվում է հուլիս ամսին։ Փառատոնն ամեն տարի ներկայացնում է 120-150 ֆիլմեր մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։ Վերջին տարիներին փառատոնը նաև Հայաստանում ամենաակտիվ լուսաբանվող իրադարձություններից է։ Փառատոնի բացման արարողության ժամանակ տեղի է ունենում արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեք։ <<Ոսկե ծիրան>>-ի կազմակերպիչներն են` փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը: Փառատոնը ֆիլմերի հիմնական մասը ամեն տարի ցուցադրվում են «Մոսկվա» և «Նարիր» կինոթատրոններում։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանը ստեղծման պահից ի վեր «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ» է, որն ընտրված է Հայաստանի և աշխարհի միջև մշակութային կապերի և երկխոսության հաստատման ու խրախուսման նպատակով։Փառատոնին ֆիլմերը ներկայացվում են երեք հիմնական մրցութային անվանակարգերում՝ խաղարկային, վավերագրական և հայկական համայնապատկեր։ Յուրաքանչյուր մրցութային կարգում շնորհվում է մեկ «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ և մեկ հատուկ մրցանակ: Փառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգը հատուկ համահայկական մրցութային բաժին է, որին կարող են մասնակցել ծագումով հայ կինոբեմադրիչները ցանկացած տևողության խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերով: Փառատնն ունի նաև արտամրցութային ծրագիր, որի բաժինները տարբեր տարիների փոփոխություններ են կրում: 2013թ-ի հուլիսի 7-ին կայացավ 10-րդ <<Ոսկե Ծիրան>> կինոփառատոնը:  Այս տարի 96 երկրից ներկայացված 1200 հայտից փառատոնի ծրագրում ընդգրկվել է մոտ 200 ֆիլմ, որից 90-ը մրցութային ծրագրերում՝ խաղարկային, վավերագրական, հայկական համայնապատկեր և կորիզ: Այս տարի «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ում անվանական աստղն արդեն բացված էր իր իսկ անվան հրապարակում։ Փառատոնին մասնակցելու էին եկել նաև կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, մշակութային գործիչներ ու  Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ:«Ոսկե ծիրան»-ը կշարունակվի մինչև հուլիսի 14-ը:

09.07.13

Հուլիսի 5-ը  ՀՀ  Սահմանադրության օրն է

Սահմանադրությունը պետության օրենքն է, որը սահմանում է տվյալ երկրի քաղաքական, տնտեսական հիմունքները: Այն օժտված է բարձրագույն իրավաբանական ուժով: Սահմանադրությունը սահմանում է պետության հիմնական մարմինների ստեղծման եղանակը, նրանց փոխհարաբերությունները, լիազորությունների շրջանակը, անհատի իրավունքներն ու պարտականությունները, իշխանության մարմինների կազմավորման, գործունեության կարգը, ընտրական համակարգի սկզբունքները, պետական գործունեության մեջ քաղաքացիների գործունեության կարգը: Հայ իրականության մեջ Սահմանադրության առաջին նախագիծը «Որոգայթ փառացը», ստեղծվել է 1788-89թթ-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում: Հեղինակը «Ազատական շարժում» խմբակի ղեկավար Շահամիր Շահամիրյանն էր: Հաջորդ փաստաթուղթը Օսմանյան կայսրության օրոք ստեղծված Ազգային ժողովը 1860թ. մայիսի 24-ին: Փաստաթուղթը վավերացել էր սուլթանական կառավարությունը 1863-ի մարտի 17-ին «Հայոց ազգի կանոնադրություն» վերտառությամբ:  ՀՍՍՀ առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1922-ին, երկրորդը 1937-ի մարտի 23-ին, իսկ երրորդը 1978-ի ապրիլի 14-ին: 1991թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը: Նոր սահամանդրությունն ընդունվեց 1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր: Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա: 2005թ-ի նոյեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: Սահմանադրական բարեփոխումներն ընդունվեցին:

04.07.13

Ազգային հերոս՝ Կ.Դեմիրճյան

Կարեն Սերոբի Դեմիրճյանը ծնվել է 1932 թ-ի ապրիլի 17-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում: Միջնակարգ կրթությունն ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում: Կ Դեմիրճյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1954 թ. Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որտեղ եղել է կոնստրուկտորական խմբի ղեկավարը: 1955-ի նա ընդունվել է ՍՄԿԿ շարքերը: Կ. Դեմիրճյանի աշխատանքային գործունեության հետագա տասնամյակը կապված է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի կոլեկտիվի կյանքի հետ: Այստեղ, բանվորական միջավայրում, ձևավորվեցին նրա գործնական և բարոյական հատկանիշները: Աշխատելով որպես ավագ վարպետ, այնուհետև` ինժեներ-տեխնոլոգ ձուլման արտադրամասի պետ, նա գործին նվիրաբերում էր իր ուժերն ու գիտելիքները, ակտիվորեն մասնակցում հասարակական աշխատանքին, վայելելով բանվորների ու ծառայողների հարգանքը: 1958-ի Կ. Դեմիրճյանն ընտրվել է ձեռնարկության կուսակցական կոմիտեի քարտուղար: 1959 – 1961-ին Կ. Դեմիրճյանը սովորում է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում: Ուսումն ավարտելուց հետո նա վերադառնում է Երևանի էլեկտրատեխնիկական գործարան, աշխատում, որպես գլխավոր ինժեներ, իսկ 1962 -ից սկսած` դիրեկտոր: Նրա ղեկավարությամբ ձեռնարկության կոլեկտիվը զգալի հաջողություների հասավ արտադրության արդյունավետության բարձրացման, ներքին ռեզերվների ռացիոնալ օգտագործման, նոր արտադրատեսակների յուրացման, արտադրանքի ինքնարժեքի իջեցման, նրա որակի և հուսալիության բարելավման ուղղությամբ: 1966-ին Կ. Դեմիրճյանն ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի քարտուղար, ապա` 1971 -ի նոյեմբերի 1-ին երկրորդ քարտուղար: 1972 -ին Կ. Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ քարտուղար և բյուրոյի անդամ: 1974 թ. նոյեմբերին Կ. Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար: 1974 թ. սկսած Կ. Դեմիրճյանը բազմիցս ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, ԽՄԿԿ կենտկոմի անդամ, ԽՍՀՄ 9 –11 գումարումների և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ: 1985 -ին ԽՍՀՄ-ում, Վերակառուցման կուրս հռչակվեց:Սկզբունքորեն լինելով երկրում գլոբալ վերափոխումների քաղաքականության կողմնակից Կ. Դեմիրճյանը հետևողականորեն պնդում էր վերակառուցման հատուկ կոնցեպցիայի մշակման անհրաժեշտությունը, որն ընդգրկեր սոցիալ-տնտեսական խնդիրների ամբողջ ծավալը, տարածաշրջանային հիմնահարցերը, դրանց լուծման ուղիներն ու մեթոդները: Նա պաշտոնաթող է եղել 1988թ-ի փետրվարին:  1999 -ին Կ. Դեմիրճյանը գլխավորել է Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններց մեկը` «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ-ն: Երկրում տիրող ծանր իրավիճակը բերեց Կ. Դեմիրճյանի վերադարձը քաղաքական ակտիվ գործունեության: 1998-ին նա առաջադրվեց որպես Հանրապետության նախագահի թեկնածու: 1999 թ. մայիսին Կարեն Դեմիրճյանը ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ: Հանրապետության զարգացմանը նա կարողացավ համակարգված բնույթ տալ` հստակեցվեցին զարգացման առաջնային խնդիրները, կառուցվածքային քաղաքականության առանցքային ուղիները, գլխավոր ներուժի` մարդկային գործոնի խելամիտ ու նպատակային իրացման մեծ հեռանկար միտող կողմնորոշիչները: Կ.Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջը համախմբեց Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին և սփյուռքահայությանը, ձեռնամուխ եղավ երկրի վերականգման ծրագրերի իրականացմանը: 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում` նիստի ժամանակ Կ. Դեմիրճյանը, Վ. Սարգսյանը, ԱԺ հինգ պատգամավորներ և մեկ նախարար քաղաքական աննախադեպ ահաբեկչության զոհ դարձան, սպանվեցին ամբողջ ժողովրդի հույսերը` կապված Կ. Դեմիրճյանի հետ: Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան:

01.07.13

Ազգային հերոս՝ Գորգիսյան

Հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից էր Մովսես Գորգիսյանը: Ծնվել է 1961թ. Երևանում։ 1984թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ 1986-87թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ Առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարելու Խորհրդային Միության դեմ: 1987թ. սեպտեմբերին ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության` Հայրիկյանի ստեղծած Ազգային ինքնորոշում միավորման  վարչության անդամ էր և «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիրը։ 1988թ. մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ։ 1989թ. «Անկախության բանակի» հիմնադիրներից է։ 1989թ.-ից հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։ Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը: 1990թ. հունվարի 18-ին, վիճակը կտրուկ սրվել էր Արարատի շրջանի՝ Նախիջևանին սահմանամերձ գոտում. ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը։ Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրել են թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավել մեծ քանակությամբ զինամթերք։ Մովսեսը ջոկատով գրոհել է բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվել են, սակայն մարտում ընկել է նաև ինքը։ Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսը հուղարկավորվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում` Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի անմար կրակի հարևանությամբ: Մովսես Գորգիսյանը հայ ժողովրդին առաջնորդեց դեպի ազատ, անկախ Հայաստան` միացյալ Հայաստանի երազանքը ժառանգելով եկող սերունդներին: 1996թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով`ՀՀ պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար «Անկախության բանակ» ջոկատի հրամանատար, ազգային գործիչ Մովսես Գորգիսյանին հետմահու շնորհվեց Հայաստանի Հանրապետության «Ազգային Հերոս» բարձրագույն կոչումը: Աննկուն կամքի ու բարոյական սկզբունքների շնորհիվ Գորգիսյանը դարձավ առաջնորդ: Աստված, Ազգ, Հայրենիք` ահա Մովսեսի հավատամքը: Մովսես Գորգիսյանը հայ ժողովրդի ազատատենչ ոգու խտացված և հավաքական մարմնացումն է ու հայոց նորագույն պատմությունը կերտողներից:

17.06.13

Էյֆելյան աշտարակ

Փարիզի թիվ 1 խորհրդանիշն է, որը կառուցվել է 1889թ-ին, Համաշխարհային ցուցահանդեսի առթիվ: Հեղինակը Գյուստավ Էֆելն է, որի պատվին է ստացել իր անունը: Աշտարակի սկզբնական գաղափարը Մյորիս Կյորիզենի և Էմիլ Նուգենինն էր: Ճարտարապետի կողմից այն կոչվել է <<300 մետրանոց աշտարակ>>, ներկայումս այն կոչում են նաև <<Ֆրանսիայի երկաթե տիկին>>: Աշտարակի ծանրությունը 10000 տոննա է: Բարձրությունը 320 մետր է: Այն ունի 3 հարթակ՝ 57.115 և274մետր բարձրություններով: Յուրաքանչյուր հարթակի վրա գործում են բարեր ու ռեստորաններ, որտեղից կարելի է հիանալ Փարիզի տեսարանով: Էյֆելյան աշտարակը կառուցվել էր ժամանակավոր՝ 20 տարվա նախահաշվով: Կառույցի վրա աշխատել են 50 ինժեներ և 250 բանվոր: 2009թ-ին տոնվեց Էյֆելյան աշտարակի 120 ամյակը: Ամբողջ աշխարհում վճարովի տեսարժան վայրերի ցուցակում առաջինն է Ամեն տարի մոտ  6.5 մլն մարդ բարձրանում են նրա գագաթը: Աշտարակի ներկայիս գույնը կարմրաշագանակագույն է: Պաշտոնապես այն կոչվում է <<Շագանակագույն-Էյֆելյան>>: Բացումից մինչև 2009թ-ն ավելի քան 236 մլն մարդ այցելել է աշտարակ:

11.06.13

Մեծանուն կոմպոզիտոր՝ Արամ Խաչատրյան

Արամ Խաչատրյանը ծնվել է Քոջորիում Թիֆլիս  քաղաքի մոտակայքում, 1903 թվականի հունիսի 6-ին, գիրք կազմող Եղյա Խաչատրյանի ընտանիքում։ 1913 թվականին նա ընդունվում է Թիֆլիսի «Կոմերցիայի դպրոց»-ը, բայց նախընտրում է երաժշտությունը։ Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելով նվագել է  փողային գործիքներով: 1915 թ-ին երիտասարդ Արամ Խաչատրյանի ահաբեկված ընտանիքը, թողնելով ամբողջ իր ունեցվածքը գաղթում է Եկատերինոգրադ (Կրասնոդար), Խաչատրյանի մեծ եղբոր մոտ։ Բարեբախտաբար թուրքական զորքերը չեն ներխուժում Թիֆլիս և Խաչատրյանի ընտանիքը վերադառնում է տուն։ 1921 թվականին Արամ Խաչատրյանի եղբայր Սուրենը տանում է Արամին Մոսկվա, որտեղ Արամը ընդունվում է «Գնեսինի Երաժշտական Քոլեջ»: Իր՝ կոմպոզիտորի խոստովանությամբ մանկության տարիների տպավորությունները՝ ժողովրդական երաժշտության հարուստ մթնոլորտ, ժողովրդական տոնակատարություններ, կենցաղում հնչող աշուղների երգ ու նվագ, խորը դոոշմվել էին հիշողության մեջ: Շատ շուտով նա բացահայտում է իր կոմպոզիտորական տաղանդը և 1925 թվականին Գնեսինը առաջարկում է Արամին կոմպոզիտորական վարպետության դասերի հաճախել։ 1929 թվականին Արամը ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան, որտեղ նա ուսանում է հայտնի ռուս կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու մոտ։ Արամը ավարտում է կոնսերվատորիան փայլուն գնահատականներով և իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Առաջին սիմֆոնիան»։ Այս ժամանակահատվածում նա գրում է նաև երաժշտություն թատրոնի համար, մեծ առումով «Վալենսիական այրի» շարքը և «Դիմակահանդես»-ը, և իր ավարտական տարիների ընթացքում՝ «Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը։ 1936-1947 թվականները ամենաբերքառատն էին Խաչատրյանի կյանքում։ Նա գրում է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և սիրված «Ջութակի համերգ»-ը, 1946 թվականին՝ «Երկրորդ սիմֆոնիան», 1943 թվականին՝ «Թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը, 1946 թվականին՝ «Երրորդ սիմֆոնիան» և 1947 թվականին՝ իր «Պոետիկ սիմֆոնիան»։1939 թվականին Խաչատրյանը գրում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչվում է «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե»։ Մեծատաղանդ և ոգեշունչ արվեստագետը՝ ստեղծագործողը և դիրիժորը, մանկավարժը և երաժշտական-հասարակական գործիչը, օժտված լինելով երաժշտության մեջ նոր, լայնահուն, հեռանկարային ուղիներ նշագծերս ունակությամբ, պատվավոր տեղ գրավեց համաշխարհային երաժշտության մեջ: Արտահայտելով դարաշրջանի առաջադիմական-լավատեսական մղումները, ելնելով ազգային հարուստ ավանդույթներից, կոմպոզիտորը ստեղծեց նորարական արվեստ, որի լավագույն մասով հարստացրեց 20-րդ դարի դասական արվեստի գանձարանը: Արամ Խաչատրյանի ստեղծագործությամբ դարաշրջանի երաժշտությունը հարստացավ կենսակայուն խոհեր և հույզեր, կիրք և կամք մարմնավորող արվեստով: Կոմպոզիտորի՝ շուրջ հինգ տասնամյակ շարունակված ստեղծագործական ուղին, համընկնելով հայ նոր երաժշտության կազմավորման, գեղագիտական-գեղարվեստական սկզբունքների բյուրեղացման շրջանին, հզոր ազդակ էր նրա առաջընթացի և համաշխարհային ճանաչման համար: 1956 թվի դեկտեմբերի 27-ին բեմական կյանք ստացավ 20-րդ դարի ամենից ուշագրավ բալետային գործերից մեկը՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակը», որի առաջին բեմադրությունն իրականացրեց Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի պետական թատրոնը: Անցած տասնամյակների ընթացքում բալետը բեմադրվեց և ներկայացվեց մեր երկրի և արտասահմանի բազմաթիվ օպերային թատրոններում, հնչեց աշխարհի բոլոր մայրցամաքների սիմֆոնիկ համերգներում: Հայ ժողովրդի մեծ զավակ՝ Արամ Խաչատրյանը վախճանվեց 1978 թ. մայիսի 1-ին երկարատև, ծանր հիվանդությունից: Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում սգո հանդիսավոր արարողությունից հետո կոմպոզիտորի աճյունը տեղափոխվեց Երևան՝ ի կատարումն նրա վերջին ցանկության, և մայիսի 6-ին հողին հանձնվեց Արվեստի գործիչների պանթեոնում:  Հանրահայտ հայ կոմպոզիտոր, ժողովրդական ազգային արտիստ նախկին ԽՍՀՄ-ում, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական՝ Արամ Խաչատրյան:

05.06.13

Ծխելը վնասակար է առողջությանը

Սկսած 1987-ից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի օր»:  Ծխախոտն ավելի քան 25 հիվանդությունների առաջացման պատճառ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, 20-րդ դարում ծխելու հետևանքով մահացել է 100 մլն մարդ։ Ամեն 6 վայրկյանը մեկ աշխարհում 1 մարդ է մահանում ծխելուց: Աշխարհում գրանցված յուրաքանչյուր 10-րդ մահվան պատճառը նույնպես ծխախոտն է: Ծխախոտի ծխի պարունակած 90-ից ավելի բաղադրիչներից և ոչ մեկը օգտակար չէ առողջությանը: Մարդկությունը սկսել է ծխել շուրջ 400 տարի առաջ: Պատմության մեջ առաջին անգամ  որպես գլխացավի դեղ ծխախոտ է օգտագործել Ֆրանսիայի թագուհին: Հետագայում ծխախոտը դեղատներից տարածվել է ու դարձել հասարակության առօրյայի բաղկացուցիչ տարրերից մեկը: Ծխելն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը, թուլացնում լարված նյարդերը, ավելի հանդուրժող դարձնում: Սակայն ծխախոտը անդառնալիորեն փչացնում է մարդու առողջությունը և ժամանակին հետ չկանգնելու դեպքում հանգեցնում անբուժելի և մահվան ելք ունեցող հիվանդությունների: Հայաստանի Հանրապետությունը  2004թ-ից միացել է Առողջապահության  համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի կոնվենցիային, որից հետո ընդունվել է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին>>  ՀՀ օրենքը, որով արգելվում է ծխելը  հանրային տրանսպորտում, առողջապահական, կրթական, մշակութային վայրերում: Մոնիտորինգը ցույց է տվել, որ օրենքն այնքան էլ արդյունավետ չի գործում մեր հանրապետությունում: Վերջին ուսումնասիրություններից պարզվում է, որ Հայաստանում ծխում է 16-ից բարձր տարիքի տղամարդկանց 52 տոկոսը: Կանանց շրջանում իրավիճակը բևեռացված է: Երևանում ծխող կանանց թիվը ավելին է, քան մարզերում:  Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրը,  թերևս մի առիթ է մարդկանց հիշեցնելու ծխախոտի վնասակար հատկությունների և դրանց պատճառով առաջացող այն հիվանդությունների մասին, որոնց պատճառով տարեկան մահանում են միլիոնավոր մարդիկ։

30.05.13

Արամայի Սահակյան

Արամայիս Ադամի Սահակյանը ծնվել է 1936 թ. մայիսի 24-ին, Բաշքենդ գյուղում (այժմ` Արծվաշեն):  Ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը։ 1967թ-ին մասնակցել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներին: 1960-1965թթ աշխատել է «Ավանգարդ» թերթում, «Գարուն» գրական ամսագրում աշխատել է 1967-1970թթ, ՀԼԿԵՄ Կենտկոմում 1970-1971: 1971-1977թթ  ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում։ 1982-ից «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրն էր։ Դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր երգերի տեքստերի համար։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ա․ Սահակյանը շարունակել է հրատարակել իր «Ոզնի» հանդեսը, նաև աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ Ընտրվել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր։ Նրա գրքերն են «Աստղիկներ», «Սիրո հասակ», «Մենք միասին ենք, «Ապրել և սիրել»,«Երջանիկ եղեք», «Ես սիրում եմ ձեզ» և այլն: 2012թ-ի դեկտեմբերին հայրենասեր ու ազգանվեր, ինչպես նաև գիտական, գրական ու հրապարակախոսական գործունեության համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշան է հանձնվել մշակույթի գործիչ Արամայիս Սահակյանին: 2013թ մարտի 14-ին, 77 տարեկան հասակումում կյանքից հեռացավ  հայտնի գրող,երգիծաբան, բանաստեղծ ու հրապարակախոս «Հայաստանի գլխավոր Ոզնի» Արամայիս Սահակյանը:

23.05.13

Սողոմոն Թեհլերյան

Սողոմոն Թեհլերյանը հայ ազգային-ազատագրական շարժման մարտիկ է, իկատար է ածել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթի մահավճիռը: Սողոմոն Թեհլիրեանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։ Առաջին Համաշխարհային Պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակեպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում: Սակայն 1921թ.հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։ Վերջինս պաշտպանվում էր երեք դատախազների կողմից, որոնցից մեկը բժիշկ Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից։ Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։

20.05.13

Կաննի կինոփառատոնը

Կանիի կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ այս տարի Կաննի 66-րդ կինափառատոնը կբացի Սքոթ Ֆիցջերալդի համանուն վեպի հիման վրա նկարահանված Բազ Լուրմանի՝ «Մեծ Գեթսբի» ֆիլմը, որում գլխավոր դերակատարը աշխարհահռչակ դերասան Լենարդո դի Կապրիոն է: Կինոփառատոնը այս տարի կայանալու է մայիսի 15-26-ը: Ժուրին գլխավորելու է հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը: Կաննի միջազգային կինոփառատոնն անցկացվում է յուրաքանչյուր տարի մայիս ամսին Ֆրանսիայի Կանն քաղաքում: Այն աշխարհում ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկն է: Առաջին անգամ անցկացվել է 1939թ-ին, իսկ կանոնավոր կերպով սկսել է անցկացվել 1946թ-ից: Կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե Արմավենու ճյուղն» է, որը շնորհվում է ժյուրիի կողմից սահմանված տարվա լավագույն ֆիլմին: Մի քանի անգամ այն շնորհվել է միաժամանակ մեկից ավելի ֆիլմերի: Փառատոնը, հյուրընկալում է աշխարհի տարբեր երկրների կինոյի ասպարեզի աստղերին: Կաննի կինոփառատոնին մրցանակներ են շնորհվում Գրան պրի լավագույն դերասանի, ռեժիսորի և սցենարիստի համար,  ժյուրիի հատուկ մրցանակ, Ոսկե արմավենու ճյուղ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, «Ոսկե տեսախցիկ» լավագույն դեբյուտային ֆիլմի համար և այլն: Ի թիվս այլ ֆիլմերի Գարեգին Նժդեհ-ը  ևս կներկայացվի Կաննում:

13.05.13

Շուշիի ազատագրումը

Հայ ազատագրական պայքարի պատմական փառավոր էջերից է Շուշիի ազատագրումը: Լինելով հայ մշակույթի ավանդական կենտրոններից Շուշին տարիների ընթացքում գրեթե հայաթափվել էր և դարձել Ադրբեջանական քաղաք: Շուշիից ադրբեջանցիները շուրջ 2 տարի շարունակ մահաբեր արկեր էին թափում ԼՂՀ մայրաքաղաքի վրա՝ ամենուր սփռելով մահ ու ավերածներ: Սակայն 1992թ. մայիսի 9-ը հայության վրա բացվեց  ցնծության տեղատարափով: Ազատագրվեց հայոց հինավուրց մայրաքաղաք Շուշին:  Ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: Ճակատամարտը տեղի է ունեցել 1992թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում: Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողը: Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ը: Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն: Գործողությունն իրականացվել է 4 ուղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը: Ղեկավարել է ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը /Կոմանդոս/: Պլանը կազմվել էր մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո: Հարձակման ճակատային գիծը շուրջ 25կմ էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ: Ռազմական գործողության ժամանակ հայկական կողմն ունեցավ 57 զոհ, հակառակորդը շուրջ՝ 300: Մայիսի 9-ի լուսաբացին մերոնք հաղթանակած մտան Շուշի և սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանվեց հայոց եռագույնը:

08.05.13

Նշվում է ռադիոյի օրը

Մայիսի 7-ը համաշխարհային պատմության մեջ է մտել՝ որպես ռադիոյի ծննդյան օր:  1895թ. մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հայտնագործեց առաջին ռադիոընդունիչը: Եվ հենց Պոպովը մայիսի 7-ին ապացուցեց ռուս զինվորականներին, որ կարելի է փոխանցել ռադիոհաղորդագրություններ ռուսական նավատորմի և Կռոնշտադի միջև: Դա աշխարհում առաջին անլար ընդունինչ-հաղորդիչ ռադիոհամակարգն էր: Դրա համար էլ այդ օրը  Ռուսաստանում  այնուհետև Սովետական Միությունում տոնվեց «Ռադիոյի օր»: Առաջին անգամ ռադիոյի օրը Մոսկվայում հանդիսավորությամբ նշվեց  1925թ-ին, իսկ 1945թ-ից այն նշվում է ամեն տարի: 1926թ. հունիսի 13-ին «Սովետական Հայաստան» թերթն իր ընթերցողներին տեղեկացրել է, որ սկսվել է երկար հաճախության ալիքների ռադիոկայանի շինարարությունը: Օգոստոսի 27-ին թերթը հայտարարել է շինարարության ավարտի մասին: 1926թ սեպտեմբերի 1-ին առաջին անգամ Սովետական Հայաստանի ռադիոյի եթերում հնչեց «Երևանի ձայնը»:  Անցել են տարիներ և ապրելով օրօրի զարգացող դարում թվում է թե այլևս կարիք չկա լսել ռադիո, սակայն մինչև օրս ել այն ունի իր ունկնդիրը, այն լսում են բոլորը: Հայկակն ռադիոն 87-տարեկան է: Շնորհավորում ենք ռադիոյի բոլոր աշխատակիցներին:

06.05.13

Պարարվեստ

Պարը արվեստի առանձնահատուկ տեսակներից է: Պարը մեծ դեղամիջոց է, որն օգնում է ազատվել բազմաթիվ հիվանդություններից և բարելավում է առողջությունը: Այն ամենահին արվեստի ձևերից մեկն է: Մ.թ.ա. պարում էին դեռ ծիսական պարեր: Հետո պարերը սկսեցին ձևավորվել և առավել զարգանալ կենդանիների շնորհիվ: Մարդիկ սկսեցին դիտարկել կենդանիներին ու թռչյուններին և ստեղծեցին պարեր, կրկնորինակելով նրանց: Անցել են շատ տարիներ, աշխարհը փոխվել է, իսկ մարդիկ դեռ շարունակում են ապրել: Պարը կատարյալ գործիք է հոգեթերապիայի համար: Պարել խորհուրդ է տրվում հատկապես նրանց, ովքեր իրենց ներսում վախ և անվստահություն ունեն: Պարելու համար մեզ պետք է ցանկություն և լավ տրամադրություն: Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծել է իր ազգային բնութագիրն արտահայտող պարային մշակույթ, որը, սերնդեսերունդ փոխանցվելով, ժամանակի ընթացքում ենթարկվել է որոշ փոփոխությունների, սակայն հիմքում սրբազնորեն պահպանել է միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային, երաժշտական և արտահայտչական տեքստերը, որով և տարբերվել է այլ ժողովուրդներից:  Հայ ժողովուրդն իր նախնիներից ժառանգություն ստացած պարային մշակույթը պահպանել է մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը: Վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած աննախադեպ իրադարձությունները ծանր հետևանքներ են թողել նաև այս ասպարեզում: Բացի նրանից, որ հիմնովին կորստի են մատնվել որոշակի գավառներին հատուկ բազմաթիվ պարեր ու պարատեսակներ, պահպանվածներն էլ կրել են մի շարք մասնակի աղավաղումներ ու կորուստներ: Այսօր քիչ թե շատ պահպանված օրացուցային տոներին տարբեր արարողությունների ժամանակ կատարվում են նոր, անհատական մեկնաբանություններ ձեռք բերած պարեր, որոնք ձևավորվել են իրարից անկախ պարաքայլերից ու թռիչքներից, ձեռք բերել մենապարերին հատուկ կատարողական ձևեր: Այդ պարերն, ըստ էության, դարձել են լիցքաթափման և տրամադրությունը փոխելու միջոցներ:  Հայաստանի ժողովրդական արտիստ, Պարի պետական անսամբլի երկարամյա ղեկավար Վանուշ Խանամիրյանը համարվում է հայ պարարվեստի լեգենդը: Վանուշ Խանամիրյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին: 1941-ին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, աշխատել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում: 1968-ից ղեկավարել է Հայաստանի պարի պետական անսամբլը: Պարի պետական անսամբլի մենակատար, գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պարային արվեստների գործիչների միության նախկին նախագահ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր: Նրա ղեկավարության տարիներին պարի պետական անսամբլը հասավ մի շարք հաջողությունների:

29.04.13

Հարսի ճերմակ զգեստը

Բոլորն են տեղյակ, որ հարսի զգեստը իր մեջ խորհուրդ ունի, բայց ոչ բոլորը երևի գիտեն, որ դարեր առաջ այն այնպիսի տեսք չուներ, ինչ հիմա: Հարյուրավոր տարիներ առաջ երիտասարդ աղջիկները հարսանեկան զգեստները կարում էին ծաղիկներից և տերևներից, նրանց վրա մարգարիտներ, խխունջներ և ոսկիներ էին կպցնում՛ կախված սոցիալական ծագումից և բնակավայրից: Դեռևս հին Հունաստանում աղջիկները հարսանիքին հագնում էին երկար հարսանեկան զգեստ' "պեպլոս": Համարվում է, որ ժամանակակից հարսանեկան զգեստների ոճի մեջ մեծ ավանդ է ունեցել Մեծ բրիտանիայի թագուհի Վիկտորիայի հարսանեկան արարողությունը, որ տեղի ունեցավ 1840թ. փետրվարին: Վիկտորիայի հարսանիքից հետո բոլոր հարսնացուները սկսեցին հետևել նրա օրինակին' կրելով նրա հարսանեկան զգեստին նման զգեստներ: Մինչև այսօր էլ Վիկտորիայի կրած հարսանեկան զգեստի ոճը՝ սեղմիրանով և լայն, ուռուցիկ կիսաշրջասգեստով, որը համարվում է դասական հարսանեկան զգեստ: Եվրոպայից հարսանեկան այդպիսի զգեստը շուտով մուտք գործեց նաև հայերի կենցաղի մեջ: Երազելով հարսանեկան ճոխ, հեքիաթային զգեստի մասին' դժվար թե որևիցէ աղջիկ մտածեր, որ շատ ավելի հեշտ է այդ զգեստը նկարել թղթի վրա, քան բազմազան զգեստների միջից ընտրություն կատարել: Այնուամենայնիվ գալիս է մեկօրյա արքայադուստր դառնալու հրաշալի պահը և հարսանեկան զգեստի ընտրությունը դառնում է անհրաժեշտություն: 19-րդ դարում սպիտակ զգեստը սկսեցին ներկայացնել իբրև մի ավանդույթ, որի իմաստը կապվում է անմեղության հետ: Եթե հիմա հարսի զգեստը ընտրվում է  մասնագիտացվաց հարսանեկան սրահներից, ապա հնում, Հայաստանում, այն կարվում էր հատուկ հարսի համար: Հարսի շորը սովորաբար կարում էին փեսայի կողմի կանայք, չնայած կային դեպքեր, երբ փեսան հարսի տուն էր ուղարկում մետաքսե կտորը քողի, կոշիկի և այլ պարագաների հետ միասին: Խորհրդային շրջանում սկսեց տարածվել հարսի սպիտակ զգեստ հագնելու սովորույթը: Ինչպես հնում, այնպես էլ հիմա, սպիտակ գույնը ասոցացվում է անմեղության, մաքրության և պարզության հետ: Սովորաբար հարսի զգեստը ընտրում է հարսը փեսացուի  հետ: Կա մի նախապաշարում, որի համաձայն՝ փեսացուն իրավունք չունի մինչև հարսանիք հարսին այդ զգեստով տեսնի: 80-ական թթ. տարածում գտան գունավոր հարսանեկան զգեստները' նարնջագույն, դեղին, կարմիր: Հայ առաքելական եկեղեցին դժկամությամբ ընդունեց այս երևույթը: Սակայն հարսանեկան ճերմակ զգեստը միշտ էլ նորաձև է համարվում::
Պսակի արարողության ժամանակ հարսի պայծառ, սպիտակ զգեստները խորհրդանշում են Ադամի և Եվայի լուսեղեն զգեստները: Նախքան մեղանչելը առաջին մարդիկ պատված էին սրբության լույսով և չէին տեսնում միմյանց մերկությունը: Այսպես էլ պսակվողներն են եկեղեցում, ինչպես որ մարդկության ծնողները դրախտում:

26.04.13

Հայոց դանթեականը

Ես այս դարի սրտին պիտի                         Ահա ինչեր են արնաշաղ

Փորագրեմ որպես վերքեր,                          Մեր լեռների գլխով անցել,

Որպես հետքերն հայոց վշտի`                    Ահա ինչու վիշապաքաղ

Երեք միլիոն անմեղ զոհեր,                         Ծովից մի բուռն ենք մնացել:

Որ մորթվեցին յաթաղանով                         Ու ոսոխի սրտին պիտի

Քար մարդկության աչքի առաջ,                  Ես դեռ փորե~մ, փորե~մ, փորե~մ,

Հարբած հայ ծով արյան գինով`                   Որպես վիհերն Արարատի`

Այն օրերում հայահառաչ,                            Երեք միլիոն հայ անուններ,

Որ դարերից ծանր են վշտով`                      Անմեղ, ինչպես ոխն իմ սրտի

Հայաստանով այն ամայի,                            Ինչպես մանուկ մորթված ձյուներ`

Խլված հազար լեռ ու դաշտով,                     Մորթված հին ցեղն Արարատի:

Խլված բախտով ամեն հայի:                         Ախ դեռ փորե~մ, փորե~մ, փորե~մ`

Եվ լուսինը դեռ զարհուրիկ                            Որ հովանա վերքն իմ սրտի`

Մեր պատմության մահակնիք                       Կոտորածներն հայոց դժխեմ`

Մագաղաթի մի էջն է ցուրտ,                         Մեղքերի մեղքն հողագնդի…

Որ եղեռնի հողմերն անգութ

Պոկել-նետել են մինչ երկինք:

Հ. Շիրազ

23.04.13

Դանիել Վարուժան

Դանիել Վարուժանը (Դանիել Չպուգքյարյան) ծնվել է 1884-ի ապրիլ 20-ին: Վարուժանի կյանքը  ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։  Մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ: Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով: Դանիել Վարուժանը ծնվել է  Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում: Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896-ից ուսումը շարունակում է Պոլսում սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում: Արևմտահայ բանաստեղծը առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը: Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896-ի ջարդերի թեմաներով: 1905-ին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը: Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ: Նրա դիմաքանդակը զետեղվել է Գենտի համալսարանի գլխավոր գրադարանի դահլիճիում: Վարուժանի գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև  բելգիացիների բարձր կուլտուրան. նա խորը ուսումնասիրում է 17—18-րդ դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով:
Ստանալով բարձրագույն կրթություն, բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր: Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա 1911-ին տեղափոխվում Եվդոկիայի  ազգային ճեմարան: 1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան, որտեղ ստանում է տեսուչի պաշտոն:Այդ տարիներին նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին: Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»: Գրում է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ: 1915 թվականն էր: Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգի» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը: Ծրագրած էր նաև գրել «Գինիին երգը» քերթողական հատորը։ Բայց երիտասարդ բանաստեղծին վիճակված չէր մինչև վերջ իրագործել իր կրթական և ստեղծագործական ծրագրերը: Արտերը ներկվում էին արյունով: Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ: Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը: Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին: 1915թ-ի օգոստոսի 25-ին:

19.04.13

Համո Սահյան

«Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը`Համո Սահյանը: Ոչ, սոսկ բնանկարներ չէ, որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է ,եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն»:

ՎահագնԴավթյան:

Համո Սահյանը 20-րդ դարի հայ քնարերգության տաղանդավոր և մեծ ժողովրդականություն վայելող ներկայացուցիչներից է: Ծնվել է 1914թ. ապրիլի 14-ին Զանգեզուրի հեռավոր անկյուններից մեկում` Սիսիանի Լոր գյուղում` տոհմիկ հայ գյուղացու ընտանիքում: Հայրենական տան` «անպաճույճ գեղջկական խրճիթի» պատկերը հետագայում միշտ անբաժան է եղել նրանից` դառնալով քնարական և խոհական շատ բանաստեղծությունների ներշնչանքի աղբյուր: Ծննդավայրում նախնական կրթությունն ստանալուց հետո ապագա բանաստեղծը ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Բաքու: Այստեղ նա ստացել է միջնակարգ կրթություն, ապա ավարտել տեղի հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը: Հ. Սահյանը հայ բանաստեղծության այն սերնդի ներկայացուցիչներից էր, որոնց վիճակված էր գրական մկրտություն ստանալ Հայրենական մեծ պատերազմի դժոխային քուրայում: Որպես զինվոր ու բանաստեղծ` նա անմիջականորեն ապրեց ու զգաց պատերազմի ողջ մղձավանջն ու ողբերգությունը: Սակայն այդ մղձավանջի, թնդանոթների և արկերի որոտի ու պայթյունների մեջ անգամ բանաստեղծի հոգու գաղտնարաններում լսելի էր հայրենի բնության կանչը: Եվ պատահական չէր, որ 1944թ. լույս տեսավ Սահյանի «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությունը: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը: Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից: Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը: 1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Սահյանի բանաստեղծություններում շունչ ու ոգի են առել հայրենի եզերքի քարն ու քարափը, ճամփան ու կածանը, ծառն ու ծաղիկը, մանկության օրերի բոլոր, բոլոր հիշատակները: Բանաստեղծը ձգտում է պահի մեջ որոնել բնության և մարդու հավերժության, իսկ հավիտենության մեջ` պահի գեղեցկության գաղտնիքը: Պատերազմից հետո` 1951 թվականից մինչև իր կյանքի ավարտը (1993թ.) Սահյանն ապրել և ստեղծագործել է Երևանում: 1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն: Հ.Սահյանի բանաստեղծությունները հոգեհարազատ են տարբեր սերունդների մարդկանց: Այսօր էլ նա մեկն է մեր սիրված ու ժողովրդականություն վայելող բանաստեղծներից:

16.04.13

«Պառվի ուլեր»

Հայ ժողովրդի մոտ ընդունված նախապաշարմունք է, որ մինչև «պառավի ուլեր»-ը չանցնեն, վստահաբար չի կարելի ասել, որ գարուն է եկել: Տարիներ, գուցե դարեր առաջ այս օրերին «պառավի մեղքով» սկսվեցին տեղումներ անձրևների տեսքով: Ավանդույթի համաձայն, շատ տարիներ առաջ այս օրերին «պառավի ուլեր»-ով սկսվեց տեղումների շարքը և այն շարունակվեց մոտ 20 օր: Մի աղքատ կին, որ հաշվել էր ձմռան օրերը, գիժ մարտը ճանապարհելու վերջին  մի քանի օրը, որոշում է ուլերը սարը տանի՝ գարնան բարիքներից օգտվելու համար: Հանում է սարը և ասում. «Գնացին ձմռան ցուրտ օրերը, եկան տաք օրեր, ուլերս սարը տանեմ և խոտ արածեցնեմ»: Ասում են՝ «եղանակի մարդն» էլ զայրացավ ու հենց պառավը ուլերը սարը հասցրեց, մի քանի օր շարունակ ուժեղ անձրևներ սկսվեցին, և ուլերը չդիմանալով ցրտին՝ կոտորվեցին: Ըստ ավանդազրույցի, հենց այս օրվանից հովիվները դաս են քաղել և իրենց անասունները  սարն են տանում միայն ապրիլի վերջին, մինչև «պառավի ուլերը» ավարտվեն: «Պառվի ուլեր»-ը դեռ արտառոց դեպքերի պատճառ չեն դարձել, միայն անձրևների պատճառով մարդկանց մոտ ժպիտներն են պակասում:

12.04.13

Երդումներ

Ըստ որոշ աղբյուրների՝ պատմության մեջ հայտնի առաջին նախագահը, ով իր պարտականությունը ստանձնել է ժողովրդի առջև տված երդումով Միացյալ նահանգների առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնն է: 1789 թ-ի ապրիլի 30-ին, այն ժամանակ ԱՄՆ-ի մայրաքաղաքը դեռ Նյու Յորքն էր, ուղիղ 35 բառից բաղկացած երդման տեքստի վերջում նա իր կողմից ավելացրեց ընդամենը 4 բառ   «Եվ օգնիր ինձ Աստված», որը  Վաշինգտոնի ժամանակներից մինչև Օբամայի վերջին երդմնակալությունը  չի փոխվել: Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի առաջին երդմնակալությունը բաղկացած էր 33 բառից, Ռուսաստանի ապախորհրդայնացումից հետո կարճացավ նաև երդման տեքստը: Ելցինի 2-րդ և դրան հաջորդած երդմնակալությունները  բաղկացած էին 27 բառից: Ռուսաստանը 1990-ից հետո ունեցել է 3 նախագահ, և երդմնակալության 6 արարողություն՝ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետությունը:

09.04.13

Ավետման տոնը

Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ապրիլի 6-ի երեկոյան, ինչ օր էլ որ պատահի, նախատոնակ է արվում: Ապրիլի 7-ի գիշերը քահանաները զգեստավորված գալիս են ատյան և սկսում «Խորհուրդ անճառ» օրհնությունը: Օրվա երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ յայտնեցար վասն մեր, ողորմեա՜ մեզ»: Աստվածամայր Նախաստեղծ Ադամը պատվվեց նրանով, որ Աստծու ձեռքով ստեղծվեց, իսկ Աբրահամը երանելի դարձավ, քանի որ Աստծու բարեկամ կոչվեց: Հակոբը գովաբանվեց, քանի որ ժուժկալությամբ Աստծու հետ գոտեմարտեց: Մովսեսը բարեբանվեց, քանի որ Աստծուն տեսավ: Մարգարեներն արժանացան Աստծու բարեհաճությանը, քանի որ Սուրբ Հոգով լցված՝ քարոզեցին Աստծու գալուստը: Սուրբ Մարիամը չէր կարող չկանխատեսել այն չարչարանքներն ու տառապանքները, որ հասնելու էին իրեն, սակայն նա, իր արարքով մարդկությանն աստվածային կամքին հնազանդության հրաշալի օրինակ ցույց տալով, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»: Եվ Սբ. Կույսի հղիությունն էլ սկսվեց հենց այն պահից, երբ նա արտաբերեց այս խոսքերը: Սուրբ Մարիամի մայրանալով մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, եւ այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Ինչպես Աստվածածինն ավելի մոտ դարձավ Աստծուն, այնպես էլ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով նրան` իբրև նոր կյանք պարգևող էակներ: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր: Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում այդ օրն օրհնության կարգ է կատարվում:

05.04.13

Ժպտացեք ապրիլի 1-ն է

Հոգեբանները համոզված են, որ գոյություն ունեցող բոլոր տոներից զատ` Ծիծաղի օրն ամենաանհրաժեշտն է մեր կյանքում: Լավ կլիներ, եթե այն նշվեր ոչ թե տարին մեկ անգամ, այլ ամեն ամիս` հիշեցնելով, որ հոգսաշատ այս կյանքում հարկավոր է որքան հնարավոր է շատ ժպտալ ու ծիծաղել:  Մեկ րոպե ծիծաղը նույնքան օգտակար է առողջության համար, որքան մեկ կիլոգրամ գազարը: Ապրիլի 1-ը Ծիծաղի և Հումորի համաշխարհային օրն է: Տոնի ծագման վերաբերյալ մի քանի վարկած կա: Օրինակ` Հին Հռոմու «Հիմարների տոն» որը նշվել է փետրվարի կեսերին, հին իռլանդացիներն էլ նոր տարին նշում էին հենց ապրիլի առաջին օրը: 2006թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ, այսուհետ ապրիլի 1-ը պաշտոնապես ընդունվեց Երգիծանքի և Հումորի օր: Բանաստեղծ Արամայիս Սահակյանն այդ առիթով ասել էր. «Առաջ ապրիլի 1-ն անվանում էին «խաբելու օր»,  բայց,  քանի որ հիմա բոլոր օրերն են «խաբելու օր», եկեք ապրիլի 1-ը հումորի օր անվանենք: Հիշեցնենք, որ ծիծաղը նվազեցնում է սթրեսի հորմոնների արտադրությունն օրգանիզմում, իսկ սրտաբուխ ծիծաղը կարող է զարկերակներին այնքան օգտակար լինել, որքան կեսժամյա թեթև վազքը։ Բժիշկների հավաստմամբ, ծիծաղը, դրական զգացումը բարելավում են մարդու զարկերակի աշխատանքը, քանի որ ծիծաղելիս մարդու երակներն ընդարձակվում են, ինչի շնորհիվ արյունն ավելի մեծ քանակությամբ է հոսում նրանց մարմնով մեկ։ Ի դեպ, այսօր ամենաշատ ստերն ու «չար» հումորները երևի թե գործի դրվե, քանի որ «խաբելու օր» -ն է: Ուրեմն, եկեք ոչ թե խաբելով միմյանց ժպիտներ պարգևենք, այլ առողջ հումորի միջոցով, քանի որ հումորը մեծ ուժ է. ոչ մի բան այնպես չի մերձեցնում մարդկանց,  ինչպես ջինջ, անչար ծիծաղը: Իսկ ծիծաղի հիմնական պայմանն անկեղծությունն է: Շնորհավոր ծիծաղի տոնը:

29.03.13

Արթուր Չիլինգարով

Արթուր Չիլինգարով-լեգենդար բևեռախույզ, ինժեներ-հիդրոլոգ, Խորհրդային Միության հերոս, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ, Պետական դումայի պատգամավոր: Ծնվել է 1939թ-ի սեպտեմբերի 25-ին Լենինգրադում: 1963թ-ին ավարտել է Լենինգրադի բարձրագույն ճարտարագիտական ուսումնարանը: 1969-1971թթ աշխատել է «Հյուսիսային բևեռ-19», «Հյուսիսային բևեռ-22» դրեյֆող կայանների, 1971-1973թթ-ին` Անտարկտիդայի «Բելինգսհաուզեն» կայանի, 1974-1979թթ-ին` Ամդերմայի ջրաօդերևութաբանության և բնական միջավայրի վերահսկման տարածքային վարչության պետ, 1986-1991թթ-ին` ԽՍՀՄ ջրաօդերևութաբանության կոմիտեի փոխնախագահ: 1987թ-ին ղեկավարել է «Սիբիր» ատոմային սառցահատի գիտարշավը Հյուսիսային բևեռ: 2003թ-ից աշխարհագրական գիտությունների դոկտոր է, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր: Անտարկտիդայի մոտ «Միխայիլ Մոմով» սառցահատի փրկարարական արշավախումբը ղեկավարելու համար 1985թ-ին արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման: Արթուր Չիլինգարովն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում` որպես միակ բևեռախույզը, ով 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի երկու բևեռներում: ՌԴ բնական Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ է, Ռուսաստանի բևեռախույզների ընկերակցության նախագահ, ԱՍՆ-ի միջազգային հետախուզական ակումբի, Մեծ Բրիտանիայի թագավորական աշխարհագրական ընկերության անդամ, Անտարկտիդայի պահպանության միջազգային կազմակերպության նախագահ: 1993-ից ՌԴ Պետական դումայի պատգամավոր է, 1994թ-ից փոխնախագահ:

18.03.13

Ողջույն քեզ, գարուն

Նորից գարուն է: Նորից գեղեցկացել է աշխարհը, ամենուրեք թարմություն է ու զմրուխտ կանաչ: Եվ կրկին տեղին են Վահան Տերյանի այս հրաշք խոսքերը.

Գարունը այնքան ծաղիկ է վառել,

Գարունը այնպես պայծառ է կրկին:

Շնորհավորում ենք բոլորին գարնան առաջին օրվա կապակցությամբ: Ցանկանում, որ գարունը լինի դրական փոփոխությունների և գեղեցիկ զգացմունքների սկիզբ:

01.03.13

Նվիրեք Գիրք

Արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանի գրողների միությունը փետրվարի 19-ը` հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, հռչակել է գիրք նվիրելու օր: Անցյալ տարի այդ նախաձեռնությանը միացավ նաեւ Կրթության եւ գիտության նախարարությունը: Մեր օրերում գիրքը դեռեւս հասարակական հոգեւոր դաշտում պահանջված չէ, նաեւ ընթերցանության ճգնաժամ կա, ուստի այս նախաձեռնության նպատակն է` ուշադրություն սեևեռել մեր երկրի համար կարեւոր ռազմավարական մի խնդրի վրա` դաստիարակել գրագետ սերունդ: Տոնի կապակցությամբ տարբեր մակարդակների վրա կատարվում են բազմաթիվ միջոցառումներ, նվիրաբերվում են գրքեր՝  գրադարաններին,  դպրոցներին, տարբեր կրթօջախներին: Հայ իրականության մեջ գիրքը հոգևոր պահանջմունք է, և գրքի նվիրյալները ցանկանում են գիրքը վերականգնել հատկապես մատաղ սերնդի կյանքում, որովհետև այսօր սերունդ  գնում է դեպի տեղեկատվական տեխնոլոգիաններ, դեպի ինտերնետ աշխարհ. սակայն  շատ կարևոր է գրքի, գրագետ սերնդի դերը: Գիրքը միայն ընթերցանություն չէ, այն նաեւ ձեւավորում է մարդու նկարագիրը` գիտելիքից սկսած մինչև բարոյականություն: Գիրք նվիրելու օրվա առթիվ Բյուրեղավան քաղաքի դպրոցներում կազմակերպվում են միջոցառումներ և նվիրում գրքեր: Մեր օրերում ճգնաժամ ապրող ընթերցանությունը փորձում են կենդանացնել՝ մարդկանց ուշադրությունը կրկին ուղղելով դեպի գրքերը, իսկ այս ամենը փորձում են խրախուսել ու վերականգնել գիրք նվիրելով:  Այս նախաձեռնությունը պատկանում է ՅՈՒՆԵՍԿՕՅԻՆ:

Մերի Կարապետյան

19.02.13

ՍՈՒՐԲ ՎԱԼԵՆՏԻՆ

Սերը մարդկային զգացմունքներից ամենանվիրականն է, որը ծնում է գեղեցիկը, վեհը, բարին: Այն մարդկային կյանքի մղիչ ուժն է, որը ստիպում է ապրել, շնչել, նույնիսկ մեռնել…Այն իմաստով է լցնում Աստծո կողմից տրված մարդկային կյանքը: Հազարավոր սահմանումներ և բնութագրեր կարելի է տալ <<սեր>> բառին, բառ որը միակն է, զուրկ հոմանիշներից: Սեր..երևի թե այս բառի կողքին կսազեն միայն բազմակետեր:  Սերը բացատրություններ չի պահանջում…Սուրբ Վալենտինի օրը, որպես սիրո տոն, նշվում է փետրվարի 14-ին: Եվրոպայում սկսած 18-րդ դարից, Ամերիկայում 1777թ-ից: Այսօր սուրբ Վալենտինի տոնը դարձել է բոլոր ժողովուրդների սիրելի տոներից մեկը: Սուրբ Վալենտինը՝ բոլոր ժողովուրդների սիրելի տոներից մեկն է: Այդ օրը բոլոր սիրահար զույգերը միմիյանց նվիրում են սիրտ բացիկներ, կոնֆետներ, օծանելիք, ծաղիկներ և իհարկել հաճելի պահեր: Վալենտինի օրվա դասական խորհրդանիշը համարվում են կարմիր վարդերը, որոնք համաձայն անտիկ լեգենդի առաջացել են  հունական սիրո և գեղեցկության աստվածուհու շնորհիվ: Աֆրոդիտեն շտապում էր իր սիրելի Ադոնիսի մոտ, հանկարծ դիպչում է սպիտակ վարդերի փշերին և նրա աստվածային արյունը ներկում է վարդերը կարմիր գույնով:  Տոնը նշում են աշխարհի կաթոլիկները: Այն առաջին անգամ հիմնել է Հելասիուս I Հռոմի պապը 496-ին և ավելի ուշ հանվեց Կաթոլիկ տոների օրացույցից 1969-ին: Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում արևմուտքի երկրներում: Այն համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար: Կան նաև երկրներ, որտեղ Սուրբ Վալենտինի օրվան նվիրված տոնակատարությունները խստիվ արգելվում են: Օրինակ՝ Իրանում և Սաուդյան Արաբիայում փետրվարի 14-ին բոլոր խանութներում արգելվում է փափուկ խաղալիքների, «վալենտինների», կարմիր վարդերի և տոնի հետ առնչվող ցանկացած այլ նվերների վաճառքը:  Ճիշտ է՞ Հայաստանում սիրահարների հովանավորը Սուրբ Սարգիսն է, և այդ տոնը որևէ կապ չունի Սուրբ Վալենտինի օրվա հետ, բայց չի խանգարի մեկ այլ սիրո տոնի պատմությունն իմանալը։ Անկախ ամեն տեսակ սիրո տոնի գոյությունից` մի մոռացեք, որ սերը կարելի է և պետք է արտահայտել ամեն օր։ Դրանից միայն երջանկություն եք պարգևում և ինքներդ եք երջանկանում։

14.02.13

Ֆլորա Մարտիրոսյանը կդառնար 56 տարեկան

ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնող, հայտնի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյան: Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թ. փետրվարի 5-ին Գյումրիում: Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի: Ընտանիքում չորս երեխա էին, երկու տղա, երկու աղջիկ: Ֆլորան ամենափոքր երեխան էր: Վոկալ տվյալները ժառանգել է մորից: Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: 1973 թ. նա մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին: Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան: 1987թ. նա ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ: 1991 թ. ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ, Լոս Անջելես: 1997 թ. նրանք վերադառնում են Երևան: 1997-2001 թթ. գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: 2001թ. ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես: 2002 թ. Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա: 2007թ. հիմնում է "Artists for Pease" բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայն բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, "Այլևս երբեք" կարգախոսով: Նույն թվականին մեծանուն երգչուհին Գլենդելի «Ալեքս» համերգասրահում հանդես է եկել մենահամերգով, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև հոլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունի եղբայրը` պոետ, երգահան Մայքլ Սթոունը: Համերգին մասնակցել են նաև Շերոն Սթոունը և հոլիվուդյան բազմաթիվ արտիստներ: Սիրված երգչուհին ապրեց 55 տարի: Մահացավ 2012թ-ի նոյեմբերի 20-ին՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով:  Ֆլորա Մարտիրոսյանի երգն իսկապես ազգային էր ու ժողովրդական: Նրա հավաքած դահլիճները հայրենիքում և սփյուռքում խոսում են նրա մեծ ժողովրդականության մասին, որ նա արժանիորեն վաստակել էր որպես ինքնատիպ երգչուհի և հայ արվեստագետ: Նա մեր ժամանակների բացառիկ երգչուհիներից էր, ով իր անզուգական ձայնով գերել է բազմաթիվ սրտեր ու հոգիներ: Մեծ ու անգնահատելի է Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը հայ երգարվեստում: Նրա թողած ժառանգությամբ դեռ կշարունակեն հիանալ բազմաթիվ սերունդներ:

06.02.13

Սուրբ Սարգիս

Հայ առաքելական եկեղեցին հունվարի 26-ին նշում է Սուրբ Սարգսի տոնը`Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու' Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ' Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից' իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ' գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի' Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Ժողովրդական սովորություններից է նաև, երբ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Այդ օրը  Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:  Ժողովրդական զրույցներ են մեզ հասել այն մասին, որ երբ սիրող զույգերը դիմում են արագահաս Սրբին, ապա նրա բարեխոսությամբ հասնում են իրենց երազանքին: Սբ. Սարգիսն ամրացնում է զույգերի միջեև եղած ճշմարիտ սերը, օգնում նրանց` ստեղծելու ամուր ու երջանիկի ընտանիք:

Մերի Կարապետյան

24.01.13

Արտեմիսի տաճար

Աշխարհի 7  հրաշալիքներից է՝ հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարը, որը գտնվում է Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում: Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին: Տաճարի կառուցումը տևել է հարյուր տարի և ավարտվել է մ.թ.ա.450 թվականին: Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը: Տաճարը փառաբանված է իր հոյակապ զարդաքանդակներով, թանկարժեք իրերի առատությամբ: Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է: Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի: Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը: Ավանդույթի համաձայն, Հերոստրատես ցանկացել այսպես հավերժացնել իր անունը: : Նրա հանցագործությունն այնքան զայրացրեց հույներին, որ նրանք որոշեցին տաճարի հրդեհի մասին պատմելիս չհիշատակել նրա անունը:  25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից: Հերոստրատեսի անունն այնուամենայնիվ մտավ պատմության մեջ «Հերոստրատեսի փառք» դարձվածքով:  Արտեմիսի տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում:

15.01.13

Տոնական եղևնին

Ամանոյա տոնածառի ծնունդը կապված է գերմանական Ռեֆորմացիայի առաջնորդ Մարթին Լյութերի անվան հետ: Համաձայն ավանդույթի՝ նա ճրագալույցի երեկոյան տուն է գալիս հոգնած նստում է ճամփեզրի եղևնու տակ և հիանում նրա գեղեցկությամբ: Եղևնու ճյուղերի արանքից կայծկլտում էին գիշերային աստղերը: Այդ գեղեցկությամբ հիացած՝ Մարթին Լյութերն իր տանը զարդարում է առաջին եղևնին: Այսօր ամանորի անբաժան մասն է կազմում եղևնին: Առաջին ապակե խաղալիքներն ի հայտ են եկել 16-րդ դարում, Սաքսոնիայում: Տոնածառի գլխի աստղը խորհրդանշում է Բեթհեղեմյան աստղը, որը առաջնորդել է մոգերին դեպի Քրիստոսի ծննդյան վայրը: Իսկ տոնածառի խաղալիքներին նախկինում փոխարինել են զանազան մրգերը, որը Գերմանիայի բնակիչները կախել են տանը դրած տոնածառից: Հայ իրականության մեջ տոնածառ, որպես այդպիսին, չի եղել: Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում՝ զարդերը եղել են բնության պարգևներ և բացարձակապես՝ բնական: Նոր Տարվա ծառը զարդարում էին խնձորով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը, նաև մրգերով, կոպեկներով, փշերով՝ ուղղված չարի դեմ, փոքրիկ քսակներով՝ որպես առատության և լիության խորհրդանիշ:

30.12.12

1

Կաղանդ պապ

Կաղանդ պապը ամանորի ծիսական խորհուրդը մարմնավորող կերպարն է: Ձմեռ պապի կամ Սանտա Կլաուսի հայկական տարբերակը Կաղանդ պապն է: Ուսումնասիրելով հայկական,ազգագրական առասպելները, հեքիաթները՝ հայ մանուկներին ամանորին պետք է հյուր գա ոչ թե Սանտա Կլաուսն ու Ձմեռ պապը, այլ Կաղանդ պապը: Ի տարբերություն Ձմեռ պապի, որի գլխավոր առաքելությունը նվերներ բաժանելն է՝ հայկական ամանորի խորհրդանիշ` Կաղանդ պապաը հայկական  ընտանիքներին օգնում է իր խորհուրդներով, կարգավորելով մարդկության և բնության փոխհարաբերությունները: Ըստ առասպելների, որպես Կաղանդ պապ, տան մեծը դուրս է եկել կերպարանափոխվել է, ոչխարի մորթի է գցել վրան, բեղ ու մորուք դրել ու մտել տուն: Տան մեծերի հետ գինու բաժակ է բարձրացրել, երեխաներին նվերներ տվել ու տանից դուրս է եկել:

24.12.12

Շամիրամի կախովի այգիները

Հին աշխարհի 7 հրաշալիքները ընտրվել էին դեռևս մ.թ.ա. 2-րդ դարում: Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում: Այն աշխարհի 7 հրաշալիքներից մեկն է: Ըստ ավանդության այգիների ստեղծումը վերագրվում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորը՝ մ.թ.ա 6-րդ դարում: Այն կառուցել է իր սիրելի կնոջ՝ Մարաստանի թագուհու համար, որը շատ էր կարոտում իր երկրի կանաչ լեռներն ու անտառները: Նա իր պալատը կառուցել էր 6 հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա: Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ: Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված: Նաբուգոդոնոսոր թագավորը նվիրեց նրան մի ամբողջ օազիս, որը հիշեցնում էր Մարաստանի լեռներն իրենց հարուստ բուսականությամբ: Այս գեղեցիկ այգիները ավերվել են ջրհեղեղից՝ մ.թ.ա 312թ-ին: Առասպելը դրանք դարձրեց << Շամիրամի կախովի այգիներ>>՝ վերագրելով դրանք Ասորեստանի կիսաառասպելական թագուհի Շամիրամին, որը թագավորել է Նաբուգոդոնոսոր արքայից շատ ավելի  առաջ:

17.12.12

Անտոնիո Սուրյան

Ճարտարագետ, գյուտարար, զինագործ, դեղագործ, բժիշկ, համաճարակաբան, բարերար Անտոն Հովսեփի Սուրյանը ծնվել է մոտավորապես 1539թ., ենթադրաբար՝ Սիրիայում։ XVI դարում Վենետիկ ժամանող արևելքցիները հայտնում էին իրենց անձնական տվյալները` մկրտության ժամանակ տրված անունը և այն քաղաքի կամ երկրի անունը, որտեղից եկել էին։ Եվ քանի որ Անտոնը եկել էր Սիրիայից (Սուրիա), նրան գրանցում են որպես Անտոնիո Հայ Սուրյան: Երիտասարդ տարիքից Անտոնը լավատեղյակ էր առևտրական ու ռազմական նավատորմի տեխնիկային, տիրապետում էր տարաբնույթ գիտելիքների, ինչը նրան մղում էր ամեն գնով մտնելու Սան Մարկոյի հանրապետության ռազմածովային ծառայության մեջ։ Նրա դիմումն ընդունվում է, և նա փորձնական ժամանակաշրջանով աշխատանքի է ընդունվում զինանոցում։  Շուտով մարդիկ հասկանում են, որ Վենետիկի հանրապետության համար Անտոնը անգնահատելի ձեռքբերում է, քանի որ նա շատ արագ աչքի է ընկնում իր բազմակողմանի գիտելիքներով ու փայլուն ընդունակություններով։ Այս բոլորի հետևանքը լինում է այն, որ Անտոնը արժանանում է ճարտարագետի կոչման: Անտոնի տաղանդը դրսևորվում է նաև հրազենագործության մեջ։ Նրա առաջին մեծ հաջողությունը եղավ մեծ նավերը ջուրն իջեցնելու համար մշակած ծրագիրը, ինչպես նաև դարերի ընթացքում կուտակված թափոններից ծովածոցը մաքրելու համար հորինած մեքենան։ Ա. Սուրյանը 1571թ. մասնակցում է Կորնթոսի ծովամարտին, կառավարում հրանոթների ի՛ր իսկ հնարած դասավորությունը և, վտանգելով անձը, արագորեն նորոգում վթարված նավերը։ 1571թ. հոկտեմբերի 7-ին Լեպանտոյի հռչակավոր ճակատամարտում Պատրասո ծովածոցի խաղաղ ջրերում կատաղի ուժով իրար են բախվում Խուան Ավստրիացու գլխավորած քրիստոնյա ռազմական նավատորմը և Ալի փաշայի ղեկավարած թուրքական նավատորմը։ Անտոն Սուրյանը, գտնվելով Ֆրանչեսկո Դուոդոյի գլխավորած առաջին ռազմանավում, հարձակման բոլոր միավորների վրա արդեն նախապատրաստել և նոր եղանակով դասավորել էր իր պատրաստված թնդանոթները, որոնք դիպուկ, արագ, անվրեպ ու անողոք ռմբակոծում էին թուրքական նավերը` խուճապի մատնելով թշնամուն։ Անտոնը հատուկ հնարամտության միջոցով ջրի երես է հանում վենետիկյան խորտակված մի թնդանոթաձիգ առագաստանավ` իր բոլոր արժեքավոր մասերով։ Այնուհետև վերականգնում է Ջիրոլամո Կոնտարինիի «Գալեոնի» երեք հսկա թնդանոթները։ Չափազանց օգտակար էին  նրա խորհուրդները` կազմակերպելու համար  նավաշինության մեջ լայնորեն օգտագործվող տարբեր տեսակի պարաններ, ճոպաններ ու մալուխներ, ինչպես նաև` «Երկաթե այգին», որում պահվում էին թնդանոթները։ Ինչպես գրում են «Հայկական Վենետիկ» գրքի հեղինակներ Ալերամո Հերմետը և Պաոլո Կոնի Ռատտի դի Դեզիոն՝ «Լեպանտոյի ճակատամարտում թուրքերի պարտությունը Եվրոպայի համար եղավ ճակատագրական»։ Իսկ ճակատամարտում իր անձնուրացությամբ ու ռազմատեխնիկական գիտելիքներով փայլեց հայ ճարտարագետը: 1575թ. Վենետիկում սկսվում է ժանտախտի ահավոր համաճարակ։ Հանրապետության ղեկավարների ձեռնարկած միջոցառումները արդյունք չեն տալիս։ Շուտով համաճարակն այնքան է տարածվում, որ Սան Մարկոյի ծովափում կառուցվում է նավերից բաղկացած մի հիվանդանոց, որը լեցուն էր ժանտախտով հիվանդ հարյուրավոր մարդկանցով։ Տեսնելով ժանտախտի համաճարակի ահագնացող չափերը` Անտոն Սուրյանը կառավարությանն առաջարկում է իր բժշկական օգնությունը։ Այդ ժամանակ Վենետիկի Հանրապետությունում բժշկական գործունեությունը կարգավորող օրենքներն այնքան խիստ էին, որ դատախազությունը խստագույնս պատժում էր ապօրինի բուժողների ցանկացած փորձ: Սակայն կառավարությունը, տեղյակ լինելով, որ Սուրյանը դեռևս 1571 թ. նավային ճակատամարտերի ժամանակ իր պատրաստած դեղերով շատ վիրավորների էր բուժել ու փրկել, ընդունում է նրա օգնության առաջարկը և նրան վստահում Վենետիկի մի ամբողջ թաղամասի բնակչության փրկության գործը։ 1575 թ. հուլիսի 21-ից Սուրյանը, դրսևորելով գերմարդկային արիություն ու կազմակերպչական ոգի, ձեռնամուխ է լինում բռնկված համաճարակի դեմ պայքարին։ Նա ամբողջովին նվիրվում է մարդկանց փրկելու սրբազան գործին և իր պատրաստած ուժեղ դեղով անհատույց բուժելով, փրկում հազարավոր մարդկանց կյանքեր։ 1577թ. հուլիսին Վենետիկում ժանտախտի համաճարակը հայտարարվում է հաղթահարված։ Պարզ է դառնում, որ Սուրյանը փրկել էր ոչ միայն հազարավոր մարդկանց, այլև ամբողջական ընտանիքների կյանքեր և դրա դիմաց ոչ միայն վարձատրություն չէր խնդրել, այլև իր գրպանից էր առատորեն վճարել։ Վենետիկի Հանրապետության Սենատի որոշմամբ Ա.Սուրյանը պարգևատրվում է, իսկ հուլիսի 17-ը հռչակվում է Փրկության օր, և նրա պատվին կառուցվում է սուրբ Փրկիչ եկեղեցին: Վաթսուն տարին չբոլորած Անտոնիո Սուրյանը մահանում է 1591 թ.օգոստոսի 22-ին, Վենետիկում։ Նրան թաղում են Սուրբ Մարտին եկեղեցում։

12.12.12

Երկրաշարժեր

735թ. հուլիսի 21-ին տեղի ունեցած ահեղ երկրաշարժը կործանեց Վայոց ձորի 10 000 բնակիչ ունեցող Մոզ քաղաքը: Այդ աղետի հետ է կապված Վայոց ձոր անվանումը: 893թ. երկրաշարժից կործանվեց մայրաքաղաք Դվինը: 1319թ. երկրաշարժը կործանեց Բագրատունիների մայրաքաղաք Անին: 1679թ. 8 բալ ուժգնությամբ երկրաշարժը կործանեց Գառնի հեթանոսական տաճարը:1840թ. երկրաշարժից Մասիսից պոկված ժայռաբեկորների տակ մնաց Ակոռի գյուղը, որը Հռոմից 2 անգամ ավելի տարիք ուներ: 1926թ. հոկտեմբերի 22-ին Լենինականում (այժմ` Գյումրի) տեղի ունեցավ 8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով զոհվեց և ծանր վիրավորվեց 800 մարդ: 1931թ. 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ Զանգեզուրում, եղան  ավերածություններ, զոհեր: 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժ. 11-ն անց 41 րոպեին 10 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսային շրջաններում: Աղետն ընդգրկեց հանրապետության տարածքի ավելի քան 40 տոկոսը, ուր ապրում էր 1 միլիոն մարդ: Ամբողջովին կամ մասամբ ոչնչացան, ավերվեցին 406 բնակավայրեր:

07.12.12

Հաշմանդամների օրը

Ոչ ոք ապահովագրված չէ հաշմանդամությունից: Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է: Հայաստանում այժմ ապրում է շուրջ 180 հազար հաշմանդամ, նրանցից մոտ  8 հազարը երեխաներ են: 1992թ-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: 2008թ. փետրվարին Հայաստանում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը, որի առաջնային նպատակն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը: Աշխարհում ներկայումս ապրում է տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող 650 մլն մարդ: Հաշմանդամ են համարվում այն քաղաքացիները, ովքեր մտավոր կամ ֆիզիկական անլիարժեքությամբ պայմանավորված կենսագործունեության սահմանափակումների պատճառով սոցիալական օգնության և պաշտպանության կարիք են զգում: Այսօր, այս ոլորտում  բազմաթիվ առկա խնդիրներ կան, որոնք տարեցտարի փորձում են լուծում ստանալ: Բյուրեղավան համայնքում վերջին տարիներին ՏԻՄ նախաձեռնությամբ լուծվել է հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակների հարցը: Քաղաքապետարանի առաջին կարգի մասնագետ Մարինա Օսիպյանի ներկայացրած տվյալների համաձայն, ով զբաղվում է նաև սոցիալական հարցերով, Բյուրեղավանում  2011թ. տվյալներով բնակվում է 308 հաշմանդամության կարգ ունեցող քաղաքացի: Նրանք օգտվում են պետության կողմից տրվող հաշմանդամության թոշակից: Հաշմանդամության կարգ ունեցող քաղաքացիներին, քաղաքային պոլիկնիլիկան ապահովում է պետության կողմից հատկացված անվճար դեղորայքով, ինչը այսօրվա պայմաններում շատ քիչ է: Տիկին Օսիպյանն ասաց, որ հաշմանդամների կողմից հաճախակի են ստանում դիմումներ՝ կապված դեղորայք գնելու կամ այլ հարցեր կարգավորելու հետ: Նրանք գրեթե բոլորին են ճանաչում և փորձում հնարավորության սահմաններում օգնել:

Մերի Կարապետյան

03.12.12

Դեկտեմբերի 1-ը՝ ընդեմ ՁԻԱՀ-ի

Դեկտեմբերի 1-ին ողջ աշխարը, <<Կանգնեցրեք ՁԻԱՀ-ը: Կատարեք խոստումը>> կարգախոսով, նշում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ պետությունների, համայն մարդկության ուշադրությունը հրավիրելով այս հույժ արդիական խնդրի վրա և պետական, հասարակական, միջազգային ու բարեգործական կազմակերպությունների ջանքերը միավորորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի գործում: ՁԻԱՀ-ով առաջին հիվանդը գրանցվել է 1981թ-ին: 2007թ-ի դեկտեմբերի դրությամբ, աշխարհում արդեն ապրում էր մոտ 33մլն ՄԻԱՎ վարակով հիվանդ: Համաճարակը խլել է ավելի քան 25մլն մարդկային կյանք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն առկա է մեր հանրապետությունում: Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988թ-ից: 1988-2008թթ դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 656 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանում՝ 301 դեպք, որ կազմում է բոլոր գրանցված դեպքերի 45,9%-ը: Թվով երկրորդ տեղում է Շիրակի մարզը 10,1%: ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետրոսեքսուալ ճանապարհը և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը: Վարակվածների շուրջ 60%-ը 25-39 տարիքային խմբում է: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա 2300 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ: Բազմաթիվ երկրներում ինչպես նաև Հայաստանում փորձը ցույց է տալիս, որ նպատակաուղված, համալիր միջոցառումների շնորհիվ, հնարավոր է կասեցնել համաճարակի զարգացումը, հասնել ՄԻԱՎ-ի տարածման տեմպերի նվազեցման և կայունացման:

30.11.12

Ջեյմս Բաղյան

Հայ առաջին տիեզերագնացը: Աշխարհի 213-րդ և Ամերիկայի 124-րդ տիեզերագնաց, բժիշկ, ճարտարագետ, հայազգի աստղանավորդ Ջեյմս Ֆիլիպի Բաղյանը ծնվել է 1952 թվականին, Ֆիլադելֆիայում: Նրա պապ Գևորգ Բաղյանը ծնունդով արցախցի էր: Հայրը`Ֆիլիպ Բաղյանը, եղել է օդաչու հարյուրապետ և Երկրորդ աշխարհամարտի ժամանակ արժանացել է «Արծաթյա խաչ» շքանշանի: 1978թ-ին Ջեյմս Բաղյանը ընդգրկվել է ՆԱՍԱ-ի աստղանավորդների թեկնածուների ցուցակում, իսկ 1980թ. հուլիսին նա արդեն աստղանավորդ էր: 1989թ-ի մարտի 13-18-ը Ջեյմսը, իբրև բժիշկ-կենսաբան, մասնակցել է «Տիեզերական աստղանավ» ծրագրին, որն իրականացվեց «Դիսքավըրի» տիեզերանավով: Թռիչքը տևեց 4 օր, 23 ժամ, 38 վայրկյան: Նա է հայտնագործել միջուղեղային պատկերահանման գաղափարը, ուսումնասիրել արյան շրջանառության փոփոխությունները և նրա կարգավորման հնարավորությունը տիեզերական անկշռելիության պայմաններում, նաև այդ պայմաններում առաջացող ախտաբանական երևույթները և բուժման միջոց գտել`«Phenergan» դեղի սրսկում կատարելով: Նրա բազմաթիվ պատվո մրցանակներից հիշատակենք միայն մի քանիսը`ՆԱՍԱ-ի տիեզերագնացության մրցանակ, ՆԱՍԱ-ի բացառիկ ծառայության մեդալ, Թռիչքի վիրաբույժների մասնավոր մրցանակ` դարձյալ ՆԱՍԱ-ից շնորհված, Պոյնթընի մրցանակ`ի պատիվ «Տիեզերական բժշկության զարգացմանն ու կիրառմանը նշանակալից աջակցության», ինչպես և իբրև գնահատական` տիեզերագնացության կենսաբուժության բնագավառում արտասովոր ծառայությունների:

28.11.12

Մադամ Տյուսոյի թանգարանը

Աշխարհով մեկ  ճանապարհորդելու տարիներին մադամ Տյուսոյի թանգարանային նմուշների մի մասը հրդեհի պատճառով ոչնչացավ, իսկ մեծ մասը խորտակվեց նավի հետ, ինչը Տյուսոյի համար համարժեք էր մահվան...Բայց նա իր մեջ ուժ է գտնում ամեն ինչ նորից սկսելու:Նյութեր գնելու համար բանկից գումար վերցնելով, առանց որևէ մեկի օգնության , նա առավոտից մինչեւ ուշ գիշեր քանդակներ էր անում, հագուստներ կարում: Նրան հաջողվում է ոչ միայն վերաստեղծել ողջ հավաքածուն, այլեւ դրանք համալրել նոր նմուշներով: 835 թ վաստակելով անհրաժեշտ գումար, Մարին Լոնդոնում բացում է մոմե տիկնիկների առաջին թանգարանը: 1884-ին թանգարանը տեղափոխվում է Մերիլ-բոն-ռուդ, որտեղ էլ գտնվում է մինչեւ այսօր: Թանգարանում այցելուները հանդիպում են Վիլիամ Շեքսպիրին, Չարլզ Դիկկենսին, Չարլի Չապլինին, Սոֆի Լորենին, Ուինստոն Չերչիլին, Էլիզաբեթ Թեյլորին և երևելի ու նշանավոր այլ մարդկանց: Նշանավոր շատ մարդիկ են երազում իրենց «տեսնել» Մադամ Տյուսոյի թանգարանում: Բայց սեփականատերերն իրենք են որոշում, թե ովքեր են մոմե քանդակ ունենալուն արժանի: Մադամ Տյուսոն մահվանից 8 տարի առաջ սեփական քանդակն է կերտում: Սեւ հագուստով փոքրամարմին այդ տատիկն էլ թանգարանի ճեմասրահում առաջինն է դիմավորում հյուրերին: Մադամ Տյուսոյի թանգարանները զբոսաշրջիկներին ընդունում են նաեւ Լաս Վեգասում, Կոպենհագենում, Բեռլինում, Շանհայում: Բայց մոմե տիկնիկների ոչ բոլոր թանգարաններն են պատկանում մադամ Տյուսոյի թանգարանային ցանցին՝ չնայած այցելուների համար դա այնքան էլ կարևոր չէ: Կարևորը, որ նրանք ականատեսներն են դառնում իսկական հրաշքի:Լոնդոնում գտնվող Մադամ Տյուսոյի մոմե տիկնիկների թանգարանը մեկ տարվա ընթացքում 2 միլիոնից ավելի այցելու է ընդունում: Այստեղ ցուցադրվող հանրահայտ անձանց թանգարանային նմուշները հազարից ավելի են: Մադամ Տյուսոյի  իսկական անունը Մարի Գրոսհոլց է (ամուսնու` Ֆրանսուա Տյուսոյի ազգանունով նա կոչվեց Մադամ Տյուսո): Ծնվել է Ստրասբուրգում, 1760թ: Ժամանակի հետ Մարին հրաշալի քանդակագործ է դառնում: Մի դարաշրջանում, երբ լուսանկարչությունը դեռ գոյություն չուներ, իսկ նկարչին դիմանկար պատվիրելը թանկ արժեր, նրբակերտ մոմե տիկնիկները մեծ վայելում ունեին: Մարին քանդակում էր նաեւ հեղափոխության կենդանի հերոսների արձանները. օրինակ՝ Ռոբեսպիերը (ֆրանսիացի քաղաքական գործիչ), չիմանալով, որ մի օր իրեն կգլխատեն, համաձայնությունը տվել իր կիսանդրին պատրաստելու համար: Լոնդոնում գտնվելու առաջին իսկ օրերից Մարին գլխի է ընկնում, թե անգլիացիները որքան են սիրում իրենց պատմությունը եւ անմիջապես գործի է անցնում, քանդակելով նշանավոր մարդկանց մոմե արձանները:Ստեղծվում են մի շարք գործեր` նվիրված հայտնի մարդկանց:

20.11.12

Տաթև

Տաթևի վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզում` Գորիսում, նույնանուն գյուղից գրեթե մեկ կիլոմետր հեռավորության վրա: Վանքը հիմնվել է բարձրաբերձ ժայռերի հրվանդանի վրա: Այն հարավ-արևելքից պաշտպանում Է Որոտանի կիրճը: Ժամանակի ընթացքում վանքը ձեռք է բերում մեծ հեղինակություն և դառնում Սյունյաց նահանգի պատմության անբաժանելի մասը և Հայաստանի վանական համալիրների մեջ գրավում իր ուրույն ու առաջնակարգ տեղերից մեկը: Տաթևի վանքը իր հիմնադրումից դեռ շատ չանցած, դառնում է նշանավոր ու ազդեցիկ վանական կենտրոններից մեկը, որի տիրապետության ներքո էին գտնվում թե՛ ընդարձակ տարածքներ, թե՛ ամբողջ գյուղեր: Այս մասին ամենավաղ հիշատակությունը գտնում ենք Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ: Տաթևի վանքը նշանակալի դեր է կատարել նաև երկրի մշակութային կյանքի զարգացման գործում: Հենց այս վանքում են կենտրոնացված եղել հազարավոր արժեքավոր ձեռագրեր, վանքապատկան և իշխանական բազմաթիվ վավերագրեր ու այլ պայմանագրեր, որոնց մասին հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը. «Ուստի և մեծ ջանքերով ու չարչարանքներով որոնումներ կատարելով` հավաքեցինք տեղեկություններ հայոց հին ու նոր պատմագիրների երկերից, նաև եկեղեցիների արձանագրություններից ու այն հնագույն թղթերից, որոնք պահված կային Տաթևի համակենտրոն վանքի ամուր պահեստներում»: Վանքի մշակութային կենտրոն լինելու մասին վկայում է նաև այն, որ Տաթևի բարձրագույն դպրոցից, մանրանկարչության դպրոցից, բազմաթիվ տարաբնույթ արվեստանոցներից դուրս եկած հոգևորականների, նշանավոր փիլիսոփաների ու աստվածաբանների բույլերը զարդարում են հայ հոգևոր մշակույթի անդաստանը: Տաճարը սկսել է կառուցվել 895 թվականին և ավարտվել է 11 տարի անց` 908 թվականին: Մինչև այժմ էլ պահպանվել է վանքի արևմտյան ճակատի վրայի Հովհաննես եպիսկոպոսի խաչքարը, որը տաճարի շինարարության մասին հատուկ արձանագրություն է: Նոր տաճար կառուցելուց հետո վանքում իրար հետևից սկսվում են կառուցվել նաև սեղանատուն, գրատուն, դամբարան, զանազան արհեստանոցներ, պահեստներ և շատ ու շատ օժանդակ և օգտակար կառույցներ, որոնք պետք է օգնեին վանքին որպես վանական համալիր հանդես գալուն: Տաթևը  ինչպես խորհրդային տարիներին, այսօր էլ հանդիսանում է Հայաստանի զբոսաշրջության լավագույն վայրերից, իսկ այսօր այն ավելի գրավիչ է դարձել իր ճոպանուղով, որը համարվում է աշխարհում ամենաերկար ճոպանուղին : Ձգվում է Հալիձոր գյուղից մինչև Տաթևի վանք: Ճոպանուղին կառուցվել է 2010 թվականին « Տաթևի վերածնունդ և վերակառուցում» ծրագրի շրջանակներում: Տաթևի ճոպանուղին ունի 5.7 կմ երկարություն: Հալիձորից մինչև Տաթևի վանք ճանապարհի տևողությունը կազմում է 10-11 րոպե: Ճոպանուղու մեկ վագոնը տեղավորում է մինչև 25 մարդ:

12.11.12

Միքայել Արամյանց

19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող, բարերար, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր: Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկերն ու գործընկերը: Ծնվել է 1843թ-ին, Լեռնային Ղարաբաղի Քյաթուկ գյուղում: Մանթաշյանի հետ Բաքվում զբաղվել է նավթարդյունաբերությամբ և առաջիններից էր, որ իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու` նավթը երկաթուղով, ցիստեռններով տեղափոխելու համար: Եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը: Աջակցել է Թիֆլիսի նշանավոր «Արամյանցի հիվանդանոցի» (ներկայումս Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոց) կառուցմանը՝ նվիրաբերելով մեծ գումարներ և բժշկական թանկարժեք սարքավորումներ: Արամյանցի անվան հետ է կապված նաև Թբիլիսիի «Մաժեստիկ» հյուրանոցը, որը ֆրանսերենից թարգմանած նշանակում է «հոյակապ, գեղեցիկ»: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապաստաններ է կառուցել հայ գաղթականների համար: Խորհրդային կարգերի հաստատումից հետո, Արամյանցը կորցրել է գրեթե ողջ կարողությունը: Զրկվելով հարստությունից ու դիրքից` 1924 թ. մահացել է սովի ու աղքատության մեջ: Արամյանցը թաղվել է հայկական Խոջիվանքի գերեզմանատանը,որը ստալինյան ժամանակաշրջանում ավերվել է, իսկ 1990-ական թթ. գերեզմանատան տեղում կառուցվել է վրացական Սամեբա տաճարը: Կատարված հողային աշխատանքների հետևանքով հարյուրավոր աճյուններ, այդ թվում և Արամյանցինը, ոչնչացվել են:

03.11.12

Գալուստ Գյուլբենկյան

Գալուստ Սարգսի Գյուլբենկյան` պորտուգալահայ գործարար և բարեգործ: Ծնվել է           1869թ-ին Պոլսում: Մեծ  դեր է ունեցել Միջին Արևելքի նավթի պաշարները Արևմուտքի շահագործմանը հասանելի անելու մեջ: Գալուստի հայրը` Սարգիս աղան վստահ էր, որ որդին շարունակելու է իր գործը և զբաղվելու էր մանուֆակտուրայով, սակայն որդին հոր ճանապարհով չգնաց. ընտրեց նավթագետ-հանքաբանի մասնագիտությունը: Գալուստը կրթություն ստանալով եվրոպական հայտնի համալսարաններում՝ տիրապետում էր ութ լեզվի:Նավթարդյունաբերության մեջ իր առաջին քայլերը Գյուլբենկյանը կատարում է մեկ այլ հանրահայտ նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցի՝ Կ. Պոլսում գտնվող նավթի գրասենյակում: Սակայն շատ չանցած Գյուլբենկյանի ընտանիքը հեռանում Անգլիա: Լոնդոնում Գյուլբենկյանը արտոնագիր է ստանում և հիմնում նավթային իր գրասենյակը: Նա Լոնդոնում Թուրքիայի և Պարսկաստանի դեսպանատների՝ նավթի գծով տնտեսական խորհրդականն էր: Գիտելիքների մեծ պաշարը և փորձը Գալուստին հնարավորություն են տալիս շատ կարճ ժամանակում դառնալ խոշոր ձեռնարկատեր: Շուտով Գյուլբենկյանը նախաձեռնում է Turkish Petrolium Company-ի ստեղծումը, որի բաժնետոմսերի 25%-ը պատկանում էր Royal Dutch Shell Group-ին, 35%-ը Թուրքիայի Ազգային բանկին, 15%-ը Գալուստ Գյուլբենկյանին, իսկ 25%-ը՝ գերմանացիներին: Հաջող գործարքի համար բրիտանացիները իրենց եկամտի 2,5 տոկոսը տրամադրեցին Գյուլբենկյանին:Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գյուլբենկյանը ստեղծեց «Նավթային գլխավոր կոմիտե» կազմակերպությունը, որի նպատակն էր ձեռք բերել գերմանական «Դոյչե» բանկը: Պատերազմից հետո Turkish Petrolium Company-ն վերանվանվեց Iraq Petrolium Co. LTD և դրա բաժնետոմսերը հավասարապես կիսվեցին ներկայիս British Petrolium-ի, Royal Dutch Shell Group-ի, Compagnie Francaise des Petroles-ի և Near East Development Corporation-ի միջև: Գալուստ Գյուլբենկյանին մնաց Iraq Petrolium Co. LTD- ի 5%-ը, որի համար նա ստացավ «Պարոն 5%» մականունը: Այն ժամանակ, երբ Պարսից ծոցում գտնվում է առաջին նավթահորը, Գալուստ Գյուլբենկյանը Պարսկաստանում գնում է նավթաբեր հողատարածքներ և դառնում է British Petroleum-ի հիմանդիրներից մեկը: Շատ չանցած այն վերանվանվում է «Անգլոպարսկական նավթային ընկերության», որը վառելիք էր ապահովում Անգլիայի արքայական նավատորմին: Գալուստ Գյուլբենկյանն գերազանցապես տիրապետում էր երկրագնդի տարբեր շրջանների երկրաբանական ու աշխարհագրական տվյալներին ու հատկապես նավթային քարտեզին:Նա նավթային հողատարծքներ ուներ ՎենեսուելայումԻրաքում, Միացյալ Արաբական Էմիրություններում, մոտիկից ծանոթ էր սուլթանական և պարսկական արքունիքիների օրինական ու ոչ օրինական ելումուտին: Նրա օգնությամբ հաճախ էին լուծվում գերտերությունների միջև ծագած կնճռոտ հարցերը: Նա իր ձեռքում էր պահում խոշոր նավթային ընկերությունների լծակները: Սան-Ռեմոյի խորհրդակցության ժամանակ նավթային ընկերությունների միջև տարաձայնություններ կային տարածքների հարցում: Գյուլբենկյանն ինքն է վերցնում և կարմիր մատիտով գծում յուրաքանչյուր պետության տիրույթը, այդ պատճառով Սան-Ռեմոյի պայմանագիրը կոչվել է «Կարմիր գծի» պայմանագիր: 1906թ. ստեղծված Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիր Պողոս Նուբար փաշայի մահից հետո այս կազմակերպության ղեկավարությունը ստանձնում է Գալուստ Գյուլբենկյանը՝ 1930թ.: 1942թ.` Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ տարիներին, Գյուլբենկյանը Եվրոպայում փնտրում էր մի երկիր, որտեղ ռազմական գործողություններ չէին ընթանում և, որը գրավված չէր Ֆաշիստական Գերմանիայի կողմից: Լիսաբոնը դարձավ Գալուստ Գյուլբենկյանի խաղաղության նավահանգիստը: Անգլիական իշխանությունները ցանկանում էին «Պարոն 5%»-ի ֆինանսական կարողությունները պահպանել Մեծ Բրիտանիայում, սակայն հարկային բեռը բավականին ծանր էր այդ ժամանակ և «նավթային գեներալը» որոշեց իր ողջ կարողությունը տեղափոխել Պորտուգալիա: Գյուլբենկյանը հայապահպանման անկյունաքար էր համարում հայոց եկեղեցին և դրա համար նրա խոշոր բարեգործական ներդրումները կապված էին հայ եկեղեցու հետ: 20-րդ դարի 20-ական թվականներին Լոնդոնի հայ համայնքը ցանկություն է հայտնում եկեղեցի ունենալ և այդ հարցով դիմում են Գալուստ Գյուլբենկյանին: Նա ընդառաջում է հայ համայնքի խնդրանքը: 1920-1922թթ. կառուցվում է Սուրբ Սարգիս եկեղեցին ՝ Հաղպատի վանքի զանգակատան օրինակով: Եկեղեցին մինչ օրս համարվում է Լոնդոնի ամենագեղեցիկ հուշակոթողներից մեկը և այնտեղ արարողությունները կատարվում են անվճար՝ նրա կտակած միջոցների հաշվին: Գյուլբենկյանի խոշոր բարեգործական միջոցառումներից է նաև 1929թ. կառուցված Երուսաղեմի հայոց պատրիարքարանին կից «Կյուլպենկյան» մատենդարանի շենքը, որին ժամանակին գրականություն է մատակարարել: Նա մեծ ուշադրություն է դարձրել Կ. Պոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցին: 1920-1940թթ. նա իր հովանու տակ է վերցրել Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի, Իրաքի հայկական դպրոցներն ու բժշկական կենտորնները, ձեռնարկել Միջին Արևելքի բազմաթիվ եկեղեցիների կառուցումը: 1936թ. Գյուլբենկյանը 400 հազար դոլարի օգնություն է տալիս Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին ՝ թանգարանի վերակառուցման և պարիսպների վերականգնման համար: Ողջ կյանքում Գյուլբենկյանը երազել էր Հայաստան գալ ու իր ամբողջ կարողությունը կտակել Հայաստանին: Իր վերջին հանգրվանում՝ Պորտուգալիայում, նա ապրեց ընդամենը տասներեք տարի: Նրա վերջնական կտակի համաձայն՝ «Կալուստ Կյուլպենկյան» հիմնադրամը պետք է գտնվեր Լիսաբոնում և ղեկավարվեր պորտուգալական օրենքներով, բայց միաժամանակ պետք է նպաստեր համայն մարդկության առաջընթացին՝ ինչպես Նոբելյան հիմնադրամը: Երեք հարյուր միլիոն ոսկի՝ մոտ 840 մլն դոլար, մնաց Պորտուգալիայում և այնտեղից հիմնադրամը շարունակեց իր բարեգործական ծրագրերն աշխարհի տարբեր երկրներում: Խորհրդային տարիներից առ այսօր Գյուլբենկյան հաստատությունը օգնում է Երևանի Մատենադարանին: «Գիտության մարդ և երազող պարտեզի մը մեջ՝ իմ ուզածիս համաձայն. ահա երկու բաներ կյանքիս մեծ նպատակները, որոնց չկրցա հասնիլ...»

26.10.12

ՊՈՂՈՍ ՆՈՒԲԱՐ

Աշխարհին հայտնի է Պողոս Նուբար Փաշա անունը: Նա իր ձեռնարկներով այնքան սիրելի էր հայ ժողովրդին, որ ժողովուրդը նրան «ՓԱՇԱ» անունով մեծարեց: Պողոս Նուբարը ծնվել է 1846թ-ի օգոստոսի 2-ին Կոստանդնոպոլսում: Նուբարյանների ընտանիքը ծագումով Արցախից է: Նրա պապը՝ Մկրտիչ Մելիքյանը, վաճառական էր և ուներ մեծ կարողություն: Պողոս Նուբարը կրթություն է ստացել Եվրոպայում Փարիզի Կենտրոնական դպրոցում՝ ստանալով ճարտարագիտական կրթություն: Ունենալով մասնագետի որակավորում՝ աշխատել է Ֆրանսիայում, հետո տեղափոխվել Եգիպտոս և իր հոր զբաղեցրած բարձր դիրքի շնորհիվ զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Եգիպտոսում մի քանի խոշոր ձեռնարկությունների հիմնադրման նախաձեռնողն ու ձեռնարկությունների ղեկավարն էր: Մեծ հայորդու մասին, ցավոք, քչերը գիտեն: Նա նաև գյուտարար էր: 1900թ-ին Փարիզի միջազգային ցուցահանդեսում ոսկե մեդալ մրցանակի և Ֆրանսիայի բարձրագույն՝ Պատվո լեգեոնի ասպետի խաչով է պարգևատրվել իր ստեղծած մեխանիկական գութանի համար: Հետագայում ևս  մի քանի եվրոպական մրցանակների է արժանացել իր գյուտերի համար: Պողոս Նուբարը հայ բարեգործների առաջին սերնդի ամենանվիրյալ և ամենաազդեցիկ դեմքն էր, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիրն ու առաջին նախագահը: Նրա կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ ազդեցություն ունեցավ  թե ՀԲԸՄ-ի և ողջ հայության ինքնակազմակերպման և հայապահպան ծրագրերի իրականացման համար: Իրականում այն  հայ իրականության լավագույն ազգապահպան կառույցն է, որ երբևէ եղել է: Պողոս Նուբարի այս նախաձեռնության նպատակը համահայկական նշանակություն ունեցող հարցերը կարգավորելը,  միասնաբար լուծելն էր: Նրա անձի մեջ խտացել էին հայ գործարարի, դիվանագետի ու մարդասերի կարևոր հատկությունները: Հայ ժողովրդի համար ամենաբախտորոշ ժամանակահատվածում Պողոս Նուբարն իրեն նետեց քաղաքական դաշտ: Հայաստանի և հայ ժողովրդի համար ծանր ժամանակներ էին: Արևմտահայության շահերը պաշտպանելու նպատակով ստեղծվում է Ազգային պատվիրակություն՝ քաղաքական ներկայացուցչական մարմին, որի խնդիրը հայության շահերի պաշտպանությանն էր: Այդ պատվիրակության ղեկավար է նշանակվում Պողոս Նուբարը: Պատերազմից առաջ և հետո միջազգային դիվանագիտական բոլոր վեհաժողովներում Ազգային պատվիրակությունը ակտիվորեն պաշտպանում է հայության շահերը: Մեծ բարերար և ազգային գործիչ Պողոս Նուբարը մահացել է 1930թ-ին, իր սիրելի կնոջ, Մարիի մահվանից մեկ տարի անց, իր ողջ կյանքի ընթացքում վառ պահելով ընտանեկան սերը և անսահման նվիրվածությամբ ծառայելով հայ ազգին ու հայրենիքին:

20,10,12

Հայ բարերարներ. Ալեքսանդր Մանթաշյանց

«Ամենայն հայոց բարերար», «Իսկական հայ մարդ», «Զարմանալի անձ», «Նվիրված Թիֆլիսեցի». այսպես են բնութագրել խոշոր հողատեր և նավթարդյունաբերող, ազգային վերածննդի մեծ նախանձախնդիր Ալեքսանդր Մանթաշյանին: 1899թ-ին ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին: Նա հսկայական գումարներ է ներդրել Ռուսաստանի և արտասահմանյան բարձրագույն դպրոցներում սովորող հայ երիտասարդների կարիքները հոգալու նպատակով: Շատ-շատերն են ապահով ուսում ստացել 40 միլիոնանոց «Մանթաշյանց հիմնադրամի» հաշվին: Իր կենդանության օրոք նա միլիոնները հռչակել էր որպես «Հայ ժողովրդի ազգային հարստություն»: Անդրկովկասի ողջ հայության համար ուղղակի բարեպաշտություն էր այդ մեծահոգի ու առատաձեռն մարդը: Լինելով ձեռներեց մարդ ու մեծ հայրենասեր, նա մի նպատակ ուներ`մի հարկի տակ միավորել բոլոր հայերին ու բոլորին անխտիր դարձնել հարուստ, իսկ նրանց հարստությունը` համազգային ու համաժողովրդական: Նա աշխատասեր էր, եռանդուն, անձնական կյանքում սիրալիր, քաղաքավարի, մատչելի, միշտ պատրաստ օգնելու հայրենիքին, իր հարազատ ժողովրդին: Լինելով խոշոր առևտրական և արդյունաբերող, միաժամանակ մոլի ընթերցասեր էր, գրականության, արվեստի, հոգևոր կյանքի արժեքն իմացող և հարգող անձնավորություն: Նրա  միջոցով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում: Տարեկան մի քանի հազար ռուբլի էր տրամադրում Վանի վանքի կարիքների համար: Իր ողջ գիտակցական կյանքում Ալեքսանդր Մանթաշյանցին ուղեկցել է հայ ժողովրդին սատար լինելու, կարիքավորներին ու թշվառներին օգնության ձեռք մեկնելու գիտակցությունը: Դրա արտահայտությունը եղավ 1910 թվականին նրա կողմից կազմված կտակը, որով նա պահանջել էր իր ամբողջ հարստությունը դնել իսկական տիրոջ`հայ ժողովրդի տրամադրության տակ`ի շահ նրա բարօրության և ազգային հոգսերի ու կարիքների բավարարման: Նա մահկանացուն կնքեց 1911թ-ի ապրիլի 19-ին`Պետերբուրգում, սակայն համաժողովրդական հուղարկավորությունը տեղի ունեցավ Թիֆլիսում, ապրիլի 30-ին: Այդ օրը քաղաքում սուգ էր հայտարարված, չէին աշխատում ձեռնարկությունները, առևտրական, մշակութային, կրթական հիմնարկները: Այսպիսի մարդ էր Ալեքսանդր Մանթաշյանցը:

10.10.12

Տարեցների միջազգային օրը

Հայ ազգային արժեհամակարգում տարեցը, ծերը միշտ եղել են ամենաբարձր դիրքերում` համարվելով իմաստության ու կենսափորձի կրող: Հին հայկական ընտանիքներում բոլորը հաշվի են առել տան մեծի խոսքը, առաջնորդվել նրա խորհուրդներով: Այսօր, երբ արժեքները վերափոխվել են, կարծես փոխվել է նաև մեծի դերը. ձևավորվել է մի մթնոլորտ, թե տարեց, ծեր մարդիկ բեռ են և ոչ թե ռեսուրս, ավելի շատ խնամքի կարիք ունեն, քան կարող են ինչ որ բան տալ հասարակությանը: Ժամանակն է կոտրել այդ կարծրատիպը և հասկանալ, որ ինչքան էլ ժամանակակից կյանքն արագորեն զարգանա, միևնույնն է` հին սերդնի կենսափորձը շատ կարևոր է և օգտակար:Կայուն, ներդաշնակ և ամուր հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է սերունդների հավասար մասնակցությունն ու փոխհամագործակցությունը թե՛ ընտանեկան, թե՛ հասարակական-քաղաքական կյանքին: Շնորհավորում ենք բոլոր տարեցներին` միջազգային օրվա առթիվ և ցանկանում, որ շրջապատված լինեն սիրով ու հոգատարությամբ, մեծարվեն ու հարգվեն և որ ամենակարևորն է` իրենց կենսափորձով ու իմաստությամբ ճշմարիտ ճանապարհ հարթեն գալիք սերունդների համար:

28.09.12

Հայ վրիժառուներ

Հայության վրիժառությունը երբեք չի կարողացել հաշտվել թուրք կառավարիչների անօրինակ տմարդության դեմ և չարագործների պատիժը սեփական ձեռքով է իրականացրել. 1921թ-ի մարտի 16-ին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի գնդակից ընկավ Մեծ եղեռնի գլխավոր պատասխանատուն` Իթթիհատի պարագլուխ Թալեաթ փաշան: 1921թ-ի հուլիսի 19-ին Պոլսում Միսաք Թոռլաքյանը սպանեց Բաքվի հայերի ջարդերի կազմակերպիչ, մուսաֆաթական կառավարության անդամ Ջիվանշիրին: 1921թ-ի դեկտեմբերի 6-ին Հռոմում Արշավիր Շիրակյանի գնդակից ընկավ Եղեռնի օրերի Թուրքիայի վարչապետ Սայիդ Հալիմ փաշան: 1922թ-ի ապրիլի 17-ին Բեռլինում Արամ Երկանյանը սպանեց հայկական ջարդերի ու տեղահանությունների կազմակերպիչներ Բեհաեդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին: 1922թ-ի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանի ու Արտաշես Գևորգյանի ձեռքով սպանվեց Ջեմալ փաշան` երիտթուրք կառավարության անդամը, ծովային նախարարը և Մեծ եղեռնի գլխավոր հանցագործներից մեկը: 1922թ-ի օգոստոսի 4-ին միջինասիական ավազուտներում հայ սպա Հակոբ Մելքումովի առաջ պատժահար ընկավ օսմանյան եռապետության վերջին մոհիկանը` ռազմական նախարար և  Թալեաթի գլխավոր գործակից Էնվեր փաշան: Այսպես հայ վրիժառուները պատժեցին հայոց Մեծ եղեռնի կազմակերպիչներին ու գլխավոր հանցագործներին:

11.09.12

Գառնի

Երևանից քսանութ կիլոմետր հարավ-արևելք, Ազատ գետի աջ ափին, գտնվում է Գառնի բնակավայրը, որի անդնդախոր ձորի վրա էլ ձգվում են Գառնիի բերդի ավերակները։ Գառնին ժամանակին եղել է անառիկ բերդ և հայոց արքաների համար ամառանոցային վայր: Այստեղ է գտնվում նաև Գառնիի հեթանոսական տաճարը: Այս սյունազարդ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին: 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը: Հետագայում, քրիստոնեության տարածումից հետո, Գառնիի տաճարը օգտագործվել է աշխարհիկ նպատակով։ Այն դարձել է Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի ամառանոցը: Դրա համար էլ Գառնին կոչվել է նաև «Տրդատի հովանոց»: Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը 15 գույնի բնական քարերով պատկերում է ծովային տեսարաններ: Տաճարը կանգուն է մնացել մինչև տասնյոթերորդ դարը և կործանվել է 1679 թվականին Հայաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը ընկած էին տաճարի շուրջը։ 1930-ական թվականներին տեղի ունեցավ տաճարի վերակազմությունը: Ամեն տարի հազարավոր մարդիկ են այցելում հիանալու այս հրաշքով: Գառնին այսօր հանդիսանում է Հայաստանի զբոսաշրջության լավագույն վայրերից մեկը:

25.08.12

Ծաղկաձոր

Ծաղկաձոր առողջարանային քաղաքը («Ծաղիկների ձոր») գտնվում է Երևանից 55 կմ հյուսիս-արևելք, բնության գեղատեսիլ անկյունում, Թեղենիս լեռան արևմտյան լանջին, ծովի մակարդակից 1700-1900 մ բարձրության վրա: Հայտնի է իր բազմաթիվ հանգստյան տներով, սպորտային համալիրներով: Ծաղկաձորի անունն արդեն իսկ հուշում է, որ այն հնուց ի վեր գրավիչ է եղել որպես բնակավայր և հանգստավայր: «Ծաղիկների ձոր»-ում (ինչ բառացի նշանակում է քաղաքի անունը) մարդը բնակություն է հաստատել դեռևս III-V դդ: Ծաղկունյաց լեռների հարավ-արևելյան մասում ընկած գեղատեսիլ հովտի անտառներում որսի են դուրս եկել հայոց արքաները և նախարարները (իշխանները): Արտոնյալ դասին տեղանքը հրապուրել է իր մեղմ, առողջարար կլիմայով: Դարեր շարունակ Ծաղկաձորը եղել է իշխանների տիրապետության տակ: Կամսարական տոհմի հետնորդ, Պահլավունի տոհմի առաջնորդ Գրիգոր Մագիստրոսը 1033 թ հրամայեց Ծաղկաձորում կառուցել եկեղեցի, որը կոչեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Այսպես հիմնվեց Կեչառիս վանական համալիրը` հովտի իրական գանձը: XVII դ սկզբին քոչվորական ցեղերը, գրավելով «Ծաղիկների ձորը», տեղանքը կոչեցին Դարաչիչագ (քաղաքը կրկին Ծաղկաձոր վերանվանվեց 1947թ): Իսկ երբ Արևելյան Հայաստանը միացավ ռուսական կայսրությանը (1828 թ), Ծաղկաձորը մտավ Էրիվան նահանգի մեջ: Այդ տարիներին Ծաղկաձորում բնակություն հաստատեցին հազարավոր հայ գաղթականներ Արևմտյան Հայաստանից և Պարսկաստանից: Այստեղ իրենց ամառային նստավայրերը սկսեցին կառուցել արդեն նահանգային հասարակության սերուցքը: Քաղաքը պահպանեց իր հայտնի հանգստավայրի կարգավիճակը նաև խորհրդային իշխանության օրոք: Ծաղկաձորում հանգստանում էին ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև այստեղ գալիս էին ԽՍՀՄ ողջ տարածքից:Ծաղկաձորը տեղակայված է նույն բարձրության վրա, ինչ Մեխիկոն: Ուստի Մեքսիկայի մայրաքաղաքում կայանալիք` 1968 թ Ամառային Օլիմպիական խաղերի նախաշեմին հենց Ծաղկաձորում կառուցվեց ԽՍՀՄ գլխավոր սպորտային համալիրը: Այստեղ օլիմպիադաներին և աշխարհի առաջնություններին են պատրաստվել աշխարհի տարբեր երկրների հավաքականները: Իսկ երբ 1972 թ Թեղենիս լեռան լանջերին կառուցվեց ճոպանուղին, Ծաղկաձորը հայտնի դարձավ նաև որպես լեռնադահուկային կուրորտ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո քաղաքը արագ կերպով հաղթահարեց ճգնաժամը և դարձավ անկախ Հայաստանի և Հարավային Կովկասի առաջնակարգ զբոսաշրջության կենտրոններից մեկը:

09.08.12

 

Սևանա լիճ

Սևանա լիճը քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի լիճ է, հայկական լեռնաշխարհի բնության զարդերից մեկը: Լիճը տարբեր ժամանակներում կոչվել է տարբեր անուններով: Հայերի անվանադիր Հայկ Նահապետի ծոռնորդի Գեղամ Նահապետի անունով կոչվել է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով, VII–IX դարերում՝ Դաշնավոր՝ ներդաշնակ, մեղմ, հանդարտ ծփանքների համար: Գտնվում է Գեղարքունիքի մարզում` ծովի մակերևույթից մոտ 1900 մ բարձրության վրա: Սևանին արտակարգ հմայք են տալիս շրջակա լեռները, որոնք կարծես մեծ շուրջպար են բռնել լճի շուրջը. արևմուտքում` Գեղամա, հարավարևմուտքում Վարդենիսի լեռնաշղթաներն են, հյուսիս-արևելքում ձգվում են Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաները: Սևանա լիճ են թափվում 28 գետ ու գետակ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Սևանը հաճելի ու գրավիչ հանգստավայր է: Ամռան տապին լճի ափին զով է, օդը`մաքուր ու թափանցիկ, ջրերը` խաղաղ ու հանդարտ: Լրիվ ամպամած օրերը շատ քիչ են: Լճափի գրեթե ամբողջ երկանքով կառուցվել են բազմաթիվ առողջարաններ և հանգստյան տներ: Բնության հազվագյուտ պարգև Սևանա լիճը ոգեշնչման աղբյուր է եղել հայ և այլ ազգի շատ արվեստագետների` նկարիչների և բանաստեղծների համար: Սակավաջուր մեր երկրի կյանքում մեծ է Սևանի նշանակությունը: Այն նաև խմելու ջրի ապագայի մեր շտեմարանն է, ասել է թե` մեր ապագա գոյատևման երաշխավորը:

25.07.12

Վարդավառ

Վարդավառը կամ  պայծառակերպությունը հայոց ամենասիրված, ամենաուրախ և հիշարժան տոներից մեկն է: Ըստ հնագույն լեգենդի` հեթանոսական շրջանում այն նվիրված էր սիրո ու ջրի հեթանոս աստվածուհի Աստղիկին, որը վարդաջրեր ցողելով և վարդեր նվիրելով, սեր էր պարգևում մարդկանց: Ըստ որոշ մասնագետների` Վարդավառի տոնը կապված է Ջրհեղեղի և Նոյի` տապանից իջնելու հետ: Քրիստոնեության ընդունումից հետո տոնը որոշ փոփոխություններ է կրել: Այժմ տոնը նվիրված է Քրիստոսի այլակերպման նշանավոր իրադարձությանը, երբ նա Թաբոր լեռան վրա երևացել է իր աշակերտներին` պայծառացած կերպարանքով: Վարդավառը հայոց հնագույն տոներից է: Այն տոնել են հեթանոս հայերը, այդ պատճառով էլ պահպանվել են տոնի հեթանոսական սովորույթները` միմյանց վրա ջուր ցողելը, աղավնի թռցնելը և այլն: Ըստ ավանդության` երբ Նոյը ջրհեղեղի ժամանակ հանգրվանում է Արարատ լեռան վրա և հետո իջնում  գագաթից, այդ օրվանից սկսվում է հայոց Նավասարդ ամիսը: Նոյը պատվիրում է իր որդիներին, ի հիշատակ ջրհեղեղի իրար վրա ջուր լցնել: Վարդավառը տոնում էին ուխտագնացություններով դեպի նշանավոր լեռների սրբավայրերը և ջրերը: Հատկապես նշանավոր էր Մշո սուրբ Կարապետ վանք կատարվող ուխտագնացությունը, որը ոչ միայն քրիստոնեական հավատի, այլև ազգային նվիրումի վկայություն էր: Տոնի ժամանակ մարդիկ հացահատիկի հասկեր են հավաքում դաշտերից և տանում եկեղեցի` օրհնելու, որպեսզի դաշտերը պահպանեն կարկուտից և վնասներից: Աղջիկները հավաքում էին բազմագույն ծաղիկների փնջեր և գիշերը գաղտնի նետում հարազատների կամ հարևանների բակը, ցորենի հասկից հյուսում էին շատ գեղեցիկ փնջեր`խաչբուռեր, տղաները վառում էին խարույկներ և կրակի շուրջը դիմավորում լուսաբացը խմբապարով: Պարերն ուղեկցվում էին երգերով, խաղերով և կատակներով: Առավոտյան աղջիկները շրջում էին տնետուն և իրենց նվիրաբերած ծաղկեփնջերի դիմաց ստանւմ էին նվերներ: Սարերում կազմակերպվում էին տոնավաճառներ, զբոսախնջույքներ, լարախաղացների ուրախ հանդեսներ: Վարդավառը մեր եկեղեցում նշվում է Զատկի տոնին հաջորդող 14-րդ կիրակի օրը: Եկեղեցին այն տոնում է շքեղ հանդիսությամբ, տոնական շարականներով:

13.07.12

ՀՀ խորհրդանիշների տոն

Հունիսի 15-ը ՀՀ պետական խորհրդանիշների տոնն է: Լավ է, որ մենք ունենք նման օր: Սա նման է ազգային ինքնության տոնին, որովհետև մեր ինքնությունը պայմանավորվում է նաև պետական խորհրդանիշներով: Առհասարակ, պետական խորհրդանիշը, որը տվյալ ազգի պատմության ամփոփ նկարագիրն է, միտված է ներկայացնելու տվյալ պետությունը միջազգային հարաբերություններում: Պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը, պետության ինքնիշխանության պաշտոնական տարբերանշաններ են: Դրոշը գործածվել է դեռևս Հին աշխարհի երկրներում՝ առավելապես ռազմական նպատակներով՝ որպես զինվորների հավաքի ու համախմբման, հեռվից լավ տեսանելի նշան: «ՀՀ պետական դրոշի մասին» ՀՀ օրենքով (15. 06. 2006) Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի առաջին հանրապետության (1918–20 թթ.) եռագույն դրոշն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը՝ հարատևման, Հայկական բարձրավանդակի, քրիստոնեական հավատի, Հայաստանի անկախության և ազատության համար, կապույտը՝ ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո, նարնջագույնը՝ հայ ժողովրդի արարչական տաղանդն ու աշխատասիրությունը: Պետական զինանշանը խորհրդանշում է երկրի հասարակական-քաղաքական կարգը: Զինանշանների սաղմերն ի հայտ են եկել նախնադարյան հասարակարգում, առկա են նաև Հին աշխարհի ժողովուրդների բազմաթիվ խորհրդանշային պատկերներում: «ՀՀ պետական զինանշանի մասին» ՀՀ օրենքով (15. 06. 2006) Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի առաջին հանրապետության զինանշանն է: Հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի 4 թագավորությունների՝ Բագրատունիների (վերևից՝ ձախ), Արշակունիների (վերևից՝ աջ), Արտաշիսյանների (ներքևից՝ ձախ), Ռուբինյանների (ներքևից՝ աջ) զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա ու ժապավեն: Պետական օրհներգը հանդիսավոր երաժշտական ստեղծագործություն է՝ գրված ծրագրային բնույթի բանաստեղծության խոսքերով: «ՀՀ պետական օրհներգի մասին»  ՀՀ օրենքով (25.12.2006) Հայաստանի Հանրապետության օրհներգը Հայաստանի առաջին հանրապետության օրհներգն է՝ «Մեր հայրենիքը» (խոսքը` որոշ փոփոխություններով, Միքայել Նալբանդյանի, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի):

Մեր հայրենիք
Մեր հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Յուր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:
Ահա եղբա՜յր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:
Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի՝ որ յուր ազգի
Ազատության կզոհվի:

Արզնի

(ավանդապատում)

Ասորիների դեմ մղած մարտի ժամանակ զոհվում է Հայոց աշխարհի տեր Արա Գեղեցիկը: Ասորիների Շամիրամ թագուհու հրամանով ճակատամարտում ընկածների մեջ որոնում և գտնում են Արայի դիակը: Այն տեղը, ուր գտնում և զննում են Արային, հետագայում կոչվում է Արային զննի, որ սեղմվում և դառնում է Արզնի: Արային սիրահարված Շամիրամը հույս ուներ նրան կենդանացնել արալեզ շների օգնությամբ: Ասում են, երբ դա չի հաջողվում, ասորի գիտուններից մեկը թագուհուն խորհուրդ է տալիս Արա Գեղեցիկի դիակը լողացնել Արզնիի հանքային աղբյուրների ջրերում: Իրավ է, բուժիչ ջրերն էլ չկենդանացրին Արային, բայց այդ հեռավոր ժամանակներից սկսած այս աղբյուրները համբավավոր դարձան: Եվ Արզնի բուժիչ ջրերի մասին ստեղծվեց թևավոր մի խոսք. «Ճիշտ է, Արզնի ջուրը չկենդանացրեց Արային, բայց կորացած հազար մարդու ողնաշար ուղղեց»:

08.06.12

Հունիսի 1

Հունիսի 1-ը տարվա 152-րդ և ամռան առաջին օրն է: Այն նշանավորվում է հատկապես նրանով,  որ երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925թ-ին` Ժնևում, երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, երբ երեխաների առողջության պահպանումն ու բարեկեցիկ կյանքի ապահովմանը վերաբերող հարցերն ավելի քան երբևէ ակտուալ էին, 1949թ.-ին Փարիզում կայացավ կանանց կոնֆերանս, որտեղ երդվեցին ամեն գնով պայքարել անսասան խաղաղություն ստեղծելու համար, քանի որ դա հանդիսանում է երեխաների երջանկության ամենամեծ գրավականը: Մեկ տարի անց՝ 1950 թ.-ի հունիսի 1-ին առաջին անգամ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Երեխաների պաշպանության միջազգային օրն ունի իր դրոշը. կանաչ ֆոնի վրա (որը խորհրդանշում է հասակ, թարմություն, ներդաշնակություն և պտղաբերություն) պատկերված է Երկիր մոլորակի նշանը, որի շուրջ տեղակայված են կարմիր, դեղին, կապույտ, սպիտակ և սև մարդուկներ: Նրանք խորհրդանշում են տարաբնույթություն և հանդուրժողականություն: Երկրի նշանը՝ մեջտեղի մասում տեղակայված, խորհրդանշում է մեր բոլորի ընդհանուր տունը: Շնորհավորում ենք բոլոր բոլորին, անկախ սեռից և տարիքից, քանի որ յուրաքանչյուրս էլ ցանկացած տարիքում մնում ենք երեխա մեր ծնողների համար:

01.06.12

Սայաթ-Նովա 300

1912թ-ին առաջին անգամ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը Թիֆլիսում հանդիսավորությամբ նշեց մեծ սիրերգակ,հայ աշուղական դպրոցի հիմնադիր Սայաթ-Նովայի ծննդյան 200-ամյակը: Ծնված լինելով Թիֆլիսի քաղաքային արհեստավորի ընտանիքում` 12 տարեկանից սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել,որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։Սակայն երգն ու երաժշտությանը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ–Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ: Որտեղ և ստացել է Սայաթ–Նովա՝ երգի որսորդ գրական ծածկանունը: Իբրև սիրերգու՝ նա գեղեցիկի ու կատարյալի երկրպագու է, ամենանվիրական ու նրբին զգացմունքների արտահայտիչ: Նրա սիրային երգերին հատուկ են նաև խոր դրամատիզմն ու բախումները, որոնց պատճառը ոչ միայն բանաստեղծի ողբերգական սերն է,այլև կյանքի ու իրականության անլուծելի հակասությունները, սոցիալական անհավասարությունը,գեղեցիկի ոտնահարումը։

Թամամ աշխարհ պըտուտ էկա, չը թողի Հաբաշ, նազանի.

Չը տեսա քու դիդարի պես` դուն դիփունեն բաշ, նազանի.

Թե խամ հաքնիս, թե զար հաքնիս, կու շինիս ղումաշ, նազանի.

Էնդու համա քու տեսնողըն ասում է վա~շ, վա~շ, նազանի:

Դուն պատվական ջավահիր իս, է'րնեկ քու առնողին ըլի.

Ով կուգըթնե, ախ չի քաշի, վա'յ քու կորցընողին ըլի.

Ափսուս վուր շուտով միռիլ է, լուսըն քու ծընողին ըլի.

Ապրիլ էր, մեկ էլ էր բերի քիզի պես նաղաշ, նազանի:

1759թ-ի կեսերին ավարտվել է Սայաթ-Նովայի` իբրև բանաստեղծի ու երգահան-երաժշտի կյանքը:Ձեռնադրվել է որպես քահանա և ծառայության անցել Հաղպատի միաբանության առաջնորդարանում: 1795թ-ի  սեպտեմբերին,Աղա–Մահմուդ խան Ղաջարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղված է Սուրբ Գևորգ եկեղեցու բակում: Ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը մեծ բանաստեղծի շիրմին այցի են գնում հարյուր-հազարավոր Սայաթ-Նովայի արվեստի երկրպագուներ և հարգանքի տուրքն են մատուցում նրա անմահ հիշատակին:

18.05.12

Մայիսի 9

1941 թվականի հունիսի 22-ին  ֆաշիստական Գերմանիան առանց նախազգուշացման հարձակվեց Խորհրդային Միության վրա: Ֆաշիզմի դեմ պատերազմին Խորհրդային բանակի շարքերում մասնակցեցին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների քաղաքացիները: Գերմանիան  ծրագրել էր վարել«կայծակնային» պատերազմ, այսինքն այն ավարտել սեղմ ժամկետում: Խորհրդային Միության մեջ նոր փուլ սկսվեց` «Հայրենական Մեծ պատերազմ» անունով: Մինչ այդ հիտլերյան Գերմանիան հասցրել էր նվաճել գրեթե ամբողջ Եվրոպան, ձգտում էր հասնել համաշխարհային տիրապետության: Հայրենական պատերազմը, ըստ նրա ընթացքի, բաժանվում է երեք պատմական ժամանակաշրջանի: Առաջին փուլում` 1941-1942թթ Կարմիր բանակը կրել էր պարտություններ, երկրորդում` 1942թ-ի նոյեմբերին սկսված Ստալինգրադի ճակատամարտում խորհրդային զորքերի տարած պատմական հաղթանակով բեկում մտավ պատերազմի ընթացքի մեջ: Եվ երրորդ փուլը ընդգրկում է 1944-45թթ-ը, երբ խորհրդային զորքերը թշնամուց ազատագրեցին ԽՍՀՄ-ից բռնազավթված տարածքները, անցան պետական սահմանը և Բեռլինի ճակատամարտում տարած հաղթանակով ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը: Հայրենական պատերազմը տվեց չորս հայ մարշալ`Հովհաննես Բաղրամյան, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյան, ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանով, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանց, և Խորհրդային Միության նավատորմի մեկ ծովակալ`Հովհաննես Իսակով:

09.05.12

Հովհաննես Շիրազ

1915թ ապրիլի 27-ին Ալեքսանդրապոլ` այժմ Գյումրի քաղաքում ծնվել է մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազը `Հովհաննես (Օնիկ) Թադևոսի Կարապետյան :  Հայրն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը ,բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ: Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից-գյուղ, բանջարանոցից-բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում: Շիրազը մեծացավ աղքատության մեջ: Նրա առաջին գործը՝ Գարնան սկիզբ անվանմամբ հրատարակվեց 1935 թ.: Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է "Շիրազ" գրական անունը, որովհետև "այս երիտասարդի պոեմները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն" (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով): Հովհաննես Շիրազը ուսանել է Երևանի Պետական Համալսարանում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում: Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների՝ "Անի", "Իմ մայրիկը", "Թող իմ սերը գաղտնի մնա", "Սիամանթո և Խաջեզարե", "Էքսպրոմտ", "Հեթանոսական սիրո նման", "Իմ սուրբ Հայրենիք", "Հայերի ճակատագիրը", "Անդրանիկին", և այլն: Նա գրեց "Հայկական Դանթեական-էսսեն" , որը Հայկական ցեղասպանության մասին է, թեմա, որը արգելված էր Սովետական Միությունում: Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) 1990թ. լույս տեսավ Երևանում: Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր: Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է: Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Հասմիկից յոթ երեխա ունեցավ: Նրանց որդին, Սիփան Շիրազը պոետ էր: Շիրազը մահացել է Երևանում 1984 թ-ի մարտին :Նա թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, այլ հանրահայտ հայերի կողքին: Մահվանից 20 տարի անց, համաձայն Շիրազի կտակի (նշված Շիրազի բանաստեղծություններից մեկում), մի քանի հայրենասեր հայերի շնորհիվ նրա սիրտը թաղվել է Արարատ լեռան բարձունքներում՝ սառույցի մեջ: Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվել Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց: Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը:

28.04.12

Ծիծեռնակաբերդ

Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը կառուցվել է 1968 թ Երևանի Ծիծեռնակաբերդ   բլրի վրա։  Հուշահամալիրի   հեղինակներն են ճարտարապետներ Արթուր Թարխանյանը և Սաշուր Քալաշյանը:   Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։   44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը։ 12 քարե սալերը՝ դասավորված շրջանագծով, ներկայացնում ենԱրևմտյան Հայաստանի 12 հայաբնակ նահանգները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի տարածքում։ Շրջանի կենտրոնում հավերժական կրակն է։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները։ 1995-ին հուշահամալիրի տարածքում բացվեց փոքր ստորգետնյա թանգարան, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ 1915 թվականի իրադարձությունների մասին։ Մասնավորապես թանգարանում ներկայացված են գերմանացի լուսանկարիչների այդ թվում ՝ Արմին Վեգների մի շարք լուսանկարներ և որոշ հրատարակություններ։ Թանգարանին մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկում են ծառեր։

23.04.12

Կոմիտաս

Կոմիտաս կամ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու է եղել։ Նա համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր։ 1869 թվականի սեպտեմբերի 26-ին արհեստավոր Գևորգ Սողոմոնյանի և Թագուհի Հովհաննիսյանի ընտանիքում ծնվեց Սողոմոն Սողոմոնյանը՝ ապագա մեծ երաժիշտ Կոմիտասը: 1893 թ. ավարտելով ուսումն Էջմիածնում՝ Կոմիտասը նշանակվեց ճեմարանի երաժշտության դասատու և երգչախմբի ղեկավար: Նույն թվականին, աբեղա ձեռնադրվելիս, ստանում է «Կոմիտաս» անունը: Հայրենասեր արվեստագետ Կոմիտասը հոգատարությամբ հավաքեց հայ գեղջուկի երգերը, մշակեց և իր ոգեշունչ կատարմամբ խթանեց ազգային հոգևոր արժեքների տարածումն ու ճանաչումը: 1915 թվականի Ապրիլ 24-ին, երբ Հայոց Եղեռնը սկսվեց, նա շատ ուրիշ հայ մտավորականների պես, ձերբակալվել է և հարկադրվել քայլել աքսորի ճամփան դեպի Արաբիայի անապատները։ 1915 թ. ողբերգական իրադարձությունները և աքսորի ճանապարհին կրած անլուր տառապանքները նրան հոգեկան ծանր վիճակի հասցրին: 1919 թ. երաժշտին տեղավորեցին Փարիզի մասնավոր հոգեբուժական հիվանդանոցում, ուր նա մնաց մինչև իր կյանքի վերջը՝ 1935 թ. հոկտեմբերի 22-ը:  Մեկ տարի անց Կոմիտասի աճյունը տեղափոխեցին Երևան՝ հայ մշակույթի խոշորագույն գործիչների պանթեոն:

Հով Արեք Սարեր

Հով արեք, սարեր ջան, հով արեք,
Իմ դարդին դարման արեք։
Սարերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում։

Ամպեր, ամպեր, մի քիչ զով արեք,
Վարար անձրև թափեք, ծով արեք,
Գեշ մարդու օր-արևը
Սև հողի տակով արեք:

Հով արեք, ամպեր ջան, հով արեք,
Իմ դարդին դարման արեք։
Ամպերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում։

Սարեր, ձորեր, դաշտեր ու ջրեր,
Մարմանդ-մարմանդ վազող աղբյուրներ,
Մի վեր կացեք, իմացեք,
Տեսեք իմ սրտի ցավեր:

20.04.12

Համո Սահյան

Ապրիլի 14-ը հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է: Սահյանը` Հմայակ Սահակի Գրիգորյան ծնվել է Սիսիանի շրջանի  Լոր գյուղում: 1937 թ.ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ: Սահյանի բանաստեղծություններում շունչ ու ոգի են առել հայրենի եզերքի քարն ու քարափը, ճամփան ու կածանը, ծառն ու ծաղիկը, մանկության օրերի բոլոր հիշատակները: Համո Սահյանի  բանաստեղծությունները շքեղ են իրենց պարզության մեջ: 1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն: Սահյանը վախճանվել է 1993թ Երևանում:

ԻՐԻԿՆԱՀԱՑ

Օրը մթնեց, ժամն է արդեն իրիկնահացի,

Տխրությունս կամաց-կամաց փոխվում է լացի:

Կալերի մեջ ծղնոտաբույր թիկնոցը հագած,

Նինջ էր մտնում ամառային օրը վաստակած:

Իջնում էին խոհուն, խոնարհ դեզերի ուսին

Մի կաթնահունց երկնակամար,մի ծերատ լուսին:

Մեկը մեկից ամաչելով,և զուսպ, և հավաք,

Նստում էին մերոնք կարգով`կրտսեր ու ավագ:

Նստում էին և սպասում մինչև պապը գար,

Մինչև բակում Ծաղիկ եզան զանգը ծլնգար:

Պապը գալիս, սուփրի գլխին նստում էր շուքով,

Եվ լցվում էր տունը դաշտի բույր ու շշուկով...

Ու երբ տատս ձեռքն էր առնում շերեփը իր հին,

Գդալները բնազդաբար աղմկում էին:

Թանապուրի տաք գոլորշին գերանին առնում

Եվ սյունն ի վար գլոր-գլոր ուլունք էր դառնում:

Վայելում էր տաք թանապուր, լավաշ ու սամիթ

Աշխարավոր մի գերդաստան՝ պարզ ու միամիտ...

Հիմա այդ մեծ գերդաստանից ոչ մեկը չկա...

Ես եմ մնում լոկ իբրև հուշ և իբրև վկա:

Օրը մթնեց, ժամն է արդեն իրիկնահացի,

Տխրությունս կամաց-կամաց փոխվում է լացի:

Հ. Սահյան

10.04.12

Զատիկ

Ապրիլի 8-ին Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին մեծ շուքով նշում է  Ս. Զատիկը` Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Սա մեր Եկեղեցու հինգ գլխավոր` Տաղավար տոներից մեկն է և շարժական լինելով` միշտ նշվում է գարնանային գիշերահավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը: Այսպիսով այն տեղաշարժվում է մարտի  21-ից մինչև ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում` ըստ այդմ էլ հիմք դառնալով մեր տոնացույցի մյուս շարժական տոների համար: Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո՝ երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, որի մուտքը փակեցին մի մեծ քարով: Երեք օր հետո՝ կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզմանը խնկարկելու, բայց զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը՝ թափուր: Մինչ նրանք տարակուսանքով ու զարմանքով այս ու այն կողմ էին նայում, երևում են երկու հրեշտակներ՝ լուսավոր զգեստներով և ասում. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ»: ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ տոնը հայերիս մեջ կոչվում է նաև Զ Ա Տ Ի Կ : Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Զատիկի սեղանի վրա լինում են խաշած, ներկված ձվեր։ Շատ քրիստոնյաներ պատրաստում են միայն կարմիր ներկած ձվեր, որոնք խորհրդանշում են Հիսուսի թափած արյունը մարդկանց մեղքերի համար։  Զատկի սեղանին լինում են նաև եփած ձուկ, չամիչով փլավ և գինի։ Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են, գինին՝ Հիսուսի արյունը։ Զատիկի տոնին  մարդիկ  «հավկիթ են խաղում»։   Ում հավկիթը, որ չի կոտրվում, նա հաղթում է, և հաղթվածն իր հավկիթը տալիս է իրեն : Քրիստոնյաները Հարության տոնին միմյանց ողջունում են այսպես ` «Քրիստոս Հարյավ ի մեռելոց»  ստանալով պատասխան` «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:

08.04.12

Ավագ շաբաթ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ   շաբաթ: «Ավագ» կամ «Մեծ» կոչվելու պատճառն այն է, որ այն մեզ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կրում է «ավագ» անվանումն ու իր այլաբանական խորհուրդն ունի: 
Ավագ շաբաթն սկսվում է Ծաղկազարդի կիրակիով:

Ավագ երկուշաբթի-Անպտուղ թզենու չորացում: 
Նվիրված է աշխարհի` երկնքի ու երկրի արարչագործությանը: Այս օրը մտաբերում ենք այն դեպքը, երբ Հիսուսի անեծքով չորացավ անպտուղ թզենին:

Ավագ երեքշաբթին - Տասը կույսերի առակը:Կապված է նախորդ օրվա հետ. ակնարկում է, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես կչորանանք թզենու պես և երկնքի արքայությունից դուրս կմնանք հինգ հիմար կույսերի նման:

Ավագ չորեքշաբթի - Օծում և մատնություն: Հիշատակվում է այն մեղավոր կնոջը, ով թանկագին յուղով օծեց Քրիստոսի գլուխը, որ խորհրդանշում էր Նրա մոտալուտ մահը:
Ավագ հինգշաբթի-Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա: 
Առտվոտյան մատուցվում է Ս. Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման, երբ Հիսուս Քրիստոս վերնատանը վերցրեց հացը. օրհնեց, կտրեց և տվեց տասներոկւ աշակերտներին ու ասաց. «Առե՜ք, կերե՜ք, այս է Իմ մարմինը»: Ապա բաժակը վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՜ք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար»:

Ավագ Ուրբաթ - Տիրոջ խաչելությունը և թաղումը: Օրվա խորհուրդը ծանրացած է խաչելության պատմության վրա: Ինչպես արդեն ասվել է, Ավագ Հինգշաբթի երեկոյան կատարվում է «Խավարման» արարողությունը: Խավարում: Խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին և մեռնելուց հետո էլ տեգով խոցեցին: Քրիստոս այս բոլոր չարչարանքները հանձն առավ և խաչափայտի վրա հոգին ավանդեց` մարդկության փրկության և մեղքերի քավության համար:

Ավագ Շաբաթ - Դժոխքի ավերում, Ճրագալույցի պատարագ: 
Ավագ շաբաթ օրը նվիրված է Հիսոսի թաղմանը   և գերեզմանի կնքմանը:Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից, փաթաթվում պատանքով ու դրվում վիմափոր գերեզմանի մեջ: Վերջինիս մուտքը փակում են մի մեծ քարով: Եվ քանի որ ըստ հրեական օրենքի հանգստի ժամանակ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը կվերադառնան, կխնկարկեն և կօծեն Հիսուսի մարմինը. «Եվ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը»: Հիսուս երրորդ օրը հարություն է առնում, ինչպես որ Ինքն էր մարգարեացել իր մասին: Քրիստոս գերեզման դրվելով` իջնում է դժոխք և ավերում այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին, ինչպես ուսուցանում է մեզ Եկեղեցու վարդապետությունը, այսինքն` ուսմունքը: 
Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագը վառել: Հնում ամեն կիրակի երեկոյան ձեթ էին լցնում կանթեղների մեջ և վառում: Հետագայում, սակայն, ճրագալույց սկսեցին անվանել երեկոյան պատարագը, որը մեր եկեղեցում կատարվում է բացառապես Ծննդյան և Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Զատկի` Ս. Հարության տոնի ճրագալույցի պատարագի ժամանակ, երբ տրվում է Քրիստոսի հարության ավետիսը, այս ավետիսով ավարտվում է Մեծ պահքը: 
Զատիկ - Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը: 
Ավագ շաբաթվա երեկոյան մատուցված ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը, իսկ կիրակի օրը Զատկական պատարագով այն վերածվում է համընդհանուր տոնախմբության: Հիսուսն Իր մահով հաղթեց մահվանը մեզ` մարդ արարածներիս փրկության համար: Երբ Զատկական պատարագին լսում ենք «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը, մենք էլ մեր ձայնը բարձրացնենք, ականատեսները լինենք Քրիստոսի հարության` պատասխանելով. 
«Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

02.04.12

Ծիծաղի օր

Ծիծաղի և խաբելու օրը` ապրլիլ 1-ը դառնում է համաշխարհային տոն: Այն Հայաստանի հանրապետությունում պաշտոնապես ընդունվել է 2006թ ` անվանվելով հումորի օր: Դեռ 20-րդ դարասկզբին Արևմտյան Եվրոպայի երկրներում ապրիլմեկյան խաբելու ավանդույթն առանձին երկրներին բնորոշ ազգային կոլորիտ ուներ:Ֆրանսիայում այդ ավանդույթը կրում է “ապրիլյան ձուկ” անվանումը: Իսկ Անգլիայում ապրիլի 1-ի կեսգիշերից սկսած յուրաքանչյուրը կարող էր կատակել իր մերձավորների հետ, անգամ խաբել: Եվ կատակի զոհ դարձածները ստանում էին “ապրիլյան հիմար” անվանումը: Ապրիլմեկյան ամենամեծ սուտը, որի մասին հետագայում շատ է խոսվել, տեղի  է ունեցել 1860-ին Լոնդոնում: Հարյուրավոր բարձրաստիճան տղամարդիկ եւ նրանց կանայք հրավեր են ստացել ներկա գտնվել “սպիտակ առյուծների լվացման հանդիսավոր ամենամյա արարողությանը, որը տեղի էր ունենալու Թաուերում` ապրիլի 1-ին ժամը 11:00-ին” ,Գերմանիայում և Ավստրիայում ապրիլի 1-ը համարվում է անհաջող օր. այդ օրը ծնված մարդկանց բախտը չի բերում կյանքում: Ըստ լեգենդի` այդ օրն է ծնվել նաև  դավաճան Հուդան:

01.04.12

Ազատուհի Բաբայան

Իր ժողովրդի իսկական զավակը նա է , ով իր գործով  ու կյանքով լույս է բերում ոչ միայն իր ապրած  ժամանակի, այլև գեղեցիկի անսպառ աղբյուր է դառնում սերունդների համար: Այդպես ապրեց ու գործեց Ազատուհի Բաբայանը: Նրան բոլորն են ճանաչում  Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում, որտեղ շուրջ քառասուն տարի աշխատել , կրթել  ու դաստիարակել է մատաղ սերնդին: Ա. Բաբայանը ծնվել է 1921թ Նորագավիթում: 1939-1940 ուս  տարում գործուղվել է Կոտայքի մարզ` որպես ուսուցիչ   և ընդմիշտ իր կյանքը կապել Կոտայքի հետ: Նա աշխատել է Բալահովիտում և մարզի այլ գյուղերում , ապա տեղափոխվել է Բյուրեղավան և շարունակել իր առաքելությունն այստեղ: Նա իր կոչմանն արժանացավ այն պահին երբ առաջին անգամ մտավ  դասարան և հավատարիմ մնաց այդ կոչմանը մինչև իր կյանքի վերջը: Աշխատանքին զուգահեռ Ա. Բաբայանը ստացավ բարձրագույն կրթություն` ավարտեց Երևանի մանկավարժական ինստիտուտի քիմիա-կենսաբանության ֆակուլտետը: Անսահմանորեն սիրում  էր իր մասնագիտությունը, այրվում բնության մեջ բացվող ամեն մի բողբոջի ու մեռնող տերևի համար: Այդ սերը փոխանցել է իր հարյուրավոր աշակերտներին: Բարձր կոչումներ ու պարգևներ չի ունեցել Ազատուհի Բաբայանը ու երբեք չէր էլ ակնկալում այդ բոլորը , որովհետև ապրում էր ինքնամոռաց նվիրումով` իր կյանքը մաս-մաս տալով սերունդներին: Նրա ընկերակցությամբ ու անձնական օրինակով մանկավարժների մի ստվար բանակ է  մկրտվել ու կոփվել Բյուրեղավանում: 2000թ ապրիլին վաստակաշատ ուսուցչուհին կնքեց իր մահկանացուն` թողնելով պայծառ անուն և հիշարժան գործ: Ա.Բաբայանը Բյուրեղավանի պատվավոր քաղաքացի էր, ամբողջ Բյուրեղավանի Մեծ ուսուցիչն ու ուսուցչապետը: Նրա գործը և անունը հավերժ կապրեն բոլորիս սրտերում:

20.03.12

ՇՊԱԿ

«Հայաստանի իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Կոտայքի մարզում գործարկվում է շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնը (ՇՊԱԿ) :

ՇՊԱԿ գրասենյակը համագործակցում  է Կոտայքի մարզի  բոլոր քաղաքների հետ: Անվճար իրականացվում է հետևյալ ծառայությունները`

-         Անվճար իրավաբանական խորհրդատվություն

-         Փաստաբանական աջակցություն

-         Անվճար դատական ներկայացուցչություն

Կոտայքի ՇՊԱԿ գրասենյակը պատրաստակամ է Բյուրեղավան քաղաքում իրականացնել իրենց գործառույթները նաև կազմակերպել իրավական ուսուցման դասընթացներ , իրազեկման սեմինարներ, քննարկումներ:

 

Հարգելի համաքաղաքացիներ.

Եթե ունեք իրավաբանական խորհրդատվության կարիք , իրավական խրթին հարցեր , կարող եք դիմել Բյուրեղավանի քաղաքապետարան` գրանցվելու իրավաբանի հետ անվճար խորհրդակցության համար:

Բյուրեղավանի քաղաքապետարան

Կոտայքի մարզի  ՇՊԱԿ գրասենյակ

13.03.12

Մարտի 8

Ամեն ինչ սկսվեց 1857-ի մարտի 8-ից, երբ  Նյու-Յորքի տեքստիլային ֆաբրիկայի բանվորուհիները  երթ կազմակերպեցին քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր աշխատավարձի ու աշխատանքային ոչ բարենպաստ պայմանների համար:1910-ին Կոպենհագենում տեղի ունեցավ Կանանց միջազգային համաժողովը, որի ժամանակ հեղափոխականներ Կլարա Ցետկինն ու Ռոզա Լյուքսեմբուրգն առաջարկեցին  նշել մարտի 8-ը որպես կանանց պրոլետարական դասակարգի ծննդյան օր: Մարտի 8-ը օրինական կարգավիճակ ձեռք բերեց, երբ սոցիալ-դեմոկրատները կառավարություն ձևավորելու հնարավորություն ստացան: Ռուսաստանում մարտի 8-ը կարմիրով նշվեց օրացույցում` հեղափոխությունից անմիջապես հետո: Մարտի 8-ը տոնվել է ոչ թե հիանալի տիկնանց, այլ հեղափոխական կանանց փառաբանելու համար: Այդ օրը այն կանանց տոնն էր, ովքեր ձգտում էին տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալ: Սակայն ժամանակի ընթացքում տոնի քաղաքական մասը մոռացվել է և մնացել է միայն անհրաժեշտությունը` գարնանը պատվել կանանց` իրենց գեղեցկության, քնքշության և անսահման սիրելու ունակության համար: Հայաստանում կանանց օրը տոնվում է երկու անգամ: Առաջինը մարտի 8-ն է` Կանանց միջազգային օրը, իսկ երկրորդը ապրիլի 7-ը` Մայրության օրը, որը Ս. Մարիամ Աստվածածնի ավետման տոնն է:

07.03.12

Թագադրում

Հոգիս արթնացավ հարավի բույրից, ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,

Ձյունն էլ արևի ջահել համբույրից ուրախ լալիս է դաշտերի վրա:

Ելնեմ ծաղկունքն է ձնծաղիկների ,ձյունից ինձ նայող աչերն համբուրեմ ,

Գնամ ետևից ծիծեռնակների , նրանց հետ ետ գամ գարունը բերեմ:

Բարձրանամ կապույտ գահը լեռների , արևն իբրև թագ իմ գլխին առնեմ ,

Հագնեմ ծիրանին արշալույսների , գարնան թագավոր ինձ թագադրեմ:

Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ , որ առուները հավերժ կարկաչեն.

Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ , որ ծով դաշտերը հավերժ կանաչեն:

Որ գարունները գան ու չգնան, որ հավերժանան զմրուխտ հրաշքով,

Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան , որ մարդը ցնծա հավերժի բախտով:

Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ և գուցե այնժամ ես մահը սիրեմ ,

Երբ անմահ լինեմ երբ հավերժանամ , երբ գարունները ողջ թագավորեմ:

Հ. Շիրազ

01.03.12

Անպատիժ ցեղասպանություն

1988 թ. փետրվարի 27-29 -ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից սկսվեց հայ բնակչության բնաջնջում, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում` տասնյակ վիրավորներ և 53 սպանված, ընդ որում սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց պաշտպանելու հայ բնակչությանը: Ադրբեջանցի հրեշն արել էր իր սև գործը: Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնություններ էր ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցավ ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման մեջ, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման։ Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկման և միջազգային հանրության ապատեղեկացման արդյունքում Ադրբնեջանի իշխանությունների կողմից շարունակվեց ուժեղ հակահայկական քարոզչությունը, ինչը հանգեցրեց 1990թ. հունվարի Բաքվի կոտորածների, որոնց զոհ գնացին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ: 1988-1990 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող հայերի զանգվածային ջարդերի արդյունքում վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը` առնվազն կես միլիոն մարդ:

28.02.12

Քաղաքի «ամենաբժիշկը»

1972 թ էր, երբ բժիշկ Անդրանիկ Պետրոսյանը նշանակվեց Արզնի ավանի փոքրիկ հիվանդանոցի գլխավոր բժիշկ:

Երիտասարդ բժիշկը եկավ և այստեղ գտավ մի քանի մութ ու անհրապույր սենյակներ միայն: «Նույն շենքում  վարսավիրանոց էր , խաղասենյակ , իսկ երկրորդ հարկում հանրակացարան էր:Մի օր վարսավիրն եկավ , տեսավ` իր գործիքները հանել, դրել եմ դրսում, ասեցի` վերցրու իրերդ ու գնա , ես այստեղ պիտի հիվանդանոց սարքեմ:Սկսեցինք շինարարությունը: Խալաթս հանում էի ու բանվորների հետ հատակի սալիկները փակցնում»,-տարիների գզրոցից  պատմություններ է հանում վաստակած բժիշկը :

Կարճ ժամանակ անց էնտուզիաստ բժիշկին հաջողվեց պատրաստել 10 հիվանդասենյակ , ճաշարան , լվացքատուն, պրոցեդուրաների սենյակ և  ծննդատուն: «Շատ լավ ճաշարան ունեինք: Ռայկոմի առաջին քարտուղարը  մտավ ներս ու ասաց . « Բժիշկ հիվանդանոցից ռեստորանի հոտ է գալիս» ,-  ասացի` որ հիվանդը միայն դեղորայքի հոտ զգա , էստեղից երբեք դուրս չի գա» ,- պատմում է նա ու գոհ ժպտում:

Բժիշկ Պետրոսյանն աշխատում էր մենակ, հաստիքներ չկային: Քառասուն տարվա ընթացքում ամեն տեսակի բժշկական միջամտություն արել է` ներսրտային սրսկումներից  մինչև ծննդաբերություն:

«Ոչ մի բողոք կամ թթու խոսք չեմ լսել , բոլորին հարազատի նման եմ ընդունել, իրենք էլ ինձ: Հետաքրքիր էր. քաղցկեղով հիվանդ մարդուն որ ուղարկում էի ուռուցքաբանական , հարազատները նեղանում էին , ասում էին`որ ուզես, կբուժես: Վախենում էի մարդկանց անգամ հետազոտության ուղարկել. հետո քաղաքում տարածվում էր, որ եթե Պետրոսյանը չի բուժել, ուրեմն հիվանդն ապրող չի» :

Բնակչության այսօրինակ վստահությունը բժշկի երկար տարիների աշխատանքի և հոգատարության արդյունքն է:  «Մի երիտասարսդ կնոջ մահ միայն սրտիս շատ է ծանրացել. թոքերի բորբոքում էր, ծանր պլեվրիտ էր տանում… ոչինչ չկարողացա անել,  շատ ուշ էր»,- սրտացավ բժշկի աչքերը լցվում են սա հիշելիս:

Բժիշկ  Պետրոսյանը քիմիական դեղորայքի կողմնակիցը չէ : Նրա կարծիքով մարդը բնության մի մասնիկն է, և դեղաբույսերն ավելի արագ են օգնում նրան, քան քիմիոթերապիան: Երկարամյա բժիշկը խորհուրդ տվեց ժամանակին զբաղվել առողջական խնդիրներով: «Ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունը , քան բուժել այն»:  Բժիշկ Անդրանիկ Պետրոսյանը Բյուրեղավանի հիվանդանոցում աշխատել է 38 տարի ,իսկ հեռանալուց առաջ 2003թ ստացել է Բյուրեղավանի պատվավոր քաղաքացու կոչում:

Լիանա Սահակյան

17.02.12

Սուրբ Վարդանանք

Փետրվարի 16-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարդանանց տոնը: 451 թվականի մայիսին Ավարայրի ճակատամարտում հայրենիքի,հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Ավարայրի ճակատամարտի ականատես, 5-րդ դարի պատմիչ Եղիշեն գրել է. «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին և առավոտյան Սուրբ հաղորդություն ընդունեցին»: Ավարայրի Ճակատամարտին մասնակից էին նաև հոգևորականները, ովքեր իրենց անմնացորդ ծառայությունը մատուցեցին Հայ Եկեղեցու, հավատքի ու հայրենիքի պաշտպանությանը: Նրանցից էին Ս. Ղևոնդյանները: Ս. Ղևոնդյանց մարտիրոսությունը տեղի ունեցավ Ս. Վարդանանց նահատակությունից երեք տարի երկու ամիս հետո, բայց եկեղեցական տոնացույցի մեջ սկզբում է դրված Ղևոնդյանց տոնը` իբրև Վարդանանց պատերազմի գաղափարախոս նախապատրաստողների: Վարդանանց տոնը սովորաբար նշվում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը: Փետրվարի 16-ին` Սուրբ Վարդանանց նահատակների հիշատակության տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ:

16.02.12

Սուրբ Վալենտին

Կաթոլիկ աշխարհը փետրվարի 14-ին նշում է բոլոր սիրահարների օրը՝ Սուրբ Վալենտինի տոնը։  Այդ օրը սովորաբար պսակադրության զանգվածային արարողություններ են կատարվում։ Սիրահարները փետրվարի 14-ին միմյանց սրտիկի տեսքով հուշանվերներ են տալիս։Այս տոնը թվագրվում է մոտավորապես 269 թվականին, երբ  Հռոմի կայսրությունը ղեկավարում էր Կլավդիոս 2-րդ կայսրը։ Հռոմեական բանակը զինվորների մեծ պակաս ուներ, եւ ռազմավարը համոզված էր, որ դրա պատճառն ամուսնություններն են։ Որպեսզի իր զինվորների մեջ պահպանի մարտական ոգին, կայսրը լեգեոներներին արգելում է ամուսնանալ։ Սակայն գտնվում է մի մարդ, ով չի վախենում կայսեր զայրույթից եւ լեգեոներներին գաղտնի ամուսնացնում է իրենց սիրեցյալների հետ։ Դա Վալենտին  անունով հոգեւորականն էր՝ հռոմեական Տերնի քաղաքից։ Կայսեր հրամանը խախտել համաձակված հոգեւորականին մահապատժի են ենթարկում։ Ողբերգական էր նաեւ այն հանգամանքը, որ Վալենտինը սիրահարված էր բանտապահի աղջկան։ Մահապատժից մեկ օր առաջ հոգեւորականը նամակ է գրում նրան, ուր պատմում է իր սիրո մասին եւ նամակի տակ ստորագրում է՝ <Քո Վալենտին>։  496 թվականին Հռոմի Պապ Գելասիուսը փետրվարի 14-ը հայտարարում է Սուրբ Վալենտինի օր։ Արեւմուտքում տոնը լայն տարածում է ստանում 13-րդ դարում, ԱՄՆ-ում՝ 1777 թվականից։ Նշենք, որ Հայաստանում սիրահարների տոն համարվում է Սուրբ Սարգսի օրը, որն  այս տարի նշվեց փետրվարի 4-ին։

14.02.12

Կոչումը` ՄԱՆԿԱՎԱՐԺ

Բյուրեղավանցիները մինչ այժմ  «Բալիշյանի դպրոց» են անվանում այն դպրոցի շենքը, որի տնօրենը երկար տարիներ եղել  է վաստակաշատ մանկավարժ ,կրթության նվիրյալ Բորիս Բալիշյանը: «Աշակերտը պիտի տղամարդու նման կռիվ տա գիտելիքի համար ,իսկ եթե նա  զգաց, որ մանկավարժը իր ընկերն է , ուրեմն հաջողությունն ապահովված է ,- ասում է ընկեր    Բալիշյանը ,-իսկական մանկավարժ լինելու համար պետք է մեծ համբերություն , մանկավարժական տակտ և գիտելիքներ:Կան երեխեք ,որոնք ունեն բնածին որակներ , բայց աշխատասիրության  պակասի  պատճառով ետ են մնում , իսկ ուսուցչի պարտքը  աշխատասիրությունը զարգացնելն ու ուղղորդելն է: Սաներ եմ ունեցել , որոնցով  այժմ հպարտանում եմ `Վարդան Ավետիսյան ,Արթուր Օհանջանյան , Նորիկ Բալասյան , Արարատ Խանզադյան: Ծույլ ու անկարգ աշակերտներ էլ եմ ունեցել , բայց մեկ է բոլորն էլ մարդ են դարձել:» Բորիս Բալիշյանի համար կարևորը մարդ արժեքն է , անկախ ազգային , կրոնական ու կուսակցական պատկանելիությունից: Երկարամյա վաստակ ունեցող  մանկավարժը խոնարհումով է հիշում իր ուսուցիչներին ` անուն առ անուն ,կարևորում նրանց վաստակը իր կայացման գործում: « Ինձ անհանգստացնում է ներկայիս աշակերտների ծուլությունը ,նրանք կրկնել չեն սիրում , ինձ  վախեցնում է ընթերցանության նկատմամբ անտարբեր վերաբերմունքը ,նրանք կարդալ չեն սիրում, իսկ բարձր տեխնոլոգիաները եկել են օգնելու ,բայց հաճախ խանգարում են» : Ընկեր Բալիշյանը մինչև հիմա հիշում է իր անկարգ սաներից մեկին հասցված ապտակը `«Մի քանի օր թուշը կարմրած էր ման գալիս ,բայց լավ մարդ դարձավ»: Դպրոցի երկարամյա տնօրենը իր ուսուցիչների նկատմամբ երբեմն խիստ,երբեմն էլ մեղմ է եղել . «Դասվարներից մեկը ուշացել էր , 2-րդ դասարանն էր , մայրենի լեզու առարկան , մտա ներս , նստեցի ու սկսեցի դասը վարել , մի փոքր հետո դռնեի մեջ հայտնվեց շփոթված ուսուցչուհին , գլխով առաջարկեցի նստել  , նստեց աշակերտների կողքին և ուշի ուշով հետևեց դասի ընթացքին:Դասը ավատվեց, հանգիստ հեռացա`ասես ոչինչ չի եղել և ոչ մի նկատողություն չարեցի ուշացած ուսուցչուհին : Բայց նա  դրանից մեծ դաս քաղեց:» Վաստակաշատ ուսուցիչը  կոչ արեց մանկավարժներին լինել համբերատար , ու իրենց գիտելիքները փոխանցել սիրով , իսկ աշակերտներին  աշխատասիրություն մաղթեց:

01.02.12

Ռուդիկ Շաբուրյան

“Որ տանկը խփեցինք, ասեցի Ռուդո ախպեր մի հատ տուշ. սնարյադների վրա նենց էր նվագում, ոնց որ իրա գործիքի:”Մարտական ընկերները Ռուդիկ Շաբուրյանին միշտ պայծառ ու խիզախ են հիշում: Նա Բյուրեղավան քաղաքից 1992-ին գնաց ուղիղ կռվի դաշտ` առանց ծնողների գիտության: «20 տարեկան էր, դեռ ուսանող, գնացել էր ու ընկերներին պատվիրել մեզ չասել, ահագին ժամանակ անց նոր հասկացա, թե ուր է տղաս.կռվի ամենաթեժ շրջաններից մեկը` Կոռնիձոր”,-ասում է հերոսի մայրը` Ռոզա Շաբուրյանը: Նա կռվում էր Հոկտեմբերյանի «Արծիվ 9» ջոկատում: Ընկերները շատ են հիշում Ռուդիկի քաջությունները, պատմում նրա խփած տանկերի, պայթեցրած զիանանոցների մասին, բայց բոլորն էլ հավելում են, որ նա ճախրող երազներ ուներ: Ավետաբեր թերթի 1993 թվականի հուլիսի համարներից մեկում, նրա ընկեր Վահան Գեղամյանն ասում է. «Իմ երաժիշտ, իմ զինվոր ընկեր, ի՞նչ երազանքներ ունեիր, ամեն օր խոսում էիր նոր իոնիկայի մասին, հիմա ով է նվագելու գործիքդ>: Ռուդիկի մյուս մարտական ընկերներից Սերգեյ Ասատրյանը, որ հիմա տաքսի է վարում, պատերազմի ժամանակ Լաչինի գլխավոր շտաբի կապավորն է եղել ու նաև Ռուդիկի մտերիմ բարեկամը. “Մոտ ինը հարյուր կամավորներից Բյուրեղավանցի ոչ մեկին չէի հանդիպել, երբ Ռուդիկին գտա, չնայած ծանոթ չէինք, ամեն ինչ թողել, գրկել էինք իրար, արտասվում էինք` ոջիլոտ մորուքներն իրար քսելով”,-հիմա էլ հոգնած աչքերը լցնելով կատակում է նա.”Բա, ազիզ ջան, պատերազմը նաև քաղցրություն ա, սա չեն հասկանա նրանք, ովքեր մի կիլո մեդալ ունեն, ու չգիտեն ինչի համար”: Ռուդիկի քույրը շարունակում է եղբոր պատմությունը. «Լույս չկար, չգիտեինք որտեղ է, կռվի որ պահն է, ամեն դռան թխկոցին նոր լուրի էինք սպասում:Ասել էր, որ երեսունհինգերորդ օրը գալու է, մայրիկը ամբողջ օրը նստեց կանգառում. սպասում էր»:Տղան հետմահու անգամ կատարեց խոստումը: Խոսելուց ուղիղ երեսունհինգ օր անց նրան հասցրին Բյուրեղավան, բայց, ավաղ, արդեն զոհված:

23.01.12

Սեպտեմբերի 21